ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆԸ (FRAUD) ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ԱՊԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

29 մարտի 2022 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆԸ (FRAUD) ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ԱՊԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 19 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագներ սահմանելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանի (այսուհետ՝ պլան) 4-րդ կետին համապատասխան.

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից պլանի միջոցառումներն իրագործելիս ղեկավարվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կապի օպերատորների էլեկտրակապի ցանցերում խարդախությանը (fraud) հակազդելու ժամանակ օգտագործվող միասնական հասկացութային ապարատով, որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/apparat.pdf.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան