ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
29 մարտի 2022 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆԸ (FRAUD) ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ԱՊԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 19 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագներ սահմանելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանի (այսուհետ՝ պլան) 4-րդ կետին համապատասխան.
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից պլանի միջոցառումներն իրագործելիս ղեկավարվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կապի օպերատորների էլեկտրակապի ցանցերում խարդախությանը (fraud) հակազդելու ժամանակ օգտագործվող միասնական հասկացութային ապարատով, որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/apparat.pdf.
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |