ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 փետրվարի 2022 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ձեռնարկվող կարգավորման միջոցների վերաբերյալ ծանուցումները Առևտրի համաշխարհային կազմակերպություն ներկայացնելու առնչությամբ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից կիրառել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական հանձնաժողովի միջև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն ներկայացնելու համար ծանուցումների նախագծերի պատրաստման հարցերով փոխգործակցություն իրականացնելու մասին ուղեցույցը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մարտի 21-ի թիվ 8 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները` հավելվածի համաձայն։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
Հավելված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 22-ի թիվ 7 հանձնարակականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն ներկայացնելու համար ծանուցումների նախագծերի պատրաստման հարցերով փոխգործակցություն իրականացնելու մասին ուղեցույցում կատարվող
1. 5-րդ կետի առաջին պարբերությունում՝
ա) «ուղարկվում է լիազորված մարմիններ» բառերից հետո լրացնել «, այդ թվում» բառերով.
բ) լրացնել «Պաշտոնական գրության մեջ նշվում են Միության պաշտոնական կայքի համապատասխան էջերին կատարվող հղումները, որոնցում տեղադրված են Միության մարմնի ծանուցող ակտը (ակտի նախագիծը) և նշված ծանուցման նախագծում հիշատակված՝ Միության մարմինների բոլոր ակտերը (ակտերի նախագծերը)։» նախադասությամբ։
2. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ԱՀԿ-ի անդամ հանդիսացող անդամ պետությունների լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները տեղեկացնում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանմանը՝ ծանուցումները ԱՀԿ-ին ուղարկելու փաստի մասին, տարեկան 2 անգամ (յուրաքանչյուր կիսամյակ)։»։
3. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Անդամ պետությունների լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները՝ անդամ պետությունների կողմից ԱՀԿ-ին ուղարկված ծանուցման վերաբերյալ ԱՀԿ-ի անդամներից հարցումներ (դիմումներ) ստանալու դեպքում, այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին՝ դրանք ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում։
Հանձնաժողովը համակարգման հարցերով աջակցություն է ցուցաբերում լիազորված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ԱՀԿ-ի անդամների հարցումների (դիմումների) պատասխանների նախագծերը պատրաստելիս։»։
4. նշված ուղեցույցի հավելվածում՝
ա) 14-րդ դիրքում՝ չորրորդ սյունակում՝
«70» թիվը փոխարինել «90» թվով.
լրացնել «կամ ավելի կարճ ժամկետում՝ պայմանավորված կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետով» բառերով.
բ) 16-րդ դիրքում՝ չորրորդ սյունակում, «օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրվանից ոչ ուշ» բառերով.
գ) 28-րդ և 30-րդ դիրքերում՝ չորրորդ սյունակում, տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ոչ ուշ, քան հանրային քննարկումն սկսելու ամսաթվից 20 օրացուցային օր առաջ»:
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ XII բաժնով՝
«XII. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգ
|
33. 1947 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» Պայմանավորվող կողմերի 1979 թվականի նոյեմբերի 28-ի L/4903 որոշում (տարբերակված և առավել բարենպաստ ռեժիմի, փոխադարձության և զարգացող երկրների առավել լիարժեք մասնակցության վերաբերյալ), ԱՀԿ գլխավոր խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի WT/L/806 որոշում (Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի թափանցիկության մեխանիզմի առնչությամբ) |
ամեն տարի՝ մինչև փոփոխությունը կատարվելու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը |
Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմաններն ու կարգը սահմանող փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների ցանկը, որոնց համար Միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ինչպես նաև Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգն օգտագործող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների ցանկերը (բացառությամբ տեխնիկական կամ ոչ էական փոփոխությունների) |
կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 4 ամիս առաջ»։ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|