ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

23 մայիսի 2022 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան,

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) ակվակուլտուրայի և ձկնորսության զարգացման միտումները, Եվրասիական տարածաշրջանում պարենային անվտանգություն ապահովելու համար ձկնամթերքի դերը,

«Ակվակուլտուրայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 21-ի հանձնարարականի դրույթների մշակման նպատակով,

հաշվի առնելով ձկնային տնտեսության համալիրի հետագա կայուն զարգացման ընդհանուր կողմնորոշիչների և էկոհամակարգային մոտեցումների, ձկնաբուծական և ձկնորսական կազմակերպությունների նորարարական, ներդրումային և տեխնոլոգիական զարգացման հիման վրա անդամ պետությունների փոխգործակցության անհրաժեշտությունը,

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից կիրառել անդամ պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կայուն զարգացման ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները՝ համաձայն հավելվածի։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Հավելված

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի մայիսի 23-ի

թիվ 21 հանձնարակականի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կայուն զարգացման ապահովման

 

I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կայուն զարգացման ապահովման ընդհանուր սկզբունքները

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ձկնային տնտեսության համալիրներում ջրային օբյեկտների արտադրողականության բարձրացումն ապահովող նորարարական էներգաարդյունավետ տեխնոլոգիաների արագացված (առաջնահերթ) ներդրում, կենսաբազմազանության և հիդրոբիոնտների թվի պահպանում։

2. Ձկնային տնտեսության գործունեություն իրականացնելիս շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում։

3. Ձկնային տնտեսության գործունեության թափոնների կրճատում և տնտեսական շրջանառության մեջ դրանց ներգրավում։

4. Արտադրության հավասարակշռված զարգացման և ձկնամթերքի շուկաների ապահովում։

5. Ձկնամթերքի որակի բարձրացում և տեսականու ընդլայնում։

6. Ձկնային տնտեսության գործունեության զարգացման համաշխարհային փորձի կիրառում։

7. Տնտեսական գործունեության արդյունքում ջրային կենսաբանական ռեսուրսներին հասցվող, հասցված և անխուսափելի վնասի հատուցում։

 

II. Անդամ պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կայուն զարգացման ապահովման ընդհանուր մոտեցումներ

 

1. Ձկնային տնտեսության համալիրի կազմակերպությունների տեխնոլոգիական և նյութատեխնիկական ապահովման մակարդակի բարձրացում հետևյալի հիման վրա՝

ա) ձեռնարկությունների արդիականացման խթանում` ժամանակակից ռեսուրսախնայող, նորարարական և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ․

բ) թվային լուծումների և տեղեկատվական ծառայությունների կիրառում ձկնամթերք արտադրողներին նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաջմղման գործընթացների շրջանակում.

գ) ձկնային տնտեսության համալիրի կազմակերպությունների պետական աջակցության արդյունավետ միջոցների մշակում՝ ներառյալ օբյեկտների շինարարության և արդիականացման կապիտալ ծախսերի մասնակի փոխհատուցումը.

դ) ձկնային տնտեսության գործունեության համար նախատեսված սարքավորումների և նյութական ռեսուրսների թողարկման համար անդամ պետությունների տարածքներում մրցունակ արտադրությունների զարգացման պայմանների ստեղծում.

ե) ձկնորսական նավատորմի թարմացման խթանում.

զ) ձկնամթերքի սառնարանային մշակման, պահպանման և տրանսպորտային փոխադրման գործընթացների տեխնոլոգիական և նորմատիվային ապահովման զարգացում.

է) ավտոմատացված պահեստային լոգիստիկայի, պալետային ավտոմատացման զարգացման տեխնոլոգիաների կիրառում.

ը) ձկնաբուծական և ձկնորսական կազմակերպություններին ձկնային տնտեսության գործունեության մեջ արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների և հեռանկարների մասին տեղեկացում։

2. Բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և խնայողական վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ հետևյալի շնորհիվ՝

ա) ձկնային տնտեսության գործունեության մեջ ESG-մոտեցումների կիրառում.

բ) ձկնամթերքի անթափոն արտադրության ապահովմանն ուղղված տեխնոլոգիական լուծումների կիրառում.

գ) ձկնային տնտեսության գործունեության թափոնների հավաքման և օգտագործման համակարգերի կատարելագործում.

դ) ջրային օբյեկտների կենսաբազմազանության պահպանման և մաքրման մեթոդների և գործիքների կիրառում.

ե) արհեստական վերարտադրության մեթոդներով ջրային կենսաբանական ռեսուրսների բնական պոպուլյացիաների պահպանման և համալրման համակարգի արդյունավետության բարելավում.

զ) ձկնորսության սելեկտիվ և էկոլոգիապես անվտանգ մեթոդների ներդրում.

է) ձկնորսական գործունեության կամավոր էկոլոգիական սերտիֆիկացում.

ը) ձկնային տնտեսության գործունեության արտադրական օբյեկտների տեղաբաշխման բնապահպանական փորձաքննության անցկացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Ձկնամթերքի շուկայի մասնակիցների շահերի հաշվառման ապահովում հետևյալի միջոցով՝

ա) ձկնամթերքի համաշխարհային շուկայի և անդամ պետությունների շուկաների երկարաժամկետ հեռանկարների և միտումների սահմանում, այդ թվում՝ վերլուծական հետազոտությունների իրականացման, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության միջոցով.

բ) անդամ-պետություններում ակվակուլտուրայի և ձկնորսության կարգավորման միջոցների, այդ թվում՝ պետական աջակցության կիրառում՝ նախատեսելով տարբեր կատեգորիայի կազմակերպություններում ակվակուլտուրայի և ձկնորսության զարգացման պայմանների ստեղծումը․

գ) օժանդակություն փոքրածավալ ակվակուլտուրայի և ձկնորսության զարգացմանը.

դ) աջակցություն ձկնային տնտեսության գործունեության իրականացման և ուղղորդման համար տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման համար սպասարկման հարթակների ձևավորմանը, այդ թվում՝ փոքր տնտեսավարման ձևերի կազմակերպություններում.

ե) ձկան որսի հաշվառման համակարգի և ձկնամթերքի արտադրության բարելավում, անդամ պետությունների կողմից վիճակագրական հաշվետվողականության ձևավորում` ձկնատեսակների և արտադրողների կատեգորիաների ընդլայնման նպատակներով.

զ) ձկնաբուծական, ձկնորսական և ձկան վերամշակման կազմակերպությունների և առևտրալոգիստիկ ենթակառուցվածքի կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում՝ անդամ պետություններում ձկնային տնտեսության գործունեության կարգավորման մեխանիզմների բարելավման վերաբերյալ առաջարկները քննարկելու համար.

է) արդյունավետ ձկնային տնտեսության գործունեության կազմակերպման փորձի փոխանակում, այդ թվում՝ սեմինարի, համաժողովների անցկացման շրջանակում.

ը) ձկների ձվադրման շրջանում ջրի բացթողման կարգավորում` դրանց մանրաձկների պահպանվածության ապահովման նպատակով.

թ) ձկների որսից մինչև պատրաստի ձկնամթերքի իրացման բոլոր փուլերում հետագծելիության (թվայնացման) մակարդակի բարձրացում․

ժ) մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառում անդամ պետությունների տարածքներում` ձկնամթերքի արտադրության զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

4. Անդամ պետությունների ներքին շուկաների հագեցվածություն բնակչության պահանջներին համապատասխանող ձկնամթերքով հետևյալի միջոցով՝

ա) ձկնամթերքի տեղակայման վայրերի, դրա բացթողման, վերամշակման և պահպանման, ինչպես նաև սպառողներին դրանց առաքման ուղիների օպտիմալացում․

բ) ձկնամթերքի տեսականու, այդ թվում՝ սննդի մեջ մթերքն օգտագործելու համար նվազագույն ծախսեր պահանջող վակուումային փաթեթվածքով, պատրաստի տեսքով և կիսապատրաստվածքների տեսքով, տարբեր համային հավելումներով, բնակչության առանձին խմբերի համար նպատակային նշանակության (դիետիկ սննդի, երեխաների, դեռահասների համար և այլն) ձկնամթերքի արտադրության ընդլայնում.

գ) շուկայում անորակ և կեղծ ձկնամթերքի շրջանառությունը չթույլատրելուն ուղղված միջոցներ.

դ) ակվակուլտուրայի օբյեկտների անասնաբուժական անվտանգության ապահովման համակարգի բարելավում.

ե) սպառողների կողմից ձկնամթերքի նախասիրությունները բացահայտելուն ուղղված հետազոտությունների անցկացում։

5. Գիտանորարարական զարգացում, անդամ պետություններում ձկնային տնտեսության գործունեության ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներդրում հետևյալի միջոցով՝

ա) անդամ պետությունների տարածքներում ակվակուլտուրային մթերքի արտադրության հարմարվող ռեսուրսախնայող տեխնոլոգիաների մշակում․

բ) ձկների տարբեր սեռատարիքային խմբերի և տեսակների համար հայրենական հումքի հիմքով կերի բաղադրագրի մշակում.

գ) ձկնամթերքի պահպանման ժամկետների ավելացմանն ուղղված տեխնոլոգիաների մշակում.

դ) շրջակա միջավայրի վրա ձկնային տնտեսության գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված հետազոտությունների անցկացում և միջոցների մշակում.

ե) ակվակուլտուրայի օբյեկտների հիվանդությունների դեմ ախտորոշման, կանխարգելման և բուժման ժամանակակից միջոցների մշակման ոլորտում հետազոտությունների անցկացում.

զ) ակվակուլտուրայի օբյեկտների գենետիկայի և սելեկցիայի ոլորտում հետազոտությունների անցկացում՝ մոլեկուլյար կենսաբանության և կրիոկենսաբանության ժամանակակից մեթոդների հիման վրա․

է) տեխնոլոգիական հետազոտությունների անցկացում հիդրոբիոնտների վերամշակման ոլորտում.

ը) արդյունագործական հիդրոբիոնտների պաշարների և կենսամիջավայրի մշտադիտարկում, դրանց կերի բազայի վիճակի և բաշխման բնույթի գնահատում, այդ թվում՝ թվային էկոհամակարգերի կիրառմամբ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան