ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1448-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 6,519,169.80 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ջերմուկ ք․, Ս․ Շահումյան փողոց 7/3 հողամաս հասցեում գտնվող 0,0403 հա հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07082025-10-0013, այսուհետ՝ անշարժ գույք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ջերմուկ ք․, Ս․ Շահումյան փողոց 7 հասցեում գտնվող 0,7323 հա հողամասի ու դրա վրա կառուցված 2212,2 քառ․ մետր մակերեսով դպրոցի, 15 քառ․ մետր մակերեսով կաթսայատան, 12,64 քառ․ մետր մակերեսով (20,22 խոր․մ, 42,13 գծամետր) պարսպի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13062016-10-0006, այսուհետ՝ անշարժ գույք 2) միավորման և որպես անշարժ գույքի մեկ միավոր գրանցման ուղղությամբ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից և Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված սույն կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույք 2-ի վերանորոգման/հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2018 թվականի մարտի 2-ին կնքված N 49/0018 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|