ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

7 հունիսի 2022 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին, 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին համապատասխան, ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ 2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 10-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում եվրասիական տրանսպորտային միջանցքների ու երթուղիների զարգացման, տարանցիկ ներուժի իրագործման ու զարգացման նպատակով, հաշվի առնելով Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման գործընթացի կարևորությունը և տրանսպորտի ոլորտում՝ տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված թվային տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը՝

հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ սույն հանձնարարականը Միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից թվային լոգիստիկայի հետ կապված հարցերով համագործակցություն իրականացնելիս առաջնորդվել հետևյալ ընդհանուր մոտեցումներով՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների առաջնահերթ զարգացում.

Միության շրջանակներում թվային լոգիստիկայի զարգացման գործընթացի զուգակցում Միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների իրագործման գործընթացի և Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման գործընթացի հետ.

Միության անդամ պետությունների կողմից իրենց՝ տրանսպորտի ոլորտում օրենսդրությանը համապատասխան իրագործված միջոցառումների և Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման շրջանակներում իրագործվող միջոցառումների իրականացման համակարգում.

նյութական հոսքերի (տրանսպորտային միջոցների, ապրանքների) մասով տեղեկատվական հոսքերի (տվյալների) առաջանցիկ շարժման իրագործում.

Միության շրջանակներում տրանսպորտային տեղեկատվական համակարգերի ու սերվիսների համատեղելիության ապահովում՝ միջազգային ստանդարտների կիրառման հիման վրա.

տրանսպորտի ոլորտում թղթային կրիչով փաստաթղթերի օգտագործումից հրաժարում.

անցում տրանսպորտի ոլորտում տվյալների էլեկտրոնային փոխանակման.

տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացում՝ տվյալների էլեկտրոնային փոխանակմանն անցնելու հաշվին.

Միության անդամ պետությունների կողմից՝ տրանսպորտի ոլորտում այն թվային տեխնոլոգիաների արտոնյալ կիրառման ապահովում, որոնք մշակվել են Միության անդամ պետությունների անձանց կողմից և (կամ) պատկանում են նրանց։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ