ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԱՐԱՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

14 հունիսի 2022 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԱՐԱՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ սպառողների առնչությամբ բարեխիղճ գործարար պրակտիկայի ներդրմանն ուղղված ընդհանուր մոտեցումներ մշակելու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 4.12.3 և 4.12.7 կետերին համապատասխան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելիս՝

հիմնվել տնտեսական գործունեության սուբյեկտների պատասխանատվության բարձրացման նպատակահարմարության վրա՝ այդ սուբյեկտների կողմից ինքնահսկողությանը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պարտադիր պահանջների խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցների ներդրման միջոցով.

օժանդակել տնտեսավարող սուբյեկտների նախաձեռնողական գործունեությանը՝ ուղղված ռացիոնալ արտադրության ու սպառման մշակույթի, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի զարգացման, սոցիալական պատասխանատվության բնագավառում լավագույն գործելակերպերի ներդրման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի ապահովման մասով՝ ձեռնարկատիրական ու մասնագիտական գործունեության ստանդարտների և կանոնների մշակմանն ու սահմանմանը և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պարտադիր պահանջների՝ այդ սուբյեկտների կողմից պահպանման հայտարարագրմանը.

խթանել տնտեսավարող գործունեության սուբյեկտների ու սպառողների միջև փոխգործակցության կանոնների մշակումն ու կիրառումը, կորպորատիվ գործարար էթիկայի ձևավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի «Ապրանքների մանրածախ առևտրի ոլորտում սպառողների նկատմամբ բարեխիղճ գործարար պրակտիկայի սկզբունքների և չափորոշիչների մասին» թիվ 1 հանձնարարականում նշված չափորոշիչների շրջանակներում ողջամտության, արդարության, թափանցիկության, սպառողների առողջությանն ու գույքին վնաս հասցնելու ռիսկերի նվազեցման, սպառողների առջև պատասխանատվության սկզբունքների պահպանումն ապահովելու նպատակով.

ցուցաբերել միջազգային փոխգործակցության աջակցություն տնտեսական գործունեության սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների ու օրինական շահերի ապահովման հարցերով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ