ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋ ՄՂԵԼԻՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

18 փետրվարի 2022 թվականի

թիվ 1

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋ ՄՂԵԼԻՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներում առաջ մղելուն ուղղված միջոցառումների պլանի 13-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը՝

հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 1 հավելվածով նախատեսված արդյունաբերության ճյուղերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծման ու այդ ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելուն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը,

առաջարկում է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյին՝ սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից երրորդ երկրների շուկաներում ոսկերչական արտադրանքի մատչելիության պայմանների դյուրացման վերաբերյալ փորձագիտական առաջարկներ նախապատրաստելիս ձևավորել թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշ՝ հավելվածով սահմանված կարգով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ.

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

 2022 թվականի փետրվարի 18-ի

 հանձնարարականի

 

ԿԱՐԳ

 

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելուն ուղղված միջոցառումների պլանի 13-րդ կետին համապատասխան՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի (այսուհետ՝ ոսկերչական արտադրանք) նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) իրականացվող արտահանման ընթացակարգերի որակը գնահատելու նպատակով։

2. Ոսկերչական արտադրանքի նկատմամբ անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի (այսուհետ՝ վարկանիշ) ձևավորման նպատակով՝ իրավաբանական անձանց, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ռեսպոնդենտներ) կարծիքների հարցումն անցկացվում է ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի կիրառման հարցերի շուրջ կամավոր էլեկտրոնային անկետավորման ձևաչափով։

3. Վարկանիշի ձևավորման խնդիրներն են՝

ա) ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության և դրա իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն.

բ) երրորդ երկրների շուկաներում ոսկերչական արտադրանքի մատչելիության պայմանների պարզեցման վերաբերյալ փորձագիտական առաջարկների նախապատրաստում.

գ) ոսկերչական արտադրանքի արտահանման համար Եվրասիական տնտեսական միության առավել բարենպաստ իրավասությունների մասին ոսկերչական արտադրանքն արտահանողների (իրավաբանական անձանց, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց) տեղեկացվածության ապահովում.

դ) ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության և դրա իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության վերաբերյալ ռեսպոնդենտների կարծիքների մասին անդամ պետությունների տեղեկացվածության ապահովում։

 

II. Վարկանիշի ձևավորման ընթացակարգը

 

4. Վարկանիշը ձևավորվում է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից՝ Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո ստեղծելու հայեցակարգի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 1 հանձնարարականի հավելված) III բաժնի յոթերորդ պարբերությանը համապատասխան՝ Բյուրոյի գործունեության մեկնարկի օրվանից երկու տարին մեկ անգամ։ Վարկանիշի ձևավորմանն ուղղված աշխատանքն իրականացվում է Բյուրոյի կողմից ինքնուրույնաբար կամ կողմնակի կազմակերպությունների ներգրավմամբ։ Վարկանիշի արդյունքները համաձայնեցվում են Բյուրոդի դիտորդ խորհրդի անդամների հետ։

5. Վարկանիշը ձևավորվում է արտաքին առևտրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծության և ռեսպոնդենտների կարծիքների հարցման հիման վրա՝ առնվազն 10 օրացուցային ամսվա ընթացքում։

Էլեկտրոնային անկետավորումն անցկացվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Բյուրոյի պաշտոնական կայքում։

Յուրաքանչյուր անդամ պետության համար ռեսպոնդենտների թիվը պետք է կազմի ոսկերչական արտադրանքի արտահանողների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը։

6. Վարկանիշի ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր անդամ պետության մասով ամփոփիչ վարկանիշային բալերի համադրությամբ։

Անդամ պետության վարկանիշի հաշվարկը նախատեսում է անդամ պետությունների ռանգավորում ըստ տարբեր ցուցանիշների՝ ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

Ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մասով վարկանիշի բալային ցուցանիշների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում՝

անդամ պետության տարածքից ոսկերչական արտադրանքի խմբաքանակի մատակարարումն սկսեու համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը.

անդամ պետության տարածքից ոսկերչական արտադրանքի խմբաքանակի մատակարարումն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու և ստանալու ժամանակ առաջացող ժամանակավոր և (կամ) ֆինանսական ծախսերը։

7. Վարկանիշը ձևավորվում է ամփոփ հանրագումարային աղյուսակի ձևով, որում նշվում են ամփոփիչ վարկանիշային բալերի քանակը՝ ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում անդամ պետության յուրաքանչյուր նորմատիվ իրավական ակտի բացվածքով, որոնք դասակարգված են նվազման կարգով (մեծից դեպի փոքրը)՝ հարցաթերթիկի մեջ ներառված հարցերի ցանկը նկարագրող և ամփոփ հանրագումարային աղյուսակում արդյունքների բաշխումը պայմանավորող պատճառների, այդ թվում՝ նախորդ վարկանիշի արդյունքների համեմատ ընթացիկ վարկանիշի արդյունքների փոփոխման պատճառների մասին եզրահանգումներ պարունակող վերլուծական նյութի, ինչպես նաև այլ վերլուծական տեղեկատվության կցմամբ։

8. Հարցաթերթիկում ներառված հարցերի ցանկերը կազմվում են Բյուրոյի կողմից՝ յուրաքանչյուր հերթական վարկանիշի համար՝ հարցման սկզբից և ենթակա չեն փոփոխման հերթական վարկանիշի ձևավորման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։

9. Վարկանիշը կարող է կազմված լինել հավելվածի համաձայն սահմանված մեթոդիկայով կամ հավաքագրված ու ստացված տեղեկատվության ծավալին համապատասխանող ցանկացած այլ մեթոդիկայով։

10. Վարկանիշի կազմումն ավարտելուց հետո 2 շաբաթից ոչ ուշ այն Բյուրոյի կողմից ուղարկվում է ոսկերչական արտադրանքի արտահանման ոլորտում կարգավորման համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմիններ՝ ազգային վիճակագրական տվյալների ու տնտեսական ցուցանիշների հստակեցման համար։ Անդամ պետությունների պետական մարմիններ վարկանիշն ուղարկելու օրվանից 1 օրացուցային ամսից ոչ ուշ այն տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության և Բյուրոյի պաշտոնական կայքերում և, ի գիտություն՝ ներկայացվում է անդամ պետությունների շահագրգիռ պետական մարմիններին։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման կարգի

 

ՄԵԹՈԴԻԿԱ

 

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման

 

1. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, վարկանիշ) հարցաթերթիկի համար հարցերը ձևավորվում են՝ ելնելով 2 տեսակի պատասխան ստանալու հնարավորությունից՝ թվային և տրամաբանական («այո» կամ «ոչ»).

ա) թվային պատասխան ենթադրող հարցերը ձևավորվում են՝ ելնելով հետևյալ գնահատականի նպատակահարմարությունից՝

պատասխանի առավելագույն արժեքն ընդունվում է որպես լավագույն արդյունք վարկանիշի բալերի հետագա հաշվարկի համար,

պատասխանի նվազագույն արժեքն ընդունվում է որպես լավագույն արդյունք վարկանիշի բալերի հետագա հաշվարկի համար.

բ) տրամաբանական պատասխան («այո» կամ «ոչ«) ենթադրող հարցերը ձևավորվում են՝ ելնելով հետևյալ գնահատականի նպատակահարմարությունից՝

հաստատական պատասխանը («այո») ընդունվում է որպես լավագույն արդյունք վարկանիշի բալերի հետագա հաշվարկի համար.

բացասական պատասխանը («ոչ») ընդունվում է որպես լավագույն արդյունք վարկանիշի բալերի հետագա հաշվարկի համար։

2. Յուրաքանչյուր հարցի տրվում է վարկանիշի ընդհանուր գնահատման մեջ դրա կարևորությունը (,քաշըե) բնութագրող արժեք՝ 0-ից մինչև 100, որտեղ 0-ն արժեք չունի, իսկ 100-ը չափազանց կարևոր է։

3. Վարկանիշի բալերի հետագա հաշվարկի համար կազմվում է ռեսպոնդենտների կարծիքների հարցման արդյունքներով միջին գնահատականների աղյուսակ՝ թիվ 1 հավելվածով սահմանված ձևով, որում նշվում են՝

ա) սյունակներում՝ Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման կարգի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 1 հանձնարարականի հավելված) 8-րդ կետին համապատասխան ձևավորված հարցերի ցանկից հարցերի հերթական համարները.

բ) տողերում՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի արտահանման կարգավորման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը (այսուհետ՝ անդամ պետությունների ակտեր).

գ) վանդակներում (համապատասխան սյունակների ու տողերի հատման գծում)՝ պատասխանների միջին արժեքները, որոնք հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24296

 

որտեղ՝

ха-ն՝ պատասխանների միջին արժեքն է՝ կլորացված մինչև ամբողջ թիվը (սույն մեթոդիկայի 4-րդ կետին համապատասխան),

n-ը՝ ստացված պատասխանների քանակը,

Xi-ն՝ պատասխանի արժեքը։

Սույն մեթոդիկայի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հարցերին համապատասխանող սյունակներում պատասխանների միջին արժեքը որոշելու համար, Xi պատասխանի արժեքն ընդունվում է հավասար 1-ի՝ հաստատական պատասխանի («այո») դեպքում և 0-ի՝ բացասական պատասխանի («ոչ») դեպքում։

Սույն մեթոդիկայի 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերին համապատասխանող սյունակներում պատասխանների միջին արժեքը որոշելու համար, Xi պատասխանի արժեքն ընդունվում է հավասար 0-ի՝ հաստատական պատասխանի («այո») դեպքում և 1-ի՝ բացասական պատասխանի («ոչ») դեպքում։

4. Պատասխանների միջին արժեքները և հաջորդող բալային գնահատականները կլորացվում են մինչև ամբողջ թիվը՝ մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան։

5. Վարկանիշի բալերի անմիջական հաշվարկի համար ձևավորվում է ռեսպոնդենտների պատասխանների միջին գնահատականների արժեքների փոխակերպման աղյուսակ՝ թիվ 2 հավելվածով սահմանված ձևով։ Պատասխանի միջին գնահատականի յուրաքանչյուր արժեքի տրվում է բալային գնահատականի արժեք՝ 0-ից մինչև 100, որտեղ 100-ը առավելագույն դրական գնահատականն է։ Հաշվարկը կատարվում է՝ պայմանավորված հարցերի տեսակներով՝

ա) սույն մեթոդիկայի 1-ին կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված հարցերի համար բալային գնահատականի հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24297

 

որտեղ՝

х-ը՝ բալային գնահատականն է՝ կլորացված մինչև ամբողջ թիվը (սույն մեթոդիկայի 4-րդ կետին համապատասխան),

xa-ն՝ անդամ պետության ակտի մասով տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը՝ հաշվարկված սույն մեթոդիկայի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան,

Хamax-ը՝ անդամ պետության ակտի մասով տվյալ հարցի պատասխանների առավելագույն արժեքը,

w-ն՝ «քաշի» արժեքն է՝ տրված սույն մեթոդիկայի 2-րդ կետին համապատասխան.

բ) սույն մեթոդիկայի 1-ին կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված հարցերի համար բալային գնահատականի հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24298

 

որտեղ՝

х-ը՝ բալային գնահատականն է՝ կլորացված մինչև ամբողջ թիվը (սույն մեթոդիկայի 4-րդ կետին համապատասխան),

xa-ն՝ անդամ պետության ակտի մասով տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը՝ հաշվարկված սույն մեթոդիկայի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան,

Хamax-ը՝ անդամ պետության ակտի մասով տվյալ հարցի պատասխանների առավելագույն արժեքն է,

Хamin-ը՝ անդամ պետության ակտի մասով տվյալ հարցի պատասխանների նվազագույն արժեքն է,

w-ն՝ «քաշի» արժեքն է՝ տրված սույն մեթոդիկայի 2-րդ կետին համապատասխան.

գ) սույն մեթոդիկայի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված հարցերի դեպքում համապատասխան հարցի բալային գնահատականի ցուցանիշը՝ անդամ պետության ակտի մասով, ճանաչվում է որպես սույն մեթոդիկայի 2-րդ կետին համապատասխան հարցին տրված «քաշի» արժեքին հավասար այն դեպքում, երբ տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը հավասար է 1-ի։

Այն դեպքում, երբ տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը հավասար է 0-ի, անդամ պետության ակտի մասով համապատասխան հարցի բալային գնահատականի ցուցանիշը ճանաչվում է 0-ին հավասար.

դ) սույն մեթոդիկայի 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված հարցերի դեպքում համապատասխան հարցի բալային գնահատականի ցուցանիշը՝ անդամ պետության ակտի մասով, ճանաչվում է որպես սույն մեթոդիկայի 2-րդ կետին համապատասխան հարցին տրված «քաշի» արժեքին հավասար այն դեպքում, երբ տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը հավասար է 0-ի։

Այն դեպքում, երբ տվյալ հարցի պատասխանների միջին արժեքը հավասար է 1-ի, անդամ պետության ակտի մասով համապատասխան հարցի բալային գնահատականի ցուցանիշը ճանաչվում է 0-ին հավասար.

ե) անդամ պետության բոլոր ակտերի մասով յուրաքանչյուր հարցի բալերի միջին արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24299

 

որտեղ՝

х-ը՝ բալերի միջին արժեքն է՝ սույն մեթոդիկայի 4-րդ կետին համապատասխան կլորացված մինչև ամբողջ թիվը,

n-ը՝ անդամ պետության այն ակտերի քանակը, որոնց մասով ձևավորվում է հերթական վարկանիշը.

xi-ը՝ համապատասխան հարցի մասով՝ անդամ պետության ակտի բալային գնահատականը։

6. Ամփոփ բալային գնահատականները ձևավորվում են՝

ա) անդամ պետության ակտերի մասով՝ հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24300

 

որտեղ՝

y-ը՝ անդամ պետության ակտի ամփոփ բալային գնահատականն է,

n-ը՝ վարկանիշի հարցերի ընդհանուր քանակը,

xi-ը՝ անդամ պետության ակտի բալային գնահատականը.

բ) անդամ պետության մասով՝ հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24301

 

որտեղ՝

Y-ը՝ անդամ պետության ակտի ամփոփ բալային գնահատականն է, n-ը՝ վարկանիշի հարցերի ընդհանուր քանակը,

xi-ը՝ անդամ պետության բոլոր ակտերի մասով յուրաքանչյուր հարցի բալերի միջին արժեքը՝ որոշված սույն մեթոդիկայի 5-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման մեթոդիկայի

 

(ձև)

 

ՄԻՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ՝

 

ռեսպոնդենտների կարծիքների հարցման արդյունքներով

 

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի արտահանման կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտ

Հարց 1 (max արժեք՝ լավագույն արդյունք)

Հարց 2 (min արժեք՝ լավագույն արդյունք)

Հարց 3 («այո»/«ոչ») («այո» պատասխան՝ լավագույն արդյունք)

Հարց 4

(«այո»/«ոչ») («ոչ» պատասխան՝ լավագույն արդյունք)

...

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն

1. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի արտահանման կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտ ... թիվ ...

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

 

...

...

...

...

...

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման մեթոդիկայի

 

(ձև)

 

ռեսպոնդենտների պատասխանների միջին գնահատականների ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ վարկանիշի բալային ցուցանիշների

 

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի արտահանման կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտ

Բալեր

1-ին հարցի համար
(առավելագույն ցուցանիշը՝ 100 բալ)

2-րդ հարցի համար
(առավելագույն ցուցանիշը՝ 100 բալ)

3-րդ հարցի համար
(առավելագույն ցուցանիշը՝ 100 բալ)

4-րդ հարցի համար
(առավելագույն ցուցանիշը՝ 100 բալ)

...

հարցի «քաշը»
(կարևորությունը)՝
0-ից (կարևոր չէ) մինչև 100 (չափազանց կարևոր է)

հարցի «քաշը»
(կարևորությունը)՝
0-ից (կարևոր չէ) մինչև 100 (չափազանց կարևոր է)

հարցի «քաշը»
(կարևորությունը)՝
0-ից (կարևոր չէ) մինչև 100 (չափազանց կարևոր է)

հարցի «քաշը»
(կարևորությունը)՝ 0-ից (կարևոր չէ) մինչև 100 (չափազանց կարևոր է)

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

միջին արժեքը՝ կլորացված մինչև ամբողջ թիվը

միջին արժեքը՝ կլորացված մինչև ամբողջ թիվը

միջին արժեքը՝ կլորացված մինչև ամբողջ թիվը

միջին արժեքը՝ կլորացված մինչև ամբողջ թիվը

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

1. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից ոսկերչական արտադրանքի արտահանման կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտ ... թիվ ...

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)

(արժեքը)