ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1 մարտի 2022 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացման ու կոմպարտմենտալիզացման անցկացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »         -ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԻԶԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԻԶԱՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Կենդանիների առանձնակի վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացման ու կոմպարտմենտալիզացման անցկացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի       ի

թիվ      որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացման ու կոմպարտմենտալիզացման անցկացման կարգի մեջ կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ IX բաժին.

«IX. Ըստ կենդանիների հիվանդությունների՝ երկրի կարգավիճակի մասին Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի սերտիֆիկատներն ստանալիս լիազորված մարմինների փոխգործակցությունը

 

63. Ըստ կենդանիների հիվանդությունների՝ երկրի կարգավիճակի մասին Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի սերտիֆիկատը (այսուհետ համապատասխանաբար՝ ՄԱԲ, սերտիֆիկատ, նախաձեռնող) ստանալու անհրաժեշտության մասին որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը տեղեկացնում է այդ մասին մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին։

64. Սույն կարգի 63-րդ կետին համապատասխան ուղարկվող տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները.

ա) այն հիվանդության անվանումը, որի առնչությամբ ընդունվել է սերտիֆիկատ ստանալու անհրաժեշտության մասին որոշումը, և պատրաստվելու է անդամ պետության համապատասխան դոսյեն.

բ) ըստ հիվանդության այն կարգավիճակը՝ ՄԱԲ-ի Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի (այսուհետ սույն բաժնում՝ Օրենսգիրք) դասակարգմանը համապատասխան, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը.

գ) ՄԱԲ դիմում ներկայացնելու ենթադրվող ամսաթիվը.

դ) հստակ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների ցանկը, որոնք պլանավորվում է սահմանել անասնաբուժական հսկողությանը (վերահսկողությանը) ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնք Միության տարածք են ներմուծվում երրորդ երկրներից կամ տեղափոխվում են մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք, ինչպես նաև օբյեկտների ցանկը (այսուհետ՝ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումներ)՝ Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան (հաշվի առնելով ըստ հիվանդության այն կարգավիճակը, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը).

ե) անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման ենթադրվող ամսաթիվը։

65. Սույն կարգի 64-րդ կետում նշված տեղեկատվությունն ուղարկվում է լիազորված մարմիններ և Հանձնաժողով ոչ ուշ, քան անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման ենթադրվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։

66. Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումներն անդամ պետությունների փոխադարձ առևտրում չպետք է հանգեցնեն արգելքների և սահմանափակումների կիրառմանը (բացառությամբ Օրենսգրքով առաջարկված այն արգելքների և սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են ըստ հիվանդության այն կարգավիճակն ստանալու համար, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը)։

Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների՝ Օրենսգրքի առաջարկություններին համապատասխանության առնչությամբ անհամաձայնության դեպքում լիազորված մարմիններն իրավունք ունեն դիմելու Հանձնաժողով՝ լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու առաջարկով։

Բանակցությունների ընթացքում նախաձեռնողը և մյուս լիազորված մարմինները ձգտում են անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման փոխընդունելի պայմանների համաձայնեցմանը՝ անդամ պետությունների միջև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները տեղափոխելիս բարդությունների նվազեցման նպատակով։ Ընդ որում, համաձայնեցված պայմանները չպետք է խախտեն սերտիֆիկատն ստանալու համար անհրաժեշտ՝ Օրենսգրքի պարտադիր պահանջները։

Եթե լիազորված մարմինների կողմից անցկացված բանակցությունների արդյունքներով ձեռք չի բերվել համաձայնություն առանձին հարցերի շուրջ, նախաձեռնողը և (կամ) մյուս լիազորված մարմինները կարող են դիմել ՄԱԲ-ին՝ ՄԱԲ-ի ներքին ընթացակարգին համապատասխան վիճելի հարցերը կարգավորելու նպատակով։

Եթե ՄԱԲ-ին դիմելու արդյունքներով կհայտնաբերվի անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների՝ Օրենսգրքի առաջարկություններին անհամապատասխանություն, այդ միջոցառումները պետք է շտկվեն այդպիսի անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Եթե լիազորված մարմիններից անկախ պատճառներով ՄԱԲ-ի հետ խորհրդակցություններն սկսված չեն կամ սկսված են, սակայն ավարտված չեն, իսկ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումները սահմանված են, ապա դրանք պետք է շտկվեն ՄԱԲ-ի հետ խորհրդակցությունների արդյունքում դրանց անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

67. Անդամ պետությունների լիազորված մարմինները, որոնք չունեն ըստ հիվանդության այն կարգավիճակը, որն ստանալու համար հավակնում է նախաձեռնողի պետությունը, կարող են պահանջել նախաձեռնողից գիտական, մեթոդական և տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով խորհրդակցությունների անցկացում։

Նշված խորհրդակցություններն անցկացվում են ՄԱԲ դիմում ներկայացնելու ընթացակարգի կամ սերտիֆիկատ ստանալու հետ կապված փորձի փոխանակման նպատակով։

68. Հանձնաժողովն իրականացնում է անդամ պետությունների կողմից սերտիֆիկատն ստանալու հարցերով լիազորված մարմինների փոխգործակցության համակարգումն ու տրամադրում է խորհրդատվական օգնություն (անհրաժեշտության դեպքում)։

69. Սերտիֆիկատ ստացած անդամ պետությունների լիազորված մարմինները՝

ա) սերտիֆիկատն ստանալու մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին ոչ ուշ, քան սերտիֆիկատն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) սահմանում են այն անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումները, որոնք ուղղված են սերտիֆիկատն ստանալուց հետո ըստ հիվանդության երկրի կարգավիճակը պահպանելուն (հաշվի առնելով Օրենսգրքի առաջարկությունները).

գ) տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու մասին՝ նշելով այդպիսի կասեցման պատճառները ոչ ուշ, քան ՄԱԲ-ի համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

70. Սերտիֆիկատի գործողության վերականգմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Օրենսգրքին համապատասխան։

71. Անդամ պետությունում՝ գործող սերտիֆիկատների առկայության մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցի լիազորված մարմնի պաշտոնական կայքում՝ ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով, ինչպես նաև Միության պաշտոնական կայքում՝ ռուսերենով։»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան