ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
18 հունվարի 2022 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄԱՆ (ՀԱՄԱԴՐԵԼԻ) ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.6.1 ենթակետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 4.6.1 կետին համապատասխան, ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի,
մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխման և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ Միության մաքսային տարածքում արտադրվող, ինչպես նաև Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) արտադրանքի շրջանառության մեջ բացթողման և դրա շրջանառության կանխարգելման նպատակով,
հաշվի առնելով, որ Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող (բաց թողնված) արտադրանքի առնչությամբ կիրառվում են տեխնիկական կանոնակարգման ոլորտում Պայմանագրին համապատասխան սահմանված միջոցներ,
հիմնվելով օրինականության, անմեղության կանխավարկածի, օբյեկտիվ ճշմարտության, միևնույն վարչական իրավախախտման համար վարչական միջոցների կրկնակի կիրառման անթույլատրելիության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, մարդասիրության, արդարության և նպատակահարմարության ընդհանուր սկզբունքների վրա,
արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով Միության անդամ պետությունների նման (համադրելի) օրենսդրություն սահմանելու նպատակով,
հանձնարարում է Միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը մշակելիս հաշվի առնել ընդհանուր մոտեցումները՝ հավելվածի համաձայն:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
Հավելված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 18-ի հանձնարակականի |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նման (համադրելի) օրենսդրություն սահմանելու
1. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) նման (համադրելի) օրենսդրություն սահմանելու նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է վարչական պատասխանատվություն սահմանելուն ուղղված միջոցներ ձեռնարկել՝
ա) արտադրանքն արտադրողի համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն և իրացում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ արտադրանքի արտադրության, պահման և փոխադրման գործընթացների կազմակերպում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման ընթացակարգերի խախտում.
Միության մաքսային տարածքում արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի կամ այն փաստաթղթերով, որոնց գործողության ժամկետը սպառվել կամ կասեցվել է, կամ այն փաստաթղթերով, որոնք ձևակերպվել են Միության իրավունքով սահմանված պահանջների խախտմամբ.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնելիս և (կամ) շրջանառելիս վնաս հասցնելը կանխելու մասով միջոցներ, այդ թվում՝ շրջանառությունից դրա հետկանչի մասով միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև իրացվող արտադրանքի առնչությամբ վնաս հասցնելու սպառնալիքի առկայության և դրա կանխարգելման եղանակների մասին ձեռք բերողներին, այդ թվում՝ սպառողներին չտեղեկացնելը կամ ոչ ժամանակին տեղեկացնելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ մինչև Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը կիրառման ենթակա՝ արտադրանքին ներկայացվող ազգային պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքը նախագծելու, արտադրության մեջ այն դնելու, արտադրելու և (կամ) իրացնելու կասեցման կամ դրա հետկանչի, բացառման, վերադարձի, ոչնչացման, օգտահանման պարտավորության չկատարում.
մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ոչ իրավաչափ մակնշում` Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար անհրաժեշտ արտադրանքի նմուշներ, փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ ներկայացնելուց խուսափելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում.
բ) արտադրողի կողմից լիազորված մարմնի համար արտադրանքն արտադրողի հետ պայմանագրով նրան պատվիրակված լիազորությունների շրջանակներում սույն փաստաթղթի 1-ին կետի «ա» ենթակետում նշված խախտումների առնչությամբ.
գ) արտադրանքը ներմուծողի համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության մաքսային տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության մեջ բացթողում և (կամ) իրացում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ արտադրանքի պահման և փոխադրման գործընթացների կազմակերպում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման ընթացակարգերի խախտում.
Միության մաքսային տարածքում արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (բացառությամբ պայմանական բացթողման դեպքերի) կամ այն փաստաթղթերով, որոնց գործողության ժամկետը սպառվել կամ կասեցվել է, կամ այն փաստաթղթերով, որոնք ձևակերպվել են Միության իրավունքով սահմանված պահանջների խախտմամբ, և (կամ) այդ արտադրանքի իրացումը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնելիս և (կամ) իրացնելիս վնաս հասցնելը կանխելու մասով միջոցներ, այդ թվում՝ շրջանառությունից դրա հետկանչի մասով միջոցներ չձնեռնարկելը, ինչպես նաև իրացվող արտադրանքի առնչությամբ վնաս հասցնելու սպառնալիքի առկայության և դրա կանխարգելման եղանակների մասին ձեռք բերողներին, այդ թվում՝ սպառողներին չտեղեկացնելը կամ ոչ ժամանակին տեղեկացնելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ մինչև Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը կիրառման ենթակա՝ արտադրանքին ներկայացվող ազգային պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնելու և (կամ) իրացնելու կասեցման կամ դրա բացառման, վերադարձի, ոչնչացման, օգտահանման պարտավորության չկատարում.
մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ոչ իրավաչափ մակնշում` Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով.
տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար անհրաժեշտ արտադրանքի նմուշներ, փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ ներկայացնելուց խուսափելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում.
դ) արտադրանքը վաճառողի համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանոող արտադրանքի իրացում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ արտադրանքի պահման և փոխադրման գործընթացների կազմակերպում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման ընթացակարգերի խախտում.
արտադրանքի իրացում՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի կամ այն փաստաթղթերով, որոնց գործողության ժամկետը սպառվել կամ կասեցվել է, կամ այն փաստաթղթերով, որոնք ձևակերպվել են Միության իրավունքով սահմանված պահանջների խախտմամբ.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն իրացնելիս վնաս հասցնելը կանխելու մասով միջոցներ, այդ թվում՝ շրջանառությունից դրա հետկանչի մասով միջոցներ չձեռնարկելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ մինչև Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը կիրառման ենթակա՝ արտադրանքին ներկայացվող ազգային պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքն իրացնելու կասեցման կամ դրա բացառման, վերադարձի, ոչնչացման, օգտահանման պարտավորության չկատարում.
մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ոչ իրավաչափ մակնշում՝ Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով.
տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար անհրաժեշտ արտադրանքի նմուշներ, փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ ներկայացնելուց խուսափելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում.
ե) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելիս կանոնների և ընթացակարգերի խախտում.
համապատասխանության սերտիֆիկատի չհիմնավորված տրամադրում, գործողության կասեցում, դադարեցում կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրի ոչ իրավաչափ գրանցում.
հավատարմագրման հայտագրված ոլորտով չնախատեսված արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացում՝ մարմնի կողմից.
Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չընդգրկված մարմնի կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացում (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգով թույլատրվում է այդ աշխատանքների իրականացումը Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չընդգրկված մարմնի կողմից).
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում.
զ) փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության իրավունքով նախատեսված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների կատարման ընթացակարգերի խախտում.
հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափումների ոչ հավաստի և ոչ օբյեկտիվ արդյունքների ներկայացում.
աշխատանքների իրականացում՝ հավատարմագրման հայտագրված ոլորտից դուրս.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ ներկայացնելուց խուսափելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում.
է) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության համար հետևյալ գործողությունների (անգործության) առնչությամբ՝
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման ընթացակարգերի խախտում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի չհիմնավորված տրամադրում, գործողության կասեցում, դադարեցում.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ ներկայացնելուց խուսափելը.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների կարգադրագրերի չկատարում:
2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար վարչական միջոցների տեսակները՝ ներառյալ դրամական բռնագանձումների չափերը, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: