ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 մայիսի 2021 թվականի |
թիվ 10 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՄԱԿԱՐԴԱԿ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման միջոցառումների բարձրամակարդակ պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 10 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման միջոցառումների բարձրամակարդակ պլանում կատարվող
Բարձրամակարդակ պլանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 10 կարգադրության խմբագրությամբ) |
ԲԱՐՁՐԱՄԱԿԱՐԴԱԿ ՊԼԱՆ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման միջոցառումների
Սույն պլանում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ազգային պատվիրատու-համակարգող»՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի մշակմանը, իրագործմանը և անդամ պետության տարածքում տվյալ նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությանը մասնակցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պետական իշխանության մարմիններից մեկը, որը նախագծի մշակման և իրագործման ժամանակ իրականացնում է նշված մարմինների գործունեության համակարգում.
«Եվրասիական ցանցի բազային բաղադրիչ»՝ օգտատիրական ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում.
«ցանցի օպերատոր»՝ իրավաբանական անձ, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) պատվիրակում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման, ինչպես նաև այլ լիազորություններ.
«ազգային բաղադրիչների օպերատորներ»՝ իրավաբանական անձինք, որոնց անդամ պետությունների լիազորված մարմինները պատվիրակում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման մասով իրենց լիազորությունների մի մասը, ինչպես նաև այլ լիազորություններ.
«նախագիծ»՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց).
«համակարգ»՝ տվյալների փոխանցման ուղիներով միավորվող բազային բաղադրիչի և «միջուկի» ամբողջություն, որով ապահովվում է եվրասիական ցանցի գործունեությունը.
«միջուկ»՝ եվրասիական ցանցի հետևյալ ենթահամակարգերի ամբողջություն՝ եվրասիական ցանցի պորտալ, աշխարհատեղեկատվական համակարգ, վերլուծական մոդուլ, տեղեկատվական փոխգործակցության մոդուլ (ինտեգրացիոն բաղադրիչ):
|
Առանցքային միջոցառման (առանցքային ստուգիչ կետի) անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
|
I. Նախագծի իրագործման առաջին փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները | |||
|
1. Ազգային պատվիրատու-համակարգողներին սահմանումը և նախագծի իրագործումը համակարգելու հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կազմում ընդգրկելու համար թեկնածուներին որոշումը, և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկումը |
սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները՝ |
2019 թվականի III – IV եռամսյակներ |
անդամ պետություններ |
|
2. Ագգային բաղադրիչների օպերատորների գործառույթներ իրականացնող կազմակերպությունների սահմանումը |
ազգային բաղադրիչների օպերատորներին որոշումը |
2019 թվականի III – IV եռամսյակներ |
անդամ պետություններ |
|
3. Համակարգող խմբի կազմի և համակարգող խմբի մասին հիմնադրույթի հաստատումը |
Հանձնաժողովի ակտը, որով հաստատվում է համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը |
2019 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ |
|
4. Միության մարմիններին նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը |
Հանձնաժողովի խորհրդին ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություն |
եռամսյակային, 2020 թվականի I եռամսյակից սկսած (առաջին հաշվետվությունը՝ 2019 թվականի համար) |
համակարգող խումբ, Հանձնաժողով |
|
5. Կոնսորցիումի ձևավորումը, կոնսորցիումի մասին համաձայնագրի կնքումը |
կոնսորցիումի մասին համաձայնագիր |
2020 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ |
|
6. Եվրասիական ցանցի մշակման և ներդրման ծառայությունների տրամադրման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի արդիականացում |
տեխնիկական առաջադրանքի նախագիծ |
2021 թ. I-II եռամսյակներ |
Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ |
|
7. Եվրասիական ցանցի մշակման և ներդրման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի կատարման մասով ծառայությունների գնման ընթացակարգի իրականացում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան) |
ցանցի օպերատորին որոշումը |
2021 թ. I-III եռամսյակներ |
Հանձնաժողով |
|
8. Նախագծի կառավարման մոնիթորինգի գործիքի (տեղեկատվական ռեսուրսի) ստեղծումը և համակարգող խմբի մասնակիցների համար դրա հասանելության ապահովումը |
նախագծի կառավարման մոնիթորինգի գործիքի (տեղեկատվական ռեսուրսի) ներդնումը |
2021 թ. I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով |
|
9. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջների մշակում |
եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջներ |
2021 թ. I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով |
|
10. Եվրասիական ցանցի "միջուկին" ներկայացվող պահանջների մշակում |
եվրասիական ցանցի "միջուկին" ներկայացվող պահանջներ |
2021 թ. I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով |
|
11. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթի մշակում |
եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ |
2021 թ. I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ |
|
12. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություն տրամադրողներին ներկայացվող պահանջների մշակում |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող պահանջներ, ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջներ |
2021 թվականի I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով |
|
13. Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդելի մշակում՝ անդամ պետությունների արտահանման ներուժի մեծացման նպատակով |
նախագծային որոշումներ |
2021 թվականի I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ |
|
14. Ազգային բաղադրիչների օպերատորների կառուցվածքում կազմակերպական կառույցների (գրացուցակավորման կենտրոնների) ստեղծում՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստր և արտադրանքի ռեեստր, ինչպես նաև տեղեկատվական ռեսուրսներ մուտքագրվող՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկությունների վերիֆիկացումն ապահովելու նպատակով |
գրացուցակավորման կենտրոնների ստեղծման վերաբերյալ արձանագրություններ |
2021 թվականի II – III եռամսյակ |
ազգային բաղադրիչների օպերատորներ, ազգային պատվիրատու-համակարգողներ |
|
15. Հանձնաժողովի ակտերի նախագծերի մշակում, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերի մշակում |
Հանձնաժողովի ակտեր, տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ տեխնիկական փաստաթղթեր |
2021 թ. III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
16. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի ստեղծում |
եվրասիական ցանցի պատրաստի բազային բաղադրիչ |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
17. «Միջուկի» կազմում եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում |
«միջուկի» կազմում եվրասիական ցանցի պատրաստի ինտեգրացիոն բաղադրիչ |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
18. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի և արտադրանքի ռեեստրի, այլ տեղեկատվական ռեսուրսների ստեղծումը և դրանք՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով լրացումը (տվյալների փորձնական կազմ՝ առնվազն 2 անդամ պետությունների բազայի վրա), ինչպես նաև նշված տեղեկությունների վերիֆիկացումը |
անդամ պետությունների կողմից՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց պահանջարկի մասին տեղեկություններով ռեեստրների և տեղեկատվական աղբյուրների սկզբնական լրացում, նշված տեղեկությունների վերիֆիկացում |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
19. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ծավալում (առնվազն 2 անդամ պետությունների բազայի վրա) |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
20. Եվրասիական ցանցին՝ տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային տեղեկատվական և վերլուծական ծառայությունների միացում |
Եվրասիական ցանցին՝ տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային տեղեկատվական և վերլուծական ծառայությունների միացում, միացումների հաղորդակարգեր |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
21. Համակարգի և եվրասիական ցանցի ծավալված ազգային բաղադրիչների նախնական փորձարկումները (առնվազն 2 անդամ պետությունների բազայի վրա) |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
22. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներում ծավալված ծառայությունների փորձնական շահագործում (առնվազն 2 անդամ պետությունների բազայի վրա): Հաշվողական հզորությունների, սկավառակային տարածության վարձակալում, գործադրում և կարգաբերում |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր |
2021 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ |
|
23. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանի մշակում |
միջոցառումների պլան |
2021 թվականի IV եռամսյակ |
ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր |
|
II. Նախագծի իրագործման երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ | |||
|
24. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանի հստակեցում և իրականացում |
անդամ պետություններում միջոցառումների պլանի կատարման և ճշգրտումների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն |
սկսած 2022 թվականի I եռամսյակից |
ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր |
|
25. Եվրասիական ցանցի լրամշակումը՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներում ծավալված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքների հիման վրա |
եվրասիական ցանցի լրամշակված ծառայություններ և գործիքներ, եվրասիական ցանցի մասով լրամշակված տեխնիկական փաստաթղթերի լրակազմ |
2022 թ. I-II եռամսյակներ |
ցանցի օպերատոր |
|
26. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, տեխնիկական փաստաթղթեր՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելու մասին |
2022 թ. I-II եռամսյակներ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
27. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի (ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծման) զարգացում և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ծավալում |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն |
2022 թվականի I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
28. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի զարգացում |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն |
2022 թվականի I-III եռամսյակներ |
ցանցի օպերատոր, Հանձնաժողով, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
29. Ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրերի կնքում |
ցանցի օպերատորի և ծառայություն տրամադրողների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայություն տրամադրողների միջև գործակալական համաձայնագրեր |
2022 թ.I-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
30. Եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ ինտեգրման հնարավորությունների մշակումը |
եվրասիական ցանցի՝ երրորդ երկրների անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման մասով միջոցառումների պլան, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների պլան |
2022 թ.I-IV եռամսյակներ |
համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով |
|
31. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի, արտադրանքի ռեեստրի և տեղեկատվական ռեսուրսների լրացումը՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով, ինչպես նաև նշված տեղեկությունները վերիֆիկացումը |
ռեեստրների և տեղեկատվական աղբյուրների լրացումը՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով պահանջարկի մասին տեղեկություններով, նշված տեղեկությունների վերիֆիկացումը |
2022 թ.I-IV եռամսյակներ |
ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
32. Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային տեղեկատվական և վերլուծական ծառայությունների՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացումը |
տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային տեղեկատվական և վերլուծական ծառայությունների՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացման հաղորդակարգերը |
2022 թ.I-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
33. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացումը՝ նախագծի անձնագրում նշված ծառայություն տրամադրողների՝ ծառայությունների ցանկին համապատասխան |
ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների հաղորդակարգեր, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր |
2022 թ.I-IV եռամսյակներ |
ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր |
|
34. Միջոցառումների պլանի մշակում՝ Եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի («Աշխատանք առանց սահմանների», «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգ», «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» որոնման միասնականացված համակարգ, ապրանքների թվային հետագծելիություն, տվյալների շրջանառության մասին համաձայնագիր և այլն), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցման նպատակով |
միջոցառումների պլան |
2022 թվականի II եռամսյակ |
Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ |
|
35. Եվրասիական ցանցի առաջխաղացման պլանի մշակումը և իրագործումը: Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի շուրջ սեմինարների և վեբինարների անցկացում |
եվրասիական ցանցի առաջխաղացման պլան, ուսուցում անցկացնելու պլան, ուսուցում անցկացնելու վերաբերյալ արձանագրություններ (եվրասիական ցանցի առնվազն 1,000 մասնակից) |
2022 թվականի II–IV եռամսյակներ |
Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
36. Վարչարարության, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով |
անդամ պետությունների տեղեկատուների և դասակարգիչների անցումային բանալիների (գործունեության և արտադրանքի տեսակների) աղյուսակների համապատասխանեցումը եվրասիական ցանցում օգտագործվող տեղեկատուներին և դասակարգիչներին |
2022 թ. II – IV եռամսյակներ |
ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, ցանցի օպերատոր |
|
37. Միջոցառումների պլանի իրագործում՝ Եվրասիական ցանցի, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի («Աշխատանք առանց սահմանների», «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգ», «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» որոնման միասնականացված համակարգ, ապրանքների թվային հետագծելիություն, տվյալների շրջանառության մասին համաձայնագիր և այլն), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցման նպատակով |
միջոցառումների պլանի կատարման և ճշգրտման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ |
III - IV
2022 թ. III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ |
|
38. Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում |
միջոցառումների պլան |
11111 2022 թ. III - IV եռամսյակներ |
Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
39. Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում |
միջոցառումների պլան |
2022 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
40. Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակում և իրագործում (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը |
եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի և վերլուծության կանոնակարգ |
2022 թվականի IV եռամսյակ |
համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով |
|
41. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայություններ տրամադրողներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքներով |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող հստակեցված պահանջներ, ծառայություն մատակարարներին ներկայացվող հստակեցված պահանջներ |
2022 թվականի IV եռամսյակ |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ |
|
42. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխությունների կատարում՝ եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքների հիման վրա |
եվրասիական ցանցի մասին արդիականացված հիմնադրույթ |
2022 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով, ցանցի օպերատոր |
|
43. Նախագծի պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատում Նախագծի իրագործման արդյունքների ամփոփում և նախագծի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ |
նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ստացման գնահատականով, եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկներ |
2022 թվականի IV եռամսյակ |
համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով» |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|