ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 փետրվարի 2021 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության միջև դեղամիջոցների շրջանառության ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Վ. Նազարենկոյին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության միջև դեղամիջոցների շրջանառության ոլորտում փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինությունը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրոպական դեղագրքի մշակման մասին» 1964 թվականի հուլիսի 22-ի կոնվենցիայի վրա,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործունեության համակարգման լիազորությունները, ուղղված դեղամիջոցների շրջանառության ոլորտում նրանց օրենսդրության ներդաշնակեցմանը,
ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության միջև դեղամիջոցների շրջանառության ոլորտում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը,
վերահաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Սույն Հուշագրի նպատակը դեղամիջոցների շրջանառության ոլորտում Կողմերի միջև բազմակողմանի համագործակցության աջակցությունն է։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության դեղագրքի և Եվրոպական դեղագրքի դեղագրքային պահանջների ներդաշնակեցման հարցերով․
դեղամիջոցների որակի հսկողության մոտեցումների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում։
3. Համագործակցությունը սույն Հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից իրականացվում է հետևյալ միջոցներով՝
Եվրասիական տնտեսական միության դեղագրքում և Եվրոպական դեղագրքում պարունակվող տեքստերի և նյութերի փոխանակում․
Կողմերի համաձայնությամբ նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ ընդհանուր և մասնավոր դեղագրքային հոդվածների (մենագրությունների) մշակման հարցերով (տեղեկատվության փոխանակումը կարող է իրականացվել ռուսերենով և անգլերենով)․
փորձի փոխանակում դեղամիջոցների դեղագրքային վերլուծության ոլորտում․
մի Կողմի ներկայացուցիչների մասնակցությունը մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին (նման հնարավորության առկայության դեպքում)
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, գիտագործնական սեմինարների և համաժողովների անցկացում․
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համագործակցության այլ ձևերի իրագործում։
4. Սույն Հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը սահմանում է մյուս Կողմի հետ փոխգործակցության համակարգման համար պատասխանատու անձանց և այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմին:
Սույն Հուշագրի նպատակներին հասնելու համար Կողմերի համագործակցությունը կիրականացվի, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն վարչության, որի իրավասության մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության կարգավորման հարցերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից), և Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության փոխգործակցության միջոցով։
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
6. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությունով։
7. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարում է՝ մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս հետո: Սույն Հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակի ընթացքում մեկնարկված միջոցառումները և նախագծերն ավարտին հասցնելու վրա։
Ստորագրված է 20 թվականի __________ ____-ին _________________ քաղաքում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն լեզվով տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության կողմից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|