ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ»

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 ապրիլի 2021 թվականի

թիվ 71

քաղ. Մոսկվա 

 

«««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ»

 

1. Հավանություն տալ «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործումն ավարտելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »  -ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 15-րդ կետին համապատասխան, ի գիտություն ընդունելով «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմանը համապատասխան իրագործման մասին ամփոփիչ հաշվետվությունը.

1. Ավարտել ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված բարձրամակարդակ պլանով նախատեսված միջոցառումները կատարելու հետ կապված:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» համակարգի՝ 2021 թվականի հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման միանվագ հանձնումն ապահովելու վերաբերյալ:

3. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին ներկայացնել նպատակային ցուցիչներին և արդյունավետության ցուցանիշներին հասնելու վերաբերյալ հաշվետվությունը «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» համակարգի արդյունաբերական շահագործման՝ անդամ պետությունների (ազգային բաղադրիչների) ազգային տեղեկատվական համակարգերում դրա արդյունաբերական շահագործման միանվագ հանձնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարվա արդյունքներով.

շարունակել «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» համակարգի կատարելագործման աշխատանքները «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների» իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի Ե 5.2 կետով նախատեսված միջոցառումների իրագործման շրջանակներում:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ