ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 փետրվարի 2021 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հացահատիկի միջազգային խորհրդի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Կ. Քամալյանին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հացահատիկի միջազգային խորհրդի միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հացահատիկի միջազգային խորհուրդը, այսուհետ՝ Կողմերը,
գիտակցելով հացահատիկի առևտրի բնագավառում միջազգային համագործակցությանը աջակցելու կարևորությունը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Հացահատիկի առևտրի մասին» 1995 թվականի կոնվենցիայի վրա,
վերահաստատելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հացահատիկի միջազգային խորհրդի անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը՝ հացահատիկի, լոբազգի, յուղատու կուլտուրաների և բրնձի արտադրությանը և առաջնային վերամշակմանը, համաշխարհային շուկայում դրանց առևտրին վերաբերող մասով, ինչպես նաև պարենի գլոբալ անվտանգության ապահովմանը աջակցելու ձգտումը,
ձգտելով հացահատիկի և դրա առաջնային վերամշակման արտադրանքի իրացման շուկաների հետագա զարգացմանը, ինչպես նաև հացահատիկի միջազգային առևտրի ոլորտում խոչընդոտների նվազեցմանը և ընթացակարգերի պարզեցմանը,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Հացահատիկի միջազգային խորհրդի անդամ երկրներում հացահատիկի շուկայի մոնիթորինգ, լոբազգի, յուղատու կուլտուրաների և բրնձի պահանջարկի և առաջարկի կանխատեսումներ․
պետական կարգավորման միջոցների կիրառման մոնիթորինգ (այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային միջոցների) և դրանց ազդեցության վերլուծություն հացահատիկի և դրա առաջնային վերամշակման արտադրանքի համաշխարհային շուկայի վիճակի վրա։
2. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ միջոցներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության և փորձի փոխանակում,
խորհրդակցությունների, սեմինարների, համատեղ նիստերի, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում,
համատեղ զեկույցների, վերլուծական և այլ նյութերի նախապատրաստում։
3. Սույն Հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որին հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Հացահատիկի հարցերով միջազգային խորհրդի անդամ երկրների օրենսդրությանը համապատասխան։
4. Սույն Հուշագրի իրագործման շրջանակներում համատեղ միջոցառումներ իրականացնելիս՝ դրանց անցկացման և ֆինանսավորման պայմաններն ու կարգը սահմանվելու են Կողմերի կողմից յուրաքանչյուր դեպքում առանձին։
5. Սույն Հուշագրի իրագործման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
6. Սույն Հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռուսերեն կամ անգլերեն լեզվով:
7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով, որոնք լինելու են սույն Հուշագրի անքակտելի մասը։
8. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերի համար ֆինանսական և իրավական պարտավորություններ չի առաջացնում։
9. Սույն Հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից 5 տարվա ընթացքում։ Սույն Հուշագրի կիրառումը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարում է՝ մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Ստորագրված է 20 թվականի __________ ____-ին _________________ քաղաքում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն լեզվով տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Հացահատիկի միջազգային կազմակերպության կողմից՝ |