ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՇԱՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 փետրվարի 2021 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՇԱՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շաքարի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Կ. Քամալյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շաքարի միջազգային կազմակերպության միջև համագործակցության

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Շաքարի միջազգային կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմեր,

հաշվի առնելով շաքարի շուկայի ձևավորման և զարգացման ոլորտում Կողմերի կողմից կուտակված փորձն ու գիտելիքները,

նշելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, ճակնդեղաշաքարի ճյուղի կայուն գործունեության ապահովման գերակայությունը,

ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել շաքարի շուկայի հետագա զարգացման համար,

հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,

հանգեցին փոխըմբռնման՝ հետևյալի վերաբերյալ՝

1. Կողմերն իրենց իրավասության սահմաններում մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով՝

շաքարի շուկայի մշտադիտարկում և դրա զարգացման պայմանների վերլուծություն՝ ազգային և համաշխարհային շուկաների պահանջները բավարարելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող շաքարի ու շաքար պարունակող արտադրանքի արտահանման ներուժը բարձրացնելու նպատակով․

առաջարկությունների մշակում՝ ճակնդեղաշաքարի ճյուղում ինտենսիվ ռեսուրսախնայող տեխնոլոգիաներ և ժամանակակից գիտատեխնիկական նվաճումներ ներդնելու համար։

2. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվելու է հետևյալ եղանակով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության և փորձի փոխանակում,

խորհրդակցությունների, սեմինարների, համատեղ նիստերի, համաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում,

համատեղ զեկույցների, վերլուծական և այլ նյութերի նախապատրաստում։

3. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որին հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Շաքարի միջազգային կազմակերպության անդամ երկրների օրենսդրությանը համապատասխան։

4. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համատեղ միջոցառումներ իրականացնելիս դրանց անցկացման և ֆինանսավորման պայմաններն ու կարգը կսահմանվի Կողմերի կողմից առանձին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար։

5. Սույն հուշագրի իրագործման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:

6. Սույն հուշագրի շրջանակներում նախատեսված տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռուսերենով և անգլերենով:

7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը հանդիսացող փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերի համար չի առաջացնում ֆինանսական ու իրավական պարտավորություններ։

9. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից 5 տարվա ընթացքում։ Սույն հուշագրի կիրառումը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից։

Ստորագրված է Մոսկվա քաղաքում 20 թվականի -ին

երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերենով տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Շաքարի միջազգային

կազմակերպության կողմից՝