ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 5 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 29-րդ հոդվածի իրագործման նպատակներով.
1. Սահմանել, որ Համաձայնագրի 29-րդ հոդվածով նախատեսված կոնտակտային կետի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ.
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |