ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
«05» ապրիլի 2021 թ. |
թիվ 3 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ արձանագրության նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ նշված արձանագրության ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2021 թվականի մայիսի 5-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ն կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր կատարելու մասին խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝ | ||||
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 11-րդ հոդվածում կատարել փոփոխություն, այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 11
Անցումային շրջան
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկական արտադրատեսակի փորձաքննության կամ գրանցման մասին հայտը կարող է ներկայացվել անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Եթե բժշկական արտադրատեսակի փորձաքննության կամ գրանցման մասին հայտը ներկայացվել է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա բժշկական արտադրատեսակի գրանցումը կարող է իրականացվել անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակը շրջանառության մեջ է դրվում այդ անդամ պետության տարածքում՝ մինչև դրա գրանցման փաստը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետը լրանալը, և շրջանաառության մեջ է գտնվում միայն այդ անդամ պետության տարածքում։
Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակը
(բացառությամբ այն բժշկական արտադրատեսակի, որի վերաբերյալ տրվել է դրա գրանցման փաստը հաստատող անժամկետ փաստաթուղթ) կարող է վերագրանցվել (վերաձևակերպվել է գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում։
Թույլատրվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված բժշկական արտադրատեսակի գրանցման փաստաթղթերում կատարել փոփոխություններ
(բացառությամբ՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան նոր գրանցման իրականացում պահանջող փոփոխությունների)՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում։»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է _________ քաղաքում 202 թվականի ________-ի ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|