ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 մարտի 2021 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների պլանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«     »         20   թվականի

թիվ

քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):

2. Սահմանել, որ 2021 թվականին պլանի իրագործման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հրամանով անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել ֆինանսավորման ծավալների վերաբաշխում միջոցառումների միջև պլանի մեկ կետի շրջանակներում:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ ապահովել պլանով նախատեսված միջոցառումների իրագործման մասին տեղեկատվության ներկայացումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ յուրաքանչյուր եռամսյակ:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

«     »            -ի 20   թվականի

թիվ      կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ֆինանսա-վորման ծավալը (հազ. ռուբլի)1

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝

       

ա) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում

թարմացված ցանկ

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ)

-

բ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման 2021-2022 թվականների միջոցառումների պլանի նախագծի մշակում

միջոցառումների պլան

I եռամսյակ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_

գ) ինտեգրված համակարգի զարգացման մասով 2022-2024 թվականների տեխնիկական առաջադրանքի նախագծի մշակում

տեխնիկական առաջադրանքի նախագիծ

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_

դ) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիաների զարգացման, Միության տվյալների մոդելի, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի, թվային հարթակների ինտեգրման հարցերով նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում

նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի նախագծեր

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

ե) Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագիր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

զ) Միության տվյալների մոդելի ուղեկցում (արդիականացում)

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագիր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

11 620,5

է) այն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում, որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար

ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

ը) այն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի արդիականացում (ուղեկցում), որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար

ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

15 571,7

թ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում

տեղեկագրքեր և դասակարգիչներ

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

_2

ժ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի և դասակարգիչների արդիականացում

արդիականացված տեղեկագրքեր և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

7 437,2

ժա) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) ենթահամակարգերի և բաղադրիչների արդիականացման ու ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի ստեղծում և զարգացում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

բ) առաջնահերթ խնդիրների ապահովման և Միության մարմինների ակտերի պահանջների իրագործման համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում (այդ թվում՝ հայտերով)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

11 388,2

գ) տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ենթահամակարգի արդիականացում

տեխնիկական աշխատանքային նախագիծ, տեխնիկական որոշում, փաստաթղթերի լրակազմ, տեխնիկական միջոցներ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

9 064,0

դ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ստեղծում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով

-2

ե) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ուղեկցում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

16 733,7

զ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում և ինտեգրված համակարգի բաղադրիչների ներդրման կազմակերպում

թեստավորման արձանագրություններ, գործողության մեջ դնելու ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

12 085,4

3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝

       

ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլանների մշակում

ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլաններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

-

բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պլաններին համապատասխան

միջանկյալ հաշվետվություններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ3, Հանձնաժողով

-

գ) շահագրգիռ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործելու համար տիպային ծրագրային ապահովման մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

-2

դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման ապահովում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգին և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում ընդգրկվող՝ միանալու կարգերին համապատասխան

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ3, Հանձնաժողով

-

ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում

հաշվետվություններ

IV եռամսյակ

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

-

4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝

       

ա) անդամ պետությունների համար վստահված երրորդ կողմի արտահանման տարբերակի (Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի հիման վրա տեխնիկական լուծման) ստեղծում

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, ընդունման-փոխանցման ակտեր, կատարած աշխատանքների ակտեր

IV եռամսյակ

Հանձնաժողով

25 539,4

բ) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6 540,8

գ) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6 507,4

դ) անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում (անհրաժեշտության դեպքում)

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

20 452,3

5. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար տվյալների փոխանցման ուղիների վարձակալություն

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

50 280,3

բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

25 139,9

գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում)

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

52 986,9

դ) ծառայություններ արտադրողների տեխնիկական աջակցության լիցենզիաների, սերտիֆիկատների ձեռքբերում (վարձակալում), տեղեկատվության պաշտպանության միջոցների ծրագրային և ծրագրային ապարատային համալիրների համար տվյալների բազայի տրամադրում

տեխնիկական աջակցության լիցենզիաներ, սերտիֆիկատներ, տվյալների բազաների թարմացման համար բաժանորդագրություններ, կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

36 021,0

ե) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության միջոցների արդիականացում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր, սարքավորումների (ապրանքների) մատակարարում

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով

-2

զ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների միգրացիայի ապահովում դեպի արդիականացված հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքը

աշխատանքային փաստաթղթեր, կատարած աշխատանքների ակտեր

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով

-2

է) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի ու բաղադրիչների ուղեկցում և տեխնիկական սպասարկում (բացի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգից, վստահված երրորդ կողմի համակարգից, հավաստագրման կենտրոններից)

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

29 748,6

ը) տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի ուղեկցում և տեխնիկական սպասարկում

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

11 388,1

թ) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների ուղեկցում և տեխնիկական սպասարկում

կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ 3

19 522,6

6. Ինտեգրված համակարգի զարգացման միջոցառումներ, որոնք կատարվում են համալիր տեխնիկական փորձաքննության անցկացման արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

-2

Ընդամենը սույն պլանի 1-6-րդ կետերով

     

368 027,1

7. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

354 268,94

Ընդամենը

     

722 296,0

__________________

1 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության բյուջեում 2021 թվականին ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար, և այն միջոցների հաշվին, որոնք գոյացել են Հանձնաժողովի հաշիվների վրա 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ և նախատեսված են Միության բյուջեում 2020 թվականին ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար:

2 Միջոցառումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան անցկացվող համալիր տեխնիկական փորձաքննության արդյունքներով՝ մինչև 350 000,0 հազ. ռուբլի գումարի չափով միջոցների սահմաններում՝ սույն պլանում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո

3 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:

4 Նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է նախագծերի իրագործման մասին Միության մարմինների ակտերի ընդունումից հետո