ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 664-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 2,613,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00130776) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05554853) 2025 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման, մատակարարման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 2,613,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
09.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 664-Ա որոշման |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում համայնքային մանկապարտեզների սաների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր և Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայր, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
2,613,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի և Արարատ մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի մանկապարտեզներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Խաղահրապարակների սարքավորումների պատրաստում, մատակարարում և տեղադրում՝ 2,613,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 2,613,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
09.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |