ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
12 հունվարի 2021 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԱՐԱՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի իրագործման նպատակներով,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրով ամրագրված՝ միջազգային և ազգային լավագույն գործելակերպերի հիման վրա շուկայական ինստիտուտների կատարելագործման մասով եվրասիական ինտեգրման զարգացման, ապրանքների շուկաների գործունեության արդյունավետության բարձրացման առանցքային ուղղությունները, ելնելով շրջանառվող ապրանքների որակի, անվտանգության երաշխիքների ապահովման, սպառողների տեղեկացվածության և իրավունքների պատշաճ պաշտպանության անհրաժեշտությունից՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել ապրանքների մանրածախ առևտրի ոլորտում սպառողների նկատմամբ բարեխիղճ գործարար գործելակերպի այն սկզբունքներով և չափորոշիչներով, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում, հետևյալ հասցեով. http://eec.eaeunion.org/ru/act/texnreg/depsanmer/regulation/Documents/
Բարեխիղճ_գործարար_գործելակերպի_սկզբունքներ և_չափորոշիչներ.pdf.
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|