ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

1 մարտի 2021 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.12.5 և 4.12.7 կետերի իրագործման նպատակներով և Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 13-րդ հավելված) 6-րդ կետին համապատասխան,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրով ամրագրված՝ միջազգային և ազգային լավագույն գործելակերպերը հաշվի առնելով շուկայական ինստիտուտների կատարելագործման մասով եվրասիական ինտեգրման զարգացման, ապրանքների և ծառայությունների շուկաների գործունեության արդյունավետության բարձրացման առանցքային ուղղությունները,

ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի և անվտանգության երաշխիքների, ինչպես նաև սպառողների տեղեկացվածության և իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից,

կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) քաղաքացիների համար սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հավասար պայմանների ձևավորումը,

հանձնարարում է անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն ձևավորելիս, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր և դրա իրագործմանն առնչվող ծրագրային փաստաթղթեր մշակելիս անհրաժեշտության դեպքում կիրառել Սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծրագրերի մշակման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ, որոնք տեղադրվում են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://eec.eaeunion.org/ru/act/texnreg/depsanmer/regulation/Documents/Рекомендации.pdf։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան