ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 ապրիլի 2021 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը.
իրականացնել պլանում նշված միջոցառումների իրագործման մշտադիտարկումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Ժամկետը |
Իրագործման ձևը |
Պատասխանատու կատարողները |
|
I. Համաշխարհային գործելակերպի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կապի շուկայի վերլուծություն | |||
|
1. Միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արժեքի նվազեցման համաշխարհային գործելակերպի մասին զեկույցը նախապատրաստելը և այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) ուղարկելը |
2021 թվականի III եռամսյակ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) զեկույց |
Հանձնաժողով |
|
2. Անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագներ ներդնելու հարցերի շուրջ զեկույցը նախապատրաստելը և այն անդամ պետություններին ուղարկելը |
2021 թվականի III եռամսյակ |
Հանձնաժողովի զեկույց |
Հանձնաժողով |
|
3. Միջազգային տրաֆիկի բացթողման ժամանակ էլեկտրակապի ցանցերում խարդախությանը (fraud) հակազդելու նպատակով անդամ պետությունների կապի օպերատորների կողմից կիրառվող միջոցների և անդամ պետությունների կապի օպերատորների էլեկտրակապի ցանցերում խարդախության (fraud) բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված՝ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկույցը նախապատրաստելը և այն անդամ պետություններին ուղարկելը |
2021 թվականի III եռամսյակ |
Հանձնաժողովի զեկույց |
Հանձնաժողով |
|
II. Էլեկտրակապի ցանցերում խարդախության (fraud) կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացում | |||
|
4. Սույն պլանի կիրառման նպատակներով անդամ պետությունների կապի օպերատորների էլեկտրակապի ցանցերում խարդախության (fraud) ոլորտում միասնական հասկացութային ապարատի սահմանում |
2021 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
5. Սույն պլանի 3-րդ կետով նախատեսված զեկույցին համապատասխան՝ խարդախության (fraud) կանխմանը, բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված տեխնոլոգիական և կազմակերպչական միջոցառումների իրականացում՝ հետևյալ նպատակով. |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկություններ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետությունների էլեկտրակապի ցանցերում միջազգային տրաֆիկի բացթողման ժամանակ խարդախության (fraud) կանխման, բացահայտման և կանխարգելման համակարգերի շահագործում. |
|||
|
բ) անդամ պետությունների կապի օպերատորների հակաֆրոդային (հակախաբեբայական) փոխգործակցության հնարավորության մշակում՝ հետևյալի համար. |
|||
|
անդամ պետությունների կապի օպերատորների միջև հետագայում կանխարգելիչ միջոցների կիրառման հնարավորության համար ֆրոդային տրաֆիկի բացթողման բացահայտված փաստերի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման կազմակերպում, |
|||
|
տրաֆիկի կառավարման համակարգերի ներդրում և զարգացում, |
|||
|
SIМ-bох-ի կազմակերպմանը հակազդելուն ուղղված համատեղ միջոցառումների (այդ թվում՝ կառավարող կենտրոնները բացահայտելուն, դրանց գտնվելու վայրը որոշելուն ուղղված) իրականացում, «А»-համարի նենգափոխման և ֆրոդային տրաֆիկի բացթողման սահմանափակման մասին տեղեկությունների փոխանակում |
|||
|
III. Անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների բարեխիղճ օգտագործման սկզբունքի ներդրում | |||
|
6. Առանց միջնորդների (տարանցման) միջազգային ռոումինգային տրաֆիկի բացթողման ժամանակ անդամ պետությունների կապի օպերատորների փոխգործակցության՝ կարգավորող և կազմակերպչական պայմաններն անդամ պետությունների կողմից ապահովելու հնարավորության մշակում |
2021-2024 թվականներ |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
7. Ռոումինգային տրաֆիկի բացթողման նպատակներով անդամ պետությունների կապի օպերատորների էլեկտրակապի ցանցերի միջև ուղիղ կցվածքների կազմակերպման համար կարգավորող և կազմակերպչական պայմաններն անդամ պետությունների կողմից ապահովելու հնարավորության մշակում |
2021-2024 թվականներ |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
8. Սույն պլանի կիրառման նպատակով «միջազգային ռոումինգային տրաֆիկ» հասկացության սահմանում |
2021 թվական |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով |
|
9. Անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի արդար սակագների օգտագործման այնպիսի կանոնների մշակում, որոնցով նախատեսվում է նաև հետևյալը. |
2021-2024 թվականներ |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
ա) ծառայությունների սակագնացման քայլի որոշում, |
|||
|
բ) արդար սակագներով մատուցվող ծառայությունների առավելագույն ծավալի (ժամանակահատվածի) սահմանում, |
|||
|
գ) բջջային կապի բաժանորդային սարքավորումների գրանցման մասով պահանջներն անդամ պետությունների կողմից սահմանելու հնարավորություն՝ անդամ պետությունների էլեկտրակապի ցանցերում դրանք օգտագործելիս, |
|||
|
դ) անդամ պետությունների բջջային կապի օպերատորների՝ արդար սակագնի նկատմամբ հավելագնի կիրառման հարցով դիմելու հնարավորություն |
|||
|
IV. Ռոումինգային զանգերի, միջօպերատորական ռոումինգային սակագների համար միջազգային ինտերկոնեկտի դրույքաչափերի նվազեցում և անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների ներդրում | |||
|
10. Ռոումինգային զանգերի և միջօպերատորական ռոումինգային սակագների համար միջազգային ինտերկոնեկտի դրույքաչափերի նվազեցման մակարդակի հաստատում՝ մինչև անդամ պետությունների հետ համաձայնեցված մակարդակը, ինչպես նաև բաժանորդային ռոումինգային սակագների՝ «տնային» սակագներին առավելագույն չափով մոտեցված մակարդակին հասցնելը |
2025 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողովի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
V. Սույն պլանի կատարման մշտադիտարկում | |||
|
11. Սույն պլանի կատարման վերաբերյալ տեղեկությունների ներկայացում՝ ըստ Հանձնաժողովի հարցման |
ամենամյա հիմունքներով |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկություններ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
Ծանոթագրություններ. |
1. Սույն պլանի 6-րդ և 7-րդ կետերի կիրառման նպատակներով անդամ պետությունների կապի օպերատորներ ասելով հասկացվում են այն տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ունեն միջազգային կապի ծառայությունների մատուցման լիցենզիա (իրավունք, թույլտվություն): 2. Սույն պլանի 7-րդ կետի կիրառման նպատակներով նախատեսվում են ուղիղ կցվանքների հետևյալ տարբերակները. առաջին տարբերակ՝ անդամ պետությունների բջջային կապի օպերատորների ցանցերի ուղիղ միացում (անդամ պետության բջջային կապի մեկ օպերատորի ցանց - անդամ պետության բջջային կապի այլ օպերատորի ցանց), երկրորդ տարբերակ՝ միջազգային տրաֆիկի, այդ թվում՝ ռոումինգային տրաֆիկի բացթողման մասով կապի լիազորված օպերատորի միջոցով բջջային կապի օպերատորների ցանցերի միացում, երրորդ տարբերակ՝ առաջին և երկրորդ տարբերակներում նշված բջջային կապի օպերատորների ցանցերի միացում՝ միջազգային տրաֆիկի, այդ թվում՝ ռոումինգային տրաֆիկի բացթողման մասով կապի տարանցիկ օպերատորների ծառայությունների օգտագործմամբ: 3. Սույն պլանի 10-րդ կետի իրագործումն իրականացվում է՝ հաշվի առնելով Միութենական պետության (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության) տարածքում ռոումինգի չեղարկման մասով անցկացվող աշխատանքի փորձը: |