ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 ապրիլի 2021 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ»» կարգադրության նախագծին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«  »    ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի վերաբերյալ համաձայնագրի նախագծի մասին

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի վերաբերյալ համաձայնագրի նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2021 թվականը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Բելառուսի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության ազգային բանկը, Ղազախստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկը, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը, այսուհետ՝ Կողմերը,

ձգտելով տնտեսական ինտեգրման խորացմանը և արժութային-ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանը,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 64-րդ հոդվածի 3-րդ կետով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):

Խորհուրդը խորհրդատվական-խորհրդակցական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի փոխգործակցությունը:

 

Հոդված 2

 

Խորհրդի գործունեության հիմնական նպատակն անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության համակարգումն է:

Խորհրդի հիմնական խնդիրներն են՝

անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի միջև արժութային քաղաքականության շուրջ համագործակցության զարգացումը և խորացումը.

խոցելիության և արտաքին ցնցումների այն հնարավոր աղբյուրների նույնականացումը, որոնք կարող են ներքին արժութային շուկաներում անկայունության և անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների փոխադարձ տատանումների աճի պատճառ դառնալ.

անդամ պետություններում գնաճային գործընթացների և մակրոտնտեսական կայունության վրա արտաքին ցնցումների բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված պայմանների ստեղծումն ու քաղաքականության միջոցների մշակումը:

Խորհուրդը պայմանագրի իրագործման նպատակով կարող է ուսումնասիրել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի իրավասությանն առնչվող այլ հարցեր:

 

Հոդված 3

 

Խորհրդին վերապահված խնդիրներն իրագործելու նպատակով՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերը տեղեկատվության փոխանակում են իրականացնում, այդ թվում՝ այն գործողությունների մասին, որոնք կհանգեցնեն կամ կարող են հանգեցնել անդամ պետությունների ազգային արժույթների փոխանակման փոխարժեքի էական տատանումների, և անցկացնում են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի իրավասությանն առնչվող հարցերի շուրջ խորհրդատվություններ:

 

Հոդված 4

 

Խորհրդի անդամներն են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի նախագահները: Խորհրդի անդամների լիազորությունները կարող են պատվիրակվել անդամ պետությունների՝ դրանց ազգային (կենտրոնական) բանկերի այլ ներկայացուցիչների՝ նախագահի տեղակալի պաշտոնից ոչ ցածր մակարդակով:

Խորհրդի նիստին նախագահում է Խորհրդի այն անդամ պետության անդամը, որի տարածքում տեղի է ունենում նիստը:

Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրանում մասնակցում են բոլոր անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի ներկայացուցիչները՝ Խորհրդի բոլոր անդամները և այն անձինք, որոնց պատվիրակված են Խորհրդի անդամների լիազորությունները:

Խորհուրդը որոշումներն ընդունում է կոնսենսուսով։ Խորհրդի որոշումները կրում են հանձնարարական բնույթ և արտացոլվում են Խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստին ներկա Խորհրդի անդամների և այն անձանց կողմից, որոնց պատվիրակված են Խորհրդի անդամների լիազորությունները: Խորհրդի նիստի արձանագրությունում առկա տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է:

Խորհրդի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում՝ Խորհրդի անդամների և այն անձանց համաձայնությամբ, որոնց պատվիրակված են Խորհրդի այն անդամների լիազորությունները, որոնք ստորագրել են նման համաձայնությունն ամրագրող արձանագրությունը:

 

Հոդված 5

 

Խորհրդի նիստերը անցկացվում են առնվազն տարին երկու անգամ՝ հերթով՝ անդամ պետություններից յուրաքանչյուրում: Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը և ժամկետները որոշվում են Խորհրդի կողմից:

Խորհուրդը կարող է հրավիրել արտահերթ նիստ՝ Խորհրդի անդամներից մեկի նախաձեռնությամբ:

Խորհրդի հերթական նիստի անցկացման համար պատասխանատու անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը՝ հերթական նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այլ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի հետ համաձայնեցնում է Խորհրդի նիստի անցկացման կոնկրետ օրը, վայրը և օրակարգի նախագիծը:

Խորհրդի նիստի օրակարգն ընդունվում է Խորհրդի նիստի ժամանակ:

Խորհրդի նիստի անցկացման կազմակերպչական- տեխնիկական ապահովումն իրականացնում է այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը:

 

Հոդված 6

 

Խորհրդի նիստերին (բաց մասում)՝ Խորհրդի անդամի հրավերով (Խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցված) որպես դիտորդ կարող են մասնակցել Կողմերի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև անդամ պետությունների և Միության մարմինների գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ իրենց իրավասություններին առնչվող հարցերը քննարկելիս: Որպես դիտորդ հրավիրված նիստի մասնակիցները չունեն ձայնի իրավունք և Խորհրդի նիստի օրակարգում և Խորհրդի կողմից ընդունվող նախագծերում չեն կարող առաջարկություններ մտցնել:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը լուծվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

 

Հոդված 9

 

Կողմերի փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անքակտելի մասն են կազմում։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է քաղաքում, 20 թվականի -ի « »-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից

Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից

Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի կողմից

Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից

Ղազախստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից

Ղրղզստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից

Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից

Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից