ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
12 հունվարի 2021 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 28-րդ կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում կիրառվող հասկացությունների արդիականացված տեղեկատվական տեղեկագրքով, որը զետեղված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝
http://еес.eaeunion.org/ru/act/texnreg/deptexreg/LS1/Рages/pharm_glossary_геv2.аsрх (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 10 hանձնարարականով նախատեսված՝ Տեղեկատվական տեղեկագրքի խմբագրությունը ճանաչել որպես չգործող):
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |