ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 մայիսի 2021 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) ձևը.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության մեջ արտացոլման ենթակա տեղեկությունների ցանկը:
2. Սահմանել, որ՝
ա) սույն որոշմամբ հաստատված ցանկի 1-14-րդ կետերով նախատեսված տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 2-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ առաջնային ամփոփիչ այցելությունների կատարումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկություններն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ).
գ) առաջնային ամփոփիչ այցելության շրջանակներում այցելությանը մասնակցող ամփոփիչ խմբի բոլոր անդամների կողմից իրականացվում է անդամ պետության կողմից Համաձայնագրի դրույթների՝ եզրակացության յուրաքանչյուր կետի մասով կատարման գնահատում, որից հետո նրանց կողմից կազմվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու համար կոնսոլիդացված եզրակացություններ այն անդամ պետությունների անունից, որոնք նրանք ներկայացնում են.
դ) ամփոփ եզրակացությունը կազմվում է սույն կետի «գ» ենթակետում նշված եզրակացությունների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուն պես։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՁԵՎ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը հաստատելու մասին
|
Հա-մարը՝ ը/կ |
Չափանիշի անվանումը |
Չափանիշի պահպանման գնահատումը (բալերով)* |
Չափանիշի քաշը (բալերով) | |
|
Բաժին I. Համաձայնագրի դրույթների կատարման հաստատումը | ||||
|
1. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) Համաձայնագրի դրույթների կատարման հաստատման մասով գործողությունների համակարգման համար պատասխանատու լիազորված մարմնի առկայությունը |
5 | ||
|
2. |
Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հետևյալի համար լիազորված մարմնի (մարմինների) առկայությունը անդամ պետությունում՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորում. նշված ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացում. ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման կատարում |
5 | ||
|
3. |
Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) կատարման մոնիթորինգի և կատարման համար պատասխանատու լիազորված մարմնի (կազմակերպության) առկայությունը անդամ պետությունում |
5 | ||
|
4. |
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) գործունեության նորմատիվ իրավական կարգավորման, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի առկայությունը |
5 | ||
|
5. |
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջների առկայությունը անդամ պետության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին օրենսդրության մեջ |
5 | ||
|
6. |
Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում գործունեության իրականացման կարգը սահմանող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությամբ ապահովումը |
2 | ||
|
7. |
Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ վերջին 5 տարիների ընթացքում կատարած ստուգումների մասին տեղեկատվությամբ ապահովումը |
1 | ||
|
8. |
Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քանակի մասին տեղեկատվությամբ ապահովումը |
2 | ||
|
9. |
Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ճյուղը բնութագրող վիճակագրական ցուցանիշների առկայությունը անդամ պետությունում |
1 | ||
|
10. |
Ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության նորմատիվ իրավական կարգավորում նախատեսող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասին բազային օրենքի առկայությունը |
5 | ||
|
11. |
Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 7-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 1-ին կետով, 11-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ: Անդամ պետության նկատմամբ նշված նորմերի չկիրառման դեպքում դրանք հաշվի չեն առնվում տվյալ անդամ պետության առնչությամբ ամփոփիչ արդյունքը հաշվարկելիս |
5 | ||
|
12. |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ |
3 | ||
|
13. |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պարտադիր պահանջների խախտման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ նախատեսող նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ |
3 | ||
|
Բաժին II. Համաձայնագրի դրույթների կատարման հաստատումը առաջնային (կրկնակի) ամփոփիչ այցելությունների արդյունքներով | ||||
|
14. |
Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում քաղաքականության իրականացումը և (կամ) պահպանումը անդամ պետության՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից: Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար անհրաժեշտ միջոցների ու սարքավորումների առկայությունը անդամ պետությունում |
5 | ||
|
15 |
Անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմում կատարելիս հարգադրոշմի դրոշմվածքի կիրառումը՝ այդ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող՝ անդամ պետության պահանջներին համապատասխան |
5 | ||
|
16. |
Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի և անդամ պետության տարածքում այդ հսկողության (վերահսկողության) իրականացման մասին տեղեկատվությամբ ապահովումը |
1 | ||
________________________
* Ամփոփիչ այցելություններ կատարելիս գնահատումն իրականացվում է 5 բալանոց սանդղակով՝
1 բալ՝ անհամապատասխանություն չափանիշին.
2 բալ՝ մասնակի համապատասխանություն չափանիշին.
3 բալ՝ մեծամասամբ համապատասխանություն չափանիշին, սակայն պահանջվում է լրամշակում.
4 բալ՝ համապատասխանություն չափանիշին աննշան դիտողություններով.
5 բալ՝ լրիվ համապատասխանություն:
Դրական եզրակացությունը տրվում է, եթե բալերի հանրագումարը մեծ է կամ հավասար է 20-ի:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՑԱՆԿ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության մեջ արտացոլման ենթակա տեղեկությունների
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթների կատարման հաստատման մասով գործողությունների համակարգման համար պատասխանատու լիազորված մարմնի առկայությունը:
2. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հետևյալի համար լիազորված մարմնի (մարմինների) առկայությունը անդամ պետությունում՝
թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորում.
նշված ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացում.
ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման կատարում:
3. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) կատարման մոնիթորինգի և կատարման համար պատասխանատու լիազորված մարմնի (կազմակերպության) առկայությունը անդամ պետությունում:
4. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) գործունեության նորմատիվ իրավական կարգավորման, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի առկայությունը:
5. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջների առկայությունը անդամ պետության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին օրենսդրության մեջ:
6. Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում գործունեության իրականացման կարգը սահմանող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությամբ ապահովումը:
7. Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ վերջին 5 տարիների ընթացքում կատարած ստուգումների մասին տեղեկատվությամբ ապահովումը:
8. Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քանակի մասին տեղեկատվությամբ ապահովումը:
9. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ճյուղը բնութագրող վիճակագրական ցուցանիշների առկայությունը անդամ պետությունում:
10. Ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության նորմատիվ իրավական կարգավորում նախատեսող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասին բազային օրենքի առկայությունը:
11. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 7-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 1-ին կետով, 11-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ:
12. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ:
13. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պարտադիր պահանջների խախտման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ կանխարգելիչ բնույթի միջոջոցառումների նախատեսող նորմերի առկայությունը անդամ պետության օրենսդրության մեջ:
14. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում քաղաքականության իրականացումը և (կամ) պահպանումը անդամ պետության՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:
Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար անհրաժեշտ միջոցների ու սարքավորումների առկայությունը անդամ պետությունում:
15. Անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմում կատարելիս հարգադրոշմի դրոշմվածքի կիրառումը՝ այդ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող՝ անդամ պետության պահանջներին համապատասխան:
16. Ամփոփիչ խմբի անդամներին թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի և անդամ պետության տարածքում այդ հսկողության (վերահսկողության) իրականացման մասին տեղեկատվությամբ ապահովումը: