ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«06» հոկտեմբեր 2025 թ. |
N 6083-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
|
1) ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
|
2) «ԱԷՍԹԵՏԻԿ ԻՄՊՈՐՏ» |
դեղերի մեծածախ իրացում |
|
3) «ԼԵՎԱՐ» |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
4) «ՋԻ ԹԻ ՍԻ» |
դեղատնային գործունեություն |
|
5) ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
|
6) ԱՐՄԱՆ ՓԻԼՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
|
7) ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
|
8) ԳԵՎՈՐԳ ՏՈՆՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
|
9) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
10) «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
11) ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
12) «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
13) «ՍԱՐՈՅ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
14) «ԴԻԱԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
15) «ԴԻԱԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
16) «ԴԻԱԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
17) «ՄԵՋԻԿԴԵՆՏ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
18) «ԼՈՒՍԻ ԴԵՆՏ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
19) «ԳԼԱՎ ՍՏՈՄ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
20) «ԱՐ-ՏԻ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
21) «ԳՈՅԴԵՆՏ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
22) «ԹԵՍՏԼԱԲ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
23) ԻՆԵՍՍԱ ՍԱՂԵՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
24) ՎՈԼՈԴՅԱ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
25) ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
26) ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
27) ՎԻՏԱԼԻ ՕՀԱՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
28) ԱՐՄԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |