ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 մայիսի 2021 թվականի |
թիվ 75 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի և ծառայությունների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում) իրականացվելիք ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի ղեկավարների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մարտի 3-ի թիվ 2 որոշման հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթի 6-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ «Ծառայությունների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում) իրականացվելիք ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի ղեկավարների մասին» հիմնադրույթի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բեկետաևա Ռուսլանա Բակիտժանովիչին նշանակել հետևյալ աշխատանքային խմբերի ղեկավար՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խումբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշման 1-ին կետի «ա» - «թ» ենթակետերում նշված աշխատանքային խմբեր։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 39 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|