ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
25 մայիսի 2021 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
«ՄՐՑԱԿՑԱՅԻՆ (ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ) ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԹՎԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ» ԱԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին թվային տնտեսության («թվային» շուկաների) զարգացման պայմաններում իրենց կողմից մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և ապրանքային շուկաների մրցակցային (հակամենաշնորհային) կարգավորման կատարելագործման հարցերի շուրջ աջակցություն ցուցաբերելու նպատակով`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից մրցակցության սահմանափակմանն ուղղված գործողությունների բացահայտման և կանխարգելման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում մրցակցության պաշտպանության իրավական և կազմակերպչական մեխանիզմների կատարելագործման դեպքում ղեկավարվել «Մրցակցային (հակամենաշնորհային) կարգավորումը թվային շուկաներում» ակնարկով, որը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/caa/cpol/konkurentpol/Documents/Обз0p.pdf.
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |