ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 86 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 փետրվարի 2021 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 86 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի «Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցման ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով աշխատանքային խմբի մասին» թիվ 86 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նախաբանը «հանձնարարականի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման՝ մինչև 2025 թվականի զարգացման Ռազմավարական ուղղությունների» բառերով.

բ) սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի կազմում՝

 

աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Մուրադյան Աշոտ Հովհաննեսի՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Շուլգա Պավել Պանտելեի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների գլխավոր վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Բոգոմոլով Կիրիլ Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի միջազգային զարգացման աջակցության բաժնի պետ

Պոդոմատկո Օլեգ Վլադիմիրի`

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

աշխատանքային խմբի կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժիններով՝

 

«Եվրասիական զարգացման բանկից՝

Բորոնենկո Օլգա Միխայիլի՝

Եվրասիական զարգացման բանկի ռազմավարության և բաժնետերերի հետ փոխգործակցության բաժնի պետ

Լադիկով-Ռոև Դմիտրի Յուրիի՝

Եվրասիական զարգացման բանկի ակտիվների և պասիվների մասով ղեկավար տնօրեն

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից՝

Շիրոկով Անդրեյ Գերմանի՝

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նախագծերի բլոկի գործադիր տնօրենի պաշտոնակատար»․

 

աշխատանքային խմբի կազմից հանել Մ․Մ․ Փաշայանին և Ա․Վ․ Վալկովային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ