ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 մայիսի 2021 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից գործողության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրերի և այդ տարածքից ապրանքների մեկնման վայրերի ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը։
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգի կատարման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 24-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրերի և այդ տարածքից ապրանքների մեկնման վայրերի ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |