ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 մայիսի 2021 թվականի |
թիվ 9 |
քաղ. Նուր-Սուլթան |
««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 15-րդ կետին համապատասխան, ի գիտություն ընդունելով «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմանը համապատասխան իրագործման մասին ամփոփիչ հաշվետվությունը.
1. Ավարտել ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված բարձրամակարդակ պլանով նախատեսված միջոցառումները կատարելու հետ կապված:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» համակարգի՝ 2021 թվականի հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման միանվագ հանձնումն ապահովելու վերաբերյալ:
3. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին ներկայացնել նպատակային ցուցիչներին և արդյունավետության ցուցանիշներին հասնելու վերաբերյալ հաշվետվությունը «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» համակարգի արդյունաբերական շահագործման՝ անդամ պետությունների (ազգային բաղադրիչների) ազգային տեղեկատվական համակարգերում դրա արդյունաբերական շահագործման միանվագ հանձնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարվա արդյունքներով։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |