|
21 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 182 |
քաղ. Մոսկվա |
ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի ««Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» թիվ 45 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 1-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 164 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 60 որոշման դրույթները և հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 23-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Սահմանել, որ՝
ա) մանկական սննդի համար նախատեսված այն խմելու ջրի, բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրի (այսուհետ՝ արտադրանք) պետական գրանցման մասին փաստաթղթերը (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում առկա արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկությունները), որի նկատմամբ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին դիրքի (ցուցանիշ՝ «ՄԸԹ 22°С ջերմաստիճանում»), թիվ 3 հավելվածի 2-րդ աղյուսակի I բաժնի 1-ին դիրքի (ցուցանիշ՝ «ՄԸԹ 22°С ջերմաստիճանում») և II-րդ բաժնի («Կրիպտոսպորիդների օօցիստներ», «Լյամբլիաների ցիստեր» և «Հելմինտների ձվեր» ցուցանիշներ) համաձայն ցուցանիշների համար սահմանված պահանջները, գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը տրամադրված (ռեեստրում ներառված)՝ արտադրանքի պետական գրանցման մասին փաստաթղթերը (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում առկա արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկությունները) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը վերաձևակերպելու համար օգտագործվում են բացառապես սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանության հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները՝ առանց տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ հետազոտությունների (փորձարկումների) արդյունքներն ամբողջ ծավալով ներկայացնելու․
բ) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում փաթեթավորված խմելու ջրի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելն առանց 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի I-ին դիրքի (ցուցանիշ՝ «ՄԸԹ 22°С ջերմաստիճանում»), թիվ 3 հավելվածի 2-րդ աղյուսակի I-ին բաժնի 1-ին դիրքի (ցուցանիշ՝ «ՄԸԹ 22°С ջերմաստիճանում») և II-րդ բաժնի («Կրիպտոսպորիդների օօցիստներ», «Լյամբլիաների ցիստեր» և «Հելմինտների ձվեր» ցուցանիշներ) համաձայն ցուցանիշների համար սահմանված պահանջները հաշվի առնելու․
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերի (տեղեկությունների) գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված և սույն կետի «բ» ենթակետով նախատեսված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|