ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
01 հունիսի 2021 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների 2021-2022 թվականների միջոցառումների պլանի 1-ին կետի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի հավելված)՝
1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցերով փորձագիտական խումբ (այսուհետ՝ փորձագիտական խումբ):
2. Փորձագիտական խմբի ղեկավար սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին):
Փորձագիտական խմբի ղեկավարին՝ հաստատել դրա աշխատանքի կանոնակարգը և կազմը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|