ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 մայիսի 2022 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին.
«Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ
|
1. ԳՀԱ «Եվրոպական միության տնտեսության մեջ աղճատումների առկայության վերլուծության երկրորդ փուլ»1 |
2022 թվական |
|
Ընդամենը՝ ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ». | |
բ) «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներ՝ 13 գիտահետազոտական աշխատանք» բառերը փոխարինել «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներ՝ 14 գիտահետազոտական աշխատանք» բառերով.
գ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 23 գիտահետազոտական աշխատանք» բառերը փոխարինել «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 24 գիտահետազոտական աշխատանք»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|