ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 մարտի 2021 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրարային շուկան ապրանքներով հագեցնելու համար պայմաններ ստեղծելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկաների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման պահանջմունքի վերաբերյալ ու ֆորս-մաժորային և այլ անբարենպաստ հանգամանքներ առաջանալիս նման մատակարարումների հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով՝

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև գյուղատնտեսական ապրանքների օպերատիվ մատակարարումների հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը (կցվում է)։

2. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Կ. Քամալյանին:

Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սահմանել աշխատանքային խմբի աշխատանքի կանոնակարգը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2021 թվականի մարտի 30-ի

թիվ 47 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև գյուղատնտեսական ապրանքների օպերատիվ մատակարարումների հարցերով աշխատանքային խմբի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Քամալյան Արտակ Քաջիկի՝

Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (աշխատանքային խմբի ղեկավար)

Հարությունյան Արմեն Անատոլիի՝

ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Պերմինովա Ելենա Ալեքսանդրի՝

ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունից՝

Հայրապետյան Նարեկ Հունանի՝

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության հարցերով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Սիմոնյան Վարոս Հարությունի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Խոջոյան Արման Արմենի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Բոգդանով Ալեքսեյ Իգորի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետ

Ժիգալո Միխայիլ Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի և հասարակական սննդի կազմակերպման վարչության պետ

Յակովչից Ալեքսանդր Վլադիմիրի՝

«Բելգոսպիշչեպրոմ» սննդի արդյունաբերության բելոռուսական պետական կոնցեռնի նախագահի տեղակալ

Ղազախստանյանզախստանկան պետակ՝

Այմախանովա Նուրբոլա Աբդիմանակի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուծական արտադրանքի արտադրության և վերամշակման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Այտբաև Ասետ Մարատի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի առևտրի և փոքր բիզնեսի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրեն

Ախմետաև Բաուիրժան Նուրտայի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ագրոարդյունաբերական համալիրի և սննդի արդյունաբերության դեպարտամենտի փորձագետ

Բադեև Սերիկկալի Անուարի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի նախագահի տեղակալ

Դայիրբեկով Նուրբեկ Սլյամխանի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար

Եսենեև Երբոլ Երկենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ագրոարդյունաբերական համալիրի և սննդի արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն, ղեկավար տնօրեն

Ժունուսով Ռայիմբեկ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժուռինովա Սաուլե Կոնիսխանի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոպարենային շուկաների, օրգանական արտադրանքի և տեխնիկական կարգավորման դեպարտամենտի ագրոպարենային շուկաների վարչության ղեկավար

Նուրտազինա Գուլժան Սաբիրի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Սեյդումանով Ադիլ Մանատի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական և ենթակառուցվածքային համագործակցության վարչության ղեկավար

Տեմիրով Ժանդոս Սակենի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի առևտրի և ինտեգրման զարգացման վարչության գլխավոր փորձագետ

Խատեպովա Նազգուլ Սերիկկալիի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բուսաբուծական արտադրանքի արտադրության և վերամշակման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Շինգուժինով Ժասլան Կակիմի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բեկկուլիևա Անարկուլ Տոկտոնբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարության պարենային անվտանգության բաժնի վարիչ

Կաարբաևա Նազգուլ Տոկտոգուլի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարության ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի և ԱՀԿ հարցերով սեկտորի վարիչ

Մուկաշև Ազամատ Ֆելիքսի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մարկովիչ Մաքսիմ Վալերիի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն

Տիտով Մաքսիմ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրի շուկաների կարգավորման դեպարտամենտի տնօրեն

Չեկուշով Ռոման Անդրեյի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման զարգացման դեպարտամենտի տնօրեն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան