ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ»

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2021 թվականի մարտի «30»

թիվ 48

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ»

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Ուկրաինայից սպիտակ շաքարի ներմուծման հետ կապված որոշ հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«     »          20   թվականի

թիվ

քաղ.

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ»

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 45 հանձնարարականի կատարման արդյունքները՝

1. Խնդրել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել այն քայլերի ձեռնարկումը, որոնք նախատեսում են Ուկրաինայից սպիտակ շաքարի (ծածկագիր 1701 99 100 ТН ВЭД ЕАЭС) ներմուծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառումը՝ Ղրղզստանի Հանրապետության՝ 2014 թվականի մայիսի 29–ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին միանալու մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի Պայմանագրի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային անհրաժեշտության դեպքում հնարավոր համատեղ միջոցառումներ ձեռնարկելու մասով առաջարկություններն օպերատիվ կերպով ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ