ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մինսկ |
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նպատակահարմար համարել Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) ձևավորումը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ համատեղ հետազոտական խմբի աշխատանքներին մասնակցելու համար թեկնածություններ ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասով՝ ձևավորել համատեղ հետազոտական խմբի կազմը և տեղեկացնել այդ մասին Ինդոնեզիայի Հանրապետությանը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|