ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 656-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 139-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Կոնսէլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01539021) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 04703401) 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված՝ թիվ 032Ա/025 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդակարգավորման և օդափոխության համակարգի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 174,722,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մարտի 4-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 139-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
08.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |