ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2018 թվականի |
թիվ 120 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների կարգավորման կարգի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 41-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (համայնքային) գնումների ոլորտի խնդրահարույց հարցերի վերաբերյալ համաձանեցված դիրքորոշում ձևավորելու համար՝
1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (համայնքային) գնումների կատարման հարցերով բարձր մակարդակի այնպիսի աշխատանքային խումբ՝ պետական գնումների ոլորտում կարգավորող և վերահսկող գործառույթներ իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական մարմիններից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձանցից, որին վերապահված է պետական (համայնքային) գնումների բնագավառում քաղաքականության կատարելագործման հարցը:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
սահմանել աշխատանքային խմբի աշխատանքային կանոնակարգը.
հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի կազմը:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 16.07.19 թիվ 113)
3. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 18-ը աշխատանքային խմբում ներառելու համար թեկնածուներ ներկայացնելու խնդրանքով:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |