ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 176
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ  

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  

 

15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 176

քաղ. Մոսկվա

 

2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի և 7-րդ կետի 11-րդ ենթակետի հիման վրա, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական համատեղ աշխատանքների կազմակերպման կարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ 2021-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական համատեղ աշխատանքների ցանկը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հետևյալի մասին՝

սույն կարգադրությամբ հաստատված ցանկով նախատեսված գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական համատեղ աշխատանքների անցկացմանը մասնակցելու մտադրության.

սույն կարգադրությամբ հաստատված ցանկով նախատեսված գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում 2021-2025 թվականներին անցկացվող և անցկացման համար նախատեսվող ազգային հետազոտությունների (նախագծերի) (նշելով դրանց իրագործման ժամկետները և պատասխանատու կատարողներին)։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 15-ի

թիվ 176 կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

2021-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական համատեղ աշխատանքների

 

I. Բուսաբուծություն

 

1. Բարձր կարողական բերքատվության և սննդային ու կերային արժեքի բարելավված ցուցանիշներով՝ օգտագործման տարբեր ուղղության հացահատիկային մշակաբույսերի հարմարվող սորտերի ստեղծում։

2. Պարենային և կերային նշանակության՝ հատիկի մեջ և կանաչ զանգվածում պրոտեինի բարձր պարունակությամբ նեղ տերևավոր լուպինի (Lupinus angustifolius L.) և ցանովի ոլոռի (Pisum sativum L.) բարձր բերքատվություն ունեցող հարմարվող սորտերի ստեղծում։

3. Լոբահատիկավորների, յուղատու և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության տեխնոլոգիաների մշակում ոռոգման պայմաններում։

4. Բարձր բերքատվություն ունեցող նոր բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի սորտերի ստեղծում և դրանց առաջնային սերմնաբուծության ապահովում։

5. Բարձր բերքատվություն ունեցող նոր եթերայուղատու մշակաբույսերի ստեղծման, ինչպես նաև դրանց առաջնային սերմնաբուծության ապահովման համար բիոտեխնոլոգիաների մշակում և ներդրում՝ սննդի և դեղագործական արդյունաբերության հումքային բազա ձևավորելու համար։

6. Երկուական, բազմատեսակային և խտացված՝ ավանդական և ոչ ավանդական բազմամյա և միամյա գարնանացան, աշնանացան մշակաբույսերի ցանքերի մշակման նորարարական տեխնոլոգիաների մշակում՝ բարձրորակ կերային բազա ստեղծելու նպատակով։

7. Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման ռեսուրսախնայող հարմարվողական տեխնոլոգիաների մշակում՝ ճշգրիտ հողագործության համակարգը զարգացնելու համար։

8. Միկրոօրգանիզմների պատրաստի շտամների ստացում՝ տնտեսապես նշանակալի ֆիտոֆագների համար կենսաբանական պատրաստուկներ ստեղծելու նպատակով։

9. Բույսերի պաշտպանության միջոցների մշակում՝ մանրէային համակեցությունների էնտոմոցիդային անտագոնիստական ներուժի ուսումնասիրության հիման վրա։

10. Տնտեսապես կարևոր՝ պտղային, հատապտղային և ընկուզապտղային բույսերի կրիոգենային հավաքածուների և դաշտային պահոցների ստեղծում։

 

II. Անասնաբուծություն

 

11. Անասնաբուծության և ձկնաբուծության համար կերային հավելումների մշակում։

12. Գյուղատնտեսական կենդանիների նորմավորված կերակրման համակարգի կատարելագործում։

13. Ընտրության և զուգընտրության մեթոդների մշակում՝ կաթնատու անասունների ցեղատեսակների սելեկցիայի արագացման համար։

14. Գյուղատնտեսական կենդանիների վերարտադրության կենսատեխնոլոգիական մեթոդների մշակում։

15. Լայնածավալ միջոցառումների մշակում՝ խոշոր եղջերավոր անասունների բրուցելոզի դեմ։

16. Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մոլեկուլային գենետիկական մեթոդի օպտիմալացում իրական ժամանակում՝ խոշոր եղջերավոր անասունների մոտ լեյկոզի պրովիրուսի էքսպրես ախտորոշման համար, դիագնոստիկումների բացթողման կազմակերպում՝ խոշոր եղջերավոր անասունների վարակակրության սկրինինգի համար։ Վարակված հոտերի առողջացման հանձնարարականների մշակում՝ հաշվի առնելով լեյկոզի նկատմամբ խոշոր եղջերավոր անասունների գենետիկական կայունությունը։

17. Միկրոօրգանիզմների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման կանխարգելման և անասնաբուծության մեջ հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման նկատմամբ մոտեցումների մշակում։

 

III. Մելիորացիա

 

18. Հողերի բերրիության վերարտադրման և հացաբույսերի ցանքաշրջանառությունների արդյունավետության բարձրացման համակարգի մշակում՝ արհեստականորեն ստեղծված համալիր գործողության սուբստրատների օգտագործմամբ։

19. Արոտավայրերի բարելավման և ռացիոնալ օգտագործման տեխնոլոգիաների մշակում՝ անասնաբուծության զարգացման համար՝ հաշվի առնելով դրանց կերային և էկոլոգիական համալիր գնահատումը, բոնիտավորումը և անձնագրավորումը։

20. Ավտոմատացված տեղեկատվական համակարգի, ինչպես նաև ոռոգվող հողերի մելիորատիվ վիճակի էկոլոգիական գնահատման մեթոդիկայի մշակում թվային և քարտեզագրական տվյալների բազաների հիման վրա՝ երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և Երկրի հեռավար զոնդավորման կիրառմամբ։

21. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ջրային ռեսուրսների համալիր օգտագործման ջրային ռազմավարության ու գլխավոր սխեմայի նախագծերի մշակում։

 

IV. Սննդային արդյունաբերություն

 

22. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարիքների համար մոդիֆիկացված օսլաների ստացման տեխնոլոգիաների մշակում։

23. Պատրաստության բարձր աստիճանի բազմահատիկային էքստրուդացված սննդամթերքի արտադրության տեխնոլոգիայի մշակում։

 

V. Ագրոարդյունաբերության համալիրի էկոնոմիկա

 

24. Համաշխարհային պարենային շղթայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցունակության բարձրացման ռազմավարական ուղղությունների մշակում։

25. Գյուղատնտեսական արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ձևափոխման պայմաններում տնտեսավարման փոքր ձևերի մրցունակության բարձրացման մասով առաջարկությունների մշակում։

26. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության հետ կապված ծառայությունների հատվածի զարգացման (բազմազանեցման) մասով առաջարկությունների մշակում։

27. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրում թվային տեխնոլոգիաների զարգացման և օգտագործման մասով ընդհանուր մոտեցումների սահմանում։