ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍԵՊՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

«01» մարտի 2021 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍԵՊՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,

դեղագործական արտադրությունում ասեպտիկ գործընթացներին և այդպիսի արտադրության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների պահանջներին համապատասխանության հաստատմանը միասնական մոտեցումների սահմանման նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո՝ դեղագործական արտադրությունում ասեպտիկ գործընթացները կազմակերպելիս կիրառել ձեռնարկը՝ համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Հավելված

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մարտի 1-ի

թիվ 6 հանձնարակականի

 

ՁԵՌՆԱՐԿ

 

դեղագործական արտադրությունում ասեպտիկ գործընթացների մասով

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ձեռնարկը պարունակում է դեղագործական արտադրությունում ասեպտիկ գործընթացների կազմակերպման մասով ցուցումներ: Սույն ձեռնարկը նախատեսված է դեղագործական արտադրությունում կիրառման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործելակերպի (այսուհետ՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններ) կանոններին արտադրության համապատասխանությունը ապահովելու նպատակով:

2. Սույն ձեռնարկում ի լրումն Պատշաճ արտադրական կործելակերպի կանոններին մանրէազերծ դեղամիջոցների արտադրության համար առավել մանրամասն դիտարկվում են ասեպտիկ պայմաններում կատարվող այնպիսի տեխնոլոգիական և օժանդակ գործընթացներ, ինչպես օրինակ.

զտում.

լցաբաշխում.

լիոֆիլացում.

մեկուսիչների օգտագործում.

«արտափչում - լցավորում - հերմետիզացում» գործընթաց.

տեղում մաքրում և տեղում մանրէազերծում.

վալիդացվող արտադրական հոսքագծում ասեպտիպ գործընթացի մոդելավորման մեթոդի օգտագործման միջոցով դեղապատրաստուկների արտադրությունում ասեպտիկ գործընթացների վալիդացման հարցերը:

3. Ասեպտիկ գործընթացի ժամանակ արտադրությունում դեղամիջոցը և առաջնային փաթեթվածքը (բեռնարկղերը և խցանափակման բաղադրիչները) ենթարկվում են մանրէազերծման առանձին, իսկ հետո հավաքվում են միասին: Քանի որ հերմետիզացված առաջնային փաթեթվածքում արտադրանքը հետագայում չի մանրէազերծվում, չափազանց կարևոր պայման է բացառապես բարձր մաքրության դասի շրջակա արտադրական միջավայրի պայմաններում բեռնարկղերի ասեպտիկ լցավորումը և հերմատիզացումը:

4. Դեղապատրաստուկների արտադրությունում ասեպտիկ գործընթացների վրա ազդում են ավելի շատ փոփոխական գործոններ, քան արտադրանքի վերջնական մանրէազերծման փուլի դեղամիջոցների արտադրությունում օգտագործելու ժամանակ: Մինչ ասեպտիկ հավաքման փուլը կշռաբաշխված արտադրանքի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն անհրաժեշտ է մանրէազերծել տարբեր գործընթացների կիրառման միջոցով (օրինակ՝ ապակե տարողությունները՝ չոր ջուրմությամբ, ռետինե խցանները՝ գոլորշիով մշակում, լուծույթները՝ մանրէազերծող զտման միջոցով):

5. Ասեպտիկ պայմաններում արտադրության փուլերից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է վալիդացում և մանրակրկիտ վերահսկում: Ասեպտիկ գործընթացներում դեղապատրաստուկների արտադրությունում մեծ է այն սխալների առաջացման հավանականությունը, որոնք ի վերջո կարող են հանգեցնել ոչ որակյալ արտադրանքի՝ շրջանառության մեջ բաց թողնելուն: Նախապես մանրէազերծված արտադրանքի կամ առաջնային փաթեթավորման նյութերի հետ ցանկացած՝ ձեռքով կամ մեքենայացված աշխատանքը մինչ ասեպտիկ հավաքումը կամ դրա ժամանակ ուղեկցվում է կոնտամիացիայի առաջացման ռիսկով և այդ իսկ պատճառով պետք է ենթարկվի մանրակրկիտ վերլուծության և հսկողության:

6. Դեղապատրաստուկների արտադրությունում ասեպտիկ գործընթացի համար պահանջվում է հատուկ խնամք և պատասխանատվություն: Պատրաստի արտադրանքի մարէազերծությունն ապահովելու համար արտադրությունում պետք է օգտագործվեն որակավորման ընթացակարգ անցած տեխնոլոգիական համակարգերը և սարքավորումները, ամբողջությամբ փաստաթղթավորված և վալիդացված տեխնոլոգիական գործընթացները, համապատասխան կերպով պատրաստված և որակավորված անձնակազմը, վերահսկվող շրջակա արտադրական միջավայրը:

7. Ի տարբերություն վերջնական մանրէազերծմամբ արտարդրության, որտեղ օգտագործվում են միկրոօրգանիզմների հաստատված ադյունավետությամբ գործընթացներ, ասեպտիկ գործընթացում մանրէազերծությունը կարող է ապահովվել ասեպտիկ գործընթացի հետ կապված՝ շինություններին, սարքավորումներին, բաղադրիչներին և անձնակազմին ներկայացվող պահանջների պահպանման հաշվին: Բեռնարկղում և (կամ) փակ համակարգում մանրէազերծությունը ասեպտիկ սկզբունքներին համապատասխան պահպանելու համար, անհրաժեշտ է նույնպես հաշվի առնել արտադրանքի սկզբնական կենսաբանական աղտոտվածության (կենսաբեռնվածքի) մասին տվյալները:

 

II. Սահմանումները

 

8. Սույն ձեռնարկի նպատակներով օգտագործվում են հասկացություններ և սահմանումներ, որոնք նշանակում են հետևյալը.

«ասեպտիկ հավաքում» (aseptic assembly)՝ ասեպտիկ պայմաններում կատարվող՝ վերջնական արտադրանքի առանձին մանրէազերծ մասերի (օրինակ՝ բեռնարկղ, դեղապատրաստուկ, խցանափակման միջոց) միացման (բարձրաջերմաստիճան եռակցման կամ այլ գործընթացների օգնությամբ) միջոցով դրա արտադրությունը.

«ասետիկ լցավորում» (aseptic filling)՝ ասեպտիկ գործընթացի մաս, որի ժամանակ մանրէազերծ բեռնարկղերը լցավորվում են մանրէազերծ արտադրանքով և խցանափակվում.

«ասեպտիկ գործընթաց» (aseptic processing)՝ ասեպտիկ պայմաններում անցկացվող այն տեխնոլոգիական գործընթաց, այդ թվում՝ այն շրջակա արտադրական միջավայրի վերահսկվող պայմաններում արտադրանքի՝ բեռնարկղեր ասեպտիկ լցավորում, որում օդի, օգտագործվող նյութերի, սարքավորումների ցուցանիշները և անձնակազմին ներկայացվող պահանջները կարգավորվում են այնպես, որ միկրոօրգանիզմներով և աերոզոլային մասնիկներով աղտոտումը դուրս չգա որոշված սահմաններից.

«կենսաբանական ինդիկատոր» (biological indicator)՝ կիրառման համար պատրաստ՝ առաջնային փաթեթվածքում միկրոօրգանիզմներով ինոկուլացված կրիչ, որն ապահովում է միկրոօրգանիզմների որոշակի ռեզիստենտությունը (կայունությունը) մանրէազերծման կոնկրետ ռեժիմի նկատմամբ.

«կենսաբեռնվածք» (bio burden)՝ միկրոօրգանիզմների մակարդակ և տեսակ (օրինակ՝ անընդունելի կամ թույլատրելի միկրոօրգանիզմներ), որոնք կարող են առկա լինել սկզբնական հումքում, ակտիվ դեղագործական սուբստանցիայի արտադրության համար նախատեսված սկզբնական հումքում, միջանկյալ արտադրանքում կամ ակտիվ դեղագործական սուբստանցիայում։ Կենսաբեռնվածքը չպետք է կոնտամինացիա համարվի, եթե դրա մակարդակները չեն գերազանցում որոշված սահմանային արժեքները կամ չեն հայտնաբերվել որպես անթույլատրելի սահմանվող միկրոօրգանիզմներ.

«միջամտություն» (intervention)՝ կրիտիկական արտադրական գոտում անձնակազմի կողմից իրականացվող ասեպտիկ մանիպուլացիա կամ գործողություն.

«կենսաբանական աղտոտումներից դեկոնտամինացիա» (biodecontamination)՝ մակերևույթներից մանրէաբանական աղտոտման հեռացման կամ մինչև ընդունելի մակարդակը դրա նվազեցման գործընթաց.

«դեպիրոգենիզացիա» (depyrogenation)՝ պիրոգենների (օրինակ՝ էնդոտոքսինների) ոչնչացման կամ հեռացման համար օգտագործվող գործընթաց.

«գաղութ առաջացնող միավոր, (ԳԱՄ)»՝ մանրէաբանական սնուցող միջավայր մեկ կամ մի քանի միկրոօրգանիզմների ներմուծումից հետո եզակի մակրոսկոպիկ գաղութի առաջացում: Մեկ գաղութ առաջացնող միավորը նշվում է «1 ԳԱՄ» տեսքով.

«ուղղիչ միջամտություն» (intervention corrective)՝ ասեպտիկ գործընթացի կատարման ժամանակ այն ուղղելու նպատակով անցկացվող միջամտություն (օրինակ՝ լռված բաղադրիչներից հոսքագծի մանքրումը, լցավորման ասեղների կենտրոնադրումը կամ փոխարինումը, տվիչների կարգավորումը, սարքավորումների բաղադրիչների փոխարինումը).

 «կրիտիկական մակրևույթ» (criticalsurfaces)՝ ասեպտիկ աշխատանքներին անմիջականորեն մոտ գտնվող և արտադրանքի կոնտամինացիայի համար ռիսկ ներկայացնող՝ կրիտիկական արտադրական գոտում մակերևույթ.

«կրիտիկական արտադրական գոտի» (criticalprocessingzone)՝ ասեպտիկ արտադրությունում լոկալ գոտի, որտեղ արտադրանքը և կրիտիկական մակերևույթները ենթարկվում են շրջակա միջավայրի ներգործությանը.

 «ասեպտիկ լցավորման հոսքագիծ» (aseptic filling line)՝ ասեպտիկ պայմաններում բեռնարկղերը լցավորելու համար օգտագործվող և, որպես կանոն, այնպես տեղադրված տեխնոլոգիական սարքավորումներ կամ կայանք, որ բեռնարկղերի և (կամ) բժշկական արտադրատեսակների լցավորման գործընթացն անցնի սարքավորումների տեղակայման գծի երկայնքով.

«լիոֆիլացում» (lyophylization)՝ սուբլիբման և դեսորբման միջոցով ջրային և ոչ ջրային համակարգերից լուծիչների հեռացման համար նախատեսված ֆիզիկաքիմիական գործընթաց.

«շրջակա միջավայրի միկրոֆլորա (իզոլյատներ)»՝ արտադրական շրջակա միջավայրում հայտնաբերվող միկրոօրգանիզմներ.

«ասեպտիկ գործընթացի մոդելավորում», «գործընթացի նմանակում», «սնուցող միջավայրի կշռածրարման մեթոդ» (asepticprocesssimulation, mediafills)՝ դեղապատրաստուկների արտադրությունում ասեպտիկ գործընթացի պիտանիության հաստատման եղանակ, որի դեպքում արտադրական հոսքագծում անցկացվում են տեխնոլոգիական աշխատանքներ միկրոօրգանիզմների աճի համար այն արտադրանքի փոխարեն սնուցող միջավայրի օգտագործմամբ, որի թողարկման համար հոսքագիծը նախատեսված է.

«անքակտելի միջամտություն» (interventioninalienable) ՝ դեղապատրաստուկների արտադրությունում ասեպտիկ գործընթացի անքակտելի մաս համարվող և ռուտինային գործընթացի կամ կարգաբերման և (կամ) մոնիթորինգի համար պահանջվող միջամտություն (օրինակ՝ ասեպտիկ հավաքում, բունկերի լրալցում, զտիչների փոխարինում, նմուշառում).

«շրջակա արտադրական միջավայր» (surrounding environment)՝ արտադրական գործընթացի նկատմամբ արտաքին համարվող, սակայն դրա վրա ազդեցություն չգործող տարածություն և տարրեր.

«տեղում մաքրում» (clean inplace)՝ սարքավորումների մասերի ներքին մակերևույթների կամ ամբողջ արտադրական համակարգի՝ դրանց տեղադրման (հավաքման) վայրում առանց սարքավորումների մասերի կամ ամբողջ արտադրական համակարգի ապամոնտաժման (քանդման) կամ նվազագույն ապամոտաժմամբ (քանդմամբ) մաքրման մեթոդ, որը ներառում է լվացող միջոցների մնացորդները մինչև թույլատրելի մակարդակ հեռացնելը, որը սահմանվում է՝ ելնելով թողարկվող արտադրանքի հատկություններից և արտադրական գործընթացի փոփոխության թույլատրելի սահմաններից.

«արտադրանքի հետ շփվող մակերևույթներ» (productcontactsurfaces)՝ մակերևույթներ, որոնք շփման մեջ են մտնում մանրէազերծ արտադրանքի կամ փաթեթավորում (խցանափակում) համակարգի հետ».

«մանրէազերծում» (sterilization)՝ վալիդացված արտադրական գործընթաց, որն ապահովում է կենդանի միկրոօրգանիզմների բացակայությունը արտադրանքում կամ արտադրական համակարգի այլ օբյեկտներում (այլ օբյեկտների վրա), որի համար մանրէազերծման վալիդացման արդյունքն արտահայտվում է մանրէազերծման գործընթացից հետո որոշակի աստիճանի հավանականությամբ կենդանի մնացած թվով միկրոօրգանիզմների տեսքով: Վալիդացված արտադրական գործընթացի համար միկրոօրգանիզմների կենդանի մնալու հավանականությունը կարող է նվազեցվել մինչև շատ փոքր արժեքը, սակայն երբեք չի կարող հասցվել զրոյի.

«տեղում մանրէազերծում» (sterilizationinplace)՝ սարքարվորումների մասերի կամ ամբողջ արտադրական համակարգի՝ դրանց տեղադրման (հավաքման) վայրում առանց սարքավորումների ապամոնտաժման (քանդման) անհրաժեշտության՝ համապատասխան մանրէազերծող ազդանյութերի կիրառմամբ մանրէազերծման մեթոդ:

 

III. Շենքեր և արտադրական տեղամասեր

 

9. Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների համաձայն մանրէազերծ դեղամիջոցների արտադրական գործընթացները, այդ թվում՝ ասեպտիկ գործընթացներն անհրաժեշտ է անցկացնել մաքուր գոտիներում, որոնցում օդի մաքրությանը ներկայացվող պահանջները կախված են կատարվող աշխատանքների տեսակից:

10. Ասեպտիկ գործընթացի գոտին պետք է իրենից ներկայացնի վերահսկվող տարածություն, որտեղ միկրոօրգանիզմներով և աերոզոլային մասնիկներով աղտոտման մակարդակը գտնվում է որոշված սահմաններում: Անհրաժեշտ է նախատեսել օդի անհրաժեշտ մենուղղորդված հոսք և (կամ) ճնշման անկում հարևան գոտիներից ասեպտիկ արտադրության գոտի աղտոտումների հայտնվելը թույլ չտալու համար:

11. Արտադրողը պետք է սահմանի և գրավոր ձևակերպի ասեպտիկ գործընթացի արտադրական գոտիներում միկրոօրգանիզմների և աերոզոլային մասնիկների թույլատրելի պարունակության մակարդակի մասով պահանջները:

12. Ասեպտիկ գործընթացի գոտիները բաժանվում են կրիտիկական արտադրական գոտիների և օժանդակ արտադրական գոտիների:

 

Կրիտիկական արտադրական գոտիներ

 

13. Կրիտիկական արտադրական գոտիներին են դասվում այն արտադրական գոտիները, որտեղ մանրէազերծ արտադրանքը, առաջնային փաթեթավորման բաղադրիչները (բեռնարկղերը և խցանափակման բաղադրիչները) ենթարկվում են շրջակա արտադրական միջավայրի ներգործությանը:

14. Արտադրանքի մանրէազերծության պահպանման համար կարևոր է, որ այն շրջակա արտադրական միջավայրի պարամետրերը, որտեղ իրականացվում է ասեպտիկ գործընթաց (օրինակ՝ սարքավորումների հավաքում և կարգաբերում, կշռածրարում) վերահսկվեն և պահվեն մաքրության համապատասխան մակարդակին: 0,5 մկն և 5 մկմ-ին համապատասխան հավասար կամ մեծ չափսերի աերոզոլային մասնիկների պարունակությունը կրիտիկական արտադրական գոտում պետք է համապատասխանի A դասին (Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների հավելված 1-ին համապատասխան):

15. Կրիտիկական արտադրական գոտիների համար օդը պետք է զտվի բարարդյունավետ զտիչների միջոցով (НЕРА զտիչներ և (կամ) ULРА զտիչներ) և մատուցվի այն արտադրական գոտուց աերոզոլային մասնիկների հեռացման համար բավարար արագությամբ, որտեղ գործընթացի ժամանակ անցնում է կշռածրարումը (խցանափակումը): Յուրաքանչյուր արտադրական հոսքագծի համար սահմանված օդի մատուցման արագության պարամետրերը պետք է լինեն հիմնավորված և բավարար շահագործման վիճակում կրիտիկական արտադրական գոտու սահմաններում օդի մենուղղորդված հոսքի և որակի պահպանման համար: А դասի գոտու համար օդի մենուղղորդված հոսքի արագության արժեքները սահմանված են Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների հավելված 1-ով և գտնվում են 0,36 - 0,54 մ/վ միջակայքում:

1111 Օդի մատուցման առավել բարձր արագությունները կարող են կիրառվել աերազոլային մասնիկների մեծ քանակության առաջացմամբ ընթացող գործընթացների ժամանակ: «բազուկներ –ձեռնոցներ» ցանցերով փակ մեկուսիչներում թույլատրվում է օգտագործել պակաս արագություններով օդի մենուղղորդված հոսք:

16. Կրիտիկական արտադրական գոտիների համար աերոզոլային մասնիկներով և միկրոօրգանիզմներով թույլատրելի աղտոտմանը ներկայացվող պահանջները պետք է սահմանվել և փաստաթղթերով ձևակերպվեն:

17. Կրիտիկական արտադրական գոտիներում օդի մաքրության հաստատման համար առաջարկվում է անցկացնել չափումներ չխցանափակված (չհերմետիզացված) մանրէազերծ արտադրանքի և առաջնային փաթեթվածքի բաղադրիչների համար առավելագույն պոտենցիալ ռիսկով վայրերում: Օդի նմուշներն անհրաժեշտ է վերցնել կրիտիկական կետերում տեխնոլոգիական աշխատանքների կատարման ժամանակ՝ կողմնորոշելով նմուշառման սարքը օդի հոսքի ուղղությամբ: Օդում աերոզոլային մասնիկների պարունակությունը վերահսկելու համար առաջարկվում է օգտագործել մասնիկների հաշվարկման հեռավար համակարգով տվիչներ, այլ ոչ թե մասնիկների շարժական հաշվիչներ: Որոշ աշխատանքների դեպքում կարող են առաջանալ արտադրանքից (օրինակ՝ փոշուց) անջատվող մեծ քանակությամբ մասնիկներ, որոնք իրենց բնույթով չեն ստեղծում աղտոտման ռիսկ: Այդպիսի դեպքերում առաջարկվում է որոշել շինության (գոտու)՝ արտադրանքի մասնիկներով աղտոտման ֆոնային մակարդակը՝ անցկացնելով չափումներ մաքուր շինության շահագործվող վիճակի տարբեր պայմաններում. արտադրանքի կշռածրարմամբ և առանց դրա:

18. Կրիտիկական արտադրական գոտիները ենթակա են շրջակա արտադրական միջավայրում միկրոօրգանիզմների և աերոզոլային մասնիկների պարունակության մասով ընթացիկ վերահսկողությանը:

 

Օժանդակ արտադրական գոտիներ

(ասեպտիկ գործընթացի ներսում)

 

19. Այն արտադրական գոտիները, որտեղ իրականացվում է ոչ մանրէազերծ բաղադրիչների, պատրաստված չկշռաբաշխված արտադրանքի, մշակվող նյութերի, սարքավորումների և փաթեթավորման նյութերի պատրաստում, պահում (պահպանում) կամ փոխանցում, կարող են ունենալ տարբեր դասի մաքրություն՝ կախված դրանց նշանակությունից: Այդ գոտիները պետք է նախագծված լինեն այնպես, որ նվազեցվի պատրաստի արտադրանքում աղտոտման մակարդակը և ապահովվի նյութերի և բաղադրիչների մանրէաբանական մաքրության (կենսաբեռնվածքի) հսկողությունը, որոնք հետագայում ենթարկվելու են մանրէազերծման:

20. Կրիտիկական արտադրական գոտին անմիջականորեն շրջապատող օժանդակ արտադրական գոտում օդի մաքրությունը պետք է համապատասխանի В դասին (շահագործվող վիճակում): Թույլատրվում է օժանդակ արտադրական գոտու С դասին համապատասխանությունը պակաս կարևոր աշխատանքների համար (օրինակ՝ սարքավորումներ մաքրման համար):

21. Պետք է ձեռնարկվեն մանրէազերծվող առարկաների, նյութերի կամ շրջակա արտադրական միջավայրի աղտոտումը նվազագույնի հասցնելուն ուղղված անհրաժեշտ միջոցներ:

22. Ասեպտիկ արտադրության գոտու ներսում օժանդակ արտադրական գոտիները ենթակա են ընթացիկ հսկողության.

շրջակա արտադրական գոտում միկրոօրգանիզմների առկայության.

աերոզոլային մասնիկների պարունակության մասով:

 

Մաքուր արտադրական գոտիների բաժանում

 

23. Ասեպտիկ գործընթացի մաքրության պահպանման համար անհրաժեշտ է նախատեսել արտադրական գոտիների պատշաճ բաժանում: Օդի ամենաբարձր դասի մաքրությամբ շինությունները պետք է ունենան ճնշման էականորեն դրական անկում առավել ցածր դասի մաքրության հարակից շինությունների նկատմամբ: Ճնշման անկման արժեքները սահմանված են Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների թիվ 1 հավելվածով և գտնվում են տարբեր դասի մաքրության հարակից շինությունների միջև 10-15 Պա ընդգրկույթում (նորմատիվ արժեք) (փակ դռների դեպքում):

24. Եթե արտադրական տեղամասում ասեպտիկ գործընթացի շինության հետ հարակից՝ ըստ մաքրության չդասակարգված շինություններ, ապա կոնտամինացիայի կանխման համար անհրաժեշտ է մշտապես պահպանել ասեպտիկ գործընթացի շինությունների միջև ճնշման անկման պատշաճ արժեք: Եթե ճնշման անկումն իջնում է սահմանված նվազագույն արժեքից ներքև, ապա կարևոր է վերականգնել ճնշումների անկումը և հաստատել օդի մաքրությունը ասեպտիկ գործընթացի շինությունում: Ճնշման անկման մոնիթորինգի համակարգի տեխնիկական բնութագրերով պետք է ապահովվի ճնշման անկման նվազման արագ հայտնաբերումը (մինչև միջոցների ձեռնարկում պահանջող սահմաններին (գործողության մակարդակին) հասնելը):

25. Առաջարկվում է, որ ճնշման անկումները մաքուր շինությունների միջև վերահսկվեն և գրանցվեն մշտապես յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ: Տագնապի բոլոր ահազանգերն անհրաժեշտ է գրանցել, իսկ որոշված սահմաններից շեղումները պետք է ուսումնասիրվեն:

26. Ասեպտիկ արտադրության մաքուր գոտիների համար օդի ծախսերով պետք է ապահովվեն օդափոխանակման անհրաժեշտ պատիկությունը: С դասի օժանդակ գոտիների համար, որպես կանոն, ընդունելի է օդափոխանակման առնվազն 20 ծավալ/ժ պատիկությունը: В դասի գոտիների համար, որպես կանոն, անհրաժեշտ է օդափոխանակման առնվազն 40 ծավալ/ժ պատիկությունը:

 

Շինությունների նախագծման առանձնահատկություններ

 

27. Ասեպտիկ գործընթացը նախագծվում է այնպես, որ նվազագույնի հասցնի արտադրական աշխատանքներ կատարելիս մանրէազերծ առարկաների և նյութերի վրա աղտոտումների ներգործության պոտենցիալ վտանգը:

28. Նյութական հոսքերը և անձնակազմի տեղաշարժը պետք է օպտիմիզացնել վերացնելու համար բաց արտադրանք, առաջնային փաթեթվածք կամ ասեպտիկ գործընթացի շրջակա արտադրական միջավայր աղտոտումներ մտցնելու պոտենցիալ հնարավորությունը մեծացնող անհարկի աշխատանքները:

29. Ասեպտիկ գործընթացում օգտագործվող սարքավորումների կառուցվածքը պետք է նպաստի անձնակազմի՝ արտադրական գործընթացին միջամտելու քանակության և բարդության սահմանափակմանը:

30. Ասեպտիկ գործընթացի գոտի մուտքի և կից չդասակարգվող շինությունների միջև անհրաժեշտ է տեղակայել դռների արգելափակմամբ օդային անցախցեր: Վերազգեստավորման կամ նյութերը արտադրական գոտիներ փոխանցելու համար նախատեսված շինությունները նույնպես պետք է սարքավորված լինեն օդային անցուղիներով:

31. Ասեպտիկ գործընթացի գոտիներով արտադրական տեղամասերը նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել հետևյալ պլանավորման և կառուցվածքային լուծումները.

պատերի, հատակի և առաստաղի մակերևույթները պետք է կարողանան պահպանել ախտահանող միջոցներով մաքրումը և մշակումը.

պատերի, հատակի և առաստաղի մակերևույթը և կցվանքները պետք է լինեն հերմետիզացված.

շինություններում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել

սանդղավանդները և այլ հորիզոնական մակերևույթները, որտեղ կարող են կուտակվել աերոզոլային մասնիկներ և, որոնք կարող են խախտել օդի հոսքերը.

խողովակաշարերը, օդատարները և այլ կոմունիկացիաները պետք է կատարվեն այնպես, որ հնարավոր լինի խուսափել դժվարհասանելի տեղերի կամ մաքրման համար դժվար հասանելի այլ մակերևույթների գոյացումից.

վերազգեստավորման, մաքուր և աղտոտված հագուստի և ձեռքերը լվանալու համար նախատեսված գոտիների տեղակայման համար բավարար մակերես.

վերազգեստավորման և պատրաստման գոտիներն անհրաժեշտ է առանձնացնել դեղապատրաստուկների ասեպտիկ արտադրական գործընթացի գոտուց անձնակազմի համար նախատեսված օդային անցուղիներով (փոխանցումային խցերով) բաղադրիչների, նյութերի և սարքավորումների համար.

հաշվի առնել օդի այն հոսքերի բնույթը, որոնք կարող են ազդել արտադրանքի և կրիտիկական մակերևույթների վրա.

պատուհանները և դիտման այլ միջոցները պետք է տեղակայել միայն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է.

պահպանել տարբեր դասի մաքրության շինությունների միջև օդի ճնշման սահմանված անկումը.

օդային անցուղիների՝ արգելափակման համակարգերով սարքավորումը, որոնցով բացառվում է երկու դռների՝ բաց վիճակում միաժամանակ գտնվելը.

ջերմաստիճանի և, եթե անհրաժեշտ է՝ հարաբերական խոնավության պահպանումը որոշված սահմաններում և հնարավորության սահմաններում՝ դրանց անընդհատ հսկողության ապահովումը.

նախագծված սարքավորումների պատշաճ կերպով կիրառումը (մանրէազերծումը և ասեպտիկ հավաքումը դյուրինացնելու համար).

ասեպտիկ գործընթացի գոտում սարքավորումների տեղադրումը այնպես, որ հեշտացվի օպերատորի և սպասարկող անձնակազմի համար դրանց հասանելիությունը և նվազագույնի հասցվի առաջնային փաթեթվածքի բաղադրիչների և արտադրանքի՝ շրջակա արտադրական միջավայրի հետ շփման հնարավորությունը.

օպերատորի կամ սպասարկող անձնակազմի՝ կրիտիկական արտադրական գոտիներից հեռացնելու գործում հաճախակի միջամտություն պահանջող սարքավորումների տեղադրումը.

պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել խաչաձև կոնտամինացիայի պոտենցիալ աղբյուրները:

32. Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ասեպտիկ գործընթացի գոտու՝ արտադրական շենքում այլ գոտիների նկատմամբ տեղակայման վայրի ընտրությանը: Այդ վայրի ընտրության հիմնավորումն անհրաժեշտ է գրավոր ձևակերպել:

33. Բազմանպատակային նշանակության շենքերում ասեպտիկ գործընթացի գոտին պետք է տեղակայել (նյութերի, սարքավորումների և անձնակազմի) ինտենսիվ հոսքերով գոտիներից հեռու կամ առանձնացնել այն ֆիզիկական արգելքներով: Եթե ասեպտիկ գործընթացի գոտում օգտագործվում են զգայունացնող նյութեր, ցիտոտոքսիկ կամ այլ վտանգավոր նյութեր, ապա շինությունը նախագծելիս դեղապատրաստուկների արտադրության այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն:

 

Օդի տաքացման, օդափոխման և լավորակման համակարգեր

 

34. Օդի տաքացման, օդափոխման և լավորակման համակարգերը (НVАС) դրանք նախագծելիս և շահագործման ընթացքում՝ ասեպտիկ արտադրական գոտիների օդի վերահսկման նպատակով պետք է ապահովեն օդային միջավայրի անհրաժեշտ պարամետրերը, այդ թվում.

հարաբերական խոնավությունը.

օդի ջերմաստիճանը.

օդի հոսքի արագությունը.

օդի բարձրարդյունավետ զտումը.

օդի միաուղղորդված հոսքերի կազմակերպումը.

հարևան շինությունների միջև ճնշման տրված անկումը:

35. Օդի ջերմաստիճանի և, անհրաժեշտության դեպքում, հարաբերական խոնավության արժեքները անհրաժեշտ է որոշել, վերահսկել և կարգավորել այնպես, որ կատարվեն արտադրվող արտադրանքի որակի պահպանմանը և անձնակազմի հարմարավետության ապահովմանը ներկայացվող պահանջները: Միկրոկլիմայի պարամետրերի պահպանումն ուղղակի ազդեցություն է գործում ասեպտիկ գործընթացների և աղտոտումների պոտենցիալ մակարդակի վրա: Ասեպտիկ գործընթացի պայմանների համար օպտիմալ են համարվում, եթե այլ բան հիմնավորված չէ, ցուցանիշների հետևյալ ընդգրկույթները. 19 °С-ից 21 °С ջերմաստիճանը, 40 %-ից 50 % օդի հարաբերական խոնավությունը:

36. Բոլոր կրիտիկական արտադրական գոտիներ պետք է մատուցվի բարձրարդյունավետ զտիչների (НЕРА (ULРА) - զտիչներ) միջոցով զտում անցած օդ: Կրիտիկական արտադրական գոտիներում, որպես կանոն, տեղակայվում են ԳՕՍՏ ЕN 1822-1 միջազգային ստանդարտի Н14 կամ U15-ից ոչ ցածր դասերի զտիչներ: Շրջակա կրիտիկական արտադրական գոտիները անմիջականորեն շրջապատող ասեպտիկ գործընթացի մաքուր շինություններում օդի վերջնական զտումն իրականացվում է Н13-ից ոչ պակաս զտիչների միջոցով:

 

Օդային զտիչներ

 

37. Ասեպտիկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ է պահպանել տեղակայված բարձրարդյունավետ НЕРА (ULPA) զտիչների ամբողջականությունը: Արտադրողը պետք է կազմակերպի НЕРА (ULPA) զտիչների ամբողջականության սկզբնական և պարբերական հսկողությունը համապատասխան մեթոդով՝ օգտագործելով աերոզոլային բեռնվածք (օրինակ՝ քիմիական աերոզոլ, պարաֆինային յուղ):

38. Զտիչների տեղակայման ամբողջականության և հերմետիկության մասով փորձարկումն անհրաժեշտ է անցկացնել զտիչների տեղակայումից հետո խցանիչ միջադիրի շուրջ օդափոխիչ պատուհանի շրջանակի միջով կամ զտող նյութի տարբեր վնասվածքների կամ թերությունների միջով հոսակորուստները հայտնաբերելու համար: Մինչև զտիչը աերոզոլային բեռնվածքի 0,01 % կամ ավելիին համարժեք հոսակորուստի եզակի արդյունքը վկայում է զգալի հոսակորուստի մասին և պահանջում է զտիչի փոխարինում կամ, անհրաժեշտության դեպքում, սահմանափակ մակերեսով դրա վերականգնում: Վերականգնումից հետո անհրաժեշտ է անցկացնել հաստատող փորձարկում:

39. Հետագայում НЕРА (ULPA) զտիչների ամբողջականության մասով փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել սահմանված ժամանակահատվածը մեկ: Զտիչներն անհրաժեշտ է ստուգել գրավոր ձևակերպված ընթացակարգի համաձայն:

40. Ցանկացած իրավիճակի առաջանալուց հետո, որը կարող է ազդել զտիչների ամբողջականության վրա կամ, եթե շրջակա արտադրական միջավայրի հսկողության արդյունքները մատնացույց են անում զտիչների ամբողջականության խախտման հնարավորությանը, ապա պետք է անցկացնել լրացուցիչ (արտապլանային) փորձարկումներ:

 

Օդային հոսքը կրիտիկական ասեպտիկ գոտում

 

41. Օդային հոսքը կրիտիկական ասեպտիկ գոտում պետք է լինի մենուղղորդված և արագությամբ միատարր: Անհրաժեշտ է սահմանել և գրավոր ձևակերպել օդի հոսքերի պարամետրերը (արագությունը, միատարրությունը և ուղղությունը) հաստատելու համար դրանց համապատասխանությունը տեխնոլոգիական գործընթացին: Անհրաժեշտ է անցկացնել օդի հոսքով կրիտիկական գոտու մաքրման արդյունավետության վրա տուրբուլենտության ազդեցության հետազետություններ:

42. Օդի մենուղղորդդված հոսքի արագությունը և միատարրությունը պետք է ստուգել տեղակայումից հետո յուրաքանչյուր НЕРА (ULPA) զտիչի համար և վերահսկել սահմանված ժամանակահատվածը մեկ՝ մոնիթորինգի ծրագրին համապատասխան: Օդային հոսքի արագության չափումը և արագության միատարրության որոշումը կատարում են ինչպես ըստ յուրաքանչյուր զտիչի հատույթի, այնպես էլ կողք կողքի գտնվող առանձին զտիչների միջև: Արագության հավելուրդային փոփոխականությունը կարող է հանգեցնել տուրբուլենտության առաջացմանը և կրիտիկական արտադրական գոտում կոնտամինացիայի ռիսկի ավելացմանը:

43. Օդի հոսքի արագությունն անհրաժեշտ է չափել զտիչի մակերևույթից 15-30 սմ հեռավորության վրա, ինչպես նաև՝ կրիտիկական արտադրական գոտում աշխատանքների կատարման մակարդակով, եթե դրան չեն խանգարում տեղակայված սարքավորումները: Օդի հոսքի արագության՝ միջին արժեքից շեղումները չպետք է գերազանցեն 20 %-ը: Օդի հոսքի արագության էական նվազումը կարող է հանգեցնել աղտոտման ռիսկի մեծացմանը: Օդի հոսքի արագության՝ թույլատրելի արժեքները գերազանցող շեղումներով զտիչները ենթակա են փոխարինման:

44. Օդի հոսքի արագության մոնիթորինգը սահմանված ժամանակահատվածը մեկ (օրինակ՝ շաբաթական մեկ անգամ կամ առավել հաճախ) կարող է օգտագործվել շրջակա արտադրական միջավայրի ցուցանիշների վատացման ժամանակին գնահատման համար:

45. Օդի հոսքի ուրվագծի վրա ազդող ցանկացած փոփոխությունից հետո պետք է անցկացվի օդի հոսքերի՝ դրանց վիզուալիզացման միջոցով ստուգում:

 

IV. Անձնակազմ

 

1. Անձնակազմի կառավարում

 

46. Անհրաժեշտ է մշակել, հաստատել և գործնականում կիրառել ասեպտիկ գործընթացի անձնակազմի պատրաստմանը և հսկողությանը վերաբերող՝ գրավոր ձևակերպված ընթացակարգեր: Անհրաժեշտ է վերահսկել տվյալ ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը:

47. Առանցքային անձնակազմը պատասխանատու է անձնակազմի՝ ասեպտիկ արտադրական գոտում աշխատանքի թույլ տալու համար անհրաժեշտ պահանջների կատարմանը պատրաստության համապատասխանությունը:

 

2. Բժշկական զննություններ

 

48. Ասեպտիկ արտադրական գոտում աշխատանքի թույլ տրվող անձնակազմը պետք է անցնի առաջնային և պարբերական բժշկական զննություններ: Անձնակազմը պետք է հաղորդի իր առողջության վիճակի փոփոխությունների մասին (բորբոքային պրոցեսներ մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների վրա, մաշկի վնասվածքներ, մրսելուց առաջացած հիվանդություններ, դիարեա), որոնք կարող են բացասաբար ազդել ասեպտիկ գործընթացի վրա:

49. Ասեպտիկ գործընթացում աշխատանքի վրա ազդող առողջության վիճակը փոփոխելիս անձնակազմը չի թույլատրվում կրիտիկական արտադրական գոտիներ, սակայն կարող է աշխատել այլ արտադրական գոտիներում:

 

3. Ասեպտիկ գործընթացի գոտիներում աշխատող անձնակազմի պատրաստում

 

50. Ասեպտիկ գործընթացի գոտիներ պարբերական մուտք ունեցող ամբողջ անձնակազմը պետք է անցնի համապատասխան պատրաստում և ատեստավորվի առանցքային անձնակազմի կողմից: Անհրաժեշտ է մշակել ասեպտիկ գործընթացի գոտում գործողությունները կանոնակարգող՝ գրավոր ձևակերպված առանձին ընթացակարգեր, ներառյալ նաև արտակարգ իրավիճակներում (օրինակ՝ օդափոխության և օդի լավորակման համակարգի կամ էներգամատակարարման համակարգի խափանումը) արտադրանքի որակի պաշտպանության ապահովման մասով միջոցառումներ:

51. Տարբեր դիսցիպլինաների և կատարվող աշխատանքների մասով անձնակազմն անհրաժեշտ է պատրաստել՝ հաշվի առնելով արտադրական պարտականությունները, արտադրվող արտադրանքի առանձնահատկությունները և անձնակազմի անհատական առանձնահատկությունները:

52. Անձնակազմի պատրաստման ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական թեմաները.

անձնակազմի հիգիենա.

մանրէաբանության հիմունքներ.

ոչ մանրէազերծ դեղապատրաստուկի թողարկմամբ ստեղծվող՝ պացիենտի անվտանգության համար սպառնալիքի առաջացում.

վերազգեստավորման կանոններ և տեխնիկա.

մաքուր շինություններում վարքագծի կանոններ.

ասեպտիկ տեխնիկա:

53. Պատրաստման ծրագրում պետք է արտացոլել անձնակազմի պատրաստման կարգը (հաջորդականությունը) և անձնակազմի՝ պատրաստման ծրագրի պահանջներին համապատասխանության գնահատման չափանիշները:

54. Աշխատանքի նոր ընդունվող անձնակազմը պետք է պատրաստվելուց հետո մասնակցի ասեպտիկ գործընթացի մոդելավորման առնվազն մեկ բարեհաջող փորձարկմանը մինչ նրան թույլ կտան կրիտիկական արտադրական գոտում աշխատանքի:

55. Ամբողջ անձնակազմը սահմանված պարբերականությամբ պետք է անցնի կրկնակի պատրաստում՝ տվյալ անձնակազմի կողմից կատարվող գործառույթների մասով՝ փաստաթղթերով ձևակերպված ընթացակարգերին համապատասխան:

56. Յուրաքանչյուր օպերատոր, որը անմիջականորեն մասնակցում է ասեպտիկ լցավորման աշխատանքներին կամ այլ ասեպտիկ աշխատանքներին կրիտիկական արտադրական գոտում մանրէազերծ արտադրանքի արտադրությունում, մասնակցում է ասեպտիկ գործընթացի մոդելավորման փորձարկումներին՝ Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան առնվազն 12 ամիսը մեկ անգամ:

57. Վերահսկող անձնակազմը պարբերաբար գնահատում է յուրաքանչյուր օպերատորի գործողությունների համապատասխանությունը գրավոր ձևակերպված ընթացակարգերին ասեպտիկ գործընթացի գոտում աշխատանքների կատարման ժամանակ:

58. Անհրաժեշտ է անձնակազմի՝ պատրաստում և ատեստավորում անցնելու մասին գրառումներ վարել:

59. Անձնակազմի պատրաստման, դրանց կողմից ասեպտիկ տեխնիկայի կատարման և ասեպտիկ գործընթացի պայմաններում աշխատող անձնակազմի ատեստավորման հիմնական սկզբունքները նույնպես կիրառելի են ասեպտիկ պայմաններում նմուշառում և լաբորատորիայում մանրէաբանական փորձարկումներ կատարող անձնակազմի նկատմամբ: Արտադրական գործընթացները և համակարգերը չեն կարող համարվել վերարտադրվող և գտնվել վերահսկվող վիճակում, եթե լաբորատորիայում ստացված արդյունքների հուսալիությունը հաստատված չէ վալիդացմամբ:

 

4. Ասեպտիկ տեխնիկա

 

60. Անձնակազմի վարքագծի կանոնները և ասեպտիկ պայմանների պահպանմանն ուղղված մեթոդները ներառում են հետևյալ միջոցները.

մանրէազերծ նյութերի հետ բոլոր մանիպուլյացիաներն անցկացվում է միայն մանրէազերծ գործիքների օգնությամբ: Կիրառման արանքում ընդմիջումների ժամանակ մանրէազերծ գործիքները պահվում են А դասին համապատասխանող մաքրության պայմաններում (օրինակ՝ մանրէազերծված բեռնարկղերում): Տեխնոլոգիական գործընթացի ժամանակ գործիքներն ըստ անհրաժեշտության պետք է փոխարինել: Սկզբնական վերազգեստավորումից հետո անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել կամ, անհրաժեշտության դեպքում, թարմացնել մանրէազերծ ձեռնոցները (վնասված (կոնտամինացված) ձեռնոցի վրայից մի զույգ նոր մանրէազերծ ձեռնոց հագնելու միջոցով) նվազագույնի հասցնելու համար աղտոտման ռիսկը: Անձնակազմն իր հագուստի որևէ մասով կամ ձեռնոցներով չպետք է ուղղակիորեն շփվի մանրէազերծ արտադրանքի և առաջնային փաթեթավորման նյութերի կամ կրիտիկական մակերևույթների հետ.

բոլոր տեղաշարժերը ասեպտիկ արտադրական գոտում անձնակազմը պետք է կատարի դանդաղ և շրջահայաց կերպով: Արագ շարժումները կարող են կրիտիկական արտադրական գոտում ասեպտիկ պայմանների ապահովման համար օդի անթույլատրելի տուրբուլենտություն առաջացնի և խախտի օդի մենուղղորդված հոսքը՝ դրանով իսկ իրական սպառնալիք ներկայացնի կրիտիկական արտադրական գոտում ասեպտիկ գործընթացին: Դանդաղ, զգուշավոր շարժումների սկզբունքը պետք է պահպանվի ամբողջ մաքուր շինությունում.

անձնակազմը պետք է օդային մենուղղորդված հոսքից իրեն մի կողմ պահի: Կրիտիկական արտադրական գոտում օդի հոսքի մենուղղորդվածության խախտումը կարող է վտանգ ներկայացնել արտադրանքի մանրէազերծության ապահովման համար.

բոլոր անհրաժեշտ միջամտությունները պետք է այնպես կատարել, որ վտանգի տակ չդրվի արտադրանքի մանրէազերծվածության ապահովումը: Մանիպուլյացիաներ կատարելիս անձնակազմը չպետք է գտնվի արտադրանքից վեր (օդի ուղղաձիգ մենուղղորդված հոսքով արտադրական գոտիներում): Օպերատորները պետք է զերծ մնան խոսակցություններից՝ կրիտիկական արտադրական գոտուն անմիջականորեն մոտ գտնվելիս: Ասեպտիկ աշխատանքներ կատարող անձնակազմը հերթափոխի ընթացքում չպետք է փոխարինվի ասեպտիկ գործընթացի գոտու ներսում այլ գործառույթներ կատարող անձնակազմով.

անհրաժեշտ է ապահովել անձնակազմի վերազգեստավորման գործընթացի պատշաճ հսկողությունը: Ասեպտիկ գոտի մտնող անձնակազմը պետք է կրի հատուկ գործվածքներից հագուստ աերոզոլային մասնիկների նվազագույն արտազատմամբ և մշակված այնպես, ոչ դրանում բացակայեն միրոօրգանիզմները: Մինչ ասեպտիկ գործընթացն սկսելը և դրա ժամանակ օպերատորը չպետք է կատարի ոչ մի այնպիսի գործողություն, որը կհանգեցնի տեխնոլոգիական հագուստի աղտոտման չհիմնավորված ռիսկին: Անհրաժեշտ է օգտագործել մաշկը և մազերը ծածկող մանրէազերծված հագուստ, որից չեն անջատվում աերոզոլային մասնիկներ և գործվածքի մանրաթելեր: Աչքերի և հոնքերի պաշտպանության համար մանրէազերծ պլատսմասսե ակնոցները կրում են, որպես կանոն, գլխանոցի վրայից: Անհրաժեշտ է մանրակրկիտ հետևել նրան, որ կոճերի, դաստակների կամ պարանոցի շրջանում անձնակազմը չունենա մաշկի բաց տեղամասեր: Մաշկի չփակված տեղամասերի կամ հագուստի ոչ կիպ հարելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար անձնակազմի շարժման ժամանակ վերջինիս կողմից որոշակի աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է օգտագործել թևնոցներ, բարձր բախիլներ և երկտակ ձեռնոցներ:

 

5. Անձնակազմի վերազգեստավորման կարգ

 

61. Անհրաժեշտ է մշակել և փաստաթղթերով ձևակերպել ասեպտիկ գործընթացի գոտի աղտոտման մտցնելու ռիսկի նվազեցում ապահովող անձնակազմի վերազգեստավորման կարգը: Անձնակազմը պետք է պատրաստված լինի վերազգեստավորման սահմանված կարգին համապատասխան:

62. Անձնակազմի պատրաստման արդյունավետությունը պետք է հաստատել հագուստից և ձեռնոցներից վերցված նմուշների մանրէաբանական փորձարկումների օգնությամբ այն բանից հետո, երբ անձնակազմը կկատարի վերազգեստավորման ընթացակարգը: Վերազգեստավորվելու կարողության ստուգման արդյունքները տեղեկացվում են անձնակազմին: Ասեպտիկ գործընթացի գոտուց դուրս օժանդակ գոտիներում զբաղված անձնակազմին արգելվում է մուտքը ասեպտիկ գործընթացի գոտի առանց համապատասխան պատրաստման և վերազգեստավորման:

63. Անձնակազմը պետք է կրի արտահագուստ (առաջին վերազգեստավորման), ներառյալ կոշիկներ մինչ այն կմտնի ասեպտիկ գործընթացի գոտուն հարող վերազգեստավորման գոտի:

64. Օժանդակ արտադրական գոտիներում անձնակազմը պետք է կրի հագուստ, որը համապատասխանում է այդ գոտիների համար սահմանված մաքրության պահանջներին:

65. Այն բանի հսկողության կարգը, որ անձնակազմը չի խախտում ասեպտիկ գործընթացի գոտում շրջակա արտադրական միջավայրի ցուցանիշները, անհրաժեշտ է որոշել գրավոր ձևակերպված ընթացակարգերով:

66. Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել մաշկին պատշաճ հարումը և ձեռնոցների ու հագուստի ամբողջականությունը անձնակազմի կողմից դրանք կրելու ընթացքում:

 

6. Անձնակազմի մանրէաբանական մոնիթորինգ

 

67. Ասեպտիկ գործընթացի գոտում աշխատանքի համար պատրաստված և ատեստավորված անձնակազմն անցնում է մանրէաբանական հսկողություն համապատասխան մանրէաբանական մոնիթորինգի ծրագրի մասով, որը ներառում է հագուստից և ձեռնոցներից նմուշառում: Ձեռնոցների մակերևույթից և հագուստի այլ տեղամասերից նմուշառումը կատարվում է յուրաքանչյուր օպերատորի համար՝ դրա կողմից արտադրանքի յուրաքանչյուր արտադրված սերիայի համար կրիտիկական տեխնոլոգիական աշխատանքները կատարելուց հետո: Ձեռնոցների ախտահանման պրակտիկան անմիջականորեն նմուշառումից առաջ անընդունելի է, քանի որ դա կարող է խոչընդոտել ասեպտիկ մանիպուլյացիաների ժամանակ առկա միկրոօրգանիզմների աճին և թույլ չի տալիս ժամանակին դրանք հայտնաբերել:

68. Վերցված փորձանմուշների վերլուծության արդյունքներն անհրաժեշտ է օգտագործել մանրէային կոնտամինացիայի մակարդակի փոփոխության միտումները բացահայտելու և անձնակազմի կրկնակի պատրաստման անհրաժեշտությունը գնահատելու համար:

69. Ասեպտիկայի կանոնների պահպանումը պարտադիր է ասեպտիկ գործընթացի համար: Օպերատորների (տեխնոլոգիական աշխատանքներին մասնակցող անձնակազմի) մոտ աղտոտման սահմանված մակարդակների գերազանցում կամ աղտոտման ոչ բարենպաստ միտման դրսևորում հայտնաբերելու դեպքում ամենասեղմ ժամկետներում անցկացվում է ուսումնասիրություն և ընդունվում են հետևյալ ուղղիչ գործողությունները.

նմուշառման հաճախականության մեծացում.

դիտարկման և հսկողության ուժեղացում.

անձնակազմի վերազգեստավորման ճշտության ստուգում.

անձնակազմի կրկնակի պատրաստում.

անձնակազմի վերատեստավորում.

աշխատակցի՝ ասեպտիկ գործընթացին մասնակցությունից հեռացնելը (որոշ դեպքերում) և վերջինիս այլ տեղամաս տեղափոխելը:

 

V. Շինությունների, սարքավորումների և օժանդակ համակարգերի ընթացակարգը

 

70. Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան կրիտիկական արտադրական աշխատանքների կատարման համար նախատեսված շինությունները, սարքավորումները և օժանդակ համակարգերը պետք է սահմանված կարգով անցնեն որակավորման ընթացակարգ: Որակավորման ընթացակարգը արտադրական գործընթացների վալիդացման անհրաժեշտ նախապայման է: Արտադրական գործընթացների և շրջակա արտադրական միջավայրի հետագա մոնիթորինգով պետք է հաստատվի շինությունների, սարքավորումների և համակարգերի՝ դրանց շահագործման ժամանակ որակավորված վիճակի պահպանումը:

71. Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններով ընդունված մոտեցման համապատասխան դեղագործական արտադրությունում որակավորման ընթացակարգը բաժանվում է հետևյալ փուլերի.

նախագծի որակավորում (DQ).

մոնտաժի որակավորում (IQ).

գործառման որակավորում (OQ).

շահագործման որակավորում (PQ):

72. Որակավորման ընթացակարգը կատարելիս անհրաժեշտ է մշակել որակավորման մանրամասն պլաններ (հաղորդակարգեր) և կազմել որակավորման մասով ամփոփիչ հաշվետվություններ: Մաքուր շինությունների համար մաքրության նախագծային դասին համապատասխանության հաստատումը որակավորման ընթացակարգի մասով աշխատանքների միայն մի մասն է:

73. Տեխնոլոգիական սարքավորումները (խառնիչները, մանրէազերծիչները, լվացամեքենաները, զտման կայանքները, ասեպտիկ լցաբաշխման մեքենաները և կշռածրարման այլ սարքավորումները, խցանափակման սարքավորումները, լիոֆիլ չորացման կայանքները և այլն) պետք է անցնեն իրենց նշանակությանը համապատասխանության որակավորում:

74. Արտադրանքի հետ շփվող սարքավորումների մակերևույթները պետք է լինեն մանրէազերծ: Վերը նշված սարքավորումների մակերևույթների համար կիրառվող մանրաէազերծման գործընթացները պետք է վալիդացվեն:

75. Տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող արտադրական միջավայրերի պատրաստման և բաշխման համակարգերը, ինչպես օրինակ՝ մաքրված ջուրը, ներարկումների համար նախատեսված ջուրը, դեղագործական նպատակների համար (և այլ գազեր) սեղմված օդը, մաքուր գոլորշին, ինչպես նաև տեղում մաքրման համակարգերն (CIP) և տեղում մանրէազերծման համակարգերն (SIP) պետք է անցնեն նախատեսված օգտագործմանը պիտանիության հաստատման համար լրիվ որակավորում:

76. Անհրաժեշտ է մշակել որակավորման ընթացակարգի շրջանակներում կատարվող բոլոր տեսակի աշխատանքները նկարագրող հրահանգներ:

 

VI. Ասեպտիկ գործընթացի գոտու մաքրում և ախտահանում

 

77. Ասեպտիկ գործընթացում կիրառվող ախտահանիչ միջոցները պետք է օժտված լինեն միկրոօրգանիզմների և վիրուսների նկատմամբ մանրէասպան, սնկասպան և վիրուլիցիդ ազդեցությամբ: Միայն մանրէաստատիկ ազդեցությամբ օժտված (մանրէաների աճն ուշացնող) նյութերը այդ նպատակների համար պիտանի չեն:

78. Ասեպտիկ գործընթացում անհրաժեշտ է օգտագործել միայն թեստավորված և վալիդացում անցած լվացող և ախտահանող միջոցներ:

79. Լվացման և ախտահանման համար նախատեսված աշխատանքային լուծույթներ պատրաստելու, պահելու և օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է հետևել ախտահանող և լվացող միջոցներ արտադրողի հրահանգներին: Ասեպտիկ գոտում կիրառվում են լվացող և ախտահանող միջոցների միայն մանրէազերծ աշխատանքային լուծույթներ: Այն տարողությունները, որոնցում պահվում են ախտահանող միջոցները մինչ կրկնակի օգտագործումը, անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, մանրէազերծել:

80. Ասեպտիկ գործընթացի գոտիների մաքրման համար նախատեսված ախտահանող և լվացող միջոցների համար տարողությունները և այլ սարքավորումները մակնշվում և օգտագործվում են միայն այդ գոտիներում:

81. Մաքրման և ախտահանման մասով գրավոր ձևակերպված ընթացակարգերը պետք է մանրամասն կազմվեն և ներառեն.

ախտահանող և լվացող միջոցների աշխատանքային լուծույթների պատրաստման կարգը.

ախտահանող և լվացող միջոցների կիրառման եղանակը.

ախտահանող և լվացող միջոցների էքսպոզիցիայի ժամանակը.

ախտահանումից հետո մաքրման կարգը (եթե անհրաժեշտ է).

ախտահանող և լվացող միջոցների պահմանը ներկայացվող պահանջները.

դեղապատրաստուկների ասեպտիկ արտադրական գործընթացի գոտիների մաքրման (ախտահանման) ժամանակացույցը.

անձնակազմի պաշտպանությանն ուղղված միջոցները և այլն:

82. Անհրաժեշտ է վարել և պահպանել ասեպտիկ գործընթացի գոտիների մաքրման և ախտահանման կատարման մասին գրառումները:

83. Միկրոօրգանիզմների կայուն շտամմների հայտնվելը կանխելու համար ասեպտիկ գործընթացի գոտու շրջակա արտադրական գոտում անհրաժեշտ է նախատեսել ախտահանող միջոցների փոխարինման կամ ռոտացիայի կարգ:

84. Եթե շրջակա արտադրական միջավայրի հսկողությունը մատնացույց է անում այնտեղ սպորագոյացնող միկրոօրգանիզմների, բորբոսասնկերի և (կամ) այլ տեսակի սնկերի առկայությանը, ապա կարող է պահանջվել սպորոցիդ ախտահանող միջոցների կիրառում:

85. Օգտագործման ամբողջ շրջանում ախտահանող միջոցները պետք է պահպանեն մանրէասպան ակտիվությունը սովորական միկրոֆլորայի նկատմամբ և լինեն արդյունավետ սպորագոյացնող միկրոօրգանիզմների դեմ: Ախտահանող միջոցների պատրաստված աշխատանքային լուծույթների պիտանիության ժամկետը ենթակա է վալիդացման:

86. Ասեպտիկ գործընթացի գոտու մաքրման և ախտահանման անցկացման արդյունավետությունը և պարբերականությունը սահմանվում է վալիդացման գործընթացում: Լվացող և ախտահանող միջոցների և ասեպտիկ գործընթացի գոտու մաքրման և ախտահանման կիրառվող միջոցների արդյունավետությունը պետք է որոշել դրանց՝ կրիտիկական մակերևույթներից պոտենցիալ կոնտամինանտների հեռացման ունակությամբ: Մաքրման և ախտահանման արդյունավետության գնահատումը շրջակա արտադրական միջավայրի ցուցանիշների հսկողության ընդհանուր ծրագրի բաղադրիչ մասն է: Անհրաժեշտ է կատարել արտադրանքի հետ շփվող մակերևույթներից լվացող և ախտահանող միջոցների մնացորդների հեռացման մեթոդների վալիդացում:

87. Մանրէաբանական հսկողության անսովոր արդյունքների ստացման կամ միկրոօրգանիզմների անսովոր կայունության դեպքում անհրաժեշտ է անցկացնել և փաստաթղթերով ձևակերպել այդպիսի արդյունքների պատճառ դարձած աղտոտման աղբյուրի հայտնաբերման մասով ուսումնասիրությունը:

 

VII. Ասեպտիկ գործընթացի գոտի ընդունվող բաղադրիչներ և նյութեր

 

1. Բաղադրիչներ

 

88. Ասեպտիկ պայմաններում արտադրված դեղամիջոցները կարող են կոնտամինացվել, եթե դրանց արտադրության համար օգտագործված մեկ կամ մի քանի բաղադրիչներ աղտոտված են միկրոօրգանիզմներով կամ էնդոտոքսիններով: Այդպիսի բաղադրիչներին կարող են դասվել դեղագործական սուբստանցիաները, ներարկումների համար նախատեսված ջուրը և այլ օժանդակ նյութերը: Անհրաժեշտ է որոշել միկրոօրգանիզմների պարունակությունը (օրինակ՝ կենսաբեռնվածքը, էնդոտոքսինային բեռնվածքը) յուրաքանչյուր բաղադրիչում և սահմանել դրա համար համապատասխան թույլատրելի սահմանները:

89. Պարենտերալ դեղապատրաստուկները պետք է լինեն ապիրոգեն: Անհրաժեշտ է մշակել և գրավոր ձևակերպել ընթացակարգեր և համապատասխան մասնագրեր բաղադրիչների յուրաքանչյուր սերիայի ընդունման կամ չընդունման համար, որոնք կարող են պարունակել էնդոտոքսիններ: Էնդոտոքսինների մասով որոշված թույլատրելի սահմաններին չհամապատասխանող ցանկացած բաղադրիչ չի ընդունվում (խոտանվում է):

90. Ասեպտիկ գործընթացում յուրաքանչյուր բաղադրիչ առանձին մանրէազերծվում է կամ մի քանի բաղադրիչ միավորվում են ստացված վերջնական խառնուրդի հետագա մանրէզերծմամբ:

91. Բաղադրիչների մանրէազերծման համար կարող են կիրառվել տարբեր մեթոդներ: Կենսաբենռվածքի սահմանված մեծությունները կարևոր գործոն են մանրէազերծման գործընթացի ճշտության (նույնականության) գնահատման համար: Անհրաժեշտ է պարբերաբար որոշել ասեպտիկ գործընթացի գոտի ընդունվող բաղադրիչների և սարքավորումների մանրէաբանական ապաակտիվացման բնութագրերը և դրանց նկատմամբ ռեզիստենտությունը:

92. Լուծույթները մանրէազերծում են մանրէազերծող մակարդակի զտիչի միջով բացթողման միջոցով (զտման մեթոդ): Մանրէազերծող զտումը օգտագործվում է, եթե բաղադրիչը լուծելի է, սակայն կա հավանականություն, որ այն չի դիմանա ջերմության անբարենպաստ ներգործությունը: Մանրէազերծող զտումը նույնպես կիրառվում է զտված լուծույթի ասեպտիկ բյուրեղացման և մանրէազերծ փոշու տեսքով բաղադրիչի լիոֆիլացման դեպքում: Սակայն այս մեթոդը ներառում է ավելի շատ արտադրական աշխատանքներ, ներառյալ՝ ձեռքով մանիպուլյացիաներ և արտադրական գործընթացում կոնտամիացիայի առավել բարձր պոտենցիալ ունի:

93. Ջերմակայուն և չլուծվող բաղադրիչների համար մանրէազերծման հարմար եղանակ է չոր ջերմային մանրէազերծումը: Փոշենման նյութերի բարձր ջերմամեկուսիչ հատկությունների պատճառով փոշիների մանրէազերծման դեպքում հատուկ նշանակություն ունի ջերմության՝ փոշենման զանգված ներթափանցման և բաշխման մանրակրկիտ պլանավորված ուսումնասիրության անցկացումը:

94. Որոշ բաղադրիչների մանրէազերծման համար կարող է օգտագործվել ճառագայթահարում: Անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն հաստատելու այն, որ մանրէազերծման տվյալ տեսակը պիտանի է մանրէազերծվող բաղադրիչի համար:

95. Անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել այն արտադրանքներին, որոնք ենթակվում են ասեպտիկ մշակման արտադրական գործընթացի վաղ փուլերում կամ, որոնց համար պահանջվում է ասեպտիկ մշակում արտադրական գործընթացի ամբողջ ընթացքում, քանի որ արտադրանքի մանրէազերծող զտումն անհնարին է: Որոշ արտադրանքներ ենթարկվում են ասեպտիկ մշակման արտադրության՝ արտադրանքի վերջնական խցանափակման փուլին նախորդող որոշ կամ բոլոր փուլերում: Կան արտադրանքներ, որոնց համար արտադրական գործընթացում կա կետ, որից հետո դրանք արդեն չեն կարող զտման օգնությամբ բերվել մանրէազերծ վիճակի: Այդպիսի դեպքերում արտադրանքի հետ պետք է վարվել մանրէազերծող զտմանը հաջորդող բոլոր փուլերում ասեպտիկայի մեթոդի կիրառմամբ: Կան նաև դեպքեր, երբ պատրաստի արտադրանքի մանրէազերծող զտումն անհնարին է, ինչի պատճառով այդ արտադրանքի յուրաքանչյուր բաղադրիչ կարող է բերվել մանրէազերծ վիճակի, ինչից հետո հաջորդում է ասեպտիկ խառնումը (օրինակ՝ ալյումինե ադյուվանտ պարունակող արտադրանքները պատրաստում են ասեպտիկ եղանակով, քանի որ ալյումինի կլանումից հետո դրանք արդեն չեն կարող ենթարկվել մանրէազերծող զտման): Եթե արտադրանքի հետ վարվում են վաղ փուլերից ասեպտիկայի մեթոդների կիրառմամբ, ապա ապրանքն ինքնին և բոլոր բաղադրիչները կամ այլ հավելումները պետք է բերվեն մանրէազերծ վիճակի մինչ դրանց արտադրական գործընթաց մտցնելը: Չափազանց կարևոր է մանրակրկիտ վերահսկել բոլոր տեղաշարժերը, տեղափոխումները և պահման փուլերը գործընթացի յուրաքանչյուր փուլում արտադրանքի մանրէազերծությունը պահելու համար: Որոշ դեպքերում չկշռաբաշխված դեղագործական սուբստանցիաները կամ դեղապատրաստուկները պետք է ենթարկվեն մանրէազերծության փորձարկումների:

Բջջային թերապիայի դեղապատրաստուկները և բջիջներից ստացվող որոշ պատրաստուկները (օրինակ՝ լիզատներ, կիսամաքրված լուծամզուքներ) պատրաստուկների ենթախումբ է, որը ենթակա չէ զտմամբ մանրէազերծման և այդ իսկ պատճառով ենթարկվում է ասեպտիկ մանիպուլյացիաների արտադրական գործընթացի ընթացքում: Եթե հնարավոր է, դրանց արտադրությունում անհրաժեշտ է կիրառել փակ համակարգեր: Բջջային թերապիայի դեղապատրաստուկները հաճախ ունեն մշակման կարճ ժամկետ արտադրության յուրաքանչյուր փուլում, մասնավորապես բջիջների հավաքման, պատրաստի արտադրանքի պատրաստման և սերիայի թողարկման ժամանակ: Այդպիսի պատրաստուկները հաճախ թողարկում են արտադրական ձեռնարկությունից և ներմուծում են պացիենտներին մինչ պատրաստի արտադրանքի մանրէազերծության փորձարկումների արդյունքներ ստանալը: Այն դեպքերում, երբ մանրէազերծության վերջնական փորձարկումների արդյունքները հասանելի չեն մինչ պատրաստուկի ներմուծումը, անհրաժեշտ է դիտարկել հսկողության և փորձարկումների լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը: Օրինակ՝ լրացուցիչ փորձարկումները կարելի է կատարել արտադրության միջանկյալ փուլերում (օրինակ՝ մինչ բջիջներ հավաքելը արտադրանքի հետ վերջին մանիպուլյացիայից հետո): Մանրէաբանական մաքրությանը մատնացույց անող այլ փորձարկումները, ինչպես օրինակ՝ զննում մանրագիտակով, գունավորում ըստ Գրամի (կամ այլ գունավորում մանրէների կամ սնկերի որոշման համար) և էնդոտոքսինների փորձարկումը պետք է կատարվեն և բավարարեն կիրառելիության չափանիշներին մինչ արտադրանքի թողարկումը:

 

2. Առաջնային փաթեթվորման նյութեր

96. Առաջնային փաթեթավորման նյութերը պետք է լինեն մանրէազերծ և պարենտերալ դեղապատրաստուկների համար ապիրոգեն: Մանրէազերծման (դեպիրոգենիզացման) համար հարմար գործընթացի ընտրությունը և մշակումը կատարում են՝ այդ թվում հաշվի առնելով նյութի հատկությունները: Ասեպտիկ արտադրական գոտում օգտագործվող նյութերի մանրէազերծման (դեպիրոգենիզացման) յուրաքանչյուր գործընթաց ենթակա է վալիդացման: Դեպիրոգենիզացման գործընթացի վալիդացում անցկացնելիս անհրաժեշտ է փորձարարական եղանակով ապացուցել, որ գործընթացի միջոցով կարելի է հեռացնել առավել մեծ քանակությամբ էնդոտոքսիններ, քան դրանք ի սկզբնանե կարող են առկա լինել նյութերում կամ արտադրանքում:

97. Մանրէազերծման (դեպիրոգենիզացման) գործընթացի վալիդացմամբ պետք է հաստատվի գործընթացի պիտանիությունը, դրա՝ նյութերը վարակազերծելու և դրանք ապիրոգեն վիճակի վերածելու ունակությունը: Գրավոր ձևակերպված ընթացակարգերում անհրաժեշտ է նշել այդ գործընթացների վերավալիդացման հաճախականությունը և մանրէազերծ ապիրոգեն առաջնային փաթեթավորման նյութերի պահման սահմանային թույլատրելի ժամկետները:

98. Ապակե բեռնարկղերի նախամանրէազերծման նախապատրաստումը, որպես կանոն, ներառում է լվացման և ողողման մի շարք ցիկլեր: Ողողման համար անհրաժեշտ է օգտագործել բարձր մաքրության դեղագործական կիրառության համար նախատեսված ջուր՝ կանխելու համար բեռնարկղերի աղտոտումը: Պարենտերալ դեղապատրաստուկների համար ապակե բեռնարկղերի վերջնական ողողումն անցկացնում են ներարկումների համար նախատեսված ջրով: Չոր ջերմային մանրէազերծումը 220 °С ջերմաստիճանում հաճախ օգտագործվում է ապակե բեռնարկղերի մանրէազերծման և դեպիրոգենիզացման համար:

99. Պոլիմերային բեռնարկղերի դեպիրոգենիզացումը կարող է կատարվել.

ներարկումների համար նախատեսված եռման ջրով լվացման և բազմակի ողողման.

բարձջերմաստիճանային ձուլման.

մինչ լցնելը արտամղման միջոցով («արտափչում-լցավորում-հերմետիզացում»):

100. Պոլիմերային բեռնարկղերը կարող են մանրէազերծվել հարմար գազով, ճառագայթահարումով կամ այլ պիտանի մեթոդներով:

101. Ռետինե նյութերը (օրինակ՝ խցանները և ներարկիչների մխոցները) կարելի է մաքրել լվացման և ողողման մի քանի ցիկլերի օգնությամբ մինչ գոլորշիով կամ ճառագայթահարմամբ վերջնական մանրէազերծումը: Լվացման սկզբնական փուլերի համար անհրաժեշտ է օգտագործել առնվազն մաքրված ջուր՝ էնդոտոքսինների նվազագույն պարունակությամբ, վերջնական ողողման համար՝ ներարկումների համար նախատեսված ջուր: Որպես կանոն, դեպիրոգենիզացման կարելի է հասնել նյութը ներարկումների համար նախատեսված եռման ջրով մի քանի լվացման օգնությամբ: Լվացման, չորացման (եթե կիրառելի է) և մանրէազերծման միջև ժամանակահատվածները պետք է հասցվեն նվազագույնի, քանի որ խցանների վրա խոնավության մնացորդները կարող են պահպանել միկրոօրգանիզմների աճը և էնդոտոքսինների առաջացումը:

102. Դեպիրոգենիզացման գործընթացի վալիդացումը կարելի է կատարել բեռնարկղեր էնդոտոքսինի հայտնի քանակության ներմուծման և դեպիրոգենիզացման անցկացումից հետո էնսոտոքսինի պարունակության որոշման օգնությամբ: Վալիդացման արդյունքներով պետք է հաստատվի, որ գործընթացով նվազում է էնդոտոքսինի պարունակությունը էնդոտոքսինի ներմուծված ելակետային մեծության առնվազն 99,9 %-ով (կամ 3,0 տասնորդական լոգարիթմով):

 

3. Էնդոտոքսինների վերհսկում

 

103. Ներարկման համար նախատեսված դեղապատրաստուկի՝ էնդոտոքսիններով աղտոտումը կարող է տեղի ունենալ աղտոտման ռիսկի պատշաճ հսկողության ապահովման բացակայության դեպքում: Էնդոտոքսիններով աղտոտման ռիսկի հսկողության ընթացակարգին են ենթակա.

դեղապատրաստուկի բաղադրիչները.

առաջնային փաթեթվորման նյութերը.

նյութերի և բաղադրիչների պահման սահմանված ժամանակահատվածը.

արտադրական սարքավորումները:

104. Վալիդացում անցած արտադրական սարքավորումների մաքրման, չորացման և պահման ընթացակարգերը նպաստում են կենսաբեռնվածքի հսկողությանը և նվազագույնի են հասցնում էնդոտոքսինային բեռնվածքում այդ ընթացակարգերի ներդրումը: Սարքավորումներն անհրաժեշտ է նախագծել այնպես, որ դրանք հնարավոր լինի հեշտությամբ հավաքել և քանդել, մաքրել, ախտահանել և (կամ) մանրէազերծել: Եթե չեն կիրառվում հսկողության համարժեք ընթացակարգեր, էնդոտոքսինները կարող են հայտնվել արտադրանքում արտադրական-տեխնոլոգիական ամբողջ շղթայում:

105. Էնդոտոքսինների հեռացման և քայքայման համար մանրէազերծող մակարդակի և գոլորշային մանրէազերծման զտիչների կիրառումն անարդյունավետ է: Էնդոտոքսիններն անհրաժեշտ է ապաակտիվացնել չոր ջերմությամբ կամ հեռացնել մակերևույթներից ֆիզիկապես՝ մաքրման համապատասխան ընթացակարգերի կիրառման միջոցով: Տեղում մաքրման որոշ ընթացակարգերում օգտագործվում է բարձր աստիճանի մաքրության դեղագործական կիրառության համար նախատեսված ջրով և (կամ) լվացող միջոցով սկզբնական լվացումը (օրինակ՝ թթվի, հիմքի, մակերևութաակտիվ նյութի հիմքով), ինչից հետո անցկացվում է որակով ներարկումների համար նախատեսված ջրի որակին համապատասխանող եռման ջրով վերջնական ողողումը: Մաքրելուց հետո սարքավորումներն անհրաժեշտ է չորացնել, եթե դրանք ոչ անմիջապես են ենթարկվում մանրէազերծման:

 

4. Ժամանակային սահմանափակումներ

 

106. Անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է սահմանել ժամանակային շրջանակներ ասեպտիկ գործընթացի յուրաքանչյուր փուլի համար: Անհրաժեշտ է սահմանել սահմանափակումներ ըստ ժամանակահատվածների, սակայն չսահմանափակվելով դրանով.

չկշռաբաշխված լուծույթի պատրաստման և դրա մանրէազերծման միջև.

զտման գործընթացի տևողության.

բաց արտադրանքի՝ ասեպտիկ լցաբաշխման հոսքագծում գտնվելու.

մանրէազերծված սարքավորումների և առաջնային փաթեթավորման նյութերի պահման:

107. Արտադրության տարբեր փուլերի համար սահմանված ժամանակահատվածները պետք է հաստատվեն մաքրման վալիդացման և կենսաբեռնվածքի գնահատման մասով փաստացի փորձարարական տվյալներով: Այնպիսի փուլերի համար, ինչպես օրինակ՝ լուծույթների պատրաստում, ժամկետներ սահմանելիս անհրաժեշտ է գնահատել կենսաբեռնվածքը և էնդոտոքսիններով բեռնվածքը:

 

5. Սեղմած օդ և գազեր

 

108. Ասեպտիկ գործընթացում կիրառվող սեղմած օդի և գազերի մաքրության մակարդակը պետք է լինի այն շրջակա արտադրական միջավայրի մաքրության մակարդակին հավասար կամ մաքրության մակարդակից բարձր, ուր դրանք ներմուծվում են:

109. Սեղմած օդն անհրաժեշտ է վերահսկել հետևյալ ցուցանիշների մասով.

խոնավություն (ցողի կետի ջերմաստիճան).

յուղերով աղտոտում.

աերոզոլային մասնիկներով աղտոտում.

կենսունակ միկրոօրգանիզմներով աղտոտում:

110. Սեղմած օդը և գազերը, որոնք շփվում են արտադրանքի, առաջնային փաթեթվածքի բաղադրիչների կամ արտադրանքի հետ շփվող մակերևույթների հետ, անհրաժեշտ է ենթարկել մանրէազերծման 0,22 մկն-ից ոչ ավելի ծակոտիների անվանական չափսով մանրէազերծող մակարդակի զտիչի միջոցով զտման եղանակով:

111. Մանրէազերծող մակարդակի զտիչները պետք է փորձարկվեն ամբողջականության մասով տեղակայելուց հետո և հետագայում պարբերաբար ենթարկվեն փորձարկումների (օրինակ՝ օգտագործելուց հետո): Ամբողջականության մասով փորձարկումների ոչ բավարար արդյունքներն ուսումնասիրվում են, իսկ զտիչները ենթակա են փոխարինման կախված գնահատման արդյունքներից՝ սահմանված ժամանակահատվածը մեկ:

112. Առաջարկվում է օգտագործել մանրէազերծող զտիչներ ավտոկլավների օդային գծերի, լիոֆիլիզատորներում, ինչպես նաև մանրէազերծված լուծույթներ պարունակող տարողություններում վակուումային գծերի համար:

 

VIII. Շրջակա արտադրական միջավայրի հսկողության ծրագիր

 

113. Շրջակա արտադրական միջավայրի հսկողության ծրագրի խնդիրն է աղտոտումների տարածման հնարավոր ուղիների և եղանակների ժամանակին բացահայտումը, ինչը թույլ է տալիս կիրառել ուղղիչ գործողություններ մինչ տեղի կունենա արտադրանքի կոնտամիացիան:

114. Անհրաժեշտ է մշակել և գրավոր ձևակերպել շրջակա արտադրական միջավայրի հսկողության ծրագիրը և կիրառել գիտականորեն հիմնավորված մեթոդներ մաքուր շինության շրջակա արտադրական միջավայրում օդի և մակերևույթների մաքրության գնահատման համար: Շրջակա արտադրական միջավայրի հսկողության ծրագիրը պետք է ներառի բոլոր արտադրական հերթափոխերը և ներառի օդի, հատակի, պատերի և սարքավորումների մակերևույթների, այդ թվում՝ արտադրանքի և (կամ) առաջնային փաթեթավորման նյութերի հետ շփվող կրիտիկական մակերևույթների հսկողությունը: Գրավոր ձևակերպված ընթացակարգերն անհրաժեշտ է ներառել նմուշառման համար նախատեսված տեղամասերի և օբյեկտների ցանկում: Նմուշառման ժամանակը, նմուշառման հաճախականությունը և կետերի դիրքն անհրաժեշտ է մանրամասն հիմնավորել՝ հաշվի առնելով կատարվող աշխատանքների առանձնահատկությունը:

115. Շրջակա արտադրական միջավայրի հսկողության ծրագրի բոլոր փուլերն անհրաժեշտ է մանրամասն նկարագրել գրավոր ձևակերպված ընթացակարգերում՝ նմուշառման ժամանակ արդյունքների վերարտադրողականությունն ապահովելու նպատակով:

116. Ընթացակարգերը ներառում են հետևյալը.

նմուշառման հաճախականությունը.

նմուշառման փուլը (աշխատանքների ժամանակ կամ ավարտվելուց հետո).

նմուշառման տևողությունը.

փորձանմուշի չափսը (օրինակ՝ մակերևույթի մակերեսը, օդի ծավալը).

նմուշառման սարքավորումները և մեթոդները.

տագնապի մակարդակի և գործողության մակարդակի սահմանները.

տագնապի մակարդակի և գործողության մակարդակի որոշված սահմանների խախտման դեպքում ձեռնարկվող գործողությունները:

 

Նմուշառում

 

117. Նմուշառումը կրիտիկական արտադրական գոտիներում անհրաժեշտ է անցկացնել այնպես, որ արտադրանքի աղտոտման ռիսկը լինի նվազագույն: Մաքուր արտադրական գոտի մտցվող բոլոր սարքավորումները և նյութերը (սարքերը, խողովակները, սնուցող միջավայրերով թասերը և այլն), ինչպես նաև նմուշառում կատարող անձնակազմը չպետք է ինքնին հանդիսանան աղտոտման աղբյուր, իսկ նմուշառման համար նախատեսված աշխատող սարքվածքը չպետք է փոփոխի տվյալ շինության (գոտու) մաքրությունն ապահովող օդային հոսքի պարամետրերը:

118. Փորձանմուշների չափսը պետք է բավարար լինի այն մակարդակի վրա շրջակա արտադրական միջավայրի աղտոտումը հայտնաբերելու համար, որն ակնկալվում է տվյալ մաքուր արտադրական գոտու համար:

119. Օդի փորձանմուշները և մակերևույթից փորձանմուշները պետք է վերցվեն այն տեղերում, որտեղ արձանագրվում է անձնակազմի էական ակտիվություն կամ գտնվում է բաց արտադրանքը: Նմուշառման տեղերը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

սարքավորումների հավաքման, կարգաբերման և գործարկման բարդությունը.

սարքավորումների և նյութերի մշակման ժամանակի տևողությունը.

անձնակազմի միջամտությունների ազդեցությունը:

120. Նմուշառման կոնկրետ տեղերը աերոզոլային մասնիկներով և (կամ) միկրոօրգանիզմներով աղտոտման հսկողության համար արտադրողը որոշում է՝ հաշվի առնելով շինության նախագծում, սարքավորումների կառուցվածքում և գործընթացի պարամետրերում փաստացի կատարված փոփոխությունները: Նմուշառումն անհրաժեշտ է անցկացնել նույն տեղերում, որտեղ անցկացվել է նմուշառում շինությունների և սարքավորումների որակավորումն անցկացնելիս:

121. Այն կրիտիկական արտադրական գոտու տեղամասերը, որտեղ տեղի է ունենում անձնակազմի շփումը արտադրանքի և նյութերի հետ, անհրաժեշտ է ենթարկել հսկողության կշռածրարման աշխատանքի ժամանակ և անմիջապես այն ավարտելուց հետո:

122. Մանրէազերծ արտադրանքի հետ շփվող արտադրական գոտու կրիտիկական մակերևույթները պետք է մնան մանրէազերծ ամբողջ արտադրական գործընթացի ընթացքում: Կրիտիկական մակերևույթներից նմուշառումն անհրաժեշտ է կատարել ասեպտիկ գործընթացն ավարտելուց հետո՝ խուսափելու համար անձնակազմի և նմուշառման համար նախատեսված սարքավորումների՝ գործընթացի ժամանակ մանրէազերծ մակերևույթների հետ ուղղակի շփումից: Արտադրական գոտու կրիտիկական տեղամասից վերցված եզակի կոնտամիացված փորձանմուշներ հայտնաբերելու դեպքում անցկացվում է ուսումնասիրություն: Արտադրական գոտու կրիտիկական տեղամասում մանրէային աղտոտման հայտնաբերումը չի նշանակում, որ դեղապատրաստուկի սերիան պարտադիր կարող է խոտանվել, սակայն ուսումնասիրման ժամանակ անհրաժեշտ է կատարել դեղապատրաստուկի սերիայի որակի համար ռիսկի գնահատում:

123. Ասեպտիկ գործընթացի գոտուց դուրս օժանդակ արտադրական գոտիներն անհրաժեշտ է վերահսկել որոշակի պարբերականությամբ, սակայն դրանցում վերահսկողությունն կարող է անցկացվել առավել հազվադեպ, քան կրիտիկական արտադրական գոտիներում:

124. Մանրէաբանական հսկողությունն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի ժամանակին բացահայտել մաքուր շինության (գոտու) աղտոտման հավանական ուղիները՝ դրանով իսկ ապահովելով հնարավորություն արտադրանքի աղտոտումը կանխող ժամանակին և արդյունավետ միջոցառումների ներմուծման համար: Անհրաժեշտ է օգտագործել միկրոօրգանիզմների բացահայտման վալիդացված մեթոդիկաներ և չափաբերված սարքավորումներ: Շրջակա արտադրական միջավայրի մանրէաբանական հսկողությունը նույնպես ներառում է միկրոֆլորայի նույնականացում և շրջակա արտադրական միջավայրից իզոլյատների առանձնացում:

125. Արտադրանքի, առաջնային փաթեթվածքի կամ արտադրանքի հետ ուղղակի շփում ունեցող մակերևույթների հետ շփվող սեղմած օդը և գազերը ենթակա են դրանցում միկրոօրգանիզմների առկայության մասով պարբերական հսկողության:

 

Օդում միկրոօրգանիզմների պարունակության հսկողություն

 

Օդի ակտիվ նմուշառում

 

126. Նմուշառում կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ արտադրական պայմանների առանձնահատկությունը: Առավել բարդ ընթացակարգ է օդի ակտիվ նմուշառման անցկացումը: Արտադրողը պետք է գնահատի օդի նմուշառիչի պիտանիությունը ասեպտիկ արտադրական միջավայրում օգտագործման համար՝ հիմնվելով նմուշառիչով նմուշառման արդյունավետության, մաքրման և մանրէազերծման համար նմուշառիչի պիտանիության վրա, ինչպես նաև հավաստիանալ, որ նմուշառման համար նախատեսված աշխատանքային սարքվածքը չի փոփոխում տվյալ շինության (արտադրական գոտու) մաքրությունն ապահովող օդային հոսքի պարամետրերը:

127. Արտադրողը պետք է հիմնավորի օդի նմուշառման պարամետրերը (արագությունը կամ ծավալային ծախսը) և օդի նմուշառման տևողությունը (կամ օդի վերցված փորձանմուշի ծավալը): Նմուշառման արագությունը և տևողությունը, ինչպես նաև նմուշառման համար նախատեսված սարքվածքի տիպը կարող են ինքնին անբարենպաստ ազդեցություն գործել փորձանմուշում միկրոօրգանիզմների կենսունակության վրա: Վերցվող փորձանմուշի ծավալը պետք է լինի բավականաչափ մեծ, որպեսզի ապահովվի միկրոօրգանիզմների ցածր պարունակության դեպքում ստացված տվյալների հավաստիությունը, սակայն միևնույն ժամանակ վերցված փորձանմուշում ինկուբացումից հետո միկրոօրգանիզմների խտությունը պետք է լինի այնպիսին, որ տարբերակելի լինեն առանձին գաղութները: Նմուշառման տևողությունը չպետք է հանգեցնի սնուցող միջավայրի փոփոխությունների (ապահիդրատացման):

128. Քանի որ նմուշառման համար նախատեսված տարբեր սարքերը տարբերվում են միմյանցից, արտադրողն անցկացնում է սարքվածքի ընդհանուր պիտանիության գնահատում՝ մինչ այն շահագործման մեջ դնելը օդում միկրոօրգանիզմների մոնիթորինգի համար: Արտադրողը պետք է երաշխավորի, որ այդպիսի սարքվածքները չափաբերված են և օգտագործվում են արտադրությունում սահմանված պատշաճ ընթացակարգերին համապատասխան:

129. Օդում միկրոօրգանիզմների պարունակության հսկողությունն անհրաժեշտ է իրականացնել նմուշառման նախապես մշակված պլանին համապատասխան: Հսկիչ կետերի քանակությունը և տեղակայումը որոշում են արտադրական շինության մակերևույթից և այնտեղ կատարվող տեխնոլոգիական աշխատանքների բնույթից կախված:

 

Նստեցման մեթոդով փորձարկումներ (օդի պասիվ նմուշառում)

 

130. Նստեցման մեթոդը հիմնված է աերոզային մասնիկների՝ շրջակա արտադրական միջավայրի օդից դրանց վրա առկա միկրոօրգանիզմների հետ էքսպոզիցիայի կոնկրետ ժամանակահատվածում սնուցող միջավայրի հորիզոնական մակերևույթի վրա նստելու (նստեցման) երևույթի վրա: Էքսպոզիցիայի այդ ժամանակահատվածը, որպես կանոն, համապատասխանում է վերահսկվող տեխնոլոգիական արտադրական գործընթացի տևողությանը և կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Ենթադրվում է, որ էքսպոզիցիայի առավել երկար ժամանակը մեծացնում է մեթոդի զգայունությունը, ինչը պետք է հաշվի առնել օդում միկրոօրգանիզմների ցածր կոնցենտրացիաների դեպքում: Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան А և В դասի արտադրական գոտիների համար նստեցման ժամանակը կազմում է 4 ժամ:

131. Նստեցման մեթոդը պարզ, վերարտադրվող է և թույլ է տալիս, անհրաժեշտության դեպքում, որոշել տվյալ պահին շրջակա արտադրական միջավայրում առկա միկրոօրգանիզմների աամբողջ սպեկտրը: Նստեցման մեթոդը կիրառվում է միայն նմուշառման ակտիվ մեթոդների հետ մեկտեղ:

132. Նստեցման մեթոդի հիմնական թերությունն է միայն մեծ արագ նստող աերոզոլային մասնիկների բացահայտումը և վերլուծվող օդի փորձանմուշի ծավալում անորոշությունը:

133. Փաստորեն նստեցման մեթոդը որակական է, այդ իսկ պատճառով դրա օգնությամբ ստացված արդյունքները չի կարելի օգտագործել օդի ծավալի միավորով միկրոօրգանիզմների քանակության վերահաշվարկի համար: Սակայն ստացված արդյունքները կարող են օգտագործվել շրջակա արտադրական միջավայրի օդից արտադրանքում հայտնվող մանրէաբանական աղտոտման բնութագրի համար:

134. Կրիտիկական արտադրական գոտիներում նստեցման մեթոդի նշանակալիությունը աճում է, եթե թասերը տեղադրված են արտադրանքի աղտոտման առավելագույն ռիսկ ներկայացնող տեղերում: Որակի հսկողության լաբորատորիայի վալիդացման շրջանակներում անհրաժեշտ է գնահատել, թե սնուցող միջավայրի վրա շրջակա արտադրական միջավայրի ներգործության որ պայմաններն են օպտիմալ միկրոօրգանիզմների ոչ նշանակալի քանակության բացահայտման համար: Շրջակա արտադրական միջավայրի ներգործության պայմանները պետք է բացառեն սնուցող միջավայրի չորացումը (օրինակ՝ օդում սնուցող միջավայրի երկարատև էքսպոնացմամբ կամ օդի հոսքերի ներգործությամբ առաջացած), ինչը խոչընդոտում է միկրոօրգանիզմների բազմացմանը: Օդի պասիվ նմուշառման օգնությամբ ստացված տվյալները պետք է դիտարկել օդի ակտիվ նմուշառման եղանակով ստացված արդյունքների հետ մեկտեղ:

 

Մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողություն (մոնիթորինգ)

 

135. Դեղապատրաստուկների արտադրման ժամանակ արտադրական շինությունների և սարքավորումների մակերևույթների մանրէային կոնտամինացիայի տակ հասկացվում է 100 սմ2 (25 սմ2-ական 4 տեղամաս) ընդհանուր մակերեսից վերցված ողողվածքից մանրէների և սնկերի ընդհանուր քանակը:

136. Մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողության խնդիրն է արտադրական շինությունների մակերևույթների (պատերի, հատակների, դռների, աշխատանքային սեղանների և այլն) ախտահանման արդյունավետության ստուգումը և արտադրական գործընթացում դրանց մանրէային կոնտամինացիայի որոշումը: Արտադրական սարքավորումների մասով հսկողության հիմնական նպատակը կայանում է հումքի, արտադրանքի և առաջնային փաթեթվածքի նյութերի հետ շփվող սարքավորումների մասերի ախտահանման (մանրէազերծման) արդյունավետությունը:

137. Ասեպտիկ գործընթացում շինությունների և սարքավորումների մանրէաբանական մաքրությունը պետք է որոշվի արտադրական գործընթացի ժամանակ սահմանված հաճախականությամբ՝ ախտահանող լուծույթներով շինությունները և սարքավորումները մշակելուց անմիաջապես հետո կամ սարքավորումների մանրէազերծումից հետո:

138. Մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողության համար օգտագործվող ամանեղենը, սնուցող միջավայրերը և լուծույթները պետք է լինեն մանրէազերծ:

139. Մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողություն իրականացնող անձնակազմը պետք է աշխատի մաքրության նույն դասի այն շինությունների համար նախատեսվող արտահագուստով, որտեղ անցկացվում է մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողություն: А և В դասերի մաքուր շինությունների և այնտեղ գտնվող սարքավորումների մանրէաբանական մաքրությունը վերահսկելիս անձնակազմը պետք է աշխատի անխավ գործվածքից մանրէազերծ տեխնոլոգիական հագուստով և մանրէազերծ ձեռնոցներով:

 

Սնուցող միջավայրեր և միկրոօրգանիզմների նույնականացում

 

140. Շրջակա արտադրական միջավայրի մոնիթորինգի ծրագրի կատարման ընթացքում անհրաժեշտ է կատարել հանված միկրոօրգանիզմների (իզոլյատների) նույնականացում, քանի որ շրջակա արտադրական միջավայրի իզոլյատները, կոնտամինանտները սնուցող միջավայրի կշռածրարման կամ արտադրանքի մանրէազերծության մասով անհաջող փորձարկման դեպքում, որպես կանոն, կորելացվում են միմյանց հետ: Կրիտիկական արտադրական գոտիների և դրանց անմիջ կանորեն շրջապատող մաքուր արտադրական գոտիների, ինչպես նաև անձնակազմի մոնիթորինգը ներառում է միկրոօրգանիզմների՝ մինչև դրանց տեսակային պատկանելիության (կամ, որտեղ կիրառելի է, միկրոօրգանիզմների սեռի) որոշման մակարդակը մշտական նույնականացումը: А և В գոտիներում գործողության մակարդակի ցուցանիշը գերազանցելու դեպքում անցկացնում է միկրոօրգանիզմների՝ մինչև դրանց տեսակի որոշման մակարդակը նույնականացում, իսկ այն դեպքում, եթե գերազանցվել է տագնապի մակարդակի ցուցանիշի սահմանը, անցկացնում են միկրոօրգանիզմների՝ մինչև դրանց սեռի որոշման մակարդակը նույնականացում: С դասի գոտիներում, եթե գերազանցվել է գործողության մակարդակի ցուցանիշը, մասնագրված միկրոօրգանիզմների առկայության մասով կասկածի դեպքում անցկացնում են դրանց՝ մինչև սեռի որոշման մակարդակը նույնականացում, D գոտիներում առավել հաճախ հայտնաբերվող միկրոօրգանիզմների համար կատարվում է նույնականացում ըստ Գրամի գունավորման օգտագործմամբ:

141. Կախված միկրոօրգանիզմների տեսակից, որոնք ենթադրաբար առանձնացվելու են շրջակա արտադրական միջավայրից, անհրաժեշտ է ընտրել միկրոօրգանիզմների կուլտիվացման համապատասխան սնուցող միջավայրեր և պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն, սնուցող միջավայրի ինկուբացման տևողություն):

142. Կիրառվող սնուցող միջավայրերը պետք է լինեն ոչ սելեկտիվ, այսինքն պահպանեն միկրոօրգանիզմների ներառյալ խմորասնկերի և սնկերի լայն սպեկտրի աճը:

143. Օգտագործվող սնուցող միջավայրի՝ միկրոօրգանիզմների աճը պահպանել ունակությունը (աճային հատկություններ) պետք է, հաշվի առնելով թասի չափսերը և ծավալը, վալիդացվի միկրոօրգանիզմների ստանդարտ ցանկի համար միկրոօրգանիզմների համապատասխան թեստ-շտամմներով: Միկրոօրգանիզմների ստանդարտ ցանկը ներառում է.

մասնագրված միկրոօրգանիզմներ (դեղապատրաստուկների մասնագրերում կարգավորվող միկրոօրգանիզմներ).

շրջակա արտադրական միջավայրի իզոլյատներ:

144. Նախապես ախտահանող միջոցներով մշակված կամ հակամանրէային պատրաստուկների (օրինակ՝ հակաբիոտիկների) մնացորդային քանակություններ պարունակող մակերևույթների մանրէաբանական մաքրության հսկողության դեպքում դրանց մնացորդային քանակությունները կարող են հայտնվել սնուցող միջավայրում և ճնշել միկրոօրգանիզմների աճը: Տարբեր քիմիական ազդանյութերի (ախտահանիչների) ազդեցությամբ առաջացած միկրոօրգանիզմների աճի ճնշման ռիսկի կանխման համար կարող է անհրաժեշտ լինել չեզոքարարների սնուցող միջավայր այդպիսի քիմիական ազդանյութերի հավելումը: Կոնկրետ չեզոքարարների կիրառումը և ընտրությունը և քիմիական ազդանյութերի (ախտահանիչների) ապաակտիվացման եղանակները, ինչպես նաև ախտահանիչների չեզոքացման արդյունավետությունը (չեզոքարարների՝ ախտահանիչների ազդեցությունը վերացնելու ունակություն (մակերևույթների մշակման համար օգտագործվող կոնցենտրացիայով)), անհրաժեշտ է հաստատել մակերևույթների մանրէային կոնտամինացիայի հսկողության մեթոդիկաների վալիդացման դեպքում:

145. Մանրէաբանական փորձարկումների անցկացման համար կարող են օգտագործվել դեղագրքային սնուցող միջավայրեր կամ դրանց համարժեք պատրաստի սնուցող միջավայրեր պայմանով, որ դրանք անցնում են աճային հատկության մասով փորձարկումը:

146. Օգտագործվող սնուցող միջավայրերը (ներառյալ հպաթիթեղները, ագարային շերտիկները) պետք է անցնեն մանրէազերծության մասով փորձարկումը:

147. Փորձանմուշների ինկուբացման ընտրված ժամանակը պետք է լինի օպտիմալ՝ ելնելով մանրէաբանական փորձարկումների օպերատիվ կերպով ստացման անհրաժեշտությունից և վնասված միկրոօրգանիզմների և ֆիզիոլոգիապես ճնշված ֆունկցիաներով միկրոօրգանիզմների վերականգնման անհրաժեշտ ժամանակից:

148. Դեպքերի մեծ մասի համար պիտանի՝ շրջակա արտադրական միջավայրում մասնակցող միկրոօրգանիզմների գաղութների աճի և առաջացման համար անհրաժեշտ փորձանմուշների ինկուբացման ունիվերսալ պայմաններն են.

աերոբային մանրէների համար՝ ջերմաստիճանը 30 °С-ից 35 °С և ինկուբացման ժամանակը՝ 48 ժ-ից 72 ժ.

խմորասնկերի և բորբոսասնկերի համար՝ ջերմաստիճանը 20 °С-ից 25 °С և ինկուբացման ժամանակը՝ 5 ժ-ից 7 ժ:

149. Եթե առավել կարճ ժամանակում կարող են ստացվել հավաստի արդյունքներ, արտադրողը պետք է հիմնավորի ինկուբացման այլ ժամկետները:

150. Ինկուբացման ժամկետների կրճատման դեպքում առկա է փորձարկումների նվազեցված արդյունքների ստացման ռիսկ (օրինակ՝ ճնշված ֆիզիոլոգիական ֆունկցիաներով դանդաղ աճող միկրոօրգանիզմների համար կամ միկրոօրգանիզմների աճի փոխադարձ աճի դեպքում), այդ իսկ պատճառով ինկուբացման ժամկետներն անհրաժեշտ է փաստաթղթավորված հիմնավորել վալիդացման արդյունքներով: Նման հիմնավորումը թույլատրվում է արագ աճող միկրոօրգանիզմների առանձին տեսակների համար: Երկարատև ինկուբացումից հետո գաղութների հաշվարկի անհնարինությանը հանգեցնող միկրոօրգանիզմների բարձր կոնցենտրացիայի դեպքում վիճակագրորեն հավաստի արդյունքների ստացման համար առաջարկվում է ավելացնել մինչ ինկուբացումը փորձանմուշի նոսրացման աստիճանը:

 

Տագնապի մակարդակներ և գործողության մակարդակներ

 

151. Ասեպտիկ գործընթացում մանրէային կոնտամինացման մոնիթորինգի յուրաքանչյուր օբյեկտի համար սահմանվում են տագնապի մակարդակներ և գործողության մակարդակներ: Տագնապի մակարդակները և գործողության մակարդակները սահմանվում են ասեպտիկ գործընթացի գոտում նմուշառման բոլոր կետերի համար: Տագնապի մակարդակների և գործողության մակարդակների սահմանների թվային արժեքները շինության (գոտու) մաքրության դասի համար նորմատիվների (ըստ աերոզոլային մասնիկների և միկրոօրգանիզմների) հիման վրա և, հաշվի առնելով շինությունների որակավորման և ընթացիկ հսկողության ժամանակ ստացված արդյունքները՝ օգտագործելով այդ արդյունքների մշակման նկատմամբ վիճակագրական մոտեցումները: Ասեպտիկ գործընթացի կրիտիկական արտադրական գոտիների համար շատ դեպքերում օգտագործվում է մակարդակի սահմանի մեկ արժեք, որը միաժամանակ տագնապի մակարդակի և գործողության մակարդակի սահմանն է:

152. Հնարավոր է տագնապի մակարդակների և գործողության մակարդակների սահմանների արժեքների ուղղում ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների և շրջակա արտադրական միջավայրի հսկողության համապատասխան տվյալների օգտագործմամբ պարբերական կրկնակի գնահատումների հիման վրա:

153. Արտադրողը պետք է ժամանակին վերլուծի շրջակա արտադրական միջավայրի ստացվող հսկողության արդյունքները: Ընդ որում, անհրաժեշտ է անցկացնել արտադրանքի որակի վրա շրջակա արտադրական միջավայրի ազդեցության գնահատում: Եթե դեղապատրաստուկի ասեպտիկ արտադրական գործընթացի շրջակա արտադրական միջավայրի հսկողության արդյունքները մատնացույց են անում մակարդակների որոշված սահմանների գերազանցմանը, և ընդունվում են համապատասխան ուղղիչ գործողություններ:

154. Անհրաժեշտ է մշտապես անցկացնել շրջակա արտադրական միջավայրի հսկողության արդյունքների վերլուծություն շրջակա արտադրական միջավայրի պարամետրերի փոփոխության միտումների բնույթի բացահայտման և գնահատման համար: Շրջակա արտադրական միջավայրի պարամետրերի փոփոխության բացահայտված անբարենպաստ միտման դեպքում կարող է պահանջվել այդպիսի փոփոխության պատճառների ուսումնասիրություն:

 

IX. Ասեպտիկ գործընթացի վալիդացում

 

155. Ասեպտիկ գործընթացի բարեհաջող վալիդացման համար ասեպտիկ պայմաններում մշակվող արտադրանքը (նյութերը, բաղադրիչները և այլն), ինչպես նաև ցանկացած սարքավորումներ, տարողությունների կամ մակերևույթներ (օրինակ՝ ռեզերվուարներ, խողովակաշարեր, լցավորման կայանքներ), որոնք ունակ են շփվելու մանրէազերծված արտադրանքի (նյութերի) հետ, անհրաժեշտ է նախապես ենթարկել վալիդացում անցած մանրէազերծման մշակման: Ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցաբաշխման) ցանկացած գործընթացի ժամանակ կարևոր է փաթեթավորման (խցանափակման) համակարգի ամբողջականության ապահովումը: Արտադրանքի մանրէազերծության ապահովման համար, որը նախատեսված է լինել մանրէազերծ, ասեպտիկ պայմաններում մանրէազերծման գործընթացը և լցավորման ու խցանափակման աշխատանքներն անհրաժեշտ է վալիդացնել: Մանրէազերծման գործընթացի նպատակը կարող է չիրագործվել, եթե արտադրանքի մանրէազերծ բաղադրիչները (դեղապատրաստուկ, բեռնարկղև խցանափակման բաղադրիչներ) միացվում են իրար պայմաններում, որտեղ հնարավոր է դրանց կոնտամինացումը: Համանման կերպով արտադրանքի մանրէազերծությունը խախտվում է, եթե արտադրանքի տարրերը մանրէազերծ չեն դրանց հավաքման ժամանակ:

156. Ասեպտիկ գործընթացի վալիդացում կատարելիս հաշվի են առնվում փորձաքննությունների պատրաստման, անցկացման և արդյունքների գնահատման հետևյալ ընդհանուր պայմանները.

բոլոր փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել փորձարկումների մանրամասն, նախապես մշակված պլաններին (հաղորդակարգերին) համապատասխան.

վալիդացիոն փորձարկումներ անցկացնող և փորձարկային անցավազքերին մասնակցող անձնակազմը պետք է լինի համապատասխան ձևով պատրաստված, որակավորված և իր վրա դրված խնդիրների կատարման մեջ կոմպետենտ.

փորձարկումների ժամանակ ստացված բոլոր տվյալները (փորձարկումների արդյունքները) անհրաժեշտ է դիտարկել արտադրողի կողմից սահմանված կարգին համապատասխան և հաստատել կիրառելիության նախապես սահմանված չափանիշների հետ դրանց համադրումից հետո.

բոլոր փորձարկումների կատարման համար անհրաժեշտ է օգտագործել չափումների պիտանի միջոցներ, սարքավորումներ և փորձարկման վալիդացիոն մեթոդիկաներ.

բոլոր փորձարկումների կատարման համար արտադրողը պետք է տրամադրության տակ ունենա համապատասխան մաքուր շինություններ, օդի, գազերի և այլ արտադրական միջավայրերի պատրաստման համակարգեր, դրանց ընթացիկ հսկողության և մոնիթորինգի ծրագիր.

բոլոր արտադրական սարքավորումները պետք է համապատասխան կերպով տեղակայվեն, որակավորվեն և սպասարկվեն փաստաթղթերով ձևակերպված ընթացակարգերին համապատասխան:

157. Եթե սույն ձեռնարկի 156-րդ կետում նշված պայմանները պատշաճ կերպով վերահսկվում են արտադրողի կողմից, ասեպտիկ գործընթացը թույլատրվում է վալիդացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեթոդով:

158. Ասեպտիկ գործընթացը վալիդացնում են կրկնակի՝ սահմանված ժամանակահատվածը մեկ: Անհրաժեշտ է ունենալ ամբողջական և մանրամասն փաստաթղթեր նկարագրելու և հաստատելու համար ասեպտիկ գործընթացի վալիդացումը:

 

Լուծույթների մանրէազերծող զտման գործընթացի վալիդացում

 

159. Զտմամբ մանրէազերծումը ասեպտիկ պայմաններում արտադրվող դեղապատրաստումների լուծույթների մանրէազերծման ընդհանուր մեթոդ է: Անհրաժեշտ է կատարել մանրէազերծող մակարդակի զտիչների ատեստավորում հաստատելու համար լուծույթից կենսունակ միկրոօրգանիզմների վերարտադրվող հեռացումը և զտիչների՝ ելքում մանրէազերծ լուծույթ ստանալու ունակությունը: Այդպիսի զտիչները, որպես կանոն, ունեն ծակոտիների 0,20 - 0,22 մկլն կամ կապաս անվանական չափս: Զտիչից (կամ մի քանի օգտագործվող զտիչների համակցությունից) անկախ զտման գործընթացի վալիդացումը ներառում է.

վատագույն դեպքի պայմանների նմանացման համար մանրէաբանական փորձարկումները.

զտվող նյութի մանրէաբանական գնահատումը.

օգտագործվող զտիչների ամբողջականության մասով փորձարկումների արդյունքների գնահատումը: Որպես զտիչի (զտիչների) ամբողջականության մասով փորձարկումների ճանաչված և առավել կիրառվող մեթոդներ օգտագործվում են ուղղակի հոսքի և «պղպջակի կետի» արժեքի որոշման մեթոդները:

160. Զտիչի վալիդացիոն փորձարկումներն անցկացվում են վատագույն սցենարի այնպիսի պայմաններում, ինչպես օրինակ՝ զտիչի աշխատանքի առավելագույն ժամանակը և առավելագույն ճնշումը: Զտիչի թաղանթի պահող հատկությունների փորձարկումներն անցկացնելու դեպքում վատագույն սցենարի պայմանների կատարման համար անհրաժեշտ է փորձարկումներում ներառել զտիչի արտադրողի կողմից սահմանված և զտիչի մասնագրում արտացոլված սահմանային արժեքին մոտ «պղպջակի կետի» փորձարարական եղանակով չափված արժեքներ ունեցող զտիչներ: Այդպիսի զտիչներն օժտված են միկրոօրգանիզմները պահելու առավել թույլ ունակությամբ և մոդելավորում են թեստային լուծույթի՝ դրա մեջ ներմուծված թեստային միկրոօրգանիզմների սուսպենզիայով զտման գործընթացի ամենաանբարենպաստ պայմանները:

161. Վալիդացման պլան մշակելիս հաշվի են առնվում զտիչների շահագործման բնութագրերի և մանրէազերծող զտման գործընթացի վրա ազդող հետևյալ կրիտիկական գործոնները.

զտվող լուծույթի մածուցիկությունը և մակերևութային լարումը.

զտվող լուծույթի խեժանալիությունը.

զտվող լուծույթի pH-ը.

զտվող լուծույթի (կամ լուծույթի կազմի բաղադրիչերի) ջերմաստիճանը և զտիչի իսկ հետ համատեղելիությունը.

ճնշումը զտման ժամանակ.

զտվող լուծույթի հոսքի արագությունը.

զտիչի օգտագործման առավելագույն ժամանակը.

զտիչի (զտիչների) կայունությունը մեխանիկական բեռնվածքների և հիդրավլիկական հարվածների նկատմամբ:

162. Զտման ամենաանբարենպաստ պայմանների մոդելավորում ներառող լաբորատոր պայմաններում վալիդացիոն փորձարկումները ավարտելուց և բավարար արդյունքներ ստանալուց հետո իրականացվում է վալիդացման եզրափակիչ փուլ, որի ժամանակ հաստատվում են արտադրական պայմաններում զտիչի և ընդհանուր առմամբ զտման համակարգի հատկությունները: Այդ փուլում անցկացվում է դեղապատրաստուկի 3 սերիաների մանրէազերծող զտում սովորական աշխատանքային ռեժիմներում և ելակետային լուծույթի սովորական (այլ ոչ հատուկ ստեղծված) մանրէային աղտոտման դեպքում և կատարվում է զտվածքի մանրէազերծության հսկողություն:

 

Զտիչների կենսաբանական փորձարկումներ

 

163. Զտող նյութի ծակոտիների անվանական չափսը զտիչի պահող ունակության կամ դրա մանրէազերծող մակարդակի ցուցանիշը չէ: Զտիչը կարող է որակավորվել որպես մանրէազերծող, եթե այն ապահովում է ելքին՝ զտիչի էֆեկտիվ մակերեսի առնվազն 107 ԳԱՄ/սմ2 քանակությամբ ներմուծված Brevundimonas diminuta (АТСС 19146) բջիջների տեսքով մանրէաբանական բեռնվածքով թեստային լուծույթի զտումից հետո մանրէազերծ զտվածքի ստացումը: Կուլտիվացման պատշաճ պայմաններում տվյալ միկրոօրգանիզմներն ամենամանր մանրէներից են (միջին տրամագիծը մոտավորապես 0,3 մկմ), ինչը կարևոր է զտիչի՝ 0,22 մկմ և պակաս անվանական ծակոտկենության պատշաճ փորձարկման համար՝ նմանակելով ամենամանր մանրէների չափսը, որոնք կարող են առկա լինել արտադրանքում աղտոտման տեսքով: Որոշակի դեպքերում թույլատրվում է անցկացնել զտիչների պահող ունակության փորձարկումներ՝ օգտագործելով իզոլյատներ կենսաբեռնվածքից այդպիսի փորձարկման համաժեքության հիմնավորման և նախընտրության դեպքում Brevundimonas diminuta-ի օգտագործմամբ փորձարկումների հետ համեմատած:

164. Միկրոօրգանիզմների թեստային սուսպենզիայի՝ հեղուկ դեղապատրաստուկի կազմ ուղղակի ինոկուլյացիան թույլ է տալիս գնահատել դեղապատրաստուկի՝ զտիչի նյութի և միկրոօրգանիզմների վրա ազդեցության էֆեկտը: Սակայն ուղղակի ինոկուլյացիան հաճախ հնարավոր չէ դեղապատրաստուկի զտվող լուծույթի սեփական հակամանրէային ակտիվության պատճառով: Բավարար հիմնավորման դեպքում դեղապատրաստուկի բաղադրիչների՝ զտիչի ամբողջականության վրա ներգործությունը կարող է գնահատվել այլընտրանքային մեթոդներով: Այդ դեպքում հեղուկ դեղապատրաստուկը զտում են մանրէազերծող զտիչի միջոցով՝ նմանակելով վատագույն դեպքի պայմանները, իսկ այնուհետև նույն պայմաններում զտում են համապատասխան կերպոց ձևափոխված դեղապատրաստուկ պարունակող լուծույթում միկրոօրգանիզմների թեստային կուլտուրայի կախույթը (այսինքն՝ լուծույթում, որը չի պարունակում կոնսերվանտներ կամ դեղապատրաստուկի այլ հակամանրէային բաղադրիչներ): Իրական արտադրանքի օգտագործման դեպքում վատագույն դեպքի պայմաններից և դրա մշակման պայմաններից ցանկացած շեղումն անհրաժեշտ է հիմնավորել:

165. Մանրէազերծող զտման վալիդացիոն փորձարկումների պլանը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ծայրահեղ գործոնների՝ զտիչի՝ ելքին մանրէազերծ զտվածք տալու վրա ունակության վրա ներգործությունը: Զտիչների ստուգումն անցկացվում է վատագույն սցենարի պայմանների օգտագործմամբ, ինչպես օրինակ՝ առավելագույն հնարավոր ճնշում և զտիչի շահագործման ժամանակ: Պարտադիր պայման չէ արտադրական գոտում մանրէազերծող զտման վալիդացիոն փորձարկում, ներառյալ պրովոկացիոն մանրէաբանական փորձարկում անցկացնելու պայմանը: Լաբորատորիայի պայմաններում փորձարկումները պետք է առավելագույն ճշգրիտ նմանակեն իրական արտադրական գոտու պայմանները:

 

Զտիչի և զտման համակարգի՝ արտադրանքի հետ համատեղելիության գնահատում

 

166. Զտիչի և զտման համակարգի անվտանգությունն անհրաժեշտ է գնահատել կենսաբանական և քիմիական մեթոդներով վստահ լինելու համար, որ դրանք չեն արտազատում անցանկալի նյութեր և մեխանիկական մասնիկներ դրանցով անցնող հեղուկներ կամ գազեր: Եթե զտիչում (զտման համակարգում) օգտագործվում են պոլիմերներ, ապա յուրաքանչյուր տեսակի պոլիմերի համար անհրաժեշտ է ունենալ նյութերի կենսաբանական անվտանգության հսկողության արդյունքներ: Անհրաժեշտ է նաև կատարել էնդոտոքսինների առկայության մասով զտիչների գնահատում: Զտիչներ արտադրողները, որպես կանոն, կատարում են այդպիսի հետազոտություններ՝ որպես առավել տարածված լուծիչ օգտագործելով ջուրը: Զտիչներ արտադրողների (մատակարարների) կողմից ներկայացվող փորձարկումների արդյունքները պետք է համապատասխանեն առնվազն էնդոտոքսինների պարունակության մասով պահանջներին, ներարկումների համար նախատեսված ջրին ներկայացվող սահմանված դեղագրքային պահանջներին:

167. Զտիչներ օգտագործողը պետք է հաստատի զտիչում կողմնակի միացությունների բացակայությունը՝ կիրառելով այնպիսի վերլուծական մեթոդներ, ինչպես օրինակ՝ ընդհանուր օրգանական ածխածնի պարունակության չափումը. Ֆուրյե-սպեկտրաչափումը. մասս- սպեկտրաչափական դետեկտորով բարձրարդյունավետ հեղուկ և գազային քրոմատագրումը և այն:

168. Լուծամզվող նյութերի փորձարկումն անցկացվում է առավել խիստ պայմաններում զտիչի (զտման համակարգի) աշխատանքային ռեժիմի հետ համեմատած (օրինակ՝ ոչ մեծ ծավալի արտադրանքի կամ մոդելային լուծույթի՝ զտիչի միջով բազմակի շրջանառություն զտիչի վերին աշխատանքային սահմանին մոտ ջերմաստիճանում): Դրանից բացի հեղուկի հետ շփվող առանձին զտիչի և ամբողջ զտման համակարգի բոլոր բաղադրիչները փորձարկվում են զտվող նյութի հետ համատեղելիության մասով: Զտիչի (զտման համակարգի) և արտադրանքի համատեղելիության գնահատումը չպետք է սահմանափակվի միայն թաղանթների կամ զտիչների բնութագրերի գնահատմամբ: Արտադրական սարքավորումներն անհրաժեշտ է զննել խողովակաշարերում, կափույրներում, զոդակարերում և պոմպերում (եթե կիրառելի է) կորոզիայի հետքերի բացահայտման նպատակով՝ զտման համակարգի և արտադրանքի համատեղելիության ուսումնասիրության ժամանակ:

 

Շահագործման ընթացքում զտիչի ամբողջականության հաստատում

 

169. Անհրաժեշտ է հաստատել զտիչի կամ դրա իրանի՝ մանրէազերծման և դրա միջով գազի կամ հեղուկի անցման ժամանակ ամբողջականությունը պահպանելու ունակությունը (այդ թվում՝ ճնշման կամ գազի (հեղուկի) հոսքի փոփոխության դեպքում): Զտիչի ամբողջականության փորձարկումն անցկացվում է մինչ զտումը և զտումից հետո՝ հայտնաբերելու համար ցանկացած անկիպություններ կամ ծակատումներ, որոնք կարող էին առաջանալ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ:

170. Զտիչների վալիդացման ժամանակ անհրաժեշտ է որոշել զտիչների մաքրման (մանրէազերծման) ցիկլերի քանակությունը և յուրաքանչյուր տիպի զտիչի համար զտվող արտադրանքի սերիաների քանակությունը: Լավագույն դեպքում մանրէազերծող մակարդակի զտիչների հավաքածուն (լրակազմը) անհրաժեշտ է օգտագործել միայն արտադրանքի մեկ սերիայի արտադրության դեպքում:

171. Մանրէազերծող զտման գործընթացի վալիդացման ժամանակ զտումն անցկացնում են նույն ժամանակահատվածում և նույն պայմաններում, որոնց դեպքում իրականացվում է արտադրական գործընթացում իրական մանրէազերծող զտում: Վալիդացման ժամանակ անհրաժեշտ է սահմանել լուծույթի հայտնի ծավալի զտման համար ծախսվող ժամանակը և զտիչում ստեղծվող ճնշման անկումը: Արտադրական գործընթացում տվյալ պարամետրերից ցանկացած նշանակալի շեղում անհրաժեշտ է արձանագրել և հետազոտել:

172. Այն բանից հետո, երբ մանրէազերծող զտման գործընթացը բարեհաջող կերպով վալիդացվել է տվյալ տեսակի արտադրանքի, արտադրական գործընթացի և զտիչի համար, անհրաժեշտ է ստուգել, որ մանրէազերծող կայանքի զտիչների՝ նույնական զտիչներով (թաղանթներով կամ քարթրիջներով) փոխարինումը բացասաբար չի ազդի արտադրանքի մանրէազերծության վրա:

 

Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացում

 

173. Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացման բաղադրիչ մասերն են.

գործընթացի նմանակումը.

մաքրման վալիդացումը.

ռուտինային արտադրության ժամանակ արտադրանքի փորձարկումները:

174. Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացումը կատարում են մոնտաժի որակավորումից և լիոֆիլային կայանքի աշխատանքից հետո, որոնց ժամանակ անհրաժեշտ է ստուգել.

լիոֆիլային կայանքի ամբողջականությունը (ներառյալ հոսակորուստի մասով փորձարկումները).

լիոֆիլային կայանքի խցում ջերմաստիճանի հսկողության համակարգի աշխատանքը.

լիոֆիլային կայանքի խցում ջերմաստիճանի բաշխումը.

լիոֆիլիզացման ցիկլի աշխտանաքների հաջորդականությունը:

175. Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացման ժամանակ փորձարկման և հսկողության են ենթակա գործընթացի հետևյալ տարրերը.

լիոֆիլային կայանք կամ դրանից արտադրանքի տեղափոխումը.

սրվակների խցանափակումը.

լիոֆիլային կայանքի մանրէազերծումը.

փոխանցող սարքվածքների (կասետների կամ տակդիրների) մանրէազերծումը.

փոխանցող սարքավածքների (կասետների կամ տակդիրների) ախտահանումը:

176. Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել վատագույն սցենարի պայմաններին հանգեցնող գործոնները և որոշել դրանց պարամետրերը.

լիոֆիլային կայանքի կրկնակի մանրէազերծումների միջև առավելագույն ժամանակահատվածը.

կայանքի մանրէազերծման և արտադրանքի լիոֆիլիզացման միջև առավելագույն ժամանակահատվածը.

բեռնվող կասետների կամ տակդիրների առավելագույն քանակությունը, բեռնման աշխատանքների տևողությունը, լիոֆիլային չորացման փուլի տևողությունը:

177. Լիոֆիլիզացման գործընթացի վալիդացման ժամանակ լիոֆիլային կայանքի խցերի բեռնման բոլոր կոնֆիգուրացիաները, որոնք կարող են կիրառվել ընթացիկ արտադրական գործըթացում՝ հաշվի առնելով լիոֆիլային կայանքի խցի կառուցվածքային առանձնահատկությունները: Ստուգվում է նաև բոլոր կետերում կասետի կամ տակդիրի հովացվող մակերևույթի հետ անմիջական շփման առկայությունը արտադրանքի համաչափ սառեցման և յուրաքանչյուր բեռնարկղում համասեռ «սառցի կտորների» առաջացման ապահովման համար: Լիոֆիլային խցի դարակներից մուտքին և ելքին հովացնող և տաքացնող միջավայրի ջերմաստիճանի տարբերությունը պետք է լինի նվազագույն: Դա ապահովվում է կասետների կամ տակդիրների համաչափ բեռնման կամ ջերմակրի միջավայրի բավարար շրջանառության միջոցով: Ցածր ջերմաստիճանը, որը պահպանվում է կասետներում կամ տակդիրներում սառեցման փուլում ընտրվում է՝ ելնելով դեղամիջոցի ֆիզիկաքիմիական հատկություններից: Անհրաժեշտ է գրանցել արտադրանքի էլեկտրական դիմադրությունը դրա բյուրեղացման կամ վերաբյուրեղացման աստիճանի գնահատման համար և օգտագործել տվյալ ցուցանիշը որպես տեխնոլոգիական գործընթացի կառավարման փոփոխական պարամետր:

178. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեթոդի օգտագործմամբ փորձարկումները պետք է նմանակեն դեղապատրաստուկի տեխնոլոգիական արտադրական գործընթացի ընթացքը և շրջակա արտադրական միջավայրի պայմանները՝ ներառյալ հետևյալ փուլերը.

տարողության (բեռնարկղի)՝ արտադրաքով լցավորումը.

թասակների (խցանների) նախնական հագցնելը բեռնարկղի վրա.

բեռնարկղերի տեղափոխումը լիոֆիլային կայանքների մոտ, դրանց բեռնումը և դատարկումը.

լիոֆիլային կայանքում բեռնարկղերի պահպանումը.

բեռնարկղերի վակուումացման գործընթացը, բեռնարկղերի կիպ խցանափակումը թավայի կամ դարակի ճնշման հաշվին:

179. Բեռնարկղերի լցավորումը միջավայրերով պետք է առավելագույնս նմանակի լիոֆիլիզացման գործընթացը, բացառությամբ բեռնարկղի պարունակության սառեցման փուլի: Հեղուկ սնուցող միջավայրի փաստացի սառեցումից կամ «եռալուց» անհրաժեշտ է խուսափել: Վալիդացման ընթացակարգերով սահմանված՝ բեռնարկղերի՝ սնուցող միջավայրերով լցավորման աշխատանքների կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ձեռքով մանիպուլյացիաները և անքակտելի միջամտությունները, ներառյալ խցում թավաների կամ տակդիրների կափարիչների հեռացումը սրվակների և ամպուլների բեռնման ժամանակ, ջերմաստիճանային տվիչների տեղակայումը և խցի դատարկումը և այլն:

180. Լիոֆիլիզացված արտադրանքն անհրաժեշտ է ենթարկել փորձարկումների հետևյալ սահմանված ցուցանիշներին դրա համապատասխանությունը հաստատելու համար.

մանրէազերծությունը.

կայունությունը.

մնացորդային լուծիչների պարունակությունը.

լուծման ունակությունը.

արտաքին տեսքը.

ակտիվությունը.

համասեռությունը:

181. Փորձարկումներն անհրաժեշտ է կատարել արտադրողի կողմից սահմանված նմուշառման պլանի համաձայն:

 

Հսկողության պարամետրերը և լիոֆիլիզացման գործընթացի երթուղին

 

182. Քանի որ լիոֆիլիզացման գործընթացի ժամանակ օդը խցից հեռացվում է, իսկ հետո կրկին այնտեղ է մատուցվում, օդի հեռացման և մատուցման խողովակաստերի ներանցման տեղը հագեցնում են մանրէազերծող զտիչներով: Եթե նախատեսված է այլ գազերի (օրինակ՝ ազոտի, ածխաթթու գազի) մատուցում վակուումի նվազեցման կամ արտադրանքի պաշտպանության համար, ապա այդ գազերի ներմուծման գծերը անհրաժեշտ է հանդերձել մանրէազերծող զտիչներով:

183. Հաստատելու համար սարքավորումների՝ հսկողությունը ապահովելու և լիոֆիլիզացման գործընթացի պատշաճ պարամետրերը (ճնշում, ջերմաստիճան, ժամանակ) պահպանելու, ինչպես նաև արտադրանքի թույլատրելի մակարդակի հուսալի վերարտադրումն ապահովելու ունակությունը անհրաժեշտ է անցկացնել խոնավության պարունակության վերլուծություն պատրաստի արտադրանում և ձևակերպել դրա արդյունքները գրավոր տեսքով: Պատրասստի արտադրանքում խոնավության պահանջվող մակարդակի ապահովման մեջ շեղումները կարող են հանգեցնել նրան, որ պատրաստի արտադրանքն ունենալու է պակաս ակտիվություն և կայունություն, քան սահմանված է մասնագրում (որակի մասով նորմատիվ փաստաթղթում) և դեղապատրաստուկի մասին տեղեկատվությունում:

184. Այն շինության պլանավորման որոշումը, որտեղ գտնվում են լցման, լիոֆիլիզացման և խցանափակման սարքավորումները պետք է կատարվեն այնպես, որ բաց արտադրանքի տեղափոխումը դրանում հասցվի նվազագույնի:

 

Տեղափոխումը լիոֆիլային կայանք

 

185. Արտադրանքի՝ լոֆիլային կայանք տեղափոխելու և դրանից հանելու վալիդացումը ներառում է.

զտված օդի մենուղղորդված հոսքով շինությունների և լոկալ արտադրական գոտիների որակավորումը ֆիզիկական և մանրէաբանական մեթոդների օգտագործմամբ.

տվյալ գորընթացում մասնակցություն ունեցող անձնակազմի ատեստավորումը՝ մանրէաբանական թեստերի օգտագործմամբ.

արտադրանքի տեղափոխման իրական տեխնոլոգիական գործընթացների և պայմանների նմանակման ժամանակ, բացառությամբ լիոֆիլիզացման աշխատանքի ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեթոդի օգտագործումը:

 

Լիոֆիլային կայանքի մաքրումը, ախտահանումը և մանրէազերծումը

 

186. Անհրաժեշտ է պատշաճ կերպով անցկացնել լոֆիլային կայանքի ներքին մակերևույթների մաքրում և ախտահանում, ներառյալ ջրային կոնդենսատի հոսարանի գծերը: Լիոֆիլային կայանքի մաքրման և ախտահանման ընթացակարգերն անհրաժեշտ է վալիդացնել:

187. Լիոֆիլային կայանքը պետք է անցնի մանրէազերծում որոշակի ժամանակահատվածը մեկ: Այդ միջակայքերը կարող են կախված լինել արտադրվող արտադրանքի տեսակից կամ այլ գործոններից և սահմանվում են վալիդացման ժամանակ: Անհրաժեշտ է որոշել մանրէազերծման և լիոֆիլային չորացման նոր ցիկլի մեկնարկի միջր առավելագույն թույլատրելի ժամանակահատվածը:

188. Լիոֆիլային կայանքների մանրէազերծման մեթոդներն անհրաժեշտ է վալիդացնել: Նախապատվելի են գոլորշիով կամ գազով մանրէազերծման մեթոդները: Լիոֆիլային կայանքի մանրէազերծման վալիդացումը ներառում է.

մանրէազերծման ջերմաստիճանի համասեռության սահմանումը.

«սառը բծերի» որոշումը.

մանրէազերծման արդյունքների վերարտադրելիության հաստատումը:

189. Մանրէազերծման արդյունքների հսկողության ֆիզիկական մեթոդները կարող են հիմնավորվել մանրէազերծման արդյունքների հսկողության մանրէաբանական մեթոդներով՝ կենսաբանական ցուցասարքի օգտագործմամբ: Կենսաբանական ցուցասարքն անհրաժեշտ է տեղադրել հնարավոր օդային "գրպանների" կետերում կամ կոնդենսատի հավանական կուտակման կետերում:

190. Լիոֆիլիզացման գործընթացի մոնիթորինգի ծրագիրը, այդ թվում՝ արտադրական գործընթացի նմանակման փորձարկումների պարբերական անցկացումը ներառում է բոլոր վալիդացվող պարամետրերը:

 

Մանրէազերծման գործընթացների վալիդացումը

 

191. Արտադրանքի, փաթեթավորման նյութերի, սարքավորումների, հագուստի, օժանդակ պարագաների մանրէազերծման գործընթացները (այսուհետ՝ մանրէազերծման գործընթացները) մշակվում են՝ հաշվի առնելով մանրէազերծվող նյութերի բնույթը, մանրէազերծման ջերմաստիճանի և տևողության ազդեցությունը արտադրանքի կայունության վրա (նյութերի կայունությունը):

Մանրէազերծման հիմնական մեթոդներն են ջերմային մանրէազերծումը՝ որպես մանրէազերծող ազդանյութեր գոլորշու և չոր հուրի օգտագործմամբ:

192. Չորաշոգային մանրէազերծումն օգտագործվում է առաջնային փաթեթվածքի, ջերմակայուն քսուքների և յուղերի, պինդ սուբստանցիաների և իժանդակ նյութերի, որոշ սարքավորումների և ոչ ծակոտկեն նյութերի մանրէազերծման և դեպիրոգենիզացման համար:

 

Մանրէազերծման ցիկլի մշակումը

 

193. Թույլատրվում են մանրէազերծման ցիկլերի մշակման նկատմամբ տարբեր մոտեցումները Դա պայմանավորված է մանրէազերծվող նյութերի՝ ջերմային մշակման նկատմամբ տարբեր կայունությամբ:

194. Միկրոօրգանիզմների բազմակի վերացման (հավելուրդային մշակման) մեթոդը իրենից ներկայացնում է ամենապարզ մեթոդ դրա վալիդացման անցկացման տեսանկյունից, ընդ որում մանրէազերծվող օբյեկտը ստանում է հավելուրդային քանակության ջերմություն, ինչը կարող է ազդել դրա ֆիզիկաքիմիական հատկությունների և կայունության վրա: Հակառակ մոտեցումն է նվազագույն անհրաժեշտ ջերմամշակման օգտագործումը՝ իրական կենսաբեռնվածության մասով տվյալների օգտագործմամբ: Մանրէազերծման այդպիսի գործընթացի վալիդացման համար պահանջվում է էականորեն ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ: Կարող է կիրառվել նույնպես վալիդացված համակցված մեթոդ կենսաբեռնվածության օգտագործմամբ (կենսաբանական ցուցասարքի), որը զուգակցում է սույն կետում նկարագրված նկարագրված մոտեցումների առավելությունները:

195. Ջերմային մանրէազերծման գործընթացի վրա ազդեում են 3 հիմնական գործոններ.

ջերմաստիճանը.

ժամանակը.

միկրոօրգանիզմների կայունությունը:

Միասնական այն համակարգում այդ փոփոխականների համատեղ վերուծության համար, որը թույլ է տալիս գնահատել մանրէազերծման կոնկրետ ցիկլում միկրոօրգանիզմների ջերմային ոչնչացման ունակությունը, օգտագործվում են հետևյալ հիմնական ցուցանիշները.

D՝ ժամանակը րոպեներով, որն անհրաժեշտ է տասնորդական լոգարիթմի 1,0 մեծության (այսինքն միկրոօրգանիզմների սկզբնական քանակության 100 % -ից մինչև 10 %) տրված ջերմաստիճանի դեպքում միկրոօրգանիզմների որոշակի շտամմի մանրէային պոպուլյացիայի թվաքանակի նվազման համար.

F՝ համարժեք ժամանակ, որն անհրաժեշտ է միկրոօրգանիզմների՝ դրանց ջերմադիմադրողականության տրված բնութագրերով մասնագրված քանակության ոչնչացման համար (Z ցուցանիչ, t մշակման տրված ջերմաստիճանում).

F0՝ D121 ցուցանիշի տվրված մեծության դեպքում Z = 10 °С ցուցանիշի 121.11 °С ջերմաստիճանի համար վերահաշվարկված համարժեք ժամանակը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24292

 

որտեղ.

IgN0՝ մանրէային պոպուլյացիայի թվաքանակի տասնորդական լոգարիթմը մինչ մանրէազերծումը.

IgN՝ մանրէային պոպուլյացիայի թվաքանակի տասնորդական լոգարիթմը մանրէազերծման ցիկլից հետո.

Z՝ 121,11 °С ջերմաստիճանում որոշված D ցուցանիշի 10 անգամ փոփոխության համար անհրաժեշտ՝ աստիճաններով ջերմաստիճանի փոփոխությունը (D121):

196. D, F և Z ցուցանիշների օգտագործումը թույլ է տալիս համեմատել դեղագործական արտադրությունում մանրէազերծման տարբեր ցիկլերի արդյունավետությունը և մանրէազերծման գործընթացի վալիդացման և արդյունավետության չափանիշների հաստատման կիրառելի եղանակն է:

197. Քանի որ մանրէազերծումը միկրոօրգանիզմների ոչնչացման նկատմամբ հավանական գործընթաց է անհրաժեշտ է հաշվի առնել մանրէազերծվող օբյեկտում միկրոօրգանիզմների գոյատևելու հավանականությունը՝ մանրէազերծության երաշխավորման մակարդակը (կոնտամինացման հավանականությունը): Թույլատրելի է համարվում մանրէազերծության երաշխիքի մակարդակը (կոնտամինացման հավանականությունը)՝ 10-6-ից ոչ ավելի: Այդ ցուցանիշը օգտագործվում է մանրէազերծման գործընթացի վալիդացման հայեցակարգում: Եթե հայտնի են սկզբնական կոնտամինացիայի մակարդակը և մանրէազերծման պայմանների նկատմամբ օրգանիզմների կայունությունը կարելի է հաշվարկել դրանց գոյատևման հավանականությունը տրված պայմաններում: Վալիդացման խնդիրը կայանում է մանրէազերծման պայմանների մանրամասն գնահատման և հայտնի կենսաբեռնվածության օգտագործման մեջ ստուգելու համար այն, թե արդյոք մանրէազերծման գործընթացում ապահովվում է մանրէազերծության երաշխիքի (կոնտամինացիայի հավանականության) անհրաժեշտ մակարդակը:

198. Հավելուրդային մշակման մեթոդն օգտագործվում է, եթե արտադրանքը կարող է պահել հավելուրդային ջերմամշակում (որի համար ցուցանիշ F0 ≥ 12 է)՝ առանց արտադրանքի համար անբարենպաստ հետևանքների: Տվյալ մոտեցումը հիմնված է այն ենթադրության վրա, որ մանրէազերծման գործընթացը պետք է ապահովի միկրոօրգանիզմների բարձր կոնցենտրացիայի ապաակտիվացումը, որը ոչ պարտադիր կերպով համապատասխանում է իրական կենսաբեռնվածության մինչ մանրէազերծումը (այսինքն՝ հաշվի են առնվում վատագույն սցենարի պայմանները): Իրական կենսաբեռնվածության և դրա ռեզիստենտության մասին տվյալները չեն կիրառվում Fo անհրաժեշտ ցուցանիշների որոշման համար: Մանրէային մշակման մեթոդով մանրէազերծման ցիկլը մշակելիս սահմանվում են ցիկլի պարամետրեր, որոնք երաշխավորում են, որ բեռնման ներսում ամենասառը կետը կստանա այն քանակության ջերմություն, որը կապահովի 1 րոպեից ոչ ավելի կազմող D121 ցուցանիշի համար տասնորդական լոգարիթմի առնվազն 12,0 միկրոօրգանիզմների քանակի նվազումը (այսինքն այդ կետի համար ցուցանիշ F0 ≥ 12 է):

199. Միկրոօրգանիզմների գոյատևման հավանականության գնահատման հետ կապված մոտեցումն օգտագործվում է ոչ բավարար ջերմակայուն արտադրանքի համար, ինչպես նաև մանրէազերծումից հետո արտադրանքի առավել երկարատև կայունության ապահովման համար: F0 նվազագույն ցուցանիշի որոշումը միկրոօրգանիզմների գոյատևման հավանականության գնահատմամբ մոտեցման օգտագործման ժամանակ հիմնված է տվյալ արտադրանքում հայտնաբերված միկրոօրգանիզմների քանակության (կենսաբեռնվածության) և ջերմամշակման նկատմամբ դրանց կայունության վրա:

200. Հավելուրդային մշակման մեթոդը և միկրոօրգանիմզների գոյատևյամ հավանականության գնահատմամբ մեթոդը օգտագործելիս անհրաժեշտ է անցկացնել մանրէազերծիչի խցում ջերմության բաշխման և ներթափանցման ուսումնասիրություն որոշելու համար յուրաքանչյուր բեռնվածքում արտադրանքի առավել դանդաղ տաքացվող միավորին ընդունվող ջերմության քանակը: Վալիդացիոն փորձարկումները պետք է հաստատեն, որ արտադրանքի այդ միավորը ստանում է F0 նվազագույն անհրաժեշտ ցուցանիշ:

 

Մանրէազերծման գործընթացների գոլորշիով վալիդացումը

 

201. Մանրէազերծման գործընթացների գոլորշիով վալիդացումը կայանում է բոլոր տեսակի նյութերի (արտադրանքների) և բեռնման տարբեր տեղամասերի համար մանրէազերծման համարժեք ժամանակի հետագա հաշվարկով (Ро ցուցանիշի) մանրէազերծման բոլոր ծրագրերի կատարման, ինչպես նաև բեռնման մանրէազերծության հաստատման ըստ դրանում դրված կենսաինդիկատորի և բեռնումից իսկ նմուշների մանրէաբանական վերլուծության:

202. Մանրէազերծվող օբյեկտների որոշակի տեսակի կոնկրետ բեռնման մանրէազերծման գործընթացի վալիդացումը վերջնական փուլ է, որով հաստատվում է մանրէազերծման մշակված ցիկլի պիտանիությունը և իրականացվում է մանրէազերծման սարքավորումների մոնտաժի, գործառման և շահագործման որակավորման փուլորը կատարելուց հետո: Ջերմության՝ կոնկրետ մանրէազերծ բեռնման մեջ ներթափանցելու ուսումնասիրությունը և կենսաբանական փորձանմուշներով մանրէազերծ փորձարկումները սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել և որակավորել մանրէազերծման սարքավորումները:

203. Մանրէազերծմեն գործընթացի վալիդացումը ներառում է.

մանրէազերծիչի որակավորումը.

մանրէազերծման ռեժիմի վալիդացումը.

բեռնման կոնֆիգուրացիայի վալիդացումը:

Մանրէազերծման գործընթացի վալիդացումը կատարվում է իրական նյութով բեռնմամբ շահագործման ստանդարտ ռեժիմով:

204. Ջերմության բաշխման ուսումնասիրությունը կատարվում է որոշելու համար ամբողջ խցով ջերմաստիճանի փոփոխությունը: Այն պետք է վերջանա ջերմության՝ մինչ բեռնման մեջ ներթափանցման ուսումնասիրության անցկացումը: Այդ փորձարկումները կատարվում են դատարկ և վշբեռնված խցի համար գրավոր տեսքով ձևակերպված ընթացակարգերին համապատասխան՝ ջերմաստիճանային տվիչների չափումների արդյունքների ստացման համար: Ջերմաստիճանային տվիչները ենթակա են չափաբերման մանրէազերծման յուրաքանչյուր ցիկլի 3 փուլից հետո: Մանրէազերծման գործընթացը վալիդացնելիս անհրաժեշտ է սահմանել մանրէազերծիչի տիպի և գործընթացի սպեցիֆիկ պարամետրերի վրա հիմնված ջերմաստիճանի միատարրության ցուցանիշները:

205. Պարզ խցում ջերմության բաշխման ուսումնասիրման մասով փուլերը, որպես կանոն, կատարվում են սարքավորումների աշխատանքի որակավորման ժամանակ: Այդ փուլերը կատարվում են մանրէազերծման առավելագույն և նվազագույն ժամանակի և վալիդացվող սարքավորումների համար մասնագրված մանրէազերծման ցիկլի ջերմաստիճանի օգտագործմամբ: Փորձարկման փուլերն անհրաժեշտ է կրկնել առնվազն 3 անգամ մանրէազերծման ցիկլի յուրաքանչյուր նախապես սահմանված ժամանակի և մանրէազերծման ցիկլի ջերմաստիճանի համար խցում ջերմության բաշխման պատկերը սահմանելու, ինչպես նաև ամենադանդաղ տաքացմամբ կետը որոշելու համար: Ջերմության բաշխումն ուսումնասիրելիս օգտագործվող ջերմաստիճանային տվիչների քանակությունը կարող է տատանվել՝ կախված մանրէազերծիչի խցի չափսից, դրանց տեղադիրքը արձանագրվում է փաստաթղթերով: Բոլոր փուլերից ստացված տվյալները պետք է միավորվեն խցի ջերմաստիճանային պրոֆիլի տեսքով և պետք է հաստատեն մանրէազերծիչի ամբողջ խցով ջերմության համաչափ բաշխումը:

206. Մանրէազերծիչի բեռնված խցում ջերմության բաշխման ուսումնասիրությունն անցկացվում է հաստատելու համար ամենասաքը միավորը բեռնման նախապես որոշված սխեմային ներսում (ներառյալ նվազագույն և առավելագույն բեռնումները) մշտապես ենթարկվելու է ջերմության բավականաչափ մահացու ներգործության (F0 նվազագույն մեծության)):

207. Ջերմության ներթափանցման ուսումնասիրությունն անցկացվում է յուրաքանչյուր մանրէազերծման ցիկլի բեռնման յուրաքանչյուր տեսակի համար՝ ամենօրյա արտադրական ցիկլի համար սահմանված մանրէազերծման պարամետրերի օգտագործմամբ: Ջերմության ներթափանցումն ուսումնասիրելիս հաշվի է առնվում հետևյալ գործոնների ազդեցությունը.

կոնտեյներների չափսը և կառուցվածքը.

նյութը, ինչից պատրաստված են կոնտեյներները.

լուծույթի մածուցիկությունը և կոնտեյների լցման ծավալը (կոնտեյները պետք է լցվի առավելագույն ծավալով որոշակի ցիկլում մանրէազերծվող առավել դանդաղ տաքացող լուծույթին համապատասխանող ջերմային բնութագրերով լուծույթով):

Տվիչները տեղադրում են կոնտեյներների տեղադիրքի առավել դանդաղ տաքացող տեղամասում (եթե դա գործնականում կիրառելի է): Կոնտեյներների մեծ մասը պետք է տեղադրել մանրէազերծիչի խցի առավել դանդաղ տաքացող տեղամասում ջերմության ներթափանցման ուսումնասիրության ընթացքում որոշված բեռնման տվյալ սխեմայի դեպքում: Կախված կոնտեյների չափսից ջերմության ներթափանցման մասով դրա բնութագրերի նույնականացման և "սառը բծի" որոշման համար կարող է հարկավոր լինել կոնտեյներների՝ արտադրանքի հետ կոնտեյների ներսում տեղադրված ջերմաստիճանային տվիչների կոնտեյներների ջերմաստիճանային քարտեզավորման անցկացում:

208. Բեռնման առավել դանդաղ տաքացող միավորի նույնականացումից հետո կատարվում է առնվազն մանրէազերծման ցիկլի առնվազն 3 կրկնակի փուլ հաստատելու համար, որ մանրէազերծման գործընթացի համար Բո անհրաժեշտ մեծությունը կարող է վերարտադրողականորեն ապահովվել ամբողջ բեռնման համար: Գործընթացը համարվում է պիտանի այն բանից հետո, որ միկրոօրգանիզմների վրա ջերմաստիճանի մահացու ներգործության մշտականությունը համապատասխան կերպով հաստատվի:

 

Գոլորշու՝ մանրէազերծվող բեռնման հետ անկիջականորեն շփման դեպքում գործընթացի վալիդացումը

 

209. Որոշ նյութերի (հագուստի, ռետինե խցանների, պոլիմերային խողովակների, խոռոչներով և ճյուղերով սարքավորումների հանովի մասերի) մանրէազերծման գործընթացը կատարվում է, որպես կանոն, հագեցած ջրային գոլորշու օգտագործմամբ: Գնահատման ենթակա այդ գործընթացի կրիտիկական գործոններն են.

գոլորշու մաքրությունը (քանի որ տեղի է ունենում գոլորշու՝ մանրէազերծվող մակերևույթների հետ անմիջական շփումը).

բեռնումից օդի հեռացման լրիվությունը.

խցի հերմետիկությունը (վակուումացման փուլի օգտագործման ժամանակ).

մանրէազերծված նյութերի մնացորդային խոնավությունը:

210. Արտադրողը պետք է սահմանի գոլորշու որակի հիմնական ցուցանիշները և կատարի մաքուր գոլորշու կոնդենսատի վերլուծությունը: Համապատասխան փորձարկումների օգնությամբ կատարվում է գոլորշու բնութագրերի՝ դրա հագեցած վիճակին համապատասխանության լրացուցիչ գնահատում:

 

Օդորակվող զտիչների մանրէազերծման և ամբողջականության վալիդացումը

 

211. Մանրէազերծման վալիդացման ժամանակ անհրաժեշտ է սահմանել մանրէազերծման գործընթացի արդյունավետությունը և հաստատել մանրէազերծիչի օդորակող զտիչի ամբողջականությունը: Զտիչի մանրէազերծման արդյունավետությունը կարելի է հաստատել զտիչի թաղանթի ներքին մակերևույթի վրա ուղղակի ինոկուլյացիայի միջոցով կամ զտիչի մակերևույթին միացված ինդիկատորային շերտերի օգտագործման միջոցով ներմուծված В. stearothermophillus սպորների ապաակտիվացման կատարումը:

212. Զտիչի ամբողջականությունն անհրաժեշտ է գնահատել գոլործային մանրէազերծման գործընթացից հետո՝ ամբողջականության փորձարկման ընդունված մեթոդներից յուրաքանչյուրով: Զտիչի օգտագործման տևողության մասով տվյալները կարող են ստացվել զտիչի արտադրողի մոտ և հաստատվեն զտիչի շահագործման իրական պայմաններում:

 

Չորաշոգային մանրէազերծման գործընթացի (չոր հուրի օգտագործմամն մանրէազերծման) վալիդացումը

 

213. Չորաշոգային մանրէազերծման գործընթացի վալիդացումը կատարելու ժամանակ օգտագործվում են գոլորշային մանրէազերծման գործընթացի վալիդացմանը համանման մոտեցումները և ընթացակարգերը: Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ տաք օդը պակաս արդյունավետ միջավայր է ջերմափոխանցման և միկրոօրգանիզմների վրա մահացու ներգործության համար գոլորշու կամ խոնավ ջերմության այլ տեսակների հետ համեմատած:

214. Չորաշոգային մանրէազերծման վալիդացումը ներառում է.

մանրէազերծիչի խցում ջերմության բաշխման ստուգումը.

բեռնման ներսում ջերմության ներթափանցման ստուգումը.

նախամանրէազերման կենսաբեռնվածության և էնդոտոքսինների պարունակության որոշումը (ապապիրոգենիզացման դեպքում).

զտիչների ամբողջականության ստուգումը.

պրովոկացիոն փորձարկումների անցկացումը մշակվող օբյեկտներ էնդոտոքսինների արհեստական ներմուծմամբ:

215. Չորաշոգային մանրէազերծիչների մանրէազերծման և որակավորման ցիկլերի մշակմանը ներկայացվող պահանջները համանման են գոլորշու օգտագործմամբ մանրէազերծման գործընթացների համար: Չորաշոգային պահարանների և թունելների որակավորման համար լրացուցիչ փորձարկումներն են.

զտիչների НЕРА ամբողջականության.

օդի ցիրկուլյար հոսքի արագության և համաչափության.

խցերում աերոզոլային մասնիկների կողնցենտրացիայի ստուգումը:

216. Չորաշոգային մանրթազերծման դեպքում պետք է ապահովվի մանրէազերծության երաշխիքի նույն մակարդակը (10-6) ինչ գոլորշային մանրէազործման համար: Անհրաժեշտ է հաստատել, որ ապապիրոգենիզացման գործընթացը ունակ է վերացնել էնդոտոքսինների առավել մեծ քանակություն, քան դրանց կարող են ի սկզբանէ առկա լինել արտադրանքներում (նյութերում): Ապապիրոգենիզացման վալիդացման համար կենսաինդիկատորների կամ կենսաբեռնվածության իզոլյատների փոխարեն օգտագործվում են հայտնի քանակի էնդոտոքսիններ պարունակող ստանդարտ փորձանմուշներ: Էնդոտոքսինների ստանդարտ փորձանմուշների քանակության և տեղադրման մասով պահանջները համանման են կենսաինդիկատորների մասով պահանջներին: Ապապիրոգենիզացման գործընթացի արդյունավետության սովորական չափանիշն է Е. coli էնդոտոքսինների՝ 3,0 տասնորդական լոգարիթմով քանակության նվազումը, սակայն թույլատրվում է վալիդացնել գործընթացները, որոնցում ապահովվում է ապաակտիվացման պակաս աստիճանը պայմանով, որ արտադրողի կողմից կատարվում է արտադրանքներում (նյութերում) էնդոտքոսինների պարունակության պատշաճ հսկողությունև մոնիթորինգը:

217. Վալիդացիոն փուլերում ստացված արդյունքները (ջերմաստիճանային պրոֆիլները ջերմության բաշխման և ներթափանցման ուսումնասիրման ժամանակ, տաքացման և հովացման ժամանակը, FH ջերմային ներթափանցման գործոնի մեծությունը) գնահատվում են ըստ դրանց վերարտադրելիության արժեքների՝ ընդունված վիճակագրական մեթոդների օգտագործմամբ: Անհրաժեշտ է հաստատել, որ բոլոր փուլերում բեռնման ամենասառը տեղամասի համար ապահովվում է համարժեք մանրէազերծ մշակման անհրաժեշտ ժամանակը:

 

Օդորակվող զտիչների մանրէազերծման և ամբողջականության վալիդացումը

 

218. Մանրէազերծման վալիդացման ժամանակ անհրաժեշտ է սահմանել մանրէազերծման գործընթացի արդյունավետությունը և հաստատել մանրէազերծիչի օդորակող զտիչի ամբողջականությունը: Զտիչի մանրէազերծման արդյունավետությունը կարելի է հաստատել զտիչի թաղանթի ներքին մակերևույթի վրա ուղղակի ինոկուլյացիայի միջոցով կամ զտիչի մակերևույթին միացված ինդիկատորային շերտերի օգտագործման միջոցով ներմուծված В. stearothermophillus սպորների ապաակտիվացման կատարումը:

219. Զտիչի ամբողջականությունն անհրաժեշտ է գնահատել գոլործային մանրէազերծման գործընթացից հետո՝ ամբողջականության փորձարկման ընդունված մեթոդներից յուրաքանչյուրով: Զտիչի օգտագործման տևողության մասով տվյալները կարող են ստացվել զտիչի արտադրողի մոտ և հաստատվեն զտիչի շահագործման իրական պայմաններում:

 

Փաթեթավորման (խցանափակման) համակարգի ամբողջականության փորձարկումը

 

220. Փաթեթվածք, որը թույլ է տալիս օդի կամ միկրոօրգանիզմների ներթափանցումը կոնտեյներ, հարմար չէ մանրէազերծ դեղապատրաստուկի համար: Վերջնական հերմետիզացման ենթարկված արտադրանքի ցանկացած վնասված կամ դեֆեկտավոր փաթեթվածք պետք է հայտնաբերվի և հեռացվի վիզուալ կամ ապարատային զննության միջոցով:

221. Անհրաժեշտ է հավաստիանալ խցանափակման գործընթացի վալիդացման անցկացման եղանակով փաթեթվածքի (խցանափակման) համակարգի ամբողջականության մեջ:

222. Լցված տարողությունների խցանափակման ավտոմատացված աշխատանքն իրենից ներկայացնում է ասեպտիկ գործընթացի կրիտիկական գործոն (օրինակ՝ սրվակների համար կրիտիկական փուլ է թասակների սեղմումը, քանի որ աշխատանքը կարող է առաջացնել խցանների քայքայում):

 

Ախտահանման գործընթացի վալիդացումը

 

223. Ախտահանող միջոցների և ընթացակարգերի (մեթոդներ) համար անհրաժեշտ է կատարել պիտանիությունը, արդյունավետությունը և դրանց կիրառման մեջ սահմանափակումները: Ախտահանող միջոցների և ախտահանման ընփացակարգերի (մեթոդների) արդյունավետությունը որոշում են մակերևույթներից պոտենցիալ աղտոտիչների ապաակտիվացման նկատմամբ դրանց ունակությամբ:

224. Աղտոտման բերելը կանխելու համար օգտագործվում են մանրէազերծ ախտահանող միջոցներ: Ախտահանող միջոցների հետ պետք է վարվել պատշաճ կերպով, դրանք պետք է պահվեն հարմար (մանրէազերծ) տարողություններում և օգտագործվեն ոչ ավելին, քան գրավոր տեսքով ձևակերպված ընթացակարգում նշված ժամանակահատվածում: Ամեն օր կիրառվող ախտահանող միջոցները պետք է լինեն արդյունավետ արտադրական տեղամասում հայտնաբերված նորմալ վեգետատիվ միկրոֆլորայի նկատմամբ: Սովորական ախտահանողների մեծ մասն անարդյունավետ է սպորների նկատմամբ (օրինակ՝ 70% իզոպիլային սպիրտն անարդյունավետ է Bacillusspp. սպորների դեմ): Ախտահանող միջոցների գիտականորեն հիմնավորված պլանն իր մեջ ներառում է նույնպես փաստաթղթերով ձևակերպված ժամանակացույցին համապատասխան օգտագործվող սպորիցիդ միջոցի կիրառումը և այն դեպքերում, երբ շրջակա արտադրական միջավայրի հսկողության արդյունքները վկայում են սպորագոյացնող օրգանիզմների առկայության մասին:

225. Ախտահանման ընթացակարգերը դրանց վերարտադրելիության ապահովման համար անհրաժեշտ է մանրամասն նկակարգեր (աշխատանքային լուծույթների պատրաստում, օբյեկտների մշակման հաջորդականությունը, ախտահանող միջոցի էքսպոզիցիայի ժամանակ և այլն): Ընթացակարգերը մշակելուց հետո անհրաժեշտ է անցկացնել դրանց պիտանիության գնահատումը՝ օգտագործելով շրջակա արտադրական միջավայրի մոնիթորինգի ծրագիրը: Մանրէաբանական հսկողության ոչ սովորական արդյունքների և միկրոօրգանիզմների ոչ սովորական կայունության ի հայտ գալու դեպքում անցկացնում են և գրավոր տեսքով ձևակերպում են աղտոտման աղբյուրի հայտնաբերման ուսումնասիրում: Եթե դա հիմնավորված է և կապված է աղտոտման բացահայտման անբարենպաստ միտումների հետ միկրոօրգանիզմներն անհրաժեշտ է հետազոտել այն մաքուր շինությունում կիրառվող ախտահանող միջոցների ազդեցության նկատմամբ զգայունությունը, որտեղ առանձնացվել են այդ միկրոօրգանիզմները:

 

Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը

 

226. Ասեպտիկ պայմաններում բոլոր անցկացվող գործընթացների վալիդացումն ավարտվում է շրջակա միջավայրի օգտագործմամբ այդ գործընթացները մոդելավորող փորձարկմամբ: Ստուցող միջավայրի օգտագործմամբ ասեպտիկ գործընթացների մոդելավորումը պետք է առավելագույն լրիվ իմիտացնել բոլոր տեխնոլոգիական աշխատանքները արտադրանքի և առաջնային փաթեթվածքի հետ դրանց մանրէազերծումից հետո: Սնուցող միջավայրով լցված հերմետիզացված կոնտեյներները ենթարկվում են ինկուբացման դրանցում մանրէային կոնտամինացման հայտնաբերման համար: Ստացված արդյունքների հիման վրա որոշվում է դեղապատրաստուկի յուրաքանչյուր տվյալ միավորի համար՝ իրական տեխնոլոգիական ասեպտիկ գործընթացների կատարման ժամանակ կոնտամիացիայի հավանականությունը: Շրջակա արտադրական միջավայրիօ հսկողության մասով տվյալները ասեպտիկ գործընթացի վալիդացման բաղադրիչ մասն են:

227. Ասեպտիկ գործընթացի վալիդացման հիմնական պլանը պետք է երաշխավորի, որ ասեպտիկ գործընթացները գնահատվում են արտադրողի կողմից առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Արտադրողը, ելնելով արտադրության իրական պայմաններից, պետք է որոշում կայացնի այն մասին, թե պահանջվում է արդյոք անցկացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումներ առավել մեծ ծավալով և առավել հաճախ քան առաջարկվում է սույն ձեռնարկով:

228. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման սկզբնական և հետագա փորձարկումները տարբերվում են ծավալով: Ասեպտիկ գործընթացի զկբնական մոդելավորումը ներառում է անձնակազմի յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման առնվազն 3 հաջորդական բավարար սերիաներ և պետք է ավարտվի դեղապատրաստուկի ռուտինային աչտադրությունից առաջ: Սկզբնական փորձարկումներն անցկացցվում են այդ թվում.

նոր ասեպտիկ գործընթացների համար.

նոր սարքավորումների համար.

սարքավորումներում կամ արտադրական միջավայրում ասեպտիկ գործընթացում կրիտիկական փոփոխություններից հետո (օրինակ՝ աշխատանքային հերթափոխի անձնակազմի կազմում էական փոփոխությունները. արտադրանքի հետ անմիջականորեն շփվող սարքավորումների փոփոխություններ, HVAS -համակարգի ձևափոխություններ):

229. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով հետագա փորձարկումները բաղկացած են անձնակազմի յուրաքանչյուր հերթափոխի համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման առնվազն 1 բավարար անցավազքից և անցկացվում են.

ասեպտիկ պայմանների պարբերական հսկողության.

գործընթացներում, սարքավորներում կամ շրջակա արտադրական միջավայրում պակաս կրիտիկական փոփոխություններից հետո հսկողությունը.

հսկողության այն դեպքում, երբ արտադրական հոսքագիծը կանգնած էբ մնացել:

230. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով հետագա փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել անձնակազմի յուրաքանչյուր հերթափոխի և յուրաքանչյուր արտադրական հոսքագծի ահամր տարին առնվազն 2 անգամ պայմանով, որ տեղի չի ունեցել ոչ մի փոփոխություն ռուտինային արտադրական գործընթացներին և չի գերազանցվել գործողության մակարդակի ոչ մի սահման:

231. Գործողության մակարդակի սահմանը գերազանցելու դեպքում անցկացվում է ասեպտիկ գործընթացի կրկնակի վալիդացում:

232. Եթե արտադրանքով լցման գործընթացը շարունակվում է երկար ժամանակահատվածում, ապա փորձարկումը գործընթացի մոդելավորման միջոցով պետք է կատարվի լցման ամբողջ ստանդարտ ժամանակահատվածում (նույնպես թույլատրվում է այլ մոդելների հիմնավորում): Խուսափելու համար նախնական փաթեթվածքների (կոնտեյներների) չափազանց մեծ քանակության լցնելուց սովորաբար ընդունելի է կատարել անցավազք հիմնավորված ժամանակահատվածում, եթե այդպիսի թույլտրման արդյունքում չի նվազում իմիտացման հավաստիությունը: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման տևողությունը պետք է որոշվի բոլոր մանիպուլյացիաները և դրանում միջամտությունը ներառող ժամանակահատվածով:

233. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ իներտ գազերը խոչընդոտում են արերոբային միկրոօրգանիզմների աճին: Այդ իսկ պատճառով ասեպտիկ գործընթացը մոդելավորելիս վակուումը հավելու համար անհրաժեշտ է օգտագործել մանրէազերծ զտված օդ իներտ գազերի փոխարեն: Այն դեպքերում, երբ արտադրական մոնիթորինգի կամ մանրէազերծության հսկողության ժամանակ հայտնաբերվում են աերոբային միկրոօրգանիզմներ, ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար կարող է օգտագործվել իներտ գազ, քանի որ այն պահպանվում է անաերոբ միկրոօրգանիզմների աճը:

234. Սնուցող միջավայրի ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով դեղապատրաստուկների դեղաձևը, ինչպես նաև ստերիլացման համար սնուցող միջավայրի ընտրողականությունը, թափանցիկությունը, կոնցենտրացիան և պիտանելիությունը: Ընտրված սնուցող միջավայրը պետք է խթանի գրամդրական և գրամբացասական բակտերիա երի, խմորասնկերի և բորբոսասնկերի աճը: Ասեպտիկ գործընթացը մոդելավորելիս սնուցող միջավայրի հետ բոլոր գործողությունները պետք է հնարավորինս առավել հստակ վերարտադրի իրական արտադրանքի հետ կատարվող գործողությունները: Ստացված արդյունքների հիման վրա որոշվում է դեղապատրաստուկի եզակի նախնական փաթեթվածքի կոնտամիացիայի հավանականությունը իրական արտադրական աշխատանքների ժամանակ (օրինակ՝ արտադրական հոսքագծի գործարկումը և կարգաբերումը, մանրէազերծ բաղադրամասերի հավելումը, ասեպտիկ միացումները, լցումը (շշալցումը) խցանափակումը):

235. Ասեպտիկ գործընթացը մոդելավորելիս անցկացնում են շրջակա արտադրական միաջավայրի և անձնակազմի նույն մոնիթորինգը, ինչ արտադրանքի արտադրության ժամանակ:

236. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման տարրերը քննարկվում են սույն ձեռնարկի թիվ 2 հավելվածում։

 

Ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումների արդյունքների մեկնաբանումը

 

237. Արտադրողը պետք է սահմանի դեղապատրաստուկի սերիայի յուրաքանչյուր չափսի ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար տագնապի մակարդակի և գործողության մակարդակի սահմանները:

238. Որոշված սահմանները գերազանցող՝ փորձարկումների արդյունքում ստացված կոնտամինացիայի մակարդակները ենթակա են ուսումնասիրության: Այդ դեպքում անհրաժեշտ է անցկացնել կրկնակի փորձարկումներ: Կրկնակի տեղի ունոցած տագնապի մակարդակի սահմանի գերացանցումն անհրաժեշտ է գնահատել որպես գործողության մակարդակի սահմանի գերազանցում: Արտադրողը պետք է նշի ստանդարտ աշխատանքային ընթացակարգում, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել այդպիսի դեպքերում:

239. Բոլոր կոնտամինացնող միկրոօրգանիզմներն, անկախ նրանից գերազանցվել կամ չեն գերազանցվել տագնապի մակարդակների կամ գործողությունների մակարդակների սահմանները, անհրաժեշտ է նույնականացնել առնվազն մինչ դրանց սեռի սահմանումը, իսկ եթե գործնականում իրականանալի է, ապա մինչ դրանց տեսակի սահմանումը աղտոտման հնարավոր աղբյուրի որոշման համար:

240. Եթե ասեպտիկ գործընթացները չեն անցել ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկում, ապա կոնտամինացիայի հստակ պատճառը հետագծելու և դրա հետևանքների գնահատման համար անցկացնում են բոլոր շեղումների գրառման վերլուծություն ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումների ժամանակ: Կոնտամինացիայի յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրության դեպքում անհրաժեշտ է գնահատել սնուցող միջավայրերի վերջին բարեհաջող բաժնեծրարման (լցման) պահից մինչև կոնտամինացիայի բացահայտված դեպքի պահը հոսքագծում արտադրված դեղապատրաստուկների արդյունաբերական սերիայի վրա այդ կոնտամինացիայի ազդեցությունը: Անհրաժեշտ է որոշել տվյալներ սերիաների հետ գործողությունների կարգը:

241. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումների արդյունքների մեկնաբանման համար չափանիշներն օգտագործվում են Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների հավելված 10-ին համապատասխան:

242. Լցված առաջնային փաթեթվածքների ցանկացած քանակության դեպքում կոնտամինացիայի պարբերական դեպքերը կարող են մատնացույց անել աղտոտման ցածր մակարդակով կոնտամինացիայի և ենթակա են ուսումնասիրության:

243. Այն արտադրանքների համար, որոնք ենթարկվում են ասեպտիկ մշակման արտադրական գործընթացի վաղ փուլերում մինչև լցնում և խցանափակում փուլեր ներառող ասեպտիկ գործընթացի մոդելավորման ուսըումնասիրությունները պետք է պլանավորված լինեն այնպես, որ հաշվի առնվեն բոլոր պայմանները, արտադրանքի հետ մանիպուլյացիաները և միջամտությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ արտադրանքի մանրէազերծության վրա: Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը, ներառյալ վաղ փուլերը, պետք է ցուցադրի, որ արտադրական գործընթացի հսկողության միջոցները պիտանի են արտադրության ժամանակ արտադրանքի պաշտպանության համար: Այդպիսի հետազոտությունները պետք է ներառեն արտադրանքի հետ բոլոր մանիպուլյացիաները, հավելումները և արտադրանքի հետ շփվող մակերևույթների՝ արտադրական միջավայրի հետ փոխազդեցություն նախատեսող ընթացակարգերը: Հետազոտությունները պետք է ներառեն վատագույն դեպքի պայմանները, ինչպես օրինակ՝ բաց աշխատանքների առավելագույն տևողությունը և ներգրավված օպերատորների առավելագույն թիվը: Ընդ որում, ասեպտիկ գործընթացի մոդելավորումը չպետք է պարտադիր կերպով ցույց տա արտադրության հստակ լրիվ ճամանակը պայմանով, որ արտադրության ժամանակ իրագործվող մանիպուլյացիաները պատշաճ կերպով արտացոլված են:

Նույնպես կարևոր է ներառել ասեպտիկ գործընթացի մոդելավորման հետազոտությունում չբաժնեծրարված դեղագործական սուբստանցիաների կամ արտադրանքի պահպանումը, ինչպես նաև այլ արտադրական տեղամասեր փոխադրումը: Օրինակ՝ անհրաժեշտ է երաշխավորել չբաժնեծրարված արտադրանքով տարողության ամբողջականությունը պահման սահմանված ժամանակահատվածում: Մանրէազերծ չբաժնեծրարված արտադրանքի հետ ռեակտորների տեղափոխումը ենթակա է միջոցներով լցման փորձարկման շրջանակներում մոդելավորման:

 

X. Ասեպտիկ գործընթացները

Լուծույթների պատրաստումը

 

244. Լուծույթների պատրաստումը, որպես կանոն, ասեպտիկ գործընթացին նախորդող փուլ է: Ասեպտիկ արտադրության գոտի ընդունվող դեղորայքային արտադրանքի լուծույթը պետք է լինի մանրէազերծ: Դեղագործական արտադրանքի մանրէազերծ լուծույթ ստանալու եղանակներից մեկն է մանրէազերծ բաղադրամասերից դրա պատրաստումը կամ ոչ մանրէազերծ սուբստանցիաների և այլ ոչ մանրէազերծ բաղադրամասերի օգտագործման դեպքում խառը բաղադրամասերի հետագա մանրէազերծող զտման անցկացումը: Եթե մանրէազերծող զտումը մի շարք պատճառներով հնարավոր չէ լուծույթների պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել մանրէազերծ սուբստանցիաներ և այլ բաղադրամասեր:

245. Չբաժնեծրարված լուծույթների պատրաստման և պահման գործընթացն անհրաժեշտ է վերահսկել միկրոօրգանիզմներով և էնդոտոքսիններով աղտոտման մակարդակի մեծացումը կանխելու համար: Լուծույթների պատրաստումը պետք է անցկացվի С դասից ցածր մաքուր շինություններում: Անհրաժեշտ է նվազեցնել լուծույթի կոնտամինացիայի հնարավորությունը, եթե լուծույթը պետք է պահվի զտումից որոշ ժամանակ առաջ:

246. Խողովակաշարերով լուծույթների փոխանդրման համար անհրաժեշտ է օգտագործել մանրէազերծող մակարդակի զտիչի միջոցով զտված սեղմած օդը կամ ազոտը: Առաջարկվում է խուսափել պոմպերի՝ դրանց հերմետիկոության հետ կախված պոտենցիալ խնդիրների արդյունքում օգտագործումից և պինդ մասնիկների՝ լուծույթում հնարավոր հայտնվելու ռիսկից:

247. Անհրաժեշտ է որոշել պատրաստված լուծույթների կենսաբեռնվածությունը դրանց մանրէազերծող զտումից առաջ: Պատշաճ արտադրական գործելակերպի կանոններով չեն սահմանվում պատրաստված լուծույթներում միկրոօրգանիզմների պարունակության քանակական սահմանները: Որպես կանոն, որպես նորմատիվ արժեք անհրաժեշտ է օգտագործել լուծույթի 10 ԳԱՄ/100 մլ մեծությունը (հաշվի առնելով մեկ զտիչի միջոցով զռվող կուծույթի ծավալը): Կենսաբեռնվածության որոշման համար օգտագործվում է թաղանթային զտման դեղագրքային մեթոդ լուծույթի բաղադրիչների հակամանրէային ազդեցության չեզոքացման լրիվության վալիդացմամբ:

 

Զտումը տեխնոլոգիական գործընթացում

 

248. Մանրէազերծ արտադրանք արտադրելիս մանրէազերծման ընտրության մեթոդ է հերմետիզացված առաջնային փաթեթվածքում արտադրանքի մանրէազերծումը: Եթե նման մանրէազերծությունը կատարելի չէ, ապա մինչ լուծույթների կամ հեղուկների ասեպտիկ լցնումը նախապես մանրէազերծված առաջնային փաթեթվածք, դրանք անհրաժեշտ է անցկացնել 0,22 մկմ ծակոտիների անվանական չափսով մանրէազերծ զտիչի (զտիչների) միջոցով կամ միկրոօրգանիզմների պահման համարժեք հատկություններով զտիչի (զտիչների) միջոցով: Նման զտիչը (զտիչները) կարող է պահել բակտերիաների կամ բորբոսասնկերի մեծ մասը, սակայն՝ ոչ բոլոր վիրուսները կամ միկրոպլազմաները:

249. Քանի որ մանրէազերծող զտման դեպքում առկա է արտադրանքի կոնտամինացիայի պոտենցիալ լրացուցիչ ռիսկ մանրէազերծման մյուս եղանակների հետ համեմատած անմիջականորեն մինչ ասեպտիկ լցնումը նպատակահարմար է անցկացնել կրկնակի զտում միկրոօրգանիզմներ պահող լրացուցիչ մանրէազերծող զտիչի միջոցով: Վերջին մանրէազերծող զտումն իրականացնում են որքան հնարավոր է լցման (բաժնեծրարման) վայրին մոտ:

250. Մանրէազերծող զտիչի ամբողջականությունը ստուգում են մինչ զտիչի կիրառումը և անմիջապես այն օգտագործելուց հետո: Նույն զտիչի օգտագործումը ավելի քան 1 աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում անհրաժեշտ է հաստատել վալիդացման արդյունքներով:

251. Օգտագործումից անմիջապես հետո հարկավոր է նույնպես հաստատել գազյաին և օդային կրիտիկական զտիչների ամբողջականությունը: Այլ զտիչների ամբողջականությունն անհրաժեշտ է հաստատել արտադրողի կողմից սահմանված ժամանակահատվածներում:

252. Վալիդացման ժամանակ սահմանվում և հաստատվում են զտման գործընթացի հետևյալ պայմանները.

լուծույթի պահման (պահպանման) ժամանակը մինչ զտման անցկացումը և այդպիսի պահման պայմանների ազդեցությունը կենսաբեռնվածության վրա.

լուծույթի զտման ժամանակը (լուծույթի հետ զտիչի շփման ընդհանուր ժամանակը).

կրկնակի զտումների առավելագույն թույլատրելի թիվը.

լուծույթի զտման արագությունը.

լուծույթի զտվող ծավալը.

լուծույթի զտման ջերմաստիճանը.

զտիչի վրա ճնշման անկումը:

253. Սերիայի արտադրության հաղորդակարգում անհրաժեշտ է նշել կենսաբեռնվածությունը մինչ լուծույթի զտվման անցկացումը և զտիչի խմբաքանակի (սերիայի) համարը (զտիչի արտադրողի կողմից տրված): 10 ԳԱՄ/100 մլ մանրէազերծվող լուծույթում միկրոօրգանիզմների կոնցենտրացիայի դեպքերի մեծ մասում համարվում է թույլատրելի: Եթե այդ պայմանը չի պահպանվում, անհրաժեշտ է անցկացնել նախնական զտում միկրոօրգանիզմները պահող զտիչի միջոցով հասնելու համար սկզբնական կենսաբեռնվածության բավականին ցածր մակարդակի:

254. Ասեպտիկ գործընթացում առաջարկվում է անցկացնել կենսաբեռնվածության մոնիթորինգ հաստատելու համար այն, որ իրական (փաստացի) կենսաբեռնվածությունը չի ներառում ամիկրոօրգանիզմներ, որոնց չափսը և (կամ) կոնցենտրացիան կնվազեցնի մանրէազերծության ապահովման մակարդակը: Զտման ենթակա լուծույթների իրական (փաստացի) կենսաբեռնվածությունը չպետք է պարունակի փոքր չափսերի և ,եծ կոնցենտրացիայով միկրոօրգանիզմներ, քան վալիդացման ժամանակ կիրառված պրովոկացիոն բեռնմամբ միկրոօրգանիզմները:

255. Ժամանակահատվածը զտման ավարտից և մինչ լցման (լցման) սկիզբը չպետք է գերազանցի վալիդացման ժամանակ սահմանված առավելագույն թույլատրելի սահմանը:

 

Ասեպտիկ լցնումը (ասեպտիկ լցնումը)

 

256. Արտադրանքի ասեպտիկ լցնումը (ասեպտիկ լցնումը) կատարվում է մանրէային աղտոտումից լոկալ պաշտպանությամբ ասեպտիկ արտադրական գոտում մեկուսիչների կամ այնպիսի սարքվածքների կիրառման միջոցով, որոնք ապահովում են մանրէազերծ օդի մենուղղորդված հոսքի մատուցումը, որը կարող է արդյունավետ կերպով դուրս մղել դրսից արտադրանքում հայտնվող կամ ասեպտիկ լցման (ասեպտիկ լցման) գոտու ներսում առաջացող մանրէային աղտոտումը: Մեկուսիչների շահագործումը ասեպտիկ գործընթացում անհրաժեշտ է անցկացնել սույն ձեռնարկի հավելված 1-ին համապատասխան:

257. Մանրէազերծ լուծույթը զտումից հետո կարող է հավաքվել ասեպտիկ լցման սարքավորումների դոզավորող սարքվածքներին միացված հերմետիկ տարողություններում կամ մատուցվեն անմիջականորեն ասեպտիկ լցման ասեպտիկ սարքավորումների դոզավորող սարքվածքներին:

258. Արտադրանքի հետ շփվող բոլոր բաղադրիչները պետք է նախապես լվացվեն մանրէազերծվեն մինչ դրանց փոխանցումը լցման շինություն: Ապակե կոնտեյներների (սրվակներ, ամպուլներ և այլն) համար նախապատվելի մեթոդ է ավտոմատ մեքենայական լվացում՝ դեպիրոգենիզացիոն թունել հետագա անցմամբ: Ռետինե խցաններն անհրաժեշտ է ենթարկել լվացման և մանրէազերծման վալիդացված ցիկլերի միջանցուկ գոլորշային մանրէազերծիչներում՝ իմպուլսային վակուումացման և չորացման փուլերի օգտագործմամբ:

259. Արտադրանքի հետ շփվող և այդ թվում արտադրանքի պղպջակավորման, շերտավորման կամ ճզմման համար կիրառվող գազերը պետք է մանրէազերծվեն 0,22 մկմ-ից ոչ ավելի ծակոտիների անվանական չափսով մանրէազերծող մակարդակի հիդրոֆոբային զտիչների միջոցով անցման միջոցով:

260. Լցման շինությունում գտնվող բոլոր լուծույթները և առաջնային փաթեթավորման բաղադրիչներն անհրաժեշտ է պահել հերմետիկ կոնտեյներներում: Կոնտեյներների բացումը կատարվում է մանրէազերծ օդի մենուղղորդված հոսքի պաշտպանության ներքո:

261. Մինչ ասեպտիկ լցման սկիզբը անհրաժեշտ է ստուգել լցման շինության և դրան կից շինությունների միջև ճնշման սահմանված անկման առկայությունը:

262. Ասեպտիկ լցման սարքավորումների մանրէազերծ բաղադրիչների հավաքումը և խողովակաշարերի միացումը կատարվում է ասեպտիկայի կանոնների պահպանմամբ մանրէազերծ օդի մենուղղորդված հոսքի պաշտպանության ներքո:

263. Ասեպտիկ լցման գործընթացի ժամանակ անհրաժեշտ է խուսափել արտադրանքում հավելուրդային փրփրագոյացումից, քանի որ դա կարող է հանգեցնել ամպուլների և (կամ) սրվակների վերին մասի աղտոտմանը, լուծույթի՝ սրվակների խցանների տակ ընկնելու՝ խցանի տակ արտադրանքի հետագա բյուրեղացմամբ կամ ամպուլների պատերի ածխացմամբ՝ դրանց զոդման ժամանակ:

264. Անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել օդի մենուղղորդված հոսքի արագությունը: Արտադրանքի յուրաքանչյուր սերիայի արտադրության ժամանակ ասեպտիկ լցման աշխատող կոնվեյերի և սարքավորումների դեպքում անցկացվում է կրիտիկական ասեպտիկ գոտում (դաս А) աերոզոլային մասնիկների կոնցենտրացիայի մոնիթորինգ:

265. Օդում, սարքավորումների կրիտիկական մակերևույթներին, անձնակազմի ձեռքերին և հագուստին միկրոօրգանիզմների պարունակությունն անհրաժեշտ է ստուգել անմիջապես հերթափոխը վերջանալուց հետո:

 

Լիոֆիլացումը

 

266. Լիոֆիլացման գործընթացը կիրառվում է արտադրանքի առավել կայունության ապահովման նպատակով ջրային և ոչ ջրային լուծույթներից լուծիչների հեռացման համար: Լիոֆիլացման ենթակա արտադրաքով կոնտեյներները չորացման գործընթացի ժամանակ նմում են բաց: Արտադրանքը պետք է պաշտպանել աղտոտումից լցման գոտուց լիոֆիլային կայանք տեղափոխելու, սառցախցիկի (սուբլիմատորի) ներսում գտնվելու և մինչ խցանափակումը չորացման գործընթացի ավարտվելու ժամանակ:

267. Լիոֆիլիզացման գործընթացը մշակվում է որոշակի արտադրանքի և այդ արտադրանքի սերիայի չափսի մասով և իր մեջ ներառում է.

արտադրանքի տեղաշարժի որոշումը տեխնոլոգիական գործընթացի ժամանակ.

լիոֆիլիզատորի խցի բեռնման (դատարկման) կարգը և լիոֆիլիզատորի խցի բեռնման սխեմաները:

268. Տեխնոլոգիական գործընթացի կրիտիկական պարամետրերը սահմանված.

ջերմաստիճանի և ճնշման ընդգրկույնթերն են.

սառեցման արագության ցուցանիշներն են.

տրված ջերմաստիճանում և տրված ճնշման ժամանակ արտադրանքի պահման ժամանակահատվածները:

269. Եթե պահանջվում է արտադրանքի նախնական կոնդիցիանում, պետք է սահմանվի և ձևակերպվի գրավոր ձևով արտադրոզի կողմից որպես լիոֆիլիացման գործընթացի բաղադրիչ մաս:

270. Տեխնոլոգիական գործընթացի որոշակի փուլերի միջև արտադրանքի պահման (սպասման ժամանակահատվածի) առավելագույն ժամկետի որոշման համար հետազոտում են լիոֆիլիզացման գործընթացի փուլերի միջև հետևյալ ժամանակահատվածները.

ասեպտիկ լցման սկզբնի և լիոֆիլիզացման ցիկլի սկզբի միջև ժամանակահատվածը.

լիոֆիլիզացման ցիկլի ավարտի և արտադրանքի դատարկման սկզբի միջև ժամանակահատվածը (այն դեպքերի համար, երբ նախատեսված չէ կոնտեյներների կիծ խցանափակում մինչ լիոֆիլային կայանքի խցի բացման պահը).

լիոֆիլիազատորի մանրէազերծման և լիոֆիլիազացման նոր ցիկլի սկզբի միջև ժամանակահատվածը.

օժանդակ միջոցների (տակդիրներ, պարկեր, լավիտներ և այլն) մանրէազերծման և դրանց օգտագործման միջև ժամանակահատվածը:

271. Արտադրանքով կոնտեյներների տեղափոխումը լիոֆիլիզատորին և արտադրանքով լցված կոնտեյներների, հարմարանքների և այլ առարկաների բեռնումը լիոֆիլիզատորի խուց իրականացվում է կրիտիկական արտադրական գոտում: Դա կարող է ապահովվել օգտագործելով.

փակ կամ կիսափակ փոխանցիկ կասետներ.

А դասին համապատասխանող՝ օդի մենուղղորդված հոսքով խցեր կամ հավելուրդային ճնշմամբ խցեր (կասետների տեղափոխման համար).

А դասին համապատասխանող՝ օդի մենուղղորդված հոսքը՝ բեռնման գոտուց վերև:

272. Նախապատվելի է արտադրանքներով կոնտեյներների փոխանցման ավտոմատ կամ մեխանիկական համակարգերի օգտագործումը:

273. Արտադրանքի լիոֆիլիզացման գործընթացը և լիոֆիլիազացման ցիկլի ավարտի և արտադրանքի դատարկման միջև ժամանակահատվածը լիոֆիլիզացումից հետո անհրաժեշտ է հնարավորինս կրճատել:

274. Լիոֆիլային կայանքում վակուումի նվազեցումն անցկացվում է մանրէազերծ՝ մանրէազերծող մակարդակի զտիչի միջոցով զտում անցած գազով (օդ, ազոտ կամ դեղագրքային պահանջներին համապատասխանող այլ բնական գազ):

275. Լիոֆիլիզացված արտադրանքով բաց կոնտեյներների տեղափոխումը սարքավորումների մոտ դրանց խցանափակման համար անցկացվում է կրիտիկական արտադրական գոտում:

276. Ամբողջ տեխնոլոգիական գործընթացում այդ գործընթացի պարամետրերը վերահսկվում են տրված սահմաններում և գրանցվում են անձնակազմի կողմից:

277. Արտադրանքի տեղափոխման և դրա լիոֆիլիզացման ժամանակ արտադրողը պետք է կատարի շրջակա արտադրական միջավայրի՝ աերոզոլային մասնիկներով և միկրոօրգանի զմներով աղտոտման մոնիթորինգ:

278. Արտադրանքի տեղափոխման, բեռնման և դատարկման համար օգտագործվող պարագաները ախրահանում և (կամ) մանրէազերծում են: Այդ պարագաների ախտահանման և (կամ) մանրէազերծման ընթացակագերն անհրաժեշտ է վալիդացնել:

279. Անհրաժեշտ է անցկացնել լիոֆիլային կայանքի՝ ներառյալ ջրային կոնդենսատի՝ լիոֆիլային կայանք հոսի գծի ներքին մակեևույթների ախտահանում և մանրէազերծում:

280. Եթե կիրառվում է ձեռքով մաքրում, արտադրողը պետք է սահմանի վատագույն դեպքոի պայմանների օգտագործմամբ վալիդացված մաքրման մանրամասն ընթացակարգեր՝ հաշվի առնելով ընթացիկ արտադրական գործունեության և սարքավորումների մաքրման փորձը: Ձեռքով մաքրման գործընթացով պետք է հնարավոր լինի կանխել արտադրանքի՝ լիոֆիլիզացման ժամանակ քիմիական նյութերով և աերոզոլային մասնիկներով աղտոտումը և հեռացնել ցանկացած մնացորդներ, որոնք կարող են խոչընդոտ ստեղծել մանրէազերծող ազդանյութի և սարքավորումների մակերևույթի միջև շփման համար:

281. Նախընտրելի է կիրառել մաքրման ավտոմատ գործընթաց դրա մշտականության, հուսալիության և անվտանգության տեսանկյունից:

282. Լիոֆիլիզատորը մանրէազերծում են արտադրանքի յուրաքանչյուր բեռնումից առաջ կամ որոշակի հանգամանքներում բեռնումների հերթական ցիկլից առաջ բեռնումների վալիդացված քանակությունից հետո, եթե սարքավորումների աշխատանքը և արտադրանքի արտադրությունն իրականացվում են արտադրության միատիպ ցիկլերի աշխատաշրջանի սկզբունքով: Աշխատաշրջանում արտադրանքի բեռնումների քանակը պետք է լինի հստակ որոշված և վալիդացված:

283. Անհրաժեշտ է սահմանել սարքավորումների մանրէազերծման և լիոֆիլային չորացման հերթական ցիկլի սկզբի միջև առավելագույն թույլատրելի ժամանակահատվածը:

284. Լիոֆիլային կայանքների մանրէազերծման մեթոդներն անհրաժեշտ է վալիդացնել: Մանրէազերծման մեթոդ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ գոլորշիով կամ գազով մանրէազերծման մեթոդին: Անհրաժեշտ է ապահովել լիոֆիլիզատորի՝ աղտոտումից պաշտպանությունը այն մանրէազերծելուց հետո: Այդպիսի պաշտպանության արդյունավետությունը հաստատում են վալիդացման ժամանակ:

285. Եթե կիրառվում է սրվակների կիպ խցանափակման ավտոմատ համակարգը, անհրաժեշտ է մանրէազերծել խուց առաջքաշվող խցանափակման մեխանիզմի կոթը:

 

«Արտափչում - լցնում - հերմետիկացում» գործընթացը

 

286. «Արտափչում - լցնում - հերմետիկացում» գործընթացը ավտոմատացված գործընթաց է, որում տարողությունները արտափչվում են, լցվում և հերմետիկացվում են անդադար ցիկլում: Այդ արտադրական գործընթացի համար չի պահանջվում կոնտեյներների և խցանափակման բաղադրիչների նախնական մշակում, այն չի նվազեցնում անձնակազմի անքակտելի միջամտությունը արտադրական գործընթաց և հաճախ օգտագործվում է ակնաբուժական (հազվադեպ ներարկման համար նախատեսված) դեղապատրաստուկների դեղաձևերի լցման և փաթեթավորման համար:

287. «արտափչում - լցնում - հերմետիկացում» գործընթացի համար տիպային մեքենաների աշխատանքը բաժանվում է հետևյալ փուլերի.

պլատիկ պոլիմերային հատիկների տաքացումը.

նախապատրաստվածքի տեսքով հալույքի արտաճզմումը (տաք պոլիմերից բաղկացած խողովակի տեսքով).

նախապատրաստվածքի կտրումը բարձր ջերմաստիճանային դանակով.

նախապատրաստվածքի տեղափոխումը արտափչում լցնում (ագուցում) հանգույց.

նախապատրաստվածքը մինչև կոնտեյների ձևի ագուցման պատերը փչումը.

ձևավորված կոնտեյների լցնումը հեղուկ արտադրանքով.

կոնտեյների ձևի ագուցման հեռացումը.

կոնտեյների զոդումը:

288. Ասեպտիկ արտադրությունում «արտափչում-լցնում-հերմետիկացում» հաշվի են առնվում հետևյալ պայմանները.

«արտափչում -լցնում- հերմետիկացում» գործընթացի լցման համար տիպային մեքենաներում առկա 3 կրիտիկական գոտի. տարողությունների արտափչում, տարողությունների փոխանցումը և դրանց լցման գոտի.

հոսքագծում բաց կոնտեյների համարժեքի «արտափչում- լցնում - հերմետիկացում» գործընթացի կատարման համար մեքենայում բաղ տարողությունը.

կայանքների մեծ մասում միայն լցման գոտին պաշտպանված է А մաքրության դասի գոտուն համապատասխանող օդի մենուղղորդված հոսքով:

289. «Արտափչում-լցնում - հերմետիկացում» գործընթացի առավելությունների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան ձևով գործող գործընթացի առկայությունը: Առանձնակի ուշադրություն պետք է հատկացնել սարքավորումների և անձնակազմի գործնական հմտությունների որակավորմանը: Վալիդացման և որակավորման մասով հետազոտությունները պետք է ներառեն գործընթացի կրիտիկական տարրերը, որոնց դասվում են այդ թվում.

սարքավորումների մանրէազերծումը.

սնուցող միջավայրով սարքավորումների լցնելը.

պոլիմերի մանրէազերծումը.

էնդոտոքսինների հեռացումը.

արտադրանքի հետ պոլիմերի համատեղելիության գնահատումը.

արտադրանքով կոնտեյներների ամբողջականության և հերմետիկության ստուգումը.

արտադրանքի միավորների զանգվածի փոփոխականության հսկողությունը:

290. «Արտափչում - լցնում- հերմետիկացում» գործընթացով պատրաւստված արտադրանքի մանրէազերծությունը և ապիրոգենությունը հաստատվում է համապատասխան վալիդացիոն տվյալներով: Դա կարող է ապահովվել արտամղման (ջերմաստիճանի և ժամանակի) գործընթացի պայմանների վալիդացման միջոցով, որոնց դեպքում պոլիմերային նյութում քայքայվում է վատագույն դեպքի պայմանի համար էնդոտոքսինային բեռնվածությունը: Պոլիմերային նյութի ընտրությունը հիմնված է Միության դեղագրքի պահանջների վրա, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեղագրքերի պահանջների վրա: Պոլիմերային հատիկանյութի մատակարարների ընտրությունը և հաստատումը անցկացնում է դեղապատրաստուկի արտադրողը:

291. «Արտափչում-լցնում-հերմետիկացում» գործընթացի համար սարքավորումները և դրան շրջապատող պաշտպանիչ խոչընդոտները նախագծում են այնպես, որ կանխարգելվի դրսից աղտոտման հնարավորությունը: Կոնվեյերի սարքավորումների մանրէազերծման համար, որով շարժվում է արտադրանքը, անհրաժեշտ է օգտագործել տեղում գոլորշով մանրէազերծման վալիդացված ցիկլը (SIP): Ցանկացած մակերևույթը, որը կարող է ծառայել մանրէազերծ արտադրանքի աղտոտման պոտենցիալ աղբյուր, պետք է լինի մանրէազերծ:

292. Սարքավորումները նախագծելիս անհրաժեշտ է աերոզոլային մասնիկներով՝ շրջակա արտադրական միջավայրի ազտոտվածության նվազմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: «Արտափչում- լցնում-հերմետիզացում» գործընթացի համար մեքենաներ օգտագործելիս օդի որակի հսկողությունը կրիտիկական է մանրէազերծ դեղապատրաստուկների արտադրության համար: Նախապատրաստվածքների արտամղման, կտրատման և կոնտեյներների զոդակցման ժամանակ գեներացվող մասնիկները բաց կոնտեյներներ՝ մինչ դրանց զոդման աշխատանքի ավարտվելը միկրոօրգանիզմների պոտենցիալ փոխանցիչներ են:

293. Մանրէազերծման կայանքի խողովակաշարերում ջերմաստիճանային տվիչները տեղադրում են բլոկավորման ենթարկված տեղերում (գոլորշային դրոսելներ և մուտքի թիթեզներ) և այն տեղերում, որտեղ կարող է կուտակվել կոնդենսատ:

294. Կոնտեյներներում և խցանափակման բաղադրիչներում թերությունները «արտափչում- լցնում- հերմետիկացում» գործընթացի աշխատանքների հսկողության հիմնական խնդիրն է: «Արտափչում - լցնում- հերմետիկացում» գործընթացի աշխատանքները նախագծում և կարգաբերում են այնպես, որ արտադրվեն հերմետիկության մասով ստուգված և փաթեթավորված արտադրանքի միավորները: Որպես հսկողության ծայրահեղ միջոց կիրառելի է սերիայով յուրաքանչյուր լցված կոնտեյների հետազոտությունը, ընդ որում օգտագործվում է արտադրանքի արատավոր ոչ հերմետիկ փաթեթվածքների հայտնաբերման հուսալի և զգայուն մեթոդ:

295. Հոսակորուստի (կոնտեյների ոչ հերմետիկության) հայտնաբերման մասով հետազոտությունների առանձին մեթոդիկաները ունեն զգալի սահմանափակումներ «արտափչում-լցնում-հերմետիկացում» գործընթացն օգտագործելիս (օրինակ՝ մեխանիկական փորձարկումը հավելուրդային ճնշման ստեղծմամբ կարող է ոչ բավարար կերպով զգայուն լինել, կոնտեյների՝ լուծույթ ընկղմմամբ փորձարկումը ոչ միշտ է թույլ տալիս հայտնաբերել կոնտեյների կարերով, հատկապես կոնտեյների հիմքում գտնվող կարերով հոսակորուստները (ավտոկլավացումից հետո վակուումի օգտագործման դեպքում)): Անհրաժեշտ է անցկացնել ոչ հերմետիկ փաթեթվածքների խոտանման նորմի մանրամասն վերլուծություն: Եթե ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկման ընթացքում արտահոսքերի մակարդակը էականորեն բարձր էր, քան ռուտինային սերիական ասեպտիկ գործընթացի դեպքում խոտանի քանակությունը, դա ցույց է տալիս սովորական սերիական ասեպտիկ գործընթացի դեպքում արտադրանքի որակի դիտարկման և երաշխավորման ոչ բավարար մակարդակը:

 

Սարքավորումների սպասարկումը և փորձարկումները

 

296. Կրիտիկական գազային և օդային օդափոխիչ զտիչների ամբողջականությունը պետք է հաստատել անմիջականորեն կոնտեյների սերիայի՝ արտադրաքով լցնելուց հետո: Եթե ամբողջականությունը պարզվել է խախտված է, անհրաժեշտ է կատարել արտադրանքի այդ սերիայի որակի համար ռիսկի գնահատում: Օդափոխիչ զտիչները կորցնում են իրենց ամբողջականությունը առավել հաճախ քան, արտադրանքի զտման համար օգտագործվող զտիչները, քանի որ սովորաբար դրանք առավել զգայուն են գոլորշային մանրէազերծման գործընթացի ժամանակ ճնշման անկումների նկատմամբ:

297. Պահման և լցման համար նախատեսված ասեպտիկ տարողությունների համար արտադրողն անցկացնում է պարբերական պրոֆիլակտիկ սպասարկում, այդ թվում՝ ասեպտիկ տարողությունների խցվածքների, օղակաձև միջադիրների և դիմապակիների ստուգումը:

298. Բոլոր ասեպտիկ տարողությունները պետք է պարբերաբար փորձարկում են հոսակորուստի հնարավորության մասով (ճնշման կամ վաուումով պահման միջոցով): Եթե օգտագործվում են ապակե ասեպտիկ տարողությունները օգտագործվում են, անհրաժեշտ մշակել հոսակորուստի մասով այլընտրանքային մեթոդ:

 

Սոմատիկ բջիջների կենսաբանական աղբյուրներից արտադրված կամ արտազատված դեղապատրաստուկների սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների արտադրության ասեպտիկ գործընթացը

 

299. Սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների և կենսաբանական աղբյուրներից արտադրված կամ արտազատված առանձին դեղապատրաստուկները (օրինակ՝ կենսաբանական հումքի լիզատները, կիսամաքրված լուծամզուքները) ներկայացնում են արտադրանքների մի խումբ, որոնք չեն կարող մանրէազերծվել զտման միջոցով և պետք է ենթարկվեն ասեպտիկ մանիպուլյացիայի արտադրական ամբողջ գործընթացում:

300. Այդպիսի արտադրանքների ասեպտիկ արտադրական գործընթացում օգտագործվում են փակ համակարգեր (իզոլյատորներ):

301. Բջջային թերապիայի համար կիրառվող սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների համար արտադրության յուրաքանչյուր փուլում մշակումը մասնավորապես բջիջների աճեցման և հավաքման միջև փուլերում վերջնական արտադրանքի ստացում և դրա թողարկում որպես կանոն անցկացվում է կարճ ժամկետներում: Թույլատրվում է դեղապատրաստուկների արտադրական թողարկում և պացիենտների կողմից կիրառում մինչ հայտնի կլինեն այդ պատրաստուկների՝ մանրէազերծության մասով վերջնական արդյունքները:

302. Այն դեպքերում, երբ սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների մանրէազերծության մասով ամփոփիչ փորձարկման արդյունքները հասանելի չեն մինչ դրանց կիրառման պահը, արտադրողը պետք է սահմանի սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների հսկողության և փորձարկման լրացուցիչ միջոցներ: Օրինակ՝ սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների արտադրողի կողմից կարող են կատարվել միջանկյալ արտադրական փուլերում սոմատիկ բջիջների հիման վրա դեղապատրաստուկների մանրէազերծության մասով լրացուցիչ փորձարկումներ (օրինակ՝ արտադրանքի հետ՝ մինչ դրա հավաքելը վերջին մանիպուլյացիայից հետո): Անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ փորձարկումների կատարում, որոնք կարող են բացահայտել արտադրանքի մանրէային աղտոտումը, ինչպես օրինակ՝ միկրոսկոպիկ հետքազոտությունը, ըստ Գրամի գունավորումը (և այլ ներկանյհութերով), ինչպես նաև էնդոտոքսինների մասով փորձարկումների անցկացումը:

303. Փորձարկումների արդյունքները պետք է համապատասխանեն արտադրանքի թողարկումից առաջ կիրառելիության չափանիշներին:

 

XI. Տեղում մաքրման (CIP) և տեղում մանրէազերծման (SIP) գործընթացները

 

Տեղում մաքրումը (CIP)

 

304. Արտադրական հոսքագծի կրիտիկական մակերևույթների վրա նախորդ արտադրանքի, լվացող միջողների և տարրալուծման արգասիքների մնացորդային քանակությունների պարունակությունը չպետք է գերազանցի որոշված սահմանները, որոնք անվտանգ են պացիենտների և անձնակազմի համար:

305. Տեղում մաքրման գործընթացը մշակելիս արտադրողը պետք է հիմնավորի մաքրման գործընթացի պարամետրերը և աղտոտումների մնացորդների պարունակության թույլատրելի սահմանները: Մաքրության չափանիշների սահմանները կախված են այն արտադրանքի բնույթից, որը ընդունվել է արտադրական ցիկլ սըարքավորումների մարումից առաջ և հաշվի են առնում դրա.

ակտիվությունը.

թունայնությունը.

կենսաբանական համատեղելիությունը.

քաղցկեղածնությունը.

մուտագենությունը.

հյուսվածքների զգայունացման նկատմամբ ունակությունը:

306. Տեղում մաքրման մեթոդը ընտրում են հաշվի առնելով մաքրվող սարքավորումների կառուցվածքի առանձնահատկությունները և հեռացվող նյութերի մնացորդների ֆիզիկաքիմիական հատկությունները: Եթե բավարար արդյունավետությամբ արտադրանքի մնացորդների հեռացումը հնարավոր չէ, ապա դրա արտադրությունն անհրաժեշտ է օգտագործել հատուկ առանձնացված սարքավորումներ:

307. Տեղում մաքրման գործընթացի պարամետրերը պետք է ապահովեն սարքավորումների մաքրումը մինչ մաքրության նախաօես սահմանված կիրառելի մակարդակը: Տեղում մաքրման մեթոդը մշակելիս անհրաժեշտ է սահմանել (ըստ անհրաժեշտության) հետևյալ պարամետրերը.

մաքրման համար կիրառվող լվացնող միջոցների տիպը.

լվացնող միջոցների կոնցենտրացիան և ջերմաստիճանը.

լվացնող միջոցների մատուցման համար հոսքի արագությունը և ճնշումը.

համակարգի՝ տեղում մաքրմանը պըատրաստման, տեղում մաքրման գործընթացի կատարման, համակարգի ապաակտիվացման (լվացման) և արտադրանքի հետ շփման մեջ մտնող մակերևույթների դրենավորման (չորացման) ժամանակը.

համակարգի մաքրման ընդհանուր ժամանակը, ներառյալ լվացումը և չորացումը (եթե կիրառելի է).

տեղում համակարգի մաքրման դեպքում խառնիչի աշխատանքի արագությունը և ժամանակը. համակարգի ողողման համար նախատեսված լվացող լուծույթի և ջրի ծավալը. այլ պարամետրեր (անհրաժեշտության դեպքում)։

308. Նույն սարքավորումների վրա մի քանի տարբեր տեսակի արտադրանքներ արտադրելիս անհրաժեշտ է որոշել և գրավոր տեսքով ձևակերպել տեղում մաքրման համար վատագույն դեպքի պայմանների ընտրությունը: Վատագույն դեպքի ընտրությունն իրականացվում է.

ռիսկերի վերլուծության.

տվյալ տեսակի արտադրանքների հետ աշխատանքի առկա սեփական գործնական փորձի.

տվյալ տեսակի արտադրանքների մնացորդների լուծելիության, դժվարահեռացվելիության.

արտադրանքի տվյալ տեսակների ակտիվ դեղագործական բաղադրատարրերի ամենօրյա ազդեցության թույլատրելի մակարդակի, թունավորության, նվազագույն ցերեկային դեղաչափի.

պացիենտների և անձնակազմի անվտանգության վրա ազդող այլ գործոնների հիման վրա:

309. Անհրաժեշտ է սահմանել և գրավոր տեսքով ձևակերպել տեղում մաքրման գործընթացի պարամետրերով հսկողության և կառավարման կատարման մեթոդիկաները:

310. Նմուշառման մեթոդը (մեթոդները) անհրաժեշտ է հիմնավորել՝ հաշվի առնելով սարքավորումների կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև հաշվի առնկելով արտադրանքի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Թույլատրվում է վիզուալ զննության, ողովածքների վերլուծության մեթոդի և լվացման լուծույթների վերլուծության մեթոդի համակցության կիրառումը:

311. Փորձարկումների վերլուծական մեթոդիկաները, ներառյալ վերլուծվող նյութի արտազատման աստիճանը, պետք է վալիդացնել:

312. Տեղում մաքրման գործընթացի արդյունավետության համար կիրառելիության չափանիշները պետք է հիմնված լինեն վերլուծվող նյութի՝ հետագա արտադրան տեսական փոխանցման հաշվարկների վրա: Փոխանցումը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նյութերի մնացորդների հնարավոր բաշխումը լվացման լուծույթի ամբողջ ծավալում և լվացման լուծույցի սկզբնական ծավալում (առաջին անցման էֆեկտ): Կիրառելիության չափանիշները նույնպես պետք է հաշվի առնեն վերլուծվող նյութի թունավորության մասով տվյալները, դրա հայտնաբերման սահմանը և տեղում մաքրման գործընթացի իրականացման հնարավորությունները:

313. Անհրաժեշտ է անցկացնել տեղում մաքրման գործընթացի հսկողություն և մոնիթորինգ: Մաքրման գործընթացի հսկողության արդյունքները և մոնիթորինգը պետք է հաստատեն, որ տեղում մաքրման գործընթացը մշտապես կատարվում է սահմանված պարամետրերի շրջանակներում և ապահովում է տեխնոլոգիական սարքավորումների մաքրության նախապես սահմանված մակարդակը:

314. Տեղում մաքրման գործընթացի մասով գրառումները ներառում են.

մաքրման կատարման ամսաթիվը.

արտադրանքի անվանումը, որն արտադրվել է մինչ տեղում մաքրումը և դրա սերիայի համարը.

տեղում մաքրում անցկացրած օպերատորի (օպերատորների) մասին տեղեկությունները.

տեղում մաքրման ընթացակարգի մասին հաշվետվությունը (տեղում մաքրման գործընթացի պարամետրերը և դրանց պահպանման հաստատումը):

315. Տեղում մաքրման գործընթացի մասով գրառումները կարող են նույնպես ներառել արտադրական հոսքագծի հետ մաքրող միջոցի շփման տևողության մասին տվյալների, արտադրական հոսքագծի նախապես որոշված տեղամասերում չափված ջերմաստիճանի և ճնշման տպում, տագնապի ազդանշանները կամ այլ պարամետրերը (օրինակ՝ լվացող միջոցի և դրա կոնցենտրացիայի առկայության որոշումը): Տեղում մաքրման գործընթացի մասով գրառումները արտադրանքի հաջորդ սերիայի արտադրությանը սարքավորումների թույլտվության մասին որոշում ընդունելու դեպքում:

 

Տեղում մաքրման գործընթացի վալիդացումը

 

316. Տեղում մաքրման գործընթացի վալիդացումը ներառում է գործընթացում կիրառվող սարքավորումների որակավորման անցկացումը և մաքրման ընթացակարգի վալիդացումը: Մոնտաժի փուլերի որակավորման կատարման (IQ) և տեղում մաքրման համակարգի սարքավորումների աշխատելու (ОQ) ժամանակ ստացված տվյալները հաստատվում են մինչ տեղում մաքրման համակարգի սարքավորումների և տեղում մաքրման գործընթացի վալիդացման սկիզբը:

317. Որպես կանոն, տեղում մաքրման գործընթացի համար տեղում մաքրման համակարգի սարքավորումների շահագործման որակավորման փուլը և տեղում մաքրման գործընթացի վալիդացումը անցկացվում է համատեղ: Անհրաժեշտ է անցկացնել մի քանի հաջորդական բարեհաջող սերիաներ (առնվազն, 3) տեղում մաքրման գործընթացի վերարտադրելիության և արդյունավետության հաստատման համար:

318. Տեղում մաքրման գործընթացի վալիդացման կիրառելիության չափանիշները սահմանվում են արտադրողի կողմից հաշվարկների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում տեղում մաքրման գործընթացի վալիդացման մեջ ներառում են տեղում մաքրման գործընթացի՝ մանրէաբանական աղտոտումը հեռացնելու ունակության ստուգումը՝ օգտագործելով վերլուծության տարբեր մեթոդներ (օրինակ՝ մակերևույթից ողողվածքների վերլուծությունը, լվացման լուծույթների վերլուծությունը և այլն): Տեղում մաքրման գործընթացի վալիդացումը պետք է հաստատի, որ տեղում ընթացիկ մաքրումը և սարքավորումների հետագա պահումը կանխում է միկրոօրգանիզմների բազմացումը:

319. Այն արտադրանքի համար, որի մասնագրում ներառված են էնդոտոքսինների պարունակության սահմանները, տեղում մաքրման գործընթացի վալիդացման ժամանակ անցկացվում է սարքավորումներում էնդոտոքսինների պարունակության մակարդակը:

320. Սարքավորումների փոփոխությունները, լվացող միջոցների փոխարինումը, տեղում մաքրման գործընթացի կամ մաքրվող սարքավորումների վրա արտադրվող արտադրանքի պարամետրերի փոփոխությունները գնահատվում են տեղում մաքրման գործընթացի արդյունավետության վրա դրանց պոտենցիալ ներգործության աստիճանով և այդ գործընթացի կրկնակի վալիդացման անհրաժեշտությամբ:

 

Տեղում մանրէազերծումը (SIP)

 

321. Ասեպտիկ լցման մեծ չափսերի սարքավորումները (ռեզերվուարները, բաքերը, ասեպտիկ լցման հոսքագծերը), փոխանցումային հոսքագծերը, զտման համակարգերը կամ ներարկումների համար նախատեսված ջրի պատրաստման համակարգերը, որպես կանոն, մանրէազերծվում են տեղում (insitu): Տեղում մանրէազերծման գործընթացներում մանրէազերծումը կատարվում է մակերևույթների՝ գոլորշու կամ այլ մանրէազերծող ազդանյութերի հետ ուղղակի շփման միջոցով: Չնայած այն բանի, որ տեղում մանրէազերծման մեթոդով ամբողջ արտադրական համակարգը կարող է մանրէազերծվել որպես մեկ ամբողջություն, մանրէազերծման ընթացակարգերի կատարումը պարզեցնելու համար նախընտրելի է բաժանել արտադրական հոսքագիծը մի քանի մասի: Եթե մանրէազերծման ենթարկվում է մեծ արտադրական արտադրական համակարգը՝ այն մի քանի մասի բաժանմամբ, ապա այդ մասերը պետք է վրարծածկվեն միմյանց հետ ապահովելու այն, որ համակարգի բաղադրիչները ճիշտ և արդյունավետ մանրէազերծվեն: Դա կարող է հանգեցնել բարդ հաջորդականությամբ համակարգի խողովակաշարերում կափույրների բացման և փակման կատարման անհրաժեշտությանը: Այդպիսի գործընթացի մեխանիկական կառավարման դեպքում հարկ է նախապես պատրաստել գրավոր տեսքով ձևակերպված ընթացակարգոցշղ առանձին աշխատանքների հաջորդական կատարման մանրամասն նկարագրությունը: Եթե կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպ, ապա ավտոմատ կառավարման համակարգը պետք է նախապես վալիդացնել:

322. Անհրաժեշտ է սահմանել միջոցներ, որոնք երաշխավորում են, որ տեղում մանրէազերծման համակարգի կառավարման ֆունցիաները չեն հանգեցնի տեղում մանրէազերծման կատարված գործընթացի արդյունավետության մասին որոշման սխալական որոշման ընդունումը կանխելու համար տեղում մանրէազերծման գործընթացի պարամետրերի գրառման մեջ սխալի:

323. Օգտագործվող մանրէազերծող ազդանյութը պետք է համատեղելի լինի մշակվող սարքավորումների և ունակ լինի ապահովելու ապահովելու մանրէազերծման հաստատված պարամետրերի դեպքում արտադրողի կողմից հայտարարված մանրէազերծության ապահովման մակարդակը: Անհրաժեշտ է ունենալ մանրէազերծող ազդանյութի՝ միկրոօրգանիզմների վրա տեղային ազդեցություն գործելու ունակությունը հաստատող տվյալներ: Արտադրոհղը պետք է մշակի և գրավոր տեսքով ձևակերպի մանրէազերծող ազդանյութի մասնագիրը, որը ներառում է դրա մաքրության մասով պահանջները:

324. Ի լրումն մասնագրին անհրաժեշտ է ունենալ ակտիվ նյութի անվտանգության անձնագիր (МSDS) և դրան համանման՝ մանրէազերծող ազդանյութի անվտանգության մասով տեղեկատվություն (անձնագիրը և տեղեկատվությունը չեն պահանջվում այն դեպքում, երբ որպես մանրէազերծող ազդանյութը ջրային գոլորշի):

325. Արտադրողը պետք է սահմանի և գրավոր տեսքով ձևակերպի գործընթացի հետևյալ պարամետրերը.

մանրէազերծող ազդանյութի կոնցենտրացիան.

տեղում մանրէազերծման գործընթացի խոնավությունը, ջերմաստիճանը, ճնշումը.

տեղում մանրէազերծման պայմաններում սարքավորումների պահման ժամանակը.

տեղում մանրէազերծման պայմանների կատարումը (օրինակ՝ ապաակտիվացված մանրէազերծող ազդանյութի մշտական տեղակալման, օդափոխիչ զտիչների ամբողջականության փորձարկման, տեղում մանրէազերծման համակարգում դրական ճնշման հսկողության անցկացումը).

տեղում մանրէազերծման համակարգի փչահարման համար մանրէազերծ միջավայրի տիպը, հոսքի ժամանակը, արագությունը, ջերմաստիճանը, որոնք անհրաժեշտ են հավաքելուց հետո տեղում մանրէազերծման համակարգի փչահարման և չորացման համար:

326. Արտադրողը պետք է սահմանի և գրավոր տեսքով ձևակերպի տեղում մանրէազերծման գործընթացի փոփոխական պարամետրերի հսկողության և կառավարման միջոցները:

327. Անհրաժեշտ է սահմանել տեղում մանրէազերծման համար սարքավորումների առավել դժվար տեղամասեր և հաստատել, որ այդ տեղամասերում տեղում մանրէազերծումը բավականի արդյունավետ է մանրէազերծության՝ նախապես սահմանված մակարդակին համապատասխանության ապահովման համար:

328. Տեղում մանրէազերծումից հետո սարքավորումները պետք է պահվեն մանրէազերծ վիճակում մանրէազերծվող համակարգի ամբողջականության պահպանման միջոցով: Մանրէազերծված սարքավորումների՝ մինչ արտադրությունում դրանց օգտագործումը պահաժամն անհրաժեշտ է վալիդացնել:

329. Տեղում մանրէազերծման գործընթացի մշակման, վալիդացման, ընթացիկ մոնիթորինգի և կառավարման յուրաքանչյուր փուլի համար մշակվում և գործնականում կիրառվում են գրավոր տեսքով ձևակերպված ընթացակարգեր: Արտադրողը պետք է պահպանի տեղում մանրէազերծման անցկացման մասին բոլոր գրառումները:

330. Սարքավորումների, մանրէազերծող ազդանյութի, գործընթացի կամ մանրէազերծվող սարքավորումներում մշակվող արտադրանքի պարամետրերի փոփոխությունները պետք է ստանան արտադրողի գնահատականը տեղում մանրէազերծման գործընթացի արդյունավետության վրա դրանց պոտենցիալ ներգործությամբ և տեղում մանրէազերծման գործընթացի կրկնակի վալիդացման անհրաժեշտությամբ:

331. Տեղում գոլորշիով մանրէազերծման մասով ցուցումները բերված են սույն ձեռնարկի հավելված 3-ում:

 

Տեղում մանրէազերծման վալիդացումը

 

332. Նախագծի որակավորման (DQ), տեղում մանրէազերծման համակարգի սարքավորումների մոնտաժի (IQ), գործառման (OQ) արդյունքները պետք է հաստատեն տեղում մանրէազերծման համակարգի պիտանիությունը և սահմանված պարամետրերի շրջանակներում տեղում մանրէազերծման մասնագրված գործընթացը կատարելու ունակությունը: Մոնտաժի որակավորման (IQ) և գործառման որակավորման (OQ) փուլերի կատարման ժամանակ ստացված տվյալները հաստատվում են դեղամիջոցներ արտադրողի կողմից մինչ շահագործման որակավորման (РQ) սկիզբը:

333. Տեղում մանրէազերծման համակարգի առաջնահերթ ֆունկցիաները, որոնց կատարումը պետք է հաստատի արտադրողը տեղում մանրէազերծման գործընթացում օգտագործվող սարքավորումների որակավորման ժամանակ, ներառում է.

մանրէազերծող ազդանյութի մշակումը (եթե կիրառելի է).

մանրէազերծող ազդանյութի մատուցումը մանրէազերծվող սարքավորումներ վերահսկվող և անվտանգ եղանակով.

մանրէազերծվող ազդանյութի բաշխումը մանրէազերծող սարքավորմների ներսում.

սարքավորումների արդյունավետ մանրէազերծման համար պայմանների պահպանումը.

սարքավորումների կոնկրետ տեղամասերում մանրէազերծման պայմանների հսկողությունը.

մանրէազերծող ազդանյութի անվտանգ հեռացումը.

սարքավորումների մանրէազերծ վիճակի պահպանումը:

334. Շահագործման որակավորման (РQ) փուլում մանրէազերծման գործընթացի վերարտադրելիության և արդյունավետության հաստատման համար անհրաժեշտ է անցկացնել տեղում մանրէազերծման գործընթացի հաջորդական բարեհաջող անցավազքերի սերիա (առնվազն 3): Անհրաժեշտ է հաստատել, որ կայուն թեստային միկրոօրգանիզմների նկատմամբ մանրէազերծող ազդանյութի մահաբերությունը բավարար է առնվազն 10-6՝ մանրէազերծության ապահովման մակարդակի հասնելու համար: Թեստային միկրոօրգանիզմների տեսակի ընտրությունը պետք է հիմնված լինի ցիկլի բնութագրերի և վատագույն սցենարի պայմանների վրա: Թեստային միկրոօրգանիզմների տեսակի ընտրության հիմնավորումը ձևակերպվում է գրավոր տեսքով արտադրողի կողմից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 Դեղագործական արտադրության մեջ ասեպտիկ գործընթացների վերաբերյալ ձեռնարկի

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ստերիլ դեղապատրաստուկների արտադրության մեջ ասեպտիկ գործընթացում մեկուսիչների շահագործման վերաբերյալ

 

1. Ստերիլ դեղապատրաստուկների արտադրության մեջ ասեպտիկ գործընթացում (այսուհետ՝ «ասեպտիկ գործընթաց») մեկուսիչների օգտագործումը թույլ է տալիս առանձնացնել մաքուր շինությունների արտաքին արտադրական միջավայրը ասեպտիկ արտադրական հոսքագծից և նվազագույնին հասցնել անձնակազմի ազդեցությունը ասեպտիկ արտադրական հոսքագծի վրա։ Հարկ է, որ դեղապատրաստուկներ արտադրողը (այսուհետ՝ «արտադրող») մեկուսիչ սարքավորման հիմնական պարամետրերը սահմանի մինչև մեկուսիչի նախագծումը՝ հաշվի առնելով դեղապատրաստուկի ազդող նյութի ֆիզիկաքիմիական բնութագրերը և դեղապատրաստուկի արտադրության գործընթացի առանձնահատկությունները։ Հարկ է սահմանել դեղապատրաստուկի արտադրության գործընթացի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում մեկուսիչի և օժանդակող սարքավորման կիրառումը կապահովի դեղապատրաստուկի արտադրության հուսալիությունն ու անվտանգությունը։ Սարքավորման հետ կապված գործընթացի վերահսկման հնարավոր այն կետերի և գործոնների սահմանումը, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ մեկուսիչ համակարգի կամ արտադրանքի որակի վրա, իրականացվում է արտադրողի կողմից՝ ռիսկերի վերլուծության հիման վրա։ Մեկուսիչները, օպերատորի հետ փոխախազդեցության համար նախատեսված միջերեսներն ու օժանդակ սարքավորումները պետք է նախագծվեն այնպես, որ ապահովեն օպերատորի հասանելիությունը աշխատանքային բոլոր գոտիներին՝ չխաթարելով արտադրանքի որակը, օպերատորի անվտանգությունն ու հարմարավետությունը կամ մեկուսիչի ամբողջականությունը։

2. Պատշաճ կերպով նախագծված մեկուսիչը, որն ունի դրական ճնում և տեխնիկական սպասարկման, մշտադիտարկման և հսկողության համապատասխան գործընթացներ, ընթացիկ ասեպտիկ գործընթացի հետ համեմատելիս ունի առավելություն։

3. Արտադրողի կողմից մեկուսիչներ օգտագործելիս հարկ է մշակել ընթացակարգեր՝ կապված դրանց շահագործման առանձնահատկությունների հետ։ Մեկուսիչների սպասարկումն էականորեն տարբերվում է սովորական, ոչ մեկուսիչ ասեպտիկ արտադրական գծերի սպասարկումից։ Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկուսիչ թույլ չի տալիս ապահովել բացարձակ հերմետիկություն, պատշաճ կերպով նախագծված սարքավորման մեջ կարելի է հասնել մեկուսիչի շատ բարձր ամբողջականության և դրա հերմետիկության բավարար աստիճանի։

 

I. Շինությունները

 

4. Մեկուսիչին շրջապատող շինության օդի մաքրությունը պետք է հիմնված լինի մեկուսիչի կառուցվածքի վրա (օրինակ՝ դրանում փոխանցման սարքերի առկայություն), ինչպես նաև ելնելով դրա նպատակային նշանակությունից, մեկուսիչի մեջ նյութերը փոխանցելու համար կատարվող գործողությունների տեսակից և քանակից: Մեկուսիչների համակարգերի շրջակա արտադրական միջավայրը, որպես կանոն, պետք է համապատասխանի Դ դասին։ Ճնշման բացասական անկմամբ մեկուսիչների համար շրջակա արտադրական միջավայր հանդիսացող շինությունների համար հարկ է սահմանել հատուկ պահանջներ։

5. Մանրէազերծության մասով փորձարկումների իրականացման համար նախատեսված մեկուսիչ համակարգերը կարող են տեղադրվել մաքրության մասով չդասակարգված շինության մեջ՝ անձնակազմի սահմանափակ հասանելիությամբ։

 

II. Սարքավորումը 1.

Մեկուսիչների հիմնական տեսակները

 

6. Ասեպտիկ գործընթացում ամենից հաճախ օգտագործվում են փակ և բաց մեկուսիչներ։ Փակ մեկուսիչները շահագործվում են դեղապատրաստուկի՝ արտաքինից՝ օդից կամ այլ աղբյուրներից, կոնտամինացիան բացառելու նպատակով։ Արտադրական շինությունից դուրս եկող օդը, մինչև մեկուսիչ մտնելը, պետք է բարձրարդյունավետ զտիչի (HЕРА զտիչ) միջով զտում անցնի։ Մեկուսիչի մեջ օգտագործվող բոլոր նյութերը պետք է դեկենտամինացում կամ մանրէազերծում անցնեն։ Օպերատորը պետք է գտնվի մեկուսիչից դուրս և աշխատի առանց մեկուսիչի ներսում տեղադրված նյութի հետ անմիջական կոնտակտի։ Աշխատանքային ամբողջ փուլի ընթացքում նյութերի մուտքի և ելքի ժամանակ փակ մեկուսիչները պետք է մնան փակ։

7. Բաց մեկուսիչները նման են փակ մեկուսիչներին՝ բացառության այն բանի, որ դրանցում թույլատրվում է արտադրական գործողությունների շրջափուլի ժամանակ դեպի մեկուսիչ մտնող և դրանից դուրս եկող նյութերի անընդհատ կամ պարբերական փոխանցում։

8. Մեկուսիչին ներկայացվող նախագծային պահանջները ներառում են մեկուսիչի ներքին տարածության ամբողջականության պահպանմանն ուղղված միջոցներ։ Մեկուսիչի փոխանցման սարքերը պետք է պաշտպանված լինեն օդի միաուղղորդված հոսքով և (կամ) դրանցում ավելցուկային ճնշման պահպանման միջոցով։

 

2. Մեկուսիչների կառուցվածքի նյութերը

 

9. Մեկուսիչների կառուցվածքում օգտագործվող նյութերը, այդ թվում՝ միջադիրների նյութերը, օդափոխիչների թիակները, օդափոխման համակարգերը, խողովակաշարերը, դիտման պանելները (պատուհանները), պետք է քիմիականորոն և մեխանիկորեն համատեղելի լինեն ենթադրվող արտադրական գործընթացների, մշակվող նյութերի և մեկուսիչի նախատեսված կիրառման հետ։ Այս նյութերը պետք է համատեղելի լինեն նաև լվացող և դեկոնտամինացնող նյութերի հետ և լինեն լավ մաքրվող։ Մեկուսիչի նյութերն ընտրելիս պետք է հաշվի առնել դրանց՝ կոռոզիայից, դեգրադացիայից, կրակի և ջերմության ազդեցությունից պաշտպանվածության հատկանիշները, եթե դա անհրաժեշտ է։ Անհրաժեշտության դեպքում, հարկ է, որ արտադրողը ստուգի մեկուսիչի օգտագործվող նյութերի ջերմային բնութագրերը, դրանց սորբման և գազազերծիչ հատկանիշները։ Մեկուսիչի դիտման պանելի (պատուհանի) նյութերը պետք է մնան թափանցիկ և կայուն լինեն դրանց թափանցիկության խամրեցում առաջացնող գործոնների նկատմամբ։ Մեկուսիչի ճկուն պատերը պետք է բավարար հաստություն ունենան, որպեսզի դիմակայեն հնարավոր մեխանիկական վնասվածքներին և, միևնույն ժամանակ, պահպանեն ճկունությունը, որը թույլ է տալիս, որպեսզի օպերատորն աշխատի անվտանգ և արդյունավետ։

10. Մեկուսիչին միացված բոլոր օժանդակ համակարգերի կառուցվածքը պետք է կանխի մեկուսիչի կոնտամինացիան միացման և շահագործման ժամանակ։ Մեկուսիչ ներթափանցող բոլոր հեղուկների և խտացված գազերի համար հարկ է կիրառել մանրէազերծող զտիչներ։ Զտիչների ամբողջականությունը կանոնավոր կերպով ստուգվում է և ժամանակին կատարվում է դրանց փոխարինում։ Վակուումային համակարգերը (առկայության դեպքում) պետք է հագեցած լիեն օդի հակառակ հոսքը կանխող սարքերով։ Ստուգվում են մեկուսիչի մեջ օժանդակ համակարգերի հասանելիության բոլոր կետերը՝ բացառելու համար դրանց մոտակայքում արտահոսքը և օդի հակառակ հոսքը։

 

3. Օդի նախապատրաստման համակարգը

 

11. Օդափախանակման արագությունը (բազմապատիկությունը) պետք է ընդունելի լինի մեկուսիչի նախատեսված կիրառության համար։ Այն պետք է ապահովի մեկուսիչի օդափոխումը, ինչը թույլ է տալիս խուսափել դրա մեջ աերոզոլային մասնիկների, այլ աղտոտումների կուտակումից և թույլ է տալիս իրականացնել ջերմության հեռացում։

12. Ասեպտիկ գործընթացի մեկուսիչներում, որպես կանոն, օգտագործում են մաքրված (ստերիլ) օդի միաուղղորդված հոսք։ Անհրաժեշտ է հաստատել, որ մեկուսիչի մեջ օդային հոսանքների ուղղությունը նպաստում է մեկուսիչի ներքի արտադրական օդային միջավայրի մաքրության պահպանմանը։

13. Մեկուսիչի մեջ օդի մաքրությունը պետք է համապատասխանի մեկուսիչը օգտագործողի բնութագրերով նախապես սահմանված պահանջներին։ Օդը պետք է, առնվազն, զտվի բարձրարդյունավետ զտիչների միջով։ Մեկուսիչի կրիտիկական արտադրական գոտին պետք է համապատասխանի հագեցվածության և շահագործման վիճակում մաքրության A դասին՝ ըստ մասնիկների, որոնց չափսը հավասար կամ ավելին է, քան 0,5 մկմ։ Մեկուսիչի մեջ տեղադրված օդային զտիչները պետք է պարբերաբար սպասարկվեն և փոխարինվեն։

14. Օդի մշակման համակարգը պետք է ապահովի մեկուսիչի ներսում շրջակա արտադրական միջավայրի անհրաժեշտ պայմանները։ Անհրաժեշտ է վերահսկել ջերմաստիճանի և խոնավության պահպանման համապատասխանությունը ընդգրկույթներին, որոնք պիտանի են հստակ տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար, որոնցում մեկուսիչներ են օգտագործվում։ Մեկուսիչների օգտագործման տարբեր փուլերի համար այս ընդգրկույթները կարող են տարբերվել (օրինակ՝ աշխատանք, կենսաբանական դեկոնտամինացիա և այլն)։

15. Մեկուսիչի ներքին տարածք երկրորդ անգամ ներթափանցելիս մեկուսիչի մեջ շրջանառվող օդը պետք է զտում անցնի՝ առնվազն բարձրարդյունավետ զտիչի միջով։

 

4. Ճնշման տատանման ապահովումը

 

16. Մեկուսիչների մեծ մասը շահագործվում են բարձր ճնշման պայմաններում։ Մեկուսիչի ներքին տարածության և շրջակա արտադրական միջավայրի միջև ճնշման դրական տատանումը, որպես կանոն, գտնվում է 17,5-ից 50,0 Պա ընդգրկույթում և արտադրողի կողմից հաստատվում է մեկուսիչը որակելիս։ Ճնշման տատանումը պետք է սահմանել, երբ մեկուսիչը հագեցած է և շահագործվում է։ Եթե մեկուսիչի աշխատանքի արդյունավետությունը կախված է ճնշման տատանումից, ապա պետք է ապահովել ճնշման տատանման հսկողության իրականացումը առնվազն մեկուսիչի աշխատելու ընթացքում և դրա կենսաբանական դեկոնտամինացիայի ժամանակ, ինչպես նաև նախատեսել վթարային ազդանշանի առկայություն մեկուսիչի մեջ։ Տագնապի ազդանշանի հնչելը կամ նախազգուշազնող այլ սարքերի միանալը պետք է օպերատորին տեղեկացնեն, որ ճնշման տատանման ցուցանիշները դուրս են եկել թույլատրելի սահմաններից։

17. Ճնշման բացասական տատանումը սովորաբար օգտագործվում է մեկուսիչներում վտանգավոր նյութեր մշակելիս։

18. Մեկուսիչի և դրան անմիջապես կից սարքավորման (օրինակ՝ չոր ջերմությամբ պահարանի) միջև ճնշման տատանումը պետք է ատեստավորվի։

 

5. Օպերատորի հետ կոնտակտի տարածքի սարքավորումը

Մուտքի սարքերը և փոխանցման սարքերը

 

19. Տեխնոլոգիական գործընթացները, արտադրանքի կամ գործիքների հետ իրականացվող աշխատանքները կառավարելու համար մեկուսիչի ներսում օգտագործվում են մուտքի սարքեր և փոխանցման սարքեր։ Տեխնոլոգիական գործընթացների կառավարման աշխատանքները կարող են իրականացվել ձեռքով կամ ավտոմատ սարքերի միջոցով։ Տեխնոլոգիական գործընթացի՝ ձեռքով կառավարման սարքերը բաղկացած են հետևյալից՝

ա) երկարացված ձեռնոցներ,

բ) ձեռնոցային համակարգ (օրիանկ՝ ձեռնոցներ, թևքեր, մանժետով օղակներ),

գ) կիսակոստյումներ կամ համանման սարքեր, որոնք ապահովում են օպերատորի մուտքը մեկուսիչի աշխատանքային գոտի։

Տեխնոլոգիական գործընթացների կառավարման համար կարող են օգտագործվել նաև հեռակառավարմամբ մանիպուլյատորներ։

 

«Ձեռնոց-թևք» հանգույցներ

 

20. «Ձեռնոց-թևք» հանգույցները կառուցվում են այնպես, որ կարողանան ապահովել աշխատանքի ընթացքում օպերատորի ճկունությունն ու ազատ շարժունակությունը և լինեն կայուն պատռվածքների և ծակոտվելու նկատմամբ։ «Ձեռնոց-թևք» հանգույցների նյութերը պետք է համատեղելի լինեն մաքրման և դեկոնտամինացման նյութերի հետ։ Արտադրողը պետք է պարբերաբար (կախված օգտագործման հաճախականությունից) ստուգի մեկուսիչի «ձեռնոց-թևք» հանգույցի ամբողջականությունը։

21. Օպերատորը կարող է օգտագործել կրկնակի ձեռնոցներ, որպեսզի նվազագույնին հասցնի պատռվածքներ և անցքեր առաջանալու հավանականությունը, որը կարող է հանգեցնել մեկուսացնող համակարգի կոնտամինացման, ինչպես նաև հիգենիկ նպատակներով։ Կրկնակի ձեռնոցները ներառում են օպերատորի կողմից կրելու համար նախատեսված լրացուցիչ ձեռնոցների կրում, որոնք տեղակայված են մեկուսիչի ձեռնոցների տակ։

22. Եթե մեխանիկական պաշտպանության նպատակով օպերատորը երկրորդ զույգ ձեռնոցը հագնում է մեկուսիչի ձեռնոցի վրայից, ապա այս ձեռնոցները պետք է պատրաստված լինեն տեխնոլոգիական գործընթացին համապատասխան նյութից և մանրէազերծվեն վալիդացված գործընթացներին համապատասխան։

 

Օպերատորի կոստյում (կիսակոստյում)

 

23. Օպերատորի կոստյումի (կիսակոստյումի) կառուցվածքը պետք է ապահովի օպերատորի հարմարավետությունը, ճկունությունն ու շարժումների ազատությունը աշխատանքի ժամանակ։ Օպերատորի կոստյումը (կիսակոստյումը) պետք է լինի պատռվածքների և ծակվելու նկատմամբ կայուն և համատեղելի դրա մաքրման և դեկոնտամինացիայի համար կիրառվող նյութերի հետ։ Օպերատորի կոստյումը (կիսակոստյումը)՝ ներառյալ ձեռնոցները, պետք է պարբերաբար (կախված օգտագործման հաճախականությունից) ստուգում անցնեն դրանց ամբողջականության մասով։

24. Պետք է կանոնավոր կերպով մաքրելօպերատորի կոստյումի (կիսակոստյումի) արտաքին մակերեսը, որը շփվում է մեկուսիչի ներսի օդի հետ, և կոստյումի (կիսակոստյումի) ներքին մակերեսը (ելնելով հիգիենայի պահանջներից)։

 

Փոխանցման սարքերը (համակարգերը)

 

25. Մեկուսիչի դեկոնտամինացված վիճակի ամբողջականության պահպանման վրա կարող է ազդել դրա փոխանցման սարքի կառուցվածքը, քանի որ դեղապատրաստուկների սերիայի արտադրության ժամանակ իրականացվում է նյութերի բազմանգամյա փոխանցում։ Ճիշտ ընտրված փոխանցման սարքը պետք է թույլ տա կանխել ցանկացած աղտոտման ներթափանցման ռիսկը մեկուսիչի ներքին տարածք։

26. Արտադրանքի կամ գործընթացի համար աղտոտման ռիսկ առաջանալու դեպքում նյութերի փոխանցումը դեպի մեկուսիչ կատարվում է բարձրարդյունավետ զտիչների միջով զտված օդի միաուղղորդված տեղային հոսքի պաշտպանության ներքո։

27. Փոխանցման սարքերը չպետք է վատթարացնեն մեկուսիչի բնութագրերը։ Աղտոտումների ներթափանցման ռիսկը նվազեցնելու համար նախատեսված «չափազանց փոքր» տեսակի փոխանցման սարքերով կամ համանման սարքերով մեկուսիչները պետք է շահագործվեն բավարար ավելցուկային ճնշման պայմաններում։

28. Անհրաժեշտ է նախատեսել, որ փոխանցման սարքն ունենա բլոկավորում, որը կբացառի էլեկտրաէներգիան անջատելիս օպերատորի և նյութերի մուտքը դեպի մեկուսիչ։

29. Մեկուսիչի շահագործման ժամանակ հսկիչ սարքավորում օգտագործելիս այդ սարքավորման միացման համար անհրաժեշտ է ապահովել մուտքի կետերի առկայությունը՝ առանց այդ սարքավորումն ամբողջությամբ մեկուսիչի տարածք տեղավորելու։ Մուտքերի այդպիսի կետերի քանակը պետք է լինի նվազագույն։

30. Փոխանցման սարքերը պետք է ապահովեն դյուրակիր կամ շարժական սարքավորումների միացումը (կցվանքը) մեկուսիչին՝ չխաթարելով մեկուսիչի ներքին արտադրական միջավայրի մաքրությունը։ Անհրաժեշտ է փոխանցման սարքերը դեկոնտամինացնել (մաքրել) մինչև նյութերի փոխանցման գործընթացի սկսելը։ Օպերատորները նյութերը տեղափոխում են՝ պահպանելով աշխատանքի ասեպտիկ տեխնիկան, որպեսզի խուսափեն փոխանցման սարքի հնարավոր աղտոտումից և վնասումից։ Մեկուսիչի ներսում աշխատատելու համար անհրաժեշտ դյուրակիր և շարժական սարքավորումները պետք է ունենան այնպիսի կառուցվածք, որը թույլ կտա իրականացնել դրա մաքրման և (կամ) մանրէազերծման ընթացակարգերը։

31. Թափոնների համար նախատեսված կոնտեյներները պետք է ունենան այնպիսի կառուցվածք, որը կապահովի, որպեսզի թափոնները հետ չընկնեն մեկուսիչի մեջ և մեկուսիչի ներքին տարածքը չաղտոտվի դրանք հեռացնելիս։

 

6. Մեկուսիչների սպասարկումը

 

32. Մուտքի սարքերի (ձեռնոցների, կոստյումների (կիսակոստյումների)) և փոխանցման սարքերի կիրառումն ուղեկցվում է մեկուսիչի ներքին միջավայրի կոնտամինացիայի բարձր ռիսկով, այդ իսկ պատճառով դրանք պարբերաբար ստուգվում են։ Անհրաժեշտ է պարբերաբար մշակել ներկառուցված ձեռնոցների ներքին մակերեսը։

33. Օդային զտիչները ստուգվում են դրանք տեղադրելիս և պարբերաբար՝ դրանք շահագործելիս։ Զտիչների փորձարկումը պետք է ներառի զտիչի ամբողջականության ստուգումը և օդի հոսքի արագությունը։

34. Մեկուսիչների կանխարգելիչ սպասարկումը, այդ թվում՝ չափումների միջոցների տրամաչափարկումը, անհրաժեշտ է պլանավորել, իրականացնել և փաստաթղթերով ձևակերպել՝ մեկուսիչի անվտանգության վերաբերյալ ընթացակարգերին և ցուցումներին համապատասխան։

 

III. Անձնակազմի (օպերատորների) պատրաստումը

 

35. Անհրաժեշտ է, որ արտադրողը գրավոր ձևով մշակի, հաստատի, ձևակերպի և կիրառի անձնակազմի վերապատրաստման համար նախատեսված հատուկ ծրագիր։ Անձնակազմի վերապատրաստման համար նախատեսված ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

անձնակազմի կողմից ձեռնոցների և կոստյումների (կիսակոստյումների) պատշաճ օգտագործում.

ձեռնոցների, կոստյումների (կիսակոստյումների) և հենց մեկուսացնող համակարգի դեկոնտամինացում.

ձեռնոցների, կոստյումների (կիսակոստյումների) և հենց մեկուսացնող համակարգի ամբողջականության փորձարկում.

նյութերի փոխանցումը դեպի մեկուսիչ և մեկուսիչից.

սարքավորումների աշխատանք, անձնակազմի՝ արտադրական գործընթացի մշտադիրատկման հետ կապված գործողություններ և սարքավորումների սպասարկման ընթացակարգեր.

մաքրման և դեկոնտամինացման համար օգտագործվող միջոցների անվտանգություն և էրգոնոմիկայի հետ կապված հարցեր.

մաքրման և դեկոնտամինացման համար օգտագործվող միջոցների ֆիզիկաքիմիական հատկանիշներ, այդ միջոցների պահպանման համար կիրառվող մեթոդներ և դրանց հետ վարվելու կարգ.

դեկոնտամինացման միջոցների համար աերոզոլի գեներատորի օգտագործում.

ասեպտիկ գործընթացին առնչվող այլ ընթացակարգեր։

 

IV. Մեկուսիչների մաքրումը և դեկենտամինացումը կենսաբանական աղտոտումից

 

36. Մեկուսիչի ներքին մակերեսը և փոխանցման սարքերը պետք է կենսաբանական աղտոտումից մաքրել և ենթարկել դեկոնտամինացման՝ արտադրողի կողմից սահմանված պարբերականությամբ։ Մակերեսների մաքրման և դեկոնտամինացման գործընթացները պետք է մանրամասն ուսումնասիրվեն արտադրողի կողմից և վալիդացվեն վատագույն սցենարի պայմանների համար որոշված մեկուսիչի հատվածներում աղտոտումների մնացորդների քանակի՝ նախատեսված քանակապես բնութագրված և վերարտադրելի նվազեցման նպատակով։ Տեղում մաքրման ավտոմատացված ընթացակարգը համարվում է գերադասելի՝ համեմատած ձեռքով մաքրման մեթոդների՝ պայմանավորված մեծ հուսալիությամբ և անվտանգությամբ։

37. Արտադրողի կողմից մաքրման համար ընտրված միջոցը պետք է համատեղելի լինի մեկուսացնող համակարգում օգտագործվող բոլոր նյութերի (այդ թվում՝ ձեռնոցների, միջոդիրների, մեկուսիչի ներքին մակերեսների և այլնի) հետ։ Կենսաբանական աղտոտումից դեկոնտամինացման ընթացակարգը սկսելուց առաջ պետք է ապահովել լվացող միջոցի մնացորդների հեռացումը մինչև տրված մակարդակը։

38. Կենսաբանական աղտոտումից դեկոնտամինացման համար արտադրողի կողմից ընտրված միջոցը պետք է՝

համատեղելի լինի մեկուսիչի բոլոր նյութերի, մաքրման համար նախատեսված միջոցի հետ.

համապատասխանի գործընթացի նպատակային նշանակությանը.

պահպանի արդյունավետությունը բեռնման համար տրված ծավալի և կազմաձևի պայմաններում և մեկուսիչի ներքին միջավայրի կենսաբանական աղտոտման տեսքով.

Կենսաբանական աղտոտումից դեկոնտամինացման համար առավել տարածված միջոց է ջրածնի պերօքսիդը՝ գոլորշու վիճակում։ Դեկոնտամինացման համար այլ համապատասխան նյութեր կարող են լինել պերօքսիքացախաթթուն (պերքացախաթթու), քլորի երկօքսիդը և օզոնը։ Դեկոնտամինացիայի համար նյութ ընտրելիս պետք է գնահատել անձնակազմի համար դրա անվտանգությունը։ Դեկոնտամինացիայի համար նախատեսված նյութերի անվտանգության անձնագերը պետք է հասանելի լինեն անձնակազմի համար։

39. Դեկոնտամինացիայի համար նախատեսված նյութը սովորաբար մղվում է դեպի մեկուսիչ աերոզոլի գեներատորի (օրինակ՝ հեղուկ ջրածնի պերօքսիդը բերվում է գորլորշանման վիճակի) օգտագործմամբ: Էքսպոզիցիայի ժամանակահատվածի ավարտից հետո դեկոնտամինացիայի համար նախատեսված նյութը պետք է մեկուսացնող համակարգից հեռացվի մեխանիկական եղանակով կամ բարձրարդյունավետ զտիչների միջով զտված մաքոր օդը մեկուսացնող համակարգի մեջ փչելով։ Մեկուսացնող համակարգի օդավորման ժամանակը պետք է լինի վալիդացված և սահմանված՝ ելնելով դեկոնտամինացման համար նախատեսված միջոցի մնացորդների պարունակության թույլատրելի սահմանաչափի նշանակություններից։ Քանի որ հնարավոր է դեկոնտամինացման համար նախատեսված միջոցի ներթափանցումը մեկուսացնող համակարգի նյութի մեջ դեպի մեկուսիչի արտադրական գոտու օդ հաջորդական դեսորբմամբ, ապա դա անհրաժեշտ է հաշվի առնել ադավորման ժամանակը սահմանելիս։

40. Կենսաբանական աղտոտումներից դեկոնտամինացման համար նախատեսված նյութի մնացորդները պետք է հեռացվեն մինչև տրված մակարդակը դեկոնտամինացիայի ավարտից հետո։

 

V. Մեկուսիչների կիրառմամբ արտադրության ասեպտիկ գործընթացի վալիդացումը

 

41. Ընդհանուր առմամբ մեկուսիչների կիրառմամբ արտադրության ասեպտիկ գործընթացի վալիդացումն իր մեջ ներառում է նախագծի, մոնտաժման, գործառման և շահագործման որակավորումը։ Մեկուսիչների կիրառմամբ ասեպտիկ գործընթացի վալիդացումը պետք է հաստատի, որ ասեպտիկ գործընթացը մշտապես համապատասխանում է տրված պահանջներին։ Մեկուսիչների կիրառմամբ ասեպտիկ գործընթացի վալիդացումն իր մեջ ընդգրկում է հետևյալի վալիդացումը՝

սարքավորումների և նյութերի փոխացում.

սնուցող միջավայրի կշռածրարման (լցման) միջոցով տեխնոլոգիական գործընթացի նմանակում.

հստակ ժամանակահատվածում մեկուսիչի ամբողջականության պահպանում։

 

VI. Մեկուսիչների վիճակի ընթացիկ մշտադիտարկումն ու հսկողությունը

 

1. Ամբողջականության պահպանումը

 

42. Արտադրողը պետք է պարբերաբար ստուգի մեկուսիչի համակարգի ամբողջականության պահպանվածությունը ժամանակային կանոնավոր դադարներով և կենսաբանական աղտոտվածությունից մեկուսիչը դեկոնտամինացնելու յուրաքանչյուր գործընթաց իրականացնելուց առաջ։ Ձեռնոցների, կոստյումների և մեկուսիչների ամբողջականությունը պետք է ստուգել ժամանակային կանոնավոր դադարներով՝ փորձարկումների համապատասխան վալիդացված մեթոդների կիրառմամբ։ Ամբողջականության պահպանումը կարելի է ստուգել միկրոկենսաբանական և (կամ) ֆիզիկական մեթոդների օգտագործմամբ։

 

2. Շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկումը

 

43. Պետք է ապահովել օդի նախապատրաստման համակարգի աշխատանքի ցուցանիշների մշտական մշտադիտարկումը առնվազն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ճնշման տատանումը և աերոզոլային մասնիկների պարունակությունն արտադրական գոտու օդում։ Մշտադիտարկման հաճախականությունը պետք է հիմնված լինի վալիդացիոն փորձարկումների արդյունքների վրա։ Խորհուրդ է տրվում իրականացնել օդի նախապատրաստման համակարգի աշխատանքի ցուցանիշների մշտական մշտադիտարկում՝ այդ համակարգի պատշաճ աշխատանքը պահպանելու համար։ Մշտադիտարկման ենթարկվող բոլոր պարամետրերը պետք է գրառվեն։ Անհրաժեշտ է ունենալ զգուշացման համակարգ, որը կահազանգի օդի նախապատրաստման համակարգի աշխատանքային պարամետրերի՝ սահմանված շեմերից դուրս գալու մասին։

44. Միկրոկենսաբանական մշտադիտարկումը պետք է անցկացվի համաձայն սահմանված ժամանակացույցի՝ պահպանելով նմուշառման տեղանքի սխեման, ինչպես սահմանվել էր մեկուսացնող համակարգի վալիդացման և ամենօրյա շահագործման ժամանակ։ Նմուշառման տեղանքներն իրենց մեջ ներառում են մեկուսիչի ներսի մակերեսը, ձեռնոցները, ինչպես նաև այն առարկաները, որոնք տեղադրվում են մեկուսիչի ներսում։ Միկրոօրգանիզմեր հայտաբերելու դեպքում արտադրողն իրականացնում է ուսումնասիրություն և իրականացնում շտկման նպատակով գործողություններ։ Ուսումնասիրության արդյունքները ձևակերպվում են գրավոր տեսքով։

45. Սնուցող միջավայրը, որն օգտագործվում է միկրոկենսաբանական մշտադիտարկման համար այն մեկուսիչի ներսում տեղադրելիս, պետք է ապահովի այն միկրոօրգանիզմների հատկորոշված շտամների աճը, որոնք կարող էին մնալ դեկոնտամինացման գործընթացից հետո։

 

3. Կենսաբանական աղտոտումներից դեկոնտամինացման գործընթացի մշտադիտարկումը

 

46. Անհրաժեշտ է, որպեսզի արտադրողը մեկուսացնող համակարգի նախապես ընտրված կետերում դեկոնտամինացիայի սովորական փուլի համապատասխան պարամետրեր (օրիանկ՝ դեկոնտամինացիայի համար ագենտի ջերմաստիճանը, խոնավությունը, կոնցենտրացիան) սահմանի։

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 Դեղագործական արտադրության մեջ ասեպտիկ գործընթացների վերաբերյալ ձեռնարկի

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ստերիլ դեղապատրաստուկների արտադրության մեջ ասեպտիկ գործընթացի մոդելավորման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ստերիլ դեղապատրաստուկների արտադրության մեջ ասեպտիկ գործընթացում (այսուհետ՝ «ասեպտի գործընթաց») տեխնոլոգիական գործընթացների պատշաճ իրականացման հնարավորությունները գնահատելու համար օգտագործում են ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեկ կամ մի քանի անցկացում։ Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը նմանակում է ասեպտիկ գործընթացի իրականացումը իրական պայմաններում՝ արտադրանքի և բաղադրիչների մանրէազերծման փուլից մինչև առաջնային փաթեթվածքի հերմետիկացման փուլ (ինչպես նաև հետագա ցանկացած գործընթաց (փուլ), որը կատարվում է առաջնային փաթեթվածքի հերմետիկացումից հետո, որոնք կարող են ազդել առաջնային փաթեթվածքի ամբողջականության և հերմետիկության պահպանման վրա)՝ մոդելավորման ժամանակ ստերիլ արտադրանքը փոխարինելով միկրոկենսաբանական սնուցող միջովայրով։

2. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը, որպես կանոն, իր մեջ ներառում է բաց սնուցող միջավայրի կոնտակտի փուլը սարքավորման, առաջնային փաթեթվածքի մեկերեսների հետ, կրիտիկական արտադրական գոտու շրջակա միջավայրի հետ, ինչպես նաև անձնակազմի կողմից այդ կոնտակտի ընթացքում տեխնոլոգիական գործընթացներին միջամտելը, որպեսզի հնարավորինս հստակ նմանակվի նույնանման ազդեցությունը, որին պետք է ենթարկվի արտադրանքը ռուտինային արտադրության գործընթացում։ Դրանից հետո ասեպտիկ գործընթացի արդյունքները ենթարկվում են վերլուծության, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե դեղապատրաստուկի առաջնային փաթեթվածքների որ տոկոսը կարող է լինել կոնտամինացված ասեպտիկ գործընթացի իրական գործարկման ժամանակ։

3. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը թույլ չի տալիս ստանալ արտադրանքի կոնկրետ սերիայի անմիջական ստերիլության վերաբերյալ տեղեկություններ։ Ասեպտիկ գործընթացի մոդելավորման՝ ընդունելիության չափորոշիչներին չհամապատասխանող արդյունքները պարտադիր կերպով չեն մատնանշում այդպիսի մոդելավորումից առաջ արտադրված արտադրանքի որևէ կոնկրետ սերիայի համար ստերիլության խնդիրը։ Այս անհամապատասխանությունը ցուցանիշ է համարվում այն բանի, որ ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ տեղի է ունեցել ինչ-որ իրադարձություն, որը հանգեցրել է արտադրանքի մեկ կամ մի քանի առաջնային փաթեթվածքների կոնտամինացիայի։ Նույն կերպ, կոնտամինացիայի բարձր ռիսկ ունեցող ասեպտիկ գործընթացում որևէ տեխնիկայի կամ գործելակերպի միջոցով ցանկացած շտկման նպատակով միջամտության հաջող իրականացում դրա մոդելավորման ժամանակ ինքնին չի արդարացնում տվյալ շտկման նպատակով միջամտության օգտագործումը կամ ռուտինային արտադրության գործընթացում այդպիսի շտկման նպատակով միամտության ընդունելիությունը։ Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը համարվում է ստերիլ արտադրանքի արտադրության ժամանակ արտադրական փուլերն իրականացնելիս կոնտամինացիայի (աղտոտման) ռիսկի գնահատման համար կիրառվող գործիքներից մեկը։

 

II. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման հիմնական սկզբունքները

 

1. Մոդելավորումների քանակը և հաճախականությունը

 

4. Ասեպտիկ գործընթացի համար իրականացվող մոդելավորման քանակի և տեսակների ընտրությունը պետք է հիմնված լինի ռիսկի, արտադրական գործընթացի հետ կապված կոնտամինացիայի (աղտոտման) գնահատման կամ արտադրական գործընթացում ներդրված զգալի փոփոխությունների վրա։ Ռիսկերի գնահատման գաղափարի տեղանկյունից՝ արտադրական նոր տեղանքները և արտադրական նոր գործընթացները պետք է դիտարկել տարբեր կողմերից։

5. Արտադրական հրապարակում նոր օբյեկտի կամ արտադրական գործընթացի համար ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրականացվում է արտադրական գործընթացի վալիդացման մասով ընդհանուր միջոցառումների շրջանակներում։ Ասեպտիկ գործընթացի նախնական մոդելավորուը, որպես կանոն, իրականացվում է հետևյալ համալիր աշխատանքներն ավարտելուց հետո՝

սարքավորումների և շինությունների որակավորում.

մանրէազերծման գործընթացների վալիդացում.

դեկոնտամինացիայի ընթացակարգերի ներդրում.

անձնակաձմի նախապատրաստում և զգեստափոխման ընթացակարգի ատեստավորում.

արտադրողի կողմից շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկման ծրագրերի և ընթացակարգերի մշակում.

արտադրողի կողմից ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում։

6. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումների քանակը որոշելու համար կարելի է օգտվել ռիսկերի կառավարման մեթոդներից։ Տվյալ տեխնոլոգիական օբյեկտի, կշռածրարման կամ ասեպտիկ արտադրական գործընթացի գծերի համար պետք է անցկացվի ասեպտիկ գործընթացի առնվազն 3 հաջորդական հաջող մոդելավորում։ Ասեպտիկ գործընթացի հաջորդական կրկնակի մոդելավորումները պետք է իրականացնել առնվազն 6 ամիսը մեկ անգամ։ Ռիսկի վերլուծության մեթոդների կիրառման հիման վրա կարող է պահանջվել ասեպտիկ գործընթացի լրացուցիչ մոդելավորման իրականացում՝ տեխնոլոգիական ընթացակարգերում, ռուտինային արտադրական գործելակերպում կամ սարքավորումների կազմաձևում ներդրված փոփոխությունները գնահատելիս։

7. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումների անհրաժեշտ քանակը որոշելիս արտադրանքի՝ աղտոտումից հուսալիորեն բաժանանումն ու դրա պաշտպանվածության բարձր մակարդակն ապահովող մեկուսիչների համար կարող է կիրառվել ավելի ճկուն մոտեցում։

 

2. Վատագույն սցենարի պայմանների մոդելավորումը

 

8. Դեղագործական գործընթացները վալիդացնելիս լայնորեն կիրառվում է վատագույն սցենարի պայմանների մոդելավորման մեթոդը՝ ասեպտիկ գործընթացի իրականացումը ընդունելի աշխատանքային ընդգրկույթի եզրային արժեքների պահպանման պայմաններում։ Վատագույն սցենարի պայմանների մոդելավորման ժամանակ ասեպտիկ գործընթացի ընդունելի արդյունքների ստացումը հնարավորություն է տալիս հնարավորինս մեծ հավանականությամբ հաստատել համակարգի հուսալիությունը ասեպտիկ գործընթացի սովորական պայմաններում։ Վատագույն սցենարի պայմանների մոդելավորումը չի նշանակում ասեպտիկ գործընթացի արհեստական պայմանների ստեղծում, որոնք գերազանցում են դրա ընդգրկույթի առավելագույն թույլատրելի եզրային արժեքները և (կամ) պայմանները, որոնք կարող են հանգեցնել աշխատանքի խաթարման կամ համակարգի խափանման։ Վատագույն սցենարի պայմանները տատանվում են՝ կախված վալիդացվող գործողությունների տեսակից կամ աղտոտման ռիսկի գնահատումից։ Օրինակ՝ արտադրական գոտիների միջև անձնակազմի տեղափոխման հնարավորությամբ ասեպտիկ գործընթացում վատագույն սցենարի պայմանների մոդելավորումն իրականցվում է արտադրական շրջափուլի ընթացքում առավելագույն թվով անձնակազմի ընդգրկմամբ, քանի որ անձնակազմի կողմից զգեստափոխման գործողությունը համարվում է ասեպտիկ գործընթացում միկրոբիոլոգիական աղտոտման հիմնական աղբյուրը։ Միևնույն ժամանակ, ավելի քիչ թվով անձնակազմի ընդգրկմամբ ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացումը կարող է նպատակահարմար լինել աղտոտման բորձր ռիսկով տեխնոլոգիական գործընթացների վալիդացման համար՝ կապված ոչ մեքենայացված (ձեռքով իրականացվող) գործողությունների հետ, քանի որ հանգեցնում է ասեպտիկ գործընթացի ժամանակ օպերատորների ավելի ինտենսիվ շարժմանը։

9. Վատագույն սցենարի պայմանների մոդելավորման այլ օրինակներ կարող են իրենց մեջ ներառել հետևյալը՝

շինության (սարքավորման) օգտագործում սանիտարական մշակման (մանրէազերծման) ավարտից հետո առավելագույն ժամանակ անց (մաքրումից հետո պահման ժամանակ).

ավելի մեծ չափսի կոնտեյների համար կշռաչափման ամենացածր արագության օգտագործում (արտադրանքի առավելագույն էքսպոզիցիան շրջակա արտադրական միջավայր).

ավելի փոքր չափսի կոնտեյների համար կշռաչափման ամենաբարձր արագության օգտագործում (կոնտեյների սպասարկման բարդություն)։

10. Վատագույն սցենարի պայմանները, որոնք ընտրվել են ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեջ ներգրավվելու համար, պետք է սահմանվեն նախապես՝ տեխնոլոգիական գործառնությունների բնութագրերի ուսումնասիրության հիման վրա։ Անհրաժեշտ է վատագույն սցենարի համապատասխան պայմանները նույնականացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների գնահատում իրականացնելու միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան փոփոխականների ընդունելի ընդգրկույթները և ասեպտիկ արտադրական գործընթացի վրա դրանց բացասական միկրոկենսաբանական ազդեցության հավանականությունը։ Այդպիսի գնահատման ընթացքում անհրաժեշտ է կիրառել ռիսկերի կառավարման սկզբունքները։ Այդպիսի գնահատման արդյունքներում անհրաժեշտ է նշել որպես վատագույն սցենարի պայմաններ ընտրված փոփոխականների նշանակությունը և հիմնավորել յուրաքանչյուր փոփոխականի ընտրությունը։

 

3. Ռիսկի գնահատումը

 

11. Արտադրանքի աղտոտման վտանգը, որը կապված է ասեպտիկ գործընթացի հետ, կայանում է ոչ ստերիլ դեղապատրաստուկի բացթողնման հնարավորության կամ պիրոգեններ պարունակող դեղապատրաստուկի բացթողնման հնարավորության մեջ։ Ասեպտիկ գործընթացի համար ռիսկի գնահատումը կարող է անցկացվել հետևյալ նպատակներով՝

ա) ասեպտիկ գործընթացի և միջամտությունների տեխնոլոգիական փուլերի որոշում, նույնականացում և գնահատում, որոնց դեպքում արտադրանքի ստերիլության ապահովման վրա բացասական ազդեցության հավանական ռիսկ կա.

բ) վատագույն սցենարների պայմանների որոշում՝ կախված կոնտեյների չափսից, հոսքագծի կազմաձևից, հոսքագծի աշխատանքի արագությունից, հոսքագծի շահագործման պայմաններից, արդյունաբերական սերիայի չափից:

12. Ռիսկի գնահատումը պետք է ձևակերպվի գրավոր և փոխանցվի արտադրական գործընթացի, այդ թվում՝ որակի բաժնի շահագրգիռ կողմերին։

13. Հնարավորության դեպքում, տեխնոլոգիական տեսանկյունից, պետք է միջոցներ ձեռնարկվեն հայտնաբերված ռիսկը նվազեցնելու համար՝ այդպիսի ռիսկի առկայությամբ ասեպտիկ գործընթացի փուլերը վերացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև շինությունները, սարքավորումները թարմացնելու և ասեպտիկ գործընթացը կատարելագործելու միջոցով:

14. Ապահովելու համար, որ ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ պլանավորված բոլոր գործողությունները ճիշտ են իրականացվել, պետք է կազմակերպել ասեպտիկ գործընթացի մոդելավորման դիտարկում։ Դիտարկումը կարող է օգտագործվել նաև անձնակազմի ասեպտիկ վարքագիծը և նրանց նախապատրաստման մեթոդիկան կատարելագործելու համար:

15. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման դիտարկումը սկսում են սարքավորումների հավաքման և կարգավորման պահից և շարունակում այնքան ժամանակ, մինչև ասեպտիկ գործընթացի մոդելավորումն ավարտվի։ Դիտարկումն իրականացնում են այն մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ և բավարար իրավասություն՝ գնահատելու համար օպերատորների կողմից ասեպտիկ տեխնիկային համապատասխանությունը և նրանց վարքագիծը: Դիտարկումը պետք է երաշխավորի, որ գործընթացի մոդելավորման ընթացքում ասեպտիկ գործողությունները կատարվել են պատշաճ ձևով և ապահովում են մանրէազերծության մասով հսկողության իրատեսական գնահատականների ստացումը:

16. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման դիտարկման արդյունքները կազմվում են գրավոր և (կամ) տեսագրվում են: Տեսաձայնագրության օգտագործումն առավելությունն ունի, քանի որ ասեպտիկ գործընթացի մոդելավորման ընթացքում անձնակազմի գործողությունները կարող են մանրամասն ուսումնասիրվել և կարող են օգնել անհաջող փորձարկումների պատճառները պատրաստելիս կամ ուսումնասիրելիս:

 

III. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ իրականացվող աշխատանքների իրականացման հաջորդականությունը

 

17. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հաջորդականությամբ՝

ա) բավարարել ասեպտիկ գործընթացի, համակարգի մանրէազերծման որակավորման, վալիդացման և շահագործման ընթացիկ բավարար կարգավիճակը.

բ) որոշել մոդելավորման ենթակա ասեպտիկ գործընթացը և դրա պարամետրերը, այդ թվում՝

ասեպտիկ պատրաստում, սաքավորումներ և գործառնություններ.

ասեպտիկ լցավորում, սաքավորումներ և գործառնություններ.

արտադրական հոսքագծի (սարքավորման) շահագործման պայմաններ.

օպերատորների քանակ.

արտադրական հոսքագծի (սարքավորման) կարգավորումներ, հիմնական միջամտություն և շտկման նպատակով միջամտություն, գործընթացի ընդհատումներ.

գործընթացի շարունակականություն, ներառյալ՝ դադարները և օպերատորների հերթափոխությունը.

շրջակա արտադրական միջավայրի պայմաններ, օդի հոսքեր, ջերմաստիճան և խոնավություն, ճնշումների տատանումներ.

գ) որոշել ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման պայմաններն ասեպտիկ այն գործընթացի համար, որն ընտրված է սույն կետի «բ» ենթակետում.

դ) մշակել ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլան՝ ասեպտիկ գործընթացի մոդելավորման պայմանների և ընդունելիության չափանիշների հիմնավորմամբ.

ե) մշակել ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման ընթացքի վերաբերյալ գրառումներ կատարելու ձևաթղթեր.

զ) իրականացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորում և իրականացնել հսկողություն՝ մշակված պլանին և սերիայի վերաբերյալ փաստաթղթերին համապատասխան (ոչ պակաս, քան 3 տպում ասեպտիկ գործընթացի նախնական մոդելավորման համար և 1 կամ ավելի տպում ասեպտիկ գործընթացի կարգավիճակի պարբերական հաստատման համար).

է) անցկացնել առաջնային փաթեթեվածքների ամբողջականության ստուգում, դեղապատրաստուկների փաթեթվածքների հաշվառում, որոնք բավարարում են ընդունելիության չափանիշները.

ը) կազմակերպել առաջնային բոլոր փաթեթվածքների շրջում նախքան դրանց ինկուբացիան՝ ապահովելու համար բաժնեծրարված միջավայրի կոնտակտը կոնտեյների ներքին բոլոր մակերեսների և խցանափակման համակարգի հետ.

թ) ինկուբացնել առաջնային փաթեթվածքները, որոնք բավարարում են ընդունելիության չափանիշները որոշակի ջերմաստիճանի պայմաններում և սահմանված ժամանակահատվածում.

ժ) անցկացնել առաջնային փաթեթվածքների հաշվառում և զննություն ինկուբացիայից հետո՝ որակավորված անձնակազմի օգնությամբ։ Բացահայտել միկրոկենսաբանական աճի դրական նշաններով բոլոր փաթեթվածքները։ Սահմանել և ուսումնասիրել աղտոտման պատճառը բաժնեծրարված միջավայրով առաջնային բոլոր փաթեթվածքների համար, որոնք միկրոօրգանիզմների աճի նշաններ են ցուցաբերում.

ժա) անցկացնել բաժնեծրարված միջավայրով հետինկուբացիոն առաջնային փաթեթվածքներում աճի խթանման փորձարկումներ .

ժբ) ձևակերպել ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքները գրավոր ձևով, անցկացնել դրանց գնահատում և եզրակացություն անել որակի ապահովման ծառայությամբ հաստատված հաշվետվության վերաբերյալ.

ժգ) նույնականացնել և կազմել ասեպտիկ գործընթացի մոդելավորման գործում ներգրավված օպերատորների փաստաթղթային ապացույցները և նշել նրանց ատեստավորման ժամկետները։

 

IV. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանը և գրառումները

 

18. Նախքան ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումներն սկսելը անհրաժեշտ է նախապատրաստել, համաձայնեցնել և հաստատել ասեպտիկ գործընթացի մոդելավորման գրավոր պլանը։

Ասեպտիկ գործընթացի մոդելավորման գրավոր պլանում պետք է ներառված լինեն հիմնական բոլոր միջամտությունները՝ հաշվի առնելով դրանց քանակը, տեսակը և բարդությունը, ինչպես նաև շտկման նպատակով միջամտություններն ու իրադարձությունները (օրինակ՝ տեխնիկական սպասարկումը, սարքավորումների աշխատանքի դադարն ու կարգավորումը)։ Ասեպտիկ լցման գծերի համար, որոնց դեպքում օգտագործվում են սարքավորումների հավաքման և կարգավորման նույնանման կազմաձևեր, ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանավորման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել վատագույն սցենարի պայմանների կազմաձևերը։

19. Միջամտությունների իրականացումը պետք է իրականացվի ատեստավորված անձնակազմի կողմից, այդ թվում՝ ինժեներատեխնիկական՝ հետևելով ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանով սահմանված ընթացակարգերին։ Օրինակ՝ եթե ասեպտիկ գործընթացի մոդելավորման ընթացքում արտադրողն ուսումնասիրել է սարքավորման կոտրվածքը, ապա քանի որ դժվար է կանխատեսել կոտրվածքների առաջացման, դետալների փոխարինման կամ շտկման նպատակով այլ արտակարգ գործողությունների հաճախականությունը, շտկման նպատակով այդ տեսակի միջամտությունները պետք է ուսումնասիրվեն նրանց կողմից նախապես՝ ասեպտիկ գործընթացի ռուտինային գործարկման ժամանակ, իսկ դրանց հետ կապված գործողությունները՝ ատեստավորվեն արդյունավետության մասով։

20. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանն իր մեջ ներառում է՝

կրիտիկական համակարգերի որակավորման կարգավիճակի, անձնակազմի ատեստավորման, ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով իրականացվող փորձարկումներից առաջ արտադրական գործընթացների վալիդացման նախնական ստուգում.

վատագույն սցենարի պայմանների մոդելավորման պարամետրերի ընտրության հիմնավորում.

ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար արտադրական գործընթացի որոշում .

շինության կամ շինությունների որոշում, որտեղ իրականացվելու է ասեպտիկ գործընթացի մոդելավորումը.

արտադրական հոսքագծի և ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) սարքավորման, այդ թվում՝ խողովակաշարերի կազմաձևի որոշում՝ մի քանի կազմաձևերի առկայության դեպքում.

առաջնային փաթեթվածքի տեսակի ընտրություն և լցավորման ենթակա առաջնային փաթեթվածքների նվազագույն քանաք.

արտադրական հոսքագծի աշխատանքի արագության սահմանում.

սնուցող միջավայրերի տեսակի և առաջնային փաթեթվածքների ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) համար ծավալի ընտրություն.

միջամտությունների և ասեպտիկ գործընթացի դադարների քանակի և տեսակի ընտրություն.

լցավորված առաջնային փաթեթվածքների համար ինկուբացիայի ջերմաստիճանի և շարունակականության ընտրություն.

հիմնավորում՝ ինկուբացիայից առաջնային փաթեթվածքները բացառելու դեպքում.

ասեպտիկ գործընթացի մոդելավորման շարունակականություն.

արտադրական սերիայի սովորական կշռածրարման շարունակականություն.

այն պայմանների որոշում, որոնք կարող են հանգեցնել ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների անվավեր ճանաչման և որոշումներ կայացնելու համար անձնակազմի իրավասությունների որոշում.

ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասնակիցների քանակի, տվյալների և կոնկրետ պարտականությունների նկարագրություն.

շրջակա արտադրական միջավայրի վիճակի մշտադիտարկում.

դեղապատրաստուկի սերիայի (նշելով դրա տեսակը) վերաբերյալ գրառումների և այլ փաստաթղթերի վարման կարգի որոշում.

ասեպտիկ գործընթացի մոդելավորման հետ կապված բոլոր տեսակի գործողությունների մասով ընդունելիության չափանիշների ընտրություն.

ասեպտիկ գործընթացի մոդելավորման վերաբերյալ հաշվետվությանը ներկայացվող պահանջների նկարագրություն։

21. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման վերաբերյալ գրառումները պետք է իրականացվեն նույն կերպ, ինչպես իրականացվում են սերիայի ռուտինային արտադրության ժամանակ՝ իրենց մեջ ներառելով բոլոր սովորական տվյալներն ու ստորագրություններին ներկայացվող պահանջները։ Սերիական արտադրության վերաբերյալ գրառումներում ներառվող ամբողջ տեղեկատվությունը պետք է նաև կցվի մոդելավորվող սերիայի գրառումներին (օրինակ՝ օգտագործվող միավոր սարքավորումների մաքրման և մանրէազերծման վերաբերյալ գրառումներ, առաջնային փաթեթվածքի նյութերի համար նախատեսված պիտակներ և այլն)։ Աշխատանքի անխափան ընթացքի, ինչպես նաև ասեպտիկ լցավորման հոսքագծի դադարի համար անհրաժեշտ բոլոր միջամտությունները (հիմնական և շտկման նպատակով) պետք է ձևակերպվեն գրավոր՝ պարունակելով նշում միջամտության տեսակի, միջամտությունն իրականացնելու ժամանակի, մասնակցող օպերատորների, միջամտության կամ խափանման տևողության և այդ ժամանակ լցված տակդիրների կամ վաճառարկղերի (լոտոկների) համարի մասին։

22. Գրառումներն իրենց մեջ ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝

ասեպտիկ գործընթացի մոդելավորմանը մասնակցող անձան ազգանունները.

կշռածրարված առաջնային փաթեթվածների քանակը.

ինկուբացված առաջնային փաթեթվածների քանակը.

սնուցող միջավայրով առաջնային փաթեթվածքների ինկուբացիայի մեկնարկի ժամանակը, ջերմաստիճանը և տևողությունը.

կոնտամինացված փաթեթվածքների քանակն ու վաճառարկղի (տակդիրի) համարը (համարները), որոնց մեջ հայտաբերվել է կոնտամինացիան.

ինկուբացիայից առաջ իրականացված ստուգման ժամանակ հեռացված առաջնային փաթեթվածքների քանակը և դրանց նկարագրությունը (օրիանկ՝ վնասված սրվակ, խախտված հերմետիկություն).

միջավայրի աճի մասով հատկանիշների ստուգումը (ինկուբացիայից հետո).

կշռածրարված առաջնային փաթեթվածների հաշվառումը.

սնուցող միջավայրի մանրէազերծման վերաբերյալ տվյալները.

զտիչի նույնականացման վերաբերյալ տվյալներն ու ամբողջականության մասով զտիչի փորձարկման արդյունքները.

շրջակա արտադրական միջավայրի և անձնակազմի մշտադիտարկման արդյունքները.

պլանային և ոչ պլանային, ինչպես նաև աստեպտիկ լցավորման շինությունում տեղի ունեցած այն իրադարձությունների վերաբերյալ գրառումները կամ մատյանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ փորձարկումների արդյունքների վրա.

պլանից ցանկացած շեղումների և ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը։

Մոդելավորող սերիայի վերաբերյալ բոլոր գրառումները պետք է լինեն թվագրված, ստորագրված և հաստատված՝ համաձայն սահմանված կարգի։

 

V. Տարբեր դեղաձևերի համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման առանձնահատկությունները

 

23. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման անհրաժեշտ մաս են կազմում ցանկացած ասեպտիկ գործառնությունները, որոնք իրականացվում են դեղաձևի պատրաստման ժամանակ՝ համաձայն արտադրական բաղադրագրության։ Եթե ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ սնուցող միջավայր է օգտագործվում, ապա դրա նախնական մանրէազերծումը չպետք է իրականացվի այն եղանակին նման եղանակով, որն օգտագործվում է արտադրանքի արտադրության գործընթացում։ Օրիանկ՝ ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեջ պետք չէ ընդգրկել մանրէազերծող զտման վալիդացումը, քանի որ մոդելավորված և իրական ասեպտիկ գործընթացի միջև զտիչի մակերեսի, զտող նյութի և այլնի տարբերությունները համարվում են ընդունելի միայն այն պայմանով, որ այդ փոփոխությունները չեն հանգեցնում ասեպտիկ գործընթացի ձևափոխման կամ հեռացնում են արտադրական գործընթացի այն փուլը, որը կարող է բացասաբար ազդել արադրանքի ստերիլության երաշխիքի վրա։

 

1. Ցանկացած նյութերի համար խառնման (պատրաստման) ասեպտիկ գործընթացները

 

24. Խառնման (պատրաստման) ասեպտիկ գործընթացի մոդելավորումը կարող է իրականացվել կամ որպես առանձին միջոցառում կամ որպես կշռածրարման ասեպտիկ գործընթացում ամբողջությամբ ինտեգրված միջոցառում։

25. Խառնման (պատրաստման) ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումները պետք է թույլ տան գնահատել արտադրական այս գործընթացում օգտագործվող նյութերի մանրէազերծումից հետո իրականացվող բոլոր ասեպտիկ գործառնությունները. միևնույն ժամանակ, անհրաժեշտ է լրացուցիչ հաշվի առնել հետևյալը՝

ա) լուծույթ համարվող արտադրանքի համար խառնման (պատրաստման) գործընթացի ասեպտիկ փուլերի փորձարկումները կարող են սահմանափակվել կարգաբերման ստուգմամբ, նմուշառմամբ և զտիչի՝ ամբողջականության մասով փորձարկմամբ՝ դրա տեղակայման վայրում.

բ) կախույթների, քսուքների և չզտվող այլ դեղապատրաստուկների համար խառնման (պատրաստման) գործընթացի ասեպտիկ փուլերի փորձարկումները կարող են պահանջել ասեպտիկ փուլերի մի ամբողջ շարքի գնահատման անցկացում (օրինակ՝ ստերիլ փոշու ավելացում, համասեռացում և այլն).

գ) կոնտեյներներում ստերիլ փոշու ավելացում պահանջող գործընթացների համար ասեպտիկ փուլերի փորձարկումները պետք է անցկացնել պլացեբոյի համապատասխան նյութի օգտագործմամբ, որը համարժեք է այն նյութին, որն օգտագործվում է գնահատվող ասեպտիկ գործընթացում.

դ) ստերիլ փոշիների արտադրության տարածքում անցկացվող խառնման, մանրեցման և բաժանման գործընթացների համար ասեպտիկ փուլերի փորձարկումները պահանջում են իրականացման նույնանման մոտեցում։

26. Սարքավորումների և բաղադրամասերի մանրէազերծումը, ինչպես նաև մանրէազերծումից հետո դրանց ամբողջականության ստուգումը վալիդացվում է անկախ ասեպտիկ գործընթացի մոդելավորումից։

 

2. Հեղուկ նյութեր (լուծույթներ)

 

Խառնման գործառնությունները

 

27. Մանրէազերծումից հետո սնուցող հեղուկ միջավայրը պետք է անցնի փաստացի սերիական արտադրության նույնական սարքավորման շղթայով։ մոդելավորվում են բոլոր ռուտինային ասեպտիկ գործընթացները, որոնք օգտագործվում են դեղապատրաստուկի սերիայի արտադրության մեջ (օրիանկ՝ նմուշառում, ասեպտիկ միացություններ և այլն)։ Անհրաժեշտ է մոդելավորել պահման գործընթացի (օրինակ՝ նմուշառում, կրկնակի զտում և արտադրանքի վերաշրջանառություն) ժամանակ և դրա ընթացքի ավարտին իրականացվող ցանկացած ասեպտիկ մանիպուլյացիաները։

 

Ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) գործառնություններ

 

28. Արտադրանքի հետ կոնտակտի մեջ մտնող կոնտեյներներն ու փաթեթավորման միջոցները (ըստ անհրաժեշտության), սարքավորումները պետք է լինեն պատրաստված դեղապատրաստուկներ արտադրողի ստանդարտ գործառնական ընթացակարգերին համապատասխան։ Պատրաստի սնուցող հեղուկ միջավայրն իմիտացիոն փորձարկման մեկնարկից առաջ պահվում է անոթում արտադրական գործընթացով թույլատրված առավելագույն ժամանակով։ Եթե դեղապատրաստուկի չբաժնեծրարված լուծույթը ռուտինային արտադրության մեջ պահվում է սառեցված, ապա, նույն կերպ, ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ,պետք է պահպանվեն սնուցող հեղուկ միջավայրի համար նախատեսված պայմանները։

29. Ասեպտիկ լցման մեքենան պետք է աշխատի ռուտինային արտադրության մեջ օգտագործվող կոնտեյների չափսի լցավորման համար նախապես որոշված արագությամբ։ Սնուցող հեղուկ միջավայրով լցված կոնտեյներները հերմետիկավորվում են և տեղավորվում նախապես համարակալված լոտոկների կամ արկղերի մեջ։ Հնարավորության դեպքում անհրաժեշտ է գրի առնել յուրաքանչյուր խմբաքանակի հավաքման ժամանակը, ինչը թույլ կտա սահմանել կոնտամինացված առաջնային փաթեթվածքների կապը միջավայրի ասեպտիկ լցման ժամանակ մոդելավորվող արտադրական մանիպուլյացիայի մոտավոր ժամանակի և տեսակի հետ։ Լցված և հերմետիկացված կոնտեյներները շրջվում են բկանցքը ներքև՝ ապահովելու համար կոնտեյների բոլոր ներքին մակերեսների և խցանափակման համակարգի կոնտակտը սնուցող հեղուկ միջավայրի հետ։

 

Պոլիմերային կոնտեյներներով ապրանքներ

 

30. Ականջի և աչքի կաթիլները, որպես կանոն, փաթեթավորվում են պոլիմերային կոնտեյներում։ Կոնտեյներները, միջադիրները, խցանափակման բաղադրիչները և, որտեղ կիրառելի է, խցանափակման հարմարանքները ենթարկվում են նույնպիսի մշակման, ինչպես որ ընթացիկ արտադրական գործընթացի ժամանակ է: Ջերմությամբ մանրէազերծման փոխարեն օգտագործվում է ճառագայթմամբ մանրէազերծումը կամ Էթիլենի օքսիդով մշակումը: Չնայած այն հանգամանքին, որ ասեպտիկ գործընթացի մոդելավորման անցկացման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել թափանցիկ կոնտեյներներ, պոլիմերային նյութը սովորաբար բավարար չափով թափանցիկ չէ, և դա դժվարացնում է կոնտամինացված կոնտեյներների նույնականացումը, որոնցում, որպես կոնտամինացիայի ցուցիչ, նկատվում է միջավայրի միայն թեթև պղտորում: Այդ դեպքերում բնական և արհեստական լուսավորության ներքո իրականացվող տեսողական զննությունը բավարար չի լինի: Ոչ թափանցիկ կոնտեյներների օգտագործման դեպքում անհրաժեշտ է դուրս բերել կոնտեյների ամբողջ պարունակությունը՝ ուսումնասիրելու համար:

 

3. Լիոֆիլիզացված ապրանքներ

 

31. Լիոֆիլիզացված արտադրանքների մեծ մասը արտադրության միջանկյալ փուլերում համարվում են ասեպտիկ լուծույթներ, որոնք կոնտեյներներում (առաջնային փաթեթվածքում) ասեպտիկ լցումից հետո փոխանցվում են լեոֆիլիզացման մանրէազերծված խցիկներ: Լիոֆիլիզացված արտադրանքների արդյունաբերական արտադրության մեջ օգտագործվում են կոնտեյներների խցանափակման տարբեր համակարգեր (օրինակ, ակոսավոր խցանով սրվակ, խցանի և թասակի համակցությամբ սրվակ, բազմախցիկ սրվակ, նախապես լցված ներարկիչ): Այլ, ավելի քիչ տարածված փաթեթվածքների կիրառման համար կարող է պահանջվել ասեպտիկ գործընթացի մոդելավորման՝ սույն ենթաբաժնում նկարագրված մեթոդների հետագա հարմարեցում:

32. Լիոֆիլիզացման ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար օգտագործվող մեթոդները, որպես կանոն, նույնանման են այն մեթոդներին, որոնք օգտագործվում են լուծույթի ասեպտիկ լցման ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար՝ փոխադրման, բեռնման, լիոֆիլ չորացման, վերջնական խցանափակման, բեռնաթափման փուլերի և թասակով տոփանման փուլի ավելացմամբ: Լիոֆիլիզացման ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար հնարավոր է նաև այլ մոտեցումների կիրառում:

 

Պահման կրճատված ժամկետով լիոֆիլիզացված ապրանքների բեռնման (բեռնաթափման) մոդելավորումը

 

33. Պահման կրճատված ժամկետով լիոֆիլիզացված ապրանքների բեռնման (բեռնաթափման) մոդելավորման ժամանակ այդ արտադրանքի սրվակները լցվում են սնուցող հեղուկ միջավայրով, դրանց մեջ ոչ կիպ (ոչ հերմետիկ) ձևով տեղադրվում են խցանները։ Կոնտեյներները բեռնվում են լիոֆիլիզատորի մեջ՝ շրջակա արտադրական միջավայրի ջերմային պայմաններում։ Խցիկում ստեղծվում է ոչ կիպ վակուում (որը բավարար չէ սնուցող հեղուկ միջավայրը եռման հասցնելու համար) և նոսրացման այդ մակարդակը պահպանվում է նախապես որոշված ժամանակի ամբողջ ընթացքում։ Այդուհանդերձ, սնուցող հեղուկ միջավայրը չի սառչում և դա թույլ է տալիս հեռացնել սառեցման ընթացքում միկրոօրգանիզմների կենսունակության խաթարման կամ սառեցված միջավայրի կողմից միկրոօրգանիզմների աճն ապահովելու անկարողության հետ կապված խնդիրը։ Այնուհետև խցիկն օդափոխվում է և խցանները կիպ խցանափակվում են խցիկում հակառակ ճնշմամբ։ Խցանափակված կոնտեյներները հեռացվում են ասեպտիկ մշակման գոտուց և տոփանվում են թասակներով։

Պահման կրճատված ժամկետով լիոֆիլիզացված ապրանքների բեռնման (բեռնաթափման) մոդելավորման ժամանակ անհրաժեշտ է հիմնականում ուշադրություն դարձնել բեռնման գործընթացի գնահատմանը և կոնտեյներների տոփանման (հերմետիկացման) գործառնությանը, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, հավանական աղտոտման ամենամեծ աղբյուրներն են։

 

Լիոֆիլիզացման ասեպտիկ գործընթացի մոդելավորումը

 

34. Սրվակները լցվում են չնոսրացված սնուցող հեղուկ միջավայրով, ոչ կիպ (ոչ հերմետիկ) փակվում են խցաններով, տեղափոխվում են լիոֆիլիզատորի մոտ և բեռնվում են լիոֆիլիզացման խցիկի մեջ: Խցիկում ստեղծվում է ոչ ամբողջական վակուում (որը բավարար չէ սնուցող հեղուկ միջավայրը եռման հասցնելու համար), և սնուցող հեղուկ միջավայրով լցված սրվակները պահվում են շրջակա արտադրական միջավայրի ջերմաստիճանի պայմաններում, որը համապատասխանում է նորմալ լիոֆիլիզացման գործընթացին: Ամբողջությամբ խցանափակված սրվակները բեռնաթափվում են լիոֆիլիզացման խցիկից և թասակով տոփանվում են։ Այս մոտեցման անհարմարությունը դրա աշխատատար լինելն է՝ կապված լիոֆիլիզացման ասեպտիկ գործընթացի մոդելավորման երկարաձգումից մինչև լիոֆիլիզացման շրջափուլի ամբողջական տևողության հետ:

 

Հատուկ պայմանները

 

35. Լիոֆիլիզացված արտադրանքների արտադրության ժամանակ լիոֆիլիզացման խցում վակուումի վերացման համար սովորաբար օգտագործվում են մանրէազերծ իներտ գազեր։ Սրվակները հերմետիզացնելուց հետո այդ գազերը կարող են արտադրանքների հետ մնալ սրվակներում։ Եթե գործընթացի մոդելավորման համար որպես սնուցող հեղուկ միջավայր սոյակազեինային արգանակ է օգտագործվում, ապա իներտ գազի փոխարեն միկրոօրգանիզմների աճի աերոբ պայմանների ապահովման նպատակով անհրաժեշտ է օդ կիրառել։ Մոդելավորման գործընթացում իներտ գազի փոխարեն օդի կիրառումը մոդելավորման ասեպտիկ գործընթացում չպետք է ինքնին ստեղծի միկրօօրգանիզմների աճի համար բարենպաստ պայմաններ կամ ստեղծի «ավելի լավ պայմաններ»՝ համեմատած այդ արտադրական գործընթացի սովորական պայմանների հետ։ Սրվակները լցնելու նպատակով իներտ գազի և անաերոբ սնուցող միջավայրի օգտագործումը (օրինակ՝ թիոգկլիկոլային միջավայր) նպատակահարմար կլինի, եթե հայտնաբերված լիներ խիստ անաերոբ օրգանիզմների տեսքով աղտոտման մշտական առկայություն (շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկումն իրականացնելիս կամ որ ավելի հավանական է՝ պատրաստի արտադրանքի մանրէազերծության մասով փորձարկման ընթացքում): Եթե շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկման ընթացքում կամ պատրաստի արտադրանքի մանրէազերծության մասով փորձարկման ընթացքում անաերոբներ չեն հայնտբարվել, լիոֆիլիզացման ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ սրվակները լցնելու համար անհրաժետ է օգտագործել սոյակազեինային միջավայր և օդ։

 

4. Դեղակախույթները

 

36. Մանրէազերծ դեղակախույթների արտադրանքը ոչ այնքան տարածված է, որքան մանրէազերծ դեղակախույթների արտադրանքը։ Մանրէազերծ դեղակախույթներն օգտագործվում են չլուծվող մանրէազերծ նյութերը ներառելու համար (օրինակ՝ որոշ հակաբիոտիկներ, պատվաստանյութեր և տերոիդային հորմոններ)։ Դեղակախույթների համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ նմանակվում են այնպիսի գործողություններ, որոնք կիրառվում են պատրաստման և դեղակախույթների կշռածրարման ժամանակ։

Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ընթացակարգերը պետք է ներառեն դեղակախույթների արտադրանքի որոշակի փուլեր՝ այդ թվում տրանսպորտային տարա, ստերիլ փոշու ավելացում և դեղակախույթների համասեռացում: Սնուցող հողուկ միջավայրի օգտագործման հետ ասեպտիկ ստանդարտ գործընթացի մոդելավորման առավել պարզ հարմարեցումը համարվում է պլացեբոյի ստերիլ փոշու ավելացումը սնուցող հեղուկ միջավայրով տարողության մեջ։ Ընդ որում ձևավորվում է դեղակախույթների արտադրանքին բնորոշ արտադրական գործընթացի կրիտիկական փուլ՝ ասեպտիկ պայմաններում ստերիլ պինդ նյութերի ավելացում։

37. Սնուցող հողուկ միջավայրի կշռածրարումը պետք է իրականացվի լուծույթների ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) մեթոդին նման մեթոդով՝ դեղակախույթների ասեպտիկ լցման հոսքագծի կարգավորման մեջ անհրաժեշտ փոփոխությունների կատարմամբ։ Եթե դեղակախույթների ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) համար օգտագործվում են վերաշրջանառության հոսքագծեր, միջանկյալ տարողություններ, խառնիչներ և արտադրական հոսքագծի այլ ձևափոխումներ, ապա անհրաժեշտ է դրանք օգտագործել նաև ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ սնուցող հեղուկ միջավայրի կշռածրարման եղանակով։

 

5. Փափուկ դեղաձևեր

(քսուքներ, կրեմներ, էմուլսիաներ, գելեր)

 

38. Մոդելային ձևի պատրաստումն իրականացվում է մոդելային լուծույթների կամ դեղակախույթների պատրաստման համար սույն Ցուցումների 27-37-րդ կետերում նկարագրված ընթացակարգերին համանման ընթացակարգերով՝ օգտագործելով ընթացիկ արդյունաբերական գործընթացի պայմաններում արտադրատեսակի իրական պատրաստումը ճշգրիտ նմանակող մեթոդը: Կշռածրարված սարքավորման վրա ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) բնութագրիչների ավելի ճշգրիտ նմանակման համար կարող է առաջանալ ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար ավելի կպչուն սնուցող միջավայրի ստեղծում:

Ստերիլ քսուքների կշռածրարումը, որպես կարոն, իրականացվում է սրվակներում, ներարկիչներում կամ սրվակիկներում հեղուկների ասեպտիկ լցավորման մեքենաներից միանգամայն տարբերվող մեքենաներով: Սարքավորումների կառուցվածքի և շահագործման տարբերությունները էական նշանակություն չունեն, սնուցող միջավայրի կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման նկատմամբ հիմնական մոտեցումը նման է. այլ դեղաձևերի համար կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորմանը:

39. Ասեպտիկ գործընթացի որակի ստուգման համար նախնական փաթեթվածքների զննության ժամանակ՝ լցավորված պարկուճների (չթափանցող կոնտեյներների) ինկուբացիայից հետո ընդունելի ընթացակարգ է համարվում առանձին պարկուճներից նյութի մզումն ապակե կոնտեյներների մեջ և դրանց հետագա առանձին զննությունը: Հարկավոր է զգուշավորություն պահպանել պարկուճի պարունակությունը մզելու և դրա զննության ժամանակ, որպեսզի հնարավոր լինի հայտնաբերել միկրոօրգանիզմների առպատային աճը: Որպես այլընտրանքային մեթոդիկա կարելի է օգտագործել հատուկ պարկուճներ, որոնց պատերը չեն պարունակում փայլատող հավելումներ: Սարքավորման վրա մածուցիկ հեղուկների համար նախատեսված կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար կարող է պահանջվել խտարարների ներմուծում սնուցող միջավայր:

 

6. Փոշիներ

 

40. Ստերիլ փոշիների արտադրության համար պահանջվում են գործընթացներ և սարքավորումներ, որոնք տարբերվում են այլ ստերիլ դեղաձևերի ասեպտիկ արտադրությունից:

41. Ստերիլ փոշիների պատրաստման ասեպտիկ գործընթացի մոդելավորման գործողությունները ներառում են ասեպտիկ գործընթացի մոդելավորում այն դեպքում, եթե նախքան կշռածրարումը ստերիլ դեղագործական բաղադրամասերը խառնում են ստերիլ բուֆերային նյութերով, կոնսերվանտներով և այլ ստերիլ նյութերով: Կշռածրարման տեղամասում իրականացվող խառնումը, մանրացումը, չափազատումը և այլ ընթացակարգերը կարող են մոդելավորվել համապատասխան պլացեբոյի փոշու օգտագործմամբ՝ օգտագործելով նույն մեթոդները, որոնք կիրառվում են ընթացիկ արտադրական գործընթացում:

42. Չոր փոշիների կշռածրարման համար նախատեսված սարքավորումներն էականորեն տարբերվում են հեղուկների կշռածրարման համար նախատեսված սարքավորումներից: Չոր փոշիների կշռածրարման գործընթացի գնահատման ժամանակ սնուցող միջավայրի օգտագործման համար հաճախ պահանջվում է կշռածրարման առանձին գործողություններ (հեղուկ նյութի համար և պլացեբոյի փոշու համար): Կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման ինքնուրույն փուլերից յուրաքանչյուրի ժամանակ առանձին գոյացող աղտոտումը կարող է մեծացնել կոնտամինացիայի ընդհանուր ռիսկը:

43. Փոշիների համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման համար հնարավոր են հետևյալ մոտեցումները.

ա) թափման հոսքագծում փոշու փոխարինում սնուցող հեղուկ միջավայրի կշռածրարման միջոցով,

բ) իներտ փոշու կշռածրարումը սնուցող հեղուկ միջավայրի նախնական և հետագա կշռածրարմամբ:

Այս մոտեցումներից որևէ մեկի ընտրությունը որոշվում է առկա սարքավորումների կառուցվածքով, ինչպես նաև կշռածրարման հոսքագծում աշխատանքային տարածքի առկայությամբ:

44. Սույն Ցուցումների 43-րդ կետում թվարկված մոտեցումների կիրառմամբ փոշիների կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա) թափման հոսքագծում փոշու փոխարինում սնուցող հեղուկ միջավայրի կշռածրարման միջոցով, Այս մոտեցման դեպքում հեղուկ միջավայրը ներմուծվում է լցավորման բունկեր որպես ստերիլ փոշու ուղղակի փոխարինիչ: Փոշիներով լցավորման որոշ մեքենաներ, ըստ կառուցվածքի, միաժամանակ հարմարեցված են հեղուկների ասեպտիկ լցման համար՝ առանց դրանց աշխատանքի գործընթացում էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության: Չնայած այն հանգամանքին, որ այդ սարքավորման վրա չի կարելի հեղուկը լցնել դոզավորման միատարրության նույն աստիճանով, ինչ աստիճանով որ կշռաբաշխվում են փոշիները, դրա ունիվերսալությունը զգալիորեն պարզեցնում է այդպիսի սարքավորման վրա կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման գործընթացը: Սնուցող հեղուկ միջավայրի ներմուծման համար օգտագործվող մեթոդները տարբերվում են այն մեթոդներից, որոնք օգտագործվում են կոնտեյներներում փոշիների լցվավորման ժամանակ, սակայն դրա համար պահանջվում է սարքավորումների աննշան հարմարեցում կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման գործընթացին՝ ի տարբերություն այլ տիպի մեքենաների համար անհրաժեշտ փոփոխությունների: Տվյալ մոտեցման առավելությունը կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման անցկացման պարզեցումն է, քանի որ գործընթացում օգտագործվում է կշռածրարման միայն մեկ մեքենա: Անհարմարությունների թվին կարելի է դասել այն, որ հեղուկ միջավայրի մատակարարման սարքավորման կարգավորումները կարող են տարբերվել փոշու ցրման սարքավորման կարգավորումներից: Առկա են նաև հեղուկների ասեպտիկ լցման գործառույթ ունեցող մեքենաներ նախատեսված փոշիով լցավորման համար. այդ գործառույթն օգտագործվում է միայն կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար: Այդ մեքենաների օգտագործման անհարմարությունների թվին է դասվում դրանց աշխատանքն ավելի ցածր արագությամբ՝ կապված մեքենաների կառուցվածքային առանձնահատկությունների հետ:

բ) իներտ փոշու կշռածրարումը սնուցող հեղուկ միջավայրի նախնական և հետագա կշռածրարմամբ: Այս մոտեցումը կիրառվում է, եթե սարքավորումը հարմարեցված չէ հեղուկի ասեպտիկ լցման համար: Այդ դեպքում, կախված փոշու կշռածրարման հոսքագծի տեղի և կազմաձևի առկայությունից, դրանից առաջ կամ դրանից հետո ավելացնում են հեղուկի կշռածրարման համար նախատեսված մեքենա:

 

Հեղուկի կշռածրարումը և փոշու հետագա կշռածրարումը հոսքագծում

 

45. Փոշու կշռածրարման հոսքագծից առաջ ավելացնում են հեղուկի կշռածրարման համար նախատեսված մեքենա: Առաջնային փաթեթվածքներում սկզբում ավելացնում են որոշակի ծավալով սնուցող հեղուկ միջավայր (որը համապատասխանում է հեղուկի ասեպտիկ լցման ժամանակ առկա ծավալին)՝ այնուհետև իրականացնելով առաջնային փաթեթվածքն իներտ ստերիլ պլացեբոյի փոշիով ասեպտիկ լցավորում:

 

Փոշու կշռածրարումը և հեղուկի հետագա կշռածրարումը հոսքագծում

 

46. Եթե տեխնիկապես անհնար է արտադրական հոսքագծում փոշիների կշռածրարման համար նախատեսված մեքենայից առաջ տեղադրել հեղուկների կշռածրարման համար նախատեսված մեքենա, ապա այն տեղադրվում է փոշիների կշռածրարման համար նախատեսված մեքենայից հետո: Առաջնային փաթեթվածքներում սկզբում կշռածրարում են ստերիլ իներտ պլացեբոյի փոշի՝ այնուհետև ավելացնելով որոշակի ծավալի սնուցող հեղուկ միջավայր (որը համապատասխանում է հեղուկի ասեպտիկ լցման ժամանակ առկա ծավալին):

47. Սույն Ցուցումների 46-րդ կետում նկարագրված մոտեցումների անհարմարությունների թվին է դասվում հոսքագծում ասեպտիկ լցման լրացուցիչ մեքենայի տեղադրման և որակավորման անհրաժեշտությունը, բաց սրվակների էքսպոզիցիայի ժամանակի ավելացումը, սրվակում հեղուկի կշռածրարման ժամանակ դրանից փոշու դուրսնետման հնարավորությունը:

 

Ասեպտիկ գործընթացի մոդելավորման պայմանները հատուկ են ստերիլ փոշիներին

 

48. Փոշու կշռածրարման հոսքագծում որպես աղտոտման հնարավոր ինքնուրույն աղբյուր լրացուցիչ կերպով տեղադրված հեղուկի ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) համակարգի գնահատման համար կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ՝ մինչև փոշիով լցավորումը սկսելը, նպատակահարմար է որոշակի քանակությամբ կոնտեյներներ լցնել բացառապես սնուցող հեղուկ միջավայրով և օգտագործել դրանք որպես հսկիչ կոնտեյներներ: Հսկիչ կոնտեյներների առկայությունը պարտադիր չէ, սակայն դրանց առկայությունը կնպաստի կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման անհաջող արդյունքների ուսումնասիրության ժամանակ:

 

7. Պլացեբոյի իներտ փոշու (նյութի) ընտրությունը և մանրէազերծումը

 

49. Կախույթների, քսուքների, կրեմների և չոր փոշիների կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման անցկացման ժամանակ սովորական երևույթ է պլացեբոյի իներտ ստերիլ փոշու (նյութի) օգտագործումը: Որպես ստերիլ իներտ պլացեբոյի փոշի (նյութ) կարելի է օգտագործել ստերիլ սնուցող չոր միջավայր, սակայն մի շարք դեպքերում դժվար է կատարել այդ փոխարինումը փոշու աղացվածքի անհրաժեշտ բարակությունն ապահովելու անհնարինության պատճառով: Որպես պլացեբո օգտագործված ցանկացած նյութի մշակումը և կշռաբաշխումը կարող են կատարվել այնպես, ինչպես ստերիլ փոշու դեպքում, որի ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրականացվում է: Կշռածրարվող տեսակի պլացեբոյի նյութի փոխարինման պիտանիության հիմնավորումը անհրաժեշտ է ձևակերպել գրավոր ձևով:

 

Պլացեբոյի փոշու (նյութի) ընտրությունը

 

50. Պլացեբոյի փոշու (նյութի) ընտրության ընտրության ժամանակ հարկ է հաշվի առնել հետևյալը.

պլացեբոյի փոշու (նյութի) հոսունությունը,

մանրէազերծման դյուրինությունը (վալիդացված մեթոդի կիրառմամբ),

ընտրված միջավայրում դրա դիսպերսման կամ լուծման ունակությունը նվազագույն չափով խառնելու դեպքում:

51. Ընտրված պլացեբոյի փոշին (նյութը) պետք է.

բացասական ազդեցություն չունենա միկրոօրգանիզմների աճի վրա,

հեշտ մշակվի դեղապատրաստուկների արդատրական բաղադրագրերի պատրաստումը նմականող գործընթացներում,

հեշտ լցվի փոշու ցրման համար նախատեսված սարքավորման մեջ:

Պլացեբոյին համապատասխան հիմնական փոշիներն (նյութերը) են կաթնաշաքարը, մաննիտը, պոլիէթիլենգլիկոլ 6000-ը և նատրիումի քլորիդը:

 

Պլացեբոյի փոշու (նյութի) մանրէազերծումը

 

52. Պլացեբոյի փոշու (նյութի) ընտրությունն ներառում է դրա մանրէազերծման համար պիտանի միջոցի սահմանումը: Պլացեբոյի փոշին (նյութը) պետք է մանրէազերծվի մինչև ասեպտիկ գործընթացի մոդելավորումը, իսկ ասեպտիկ գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է ստուգել, որ մանրէազերծման գործընթացը էական բացասական ազդեցություն չի գործում պլացեբոյի փոշու (նյութի) հատկությունների վրա: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ մանրէազերծման առավել տարածված մեթոդ է ճառագայթումը՝ որպես կանոն հերմետիկ եռակցված պոլիմերային փաթեթում, որը նույնանման է ընթացիկ արտադրական գործընթացում ստերիլ փոշիների համար օգտագործվող փաթեթներին: Մանրէազերծման այլընտրանքային միջոցներ կարող են լինել գազով, չոր հուրքով կամ լիոֆիլիզացման միջոցով մանրէազերծումը:

Մոդելավորող փորձարկումների համար պատրաստված պլացեբոյի փոշու (նյութի) հետ միասին կարող է օգտագործվել լրացուցիչ նյութ՝ առանձին փաթեթներում՝ մանրէազերծումից հետո մանրէազերծության մասով հսկիչ փորձարկման նպատակով: Արդյունքում այս նմուշները կարող են ծառայել որպես փորձարկումների անցկացման բացասական հսկողություն, եթե ըստ ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների՝ առաջանա ցանկացած հարց՝ կապված պլացեբոյի փոշու (նյութի) մանրէազերծության հետ:

 

Պլացեբոյի փոշու արգելակման մասով փորձարկումը

 

53. Ընտրված պլացեբոյի փոշու (նյութի) համար հարկավոր է իրականացնել միկրոօրգանիզմների աճին աջակցելու դրա ունակության մասով փորձարկում՝ օգտագործելով դեղագրքային մեթոդը: Հարկավոր է նաև դիտարկել ոչ դեղագրքային միկրոօրգանիզմներով փորձարկման հարցը, եթե դրանք հայտնաբերվում են ասեպտիկ գործընթացի գոտում (օրինակ, արտադրական շրջակա միջավայրի և անձնակազմի դիտանցման, կենսաբեռնվածությունից մեկուսիչների գնահատման ժամանակ): Պլացեբոյի մանրէազերծված փոշին (նյութը) դիսպերսվում է ներարկումների համար ջրում և ավելացվում ստերիլ սնուցող միջավայրում այն խտությունների կոնցենտրացիայում, որոնք օգտագործվելու են ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեջ: Յուրաքանչյուր թեստային միկրոօրգանիզմներից 10-100 ԳԱՄ ցանում են պլացեբոյի յուրաքանչյուր կոնցենտրացիայի համար նախատեսված փորձանմուշ հանդիսացող երկու միջավայրում:

Դրական ստուգիչ նյութերը պատրաստում են պլացեբոյի մանրէազերծված փոշի (նյութ) չպարունակող միջավայրով երկու փորձասրվակի միկրոօրգանիզմների ինոկուլացիայի միջոցով: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման պայմաններում կատարված ինկուբացիայից հետո՝ 7 օրվա ընթացքում բոլոր փորձասրվակներում պետք է հայտնաբերվեն միկրոօրգանիզմների աճի ակնհայտ նշաններ:

 

Պլացեբոյի փոշու (նյութի) լուծելիության մասով փորձարկումը

 

54. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումից առաջ անհրաժեշտ է որոշել հեղուկ սնուցող միջավայրում պլացեբոյի փոշու (նյութի) լուծելիությունն անհրաժեշտ կոնցենտրացիայով: Հարկավոր է ամրագրել, թե ինչ խառնում է անհրաժեշտ պլացեբոյի փոշու (նյութի) լուծելիության կամ դիսպերսման համար, ինչպես նաև լուծելիության ժամանակն ու աստիճանը: Եթե պլացեբոյի փոշին (նյութը) ամբողջությամբ չի լուծվում կամ չի դիսպերսվում, հարկավոր է իրականացնել կրկնակի փորձարկումներ դրա ավելի ցածր կոնցենտրացիայով կամ փոխարինել պլացեբոյի փոշին (նյութը):

 

8. Այլ դեղաձևերի ասեպտիկ գործընթացի մոդելավորում

 

55. Այլ դեղաձևերի (օրինակ, ինհալատորներ, աերոզոլներ, դեղապատրաստուկներով բժշկական արտադրատեսակների համակցություններ, իմպլանտներ) ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրականացնում են սույն Ցուցումների 48-54 կետերում նկարագրված մեթոդների ադապտացիայի միջոցով: Դրանց ընդունելիության գնահատման համար կարող է պահանջվել դեղապատրաստուկի կազմում չընդգրկված արտադրատեսակների մանրէազերծության մասով տարբեր տեսակի փորձարկումների անցկացում:

 

9. Ասեպտիկ գործընթացի մոդելավորում ասեպտիկ գործընթացում կիրառվող այլ տեխնոլոգիաների համար

 

56. Ասեպտիկ գործընթացների պատշաճ որակի շրջակա արտադրական միջավայր կարող է ապահովվել հետևյալ ճիշտ նախագծված և շահագործվող ասեպտիկ գործընթացներով, որոնք ուղղված են արտադրության գործընթացում անձնակազմի միջամտության վերացմանը.

սահմանափակ հասանելիության արգելապատնեշային համակարգեր (RABS),

«արտափչում - լցում - հերմետիկացում» գործընթաց,

մեկուսիչների կիրառում:

Արտադրության ժամանակ բարձր աստիճանի ավտոմատացված մեկուսիչների և գործընթացների օգտագործումը՝ անձնակազմի հազվադեպ միջամտությամբ, նվազեցնում է աղտոտման ռիսկը և ապահովում է սնուցող միջավայրի ասեպտիկ լցման պլանավորման ժամանակ արտադրական գործընթացի մեծ ճկունություն (ասեպտիկ գործընթացի սերիայի չափը, լցավորման տևողությունը և անձնակազմի բազմակի հերթափոխերը հաշվի առնելը):

57. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման փորձարկումների պլանի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործընթացների համեմատական ռիսկը և բնորոշ առանձնահատկությունները:

 

«Կաղապարում - լցում - հերմետիկացում» և «արտափչում - լցում - հերմետիկացում» գործընթացները

 

58. «Կաղապարում - լցում - հերմետիկացում» և «արտափչում - լցում - հերմետիկացում» ասեպտիկ գործընթացների մոդելավորման ժամանակ մոդելավորման արդյունքների գնահատման մեջ ներառում են այդ ասեպտիկ գործընթացների հետևյալ բնորոշ առանձնահատկությունները հաշվի առնող տեխնոլոգիական պայմանները.

կիսաթափանցիկ կամ ոչ թափանցիկ պոլիմերային կոնտեյներում աղտոտման ստուգումը,

անձնակազմի՝ ձեռքով կատարված մանիպուլացումներով միջամտությունը արտափչման, կտրման և կարգավորման (հեռացման) գոտիներում, լցավորման ծայրափողակների գոտում, ասեպտիկ միացման գոտում, ինչպես նաև ձեռքով կատարված մանիպուլացումներով միջամտությունը զտումից հետո,

կտրման գործողության առաջացումը կոնտեյների լցովորումից հետո դրանցից արտահոսքի առաջացման վրա,

միջավայրի փրփրեցումը, որը կարող է ազդել կոնտեյների հերմետիկացման վրա,

կոնտեյների լցավորման ծավալը, որը, նորմալ ծավալի չհասնելու դեպքում, կարող է ազդել կոնտեյների արտափչման գործընթացի վրա,

կոնտեյներների արտափչման գործընթացի ժամանակ ջերմային ազդեցությունը սնուցող միջավայրի վրա, ինչպես նաև բաց կոնտեյների պահաժամը,

կոնտեյներների լցավորումից հետո դրանց բաժանման ընթացակարգի ազդեցությունը դրանց ամբողջականության վրա:

 

Մեկուսիչ գործընթաց

 

59. Մեկուսիչների կիրառումը բացառում է անձնակազմի ուղղակի հասանելիությունը շրջակա կրիտիկական արտադրական միջավայր որոշակի մեխանիկական և արգելապատնեշային համկարգերի օգնությամբ: Նյութի ներմուծումը դեկոնտամինացված մեկուսիչ իրականացվում է վալիդացված փոխանցման սարքի միջոցով: Եթե այլ բան նախատեսված չէ, ապա սույն բաժնի 1-8-րդ ենթաբաժիններում շարադրված ասեպտիկ գործընթացի մոդելավորման սկզբունքներն ու մեթոդները կիրառվում են նաև մեկուսիչների նկատմամբ:

Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ հարկավոր է հաշվի առնել այդ համակարգերի արտադրողականությունը:

 

VI. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման տարրերը

 

60. Սույն բաժնում ներկայացվում են ընդհանուր տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած տիպի ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման ժամանակ:

 

1. Տարածքներ, սարքավորումներ և անձնակազմ

 

61. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ կարող է պահանջվել շրջակա արտադրական միջավայրում մի քանի ասեպտիկ գործընթացների մոդելավորումների իրականացում տվյալ տեղամասում ասեպտիկ գործընթացում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ու վերակառուցումը, այդ թվում բոլոր գործողությունները կամ առաջնային փաթեթվածքի նյութերը վերլուծելու նպատակով: Ընդ որում ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ գնահատվում է հենց ասեպտիկ գործընթացը, այլ որ կոնկրետ ապրանքը (եթե նույն ապրանքով միևնույն ասեպտիկ գործընթացն իրականացվում է մեկ այլ մաքուր տարածքում, այդ ասեպտիկ գործընթացը հարկավոր է վալիդացնել երկրորդ անգամ):

 

2. Սարքավորումների հավաքումը և կարգաբերումը

 

62. Ասեպտիկ գործընթացի սարքաբերման ժամանակ, մանրէազերծված սարքավորումների հավաքման համար, որպես կանոն, պահանջվում են ձեռքով կատարվող գործողություններ: Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը հարկավոր է ծրագրել այնպես, որ այն թույլ տա հայտնաբերել հավաքման ժամանակ անձնակազմի գործողություննից առաջացող հնարավոր աղտոտումը: Ընթացիկ արտադրության ժամանակ սարքավորման հավաքումն ու կարգաբերումն իրականացնող անձնակազմը պետք է կատարի այդ արտադրական գործողությունները նաև ասեպտիկ գործընթացի մոդելավորման մասով փորձարկումների ժամանակ: Մոդելավորման ժամանակ սարքավորման հավաքման և կարգաբերման գործողությունները չպետք է հանգեցնեն ասեպտիկ գործընթացի կատարելագործման կամ դրա բարելավման՝ ընթացիկ ասեպտիկ արտադրության գործընթացի հետ համեմատած: Սարքավորման կարգաբերման փուլերը ասեպտիկ գործընթացի մոդելավորման պարտադիր մաս են կազմում և դասվում են անբաժանելի միջամտությունների շարքին:

 

3. Սնուցող միջավայրի ընտրությունն ու պատրաստումը

 

63. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար օգտագործվող սնուցող միջավայրը կարող է լինել հեղուկ կամ փոշու տեսքով՝ կախված ասեպտիկ գործընթացի մոդելավորման և արտադրանքի տեսակից:

64. Սնուցող միջավայրի ընտրության չափանիշները ներառում են.

ցածր ընտրողականություն,

թափանցիկություն.

միկրոօրգանիզմների աճի համար անհրաժեշտ համապատասխան կոնցենտրացիա և զտման մասով սնուցող միջավայրի կարողություն:

65. Սնուցող միջավայրը պետք է ունենա ցածր ընտրողականություն, այսինքն կարողանա պահպանել մարդու միկրոբիոմի տիպիկ ներկայացուցիչներ հանդիսացող և շրջակա արտադրական միջավայրում գերակշռող միկրոօրգանիզմների լայնածավալ աճը (օրինակ, Bacillus subtilis, Staphylococcus aureus, Candida albicans, Aspergillus niger, Clostridium sporogenes): Սնուցող միջավայրի ընտրությունը պետք է հիմնված լինի նաև իրական կենսաբեռնվածության տվյալների վրա (օրինակ, շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկման ժամանակ առանձնացված մեկուսիչների գնահատումը):

Որպես կանոն, ասեպտիկ գործընթացների մոդելավորման ժամանակ օգտագործվում է ունիվերսալ սոյակազեինային սնուցող միջավայր:

66. Սնուցող միջավայրի՝ միկրոօրգանիզմների աճը պահպանելու կարողության մասով փորձարկումները պետք է հաստատեն, որ սնուցող միջավայրն ապահովում է ոչ մեծ թվով միկրոօրգանիզմների, այսինքն մեկ կոնտեյների հաշվով 10-ից մինչև 100 ԳԱՄ կամ ավելի պակաս, վերականգնումն ու աճը:

Սնուցող միջավայրը պետք է թափանցիկ լինի, որպեսզի հեշտ լինի հայտնաբերել դրա պղտորումը միկրոօրգանիզմների աճի դեպքում:

Սնուցող միջավայրի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է հետևել մատակարարի հանձնարարականներին, եթե լրացուցիչ վալիդացման ժամանակ չի ապացուցվում, որ սնուցող միջավայրի այլընտրանքային կոնցենտրացիաների օգտագործումը թույլ է տալիս ստանալ միատեսակ արդյունքներ: Սնուցող միջավայրը հարկավոր է լուծել ներարկումների համար նախատեսված ջրում՝ լուծույթների պատրաստման ստանդարտ տեխնոլոգիական տարողությամբ: Եթե սնուցող միջավայրի լուծման համար պահանջվում է տաքացում, անհրաժեշտ է օգտագործել սնուցող միջավայրի միայն նվազագույն տաքացում: Անհրաժեշտ է չափել սնուցող միջավայրի pH արժեքը և հասցնել այն պահանջվող տիրույթի: Եթե ասեպտիկ գործընթացներում օգտագործվում է մանրէազերծող զտիչ, սնուցող միջավայրը պետք է կարողանա զտվել մաքրման նույն մակարդակի զտիչի միջոցով: Միջավայրը զտում են ժամանակավոր պահպանության համար նախատեսված ասեպտիկ անոթում՝ օգտագործելով սովորական արտադրական մանրէազերծող զտիչ և արտադրական ընթացակարգ:

67. Խիստ անաէրոբ միջավայրում (որում պարունակվում է 0,1%-ից պակաս թթվածին ամբողջ արտադրական գործընթացի ընթացքում) անցկացվող ասեպտիկ գործընթացը հարկավոր է գնահատել՝ օգտագործելով այլընտրանքային թիոգլիկոլային սնուցող միջավայր կամ այլ համապատասխան սնուցող միջավայր՝ ի լրումն աէրոբ սնուցող միջավայրի:

 

4. Լցավորումն իներտ գազով

 

68. Արտադրական իրական գործընթացում ազոտի կամ այլ իներտ գազերի օգտագործման դեպքում ասեպտիկ գործընթացի մոդելավորման մեջ պետք է ներառվեն գազամատակարարման և իներտ գազը մանրէազերծ նյութերին ու կրիտիկական մակերևույթներին մոտեցնելու համակարգի հավաքման հարցերը:

69. Իներտ գազի մղման համակարգի մանրէազերծությունը հաստատվում է նախապես՝ զտիչի վալիդացման, դրա ամբողջականության և մանրէազերծման մասով փորձարկման և զտումից հետո միացնող հոսքագծերի վալիդացման միջոցով:

70. Սոյակազեինային սնուցող միջավայրի հետ իներտ գազի օգտագործումը կարող է խոչընդոտել միկրոօրգանիզմների աճին, այդ պատճառով առանց թթվածնի ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար անհրաժեշտ է հաստատել մանրէային աճը պահպանելու՝ սնուցող միջավայրի հետ իներտ գազի համակցության կարողությունը:

 

5. Կոնտեյների չափսը և ձևը

 

71. Ընդհանուր առմամբ ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ իրականացվող փորձարկումները պետք է ներառեն տվյալ հոսքագծում առնվազն ամենամեծ և ամենափոքր չափսերի կոնտեյներների ասեպտիկ լցման լցավորումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ասեպտիկ լցման միևնույն մեքենան լցման միևնույն հոսքագծում օգտագործվում է տարբեր տեսակի արտադրանքների համար: Այդ դեպքերում անհրաժեշտ է գնահատել ավելի շատ տարբերակներ, քան առավելագույն և նվազագույն կոնտեյներների հավաքածուն, քանի որ ասեպտիկ լցման կարգավորումները չափազանց տարբեր են:

72. Եթե կոնտեյների ձևը, թափանցիկությունը կամ գույնը առաջացնում են շահագործման հետ կապված որոշակի խնդիրներ (օրինակ, շրջվելը, խցանափակման ժամանակ խցանի լռվելը կամ դժվարությունները կոնտեյների կոնտամինացիայի հայտնաբերման ժամանակ) և հանգեցնում են անձնակազմի միջամտության մեծացման, խորհուրդ է տրվում իրականացնել ասեպտիկ գործընթացի առանձին մոդելավորում կոնկրետ այդ տեսակի կոնտեյներով: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ թույլատրվում է ոչ թափանցիկ կամ դեղնավուն կոնտեյներները փոխարինել նույն ձևի թափանցիկ կոնտեյներներով: Փորձարկումների ծրագրի պլանավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կոնտեյների հետ խցանների և կափարիչների օգտագործման հնարավորությունը, որոնց համար պահանջվում է խցանափակման լրացուցիչ կամ ոչ տիպային գործողություններ:

 

6. Լցավորման արագությունը և լցավորման ծավալը

 

73. Ընդհանուր առմամբ կոնտեյներների լցավորման արագությունը պետք է սահմանվի արդյունաբերական արտադրությունում տվյալ չափսի կոնտեյների համար դեղապատրաստուկի լցավորման արագության տիրույթի սահմաններում: Լցավորման փոփոխական արագությունների դեպքում անհրաժեշտ է հիմնավորել ասեպտիկ գործընթացի մոդելավորման շրջանակում վատագույն սցենարի պայմանները:

Կոնտեյների լցավորման ծավալը պետք է համապատասխանի դրա սովորական արտադրական լցավորմանը: Կոնտեյների լցավորման ծավալի ընտրությունը հիմնավորելու պայմաններն են.

կոնտեյներում սնուցող միջավայրի ծավալի բավարար լինելը, որպեսզի դրա շրջման ժամանակ ապահովվի կոնտեյների բոլոր ներքին մակերեսների և խցանի (կափարիչի) հետ սնուցող միջավայրի շփումը,

կոնտեյներում բավարար չափով ազատ սնուցող միջավայր՝ աէրոբ միկրոօրգանիզմների աճի համար անհրաժեշտ օդի բավարար քանակություն ապահովելու համար:

Կոնտեյների լցավորման փաստացի ծավալից անկախ՝ ասեպտիկ գործընթացի մոդելավորումը պետք է ներառի լցավորման զանգվածի (ծավալի) կարգավորումը, որը նույնական է ընթացիկ արտադրության մեջ իրականացվող լցավորման հետ:

 

7. Անձնակազմի միջամտությունն ասեպտիկ գործընթացում

 

74. Յուրաքանչյուր ասեպտիկ գործընթացի համար պետք է սահմանել անձնակազմի հիմնական և շտկման նպատակով միջամտությունների տեսակները և դրանց կատարման մեթոդները նկարագրող ընթացակարգերը: Ընթացակարգերը հարկավոր է թարմացնել ըստ անհրաժեշտության:

75. Ասեպտիկ գործընթացի մոդելավորումը պետք է ներառի անձնակազմի բոլոր հիմնական միջամտությունները և անձնակազմի որոշակի և զգալի թվով շտկման նպատակով միջամտությունները:

Անձնակազմի հիմնական միջամտությունների թվին են դասվում ասեպտիկ գործընթացի ժամանակ սովորաբար կատարվող գործողությունները (օրինակ, սարքավորման հավաքումն ու կարգաբերումը, զանգվածի կարգավորումը, առաջնային փաթեթվածքի բաղադրիչների ավելացումը, նմուշառումը միկրոկենսաբանական մշտադիտարկման համար և այլն): Սերիայի դոսյեում այս գործողությունները կարող են չփաստաթղթավորվել, սակայն ասեպտիկ գործընթացի մոդելավորման համար դրանք պետք է գրանցվեն որպես անձնակազի միջամտություն (որպես հիմնական գործողություն):

Անձնակազմի՝ շտկման նպատակով միջամտությունների թվին են դասվում ասեպտիկ գործընթացի իրականացման ժամանակ դրա շտկման նպատակով իրականացվող գործողությունները (կոնտեյների ջարդվելու և (կամ) շրջվելու, խցանի լռվելու, լցավորող ասեղի փոխարինման, ասեպտիկ լցման սարքավորման փոխարինման, չափաբաժնի (նմուշառման) կարգավորման, ավտոմատ կերպով արտանետվող կոնտեյներներից հոսքագիծը մաքրելու և այլնի ժամանակ): Անձնակազմի՝ շտկման նպատակով իրականացվող բոլոր միջամտությունները պետք է հստակ սահմանվեն: Այդ միջամտությունների վերաբերյալ տեղեկությունները հարկավոր է ներառել համապատասխան գրառումներում: Անձնակազմի՝ ասեպտիկ գործընթացից առաջնային փաթեթվածքների հեռացման հետ կապված շտկման նպատակով միջամտությունը պետք է նկարագրվի՝ նշելով փաթեթվածքների քանակը հատերով և (կամ) դրանց գտնվելու վայրը (օրինակ, բոլոր փաթեթվածքները՝ սկսած դարձկեն սեղաններից մինչև ասեպտիկ լցման առաջին գլխիկը): Անձնակազմի՝ շտկման նպատակով միջամտության ժամանակ ասեպտիկ գործընթացի մոդելավորման դեպքում չի թույլատրվում հեռացնել ավելի շատ փաթեթվածքներ կամ մաքրել ավելի մեծ գոտի, քան դա արվում է ընթացիկ արտադրության ժամանակ:

 

8. Կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման տևողությունը կշռաբաշխված առաջնային փաթեթվածքների քանակը

 

76. Կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման տևողությունը կշռաբաշխված առաջնային փաթեթվածքների քանակը պետք է բավարար լինի այդպիսի ասեպտիկ գործընթացի պատշաճ ստուգման համար: Կշռածրարման ասեպտիկ գործընթացի մոդելավորման տևողությունը պետք է ներառի անձնակազմի զգալի թվով միջամտություններ, որոնք կարող են առաջանալ արտադրության իրական գործընթացի ընթացքում (ներառյալ անձնակազմի զգեստափոխվելը, ընդմիջումները և հերթափոխությունը): Ձեռքով կատարվող կշռածրարման ժամանակ ասեպտիկ գործընթացի մոդելավորման սերիայի չափը չպետք է լինի արտադրական սերիայի չափից քիչ, քանի որ ձեռքով կատարվող կշռածրարման ժամանակ կատարված բոլոր գործողությունները համարվում են միջամտություն, որն անհրաժեշտ է ստուգել. ավտոմատ կերպով կատարվող կշռածրարման ժամանակ ասեպտիկ գործընթացի մոդելավորման սերիայի չափը ընտրվում է հաշվի առնելով սույն Ցուցումների 78-րդ կետը:

77. Ընտրված թվով կշռաբաշխված առաջնային փաթեթվածքների, կշռածրարման գործընթացի և առաջնային փաթեթվածքների ելքի հիմնավորումը պետք է ներառվի ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանում:

78. Ոչ մեծ չափի արտադրական սերիաների համար (5000 հատ փաթեթվածքներից պակաս) ասեպտիկ գործընթացի մոդելավորման սերիայի չափը չպետք է լինի արտադրական սերիայի չափից քիչ:

Միջին չափի արտադրական սերիաների համար (5000-ից 10000 հատ փաթեթվածք) ասեպտիկ գործընթացի մոդելավորման սերիայի չափը պետք է համեմատելի լինի արտադրական սերիայի չափի հետ: Ընդ որում նպատակահարմար է լրացուցիչ կոնտեյներների լցավորումը՝ բոլոր սովորական ասեպտիկ մանիպուլացումները և անձնակազմի միջամտությունները ստուգելու համար:

Մեծ չափի սերիաների համար (ավելի քան 10000 հատ փաթեթվածք) անհրաժեշտ է ընտրել հետևյալ մոտեցումներից մեկը.

ա) կոնտեյները սնուցող միջավայրով լցավորելու և դատարկ կոնտեյներների միջև փոխարկումը: Անհրաժեշտ է լցավորել բավարար թվով կոնտեյներներ՝ նորմալ պայմաններում արտադրական գործընթացը ներկայացնելու համար (կոնտեյներների թվի ընտրությունը պետք է հիմնված լինի արտադրական գործընթացում աղտոտման ռիսկի գնահատման վրա և ճշգրիտ նմանակի իրական արտադրական գործընթացի ժամանակ կատարվող գործողությունները)՝ ներառյալ իրական արտադրական գործընթացին համապատասխան պարբերականությամբ անձնակազմի միջամտությունները: Այս մոտեցման դեպքում հոսքագիծն աշխատում է, սակայն ոչ բոլոր կոնտեյներներն են լցավորվում սնուցող միջավայրով: Սնուցող միջավայրը մոդելային ամբողջ ասեպտիկ գործընթացի ընթացքում կշռածրարվում է պարբերաբար՝ պարտադիր կերպով ներառելով ընթացիկ արտադրական գործընթացի սկիզբն ու ավարտը, ինչպես նաև անձնակազմի ցանկացած պլանավորվող միջամտության ընթացքում և անմիջապես դրանից հետո: Այս մոտեցման դեպքում անձնակազմը, ընթացակարգերը և շրջակա արտադրական միջավայրն ամբողջությամբ ենթարկվում են գնահատման, սակայն կշռաբաշխված սնուցող միջավայրով կոնտեյներների քանակը նվազեցվում է,

բ) կոնտեյներները ներարկումների համար նախատեսված ջրով լցավորելու և սնուցող միջավայրի միջև փոխարկումը: Ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրականացվում է սույն կետի «ա» ենթակետում նկարագրված միջոցով: Այս մոտեցման դեպքում հոսքագիծն աշխատում է, սակայն կոնտեյներների մի մասը լցավորվում է ներարկումների համար նախատեսված ջրով: Մեկ արտադրական շրջափուլի շրջանակում այլընտրանքային հիմքով կոնտեյներները երկու տարբեր հեղուկներով լցավորելը հանգեցնում է ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) սարքավորման բարդացման անհրաժեշտության: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև նոսրացման ազդեցությունը սնուցող միջավայրի վրա, որը կարող է հանգեցնել սնուցող միջավայրի՝ միկրոօրգանիզմների աճին նպաստելու մասով կարողության փոփոխության: Սնուցող միջավայրի՝ միկրոօրգանիզմների աճը խթանելու կարողությունը անհրաժեշտ է հաստատել համապատասխան վալիդացման միջոցով,

գ) ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրական արտադրական գործընթացից հետո: Ասեպտիկ գործընթացի մոդելավորումն իրականացվում է արդյունաբերական սերիայի արտադրության ավարտից հետո՝ առանց տեխնոլոգիական սարքավորման քանդման-հավաքման, մաքրման, սանիտարական մշակման կամ մանրէազերծման միջանկյալ փուլի: Այս մոտեցումը հարկավոր է կիրառել արտադրության ընթացիկ գործընթացի մոդելավորման, արտադրական հոսքագծի ընթացիկ շահագործման ժամանակ կոնտեյներների կարգաբերման, գործարկման և լցավորման սկսման հետ համատեղ: Հեղուկ արտադրանքների համար նախատեսված խողովակներն անհրաժեշտ է լվանալ բավարար քանակությամբ սնուցող հեղուկ միջավայրով՝ դեղապատրաստուկների հեռացման նպատակով: Լվացման ծավալը պետք է հաստատվի ատեստավորման միջոցով և նշվի ասեպտիկ գործընթացի մոդելավորման պլանում: Սնուցող միջավայրի՝ միկրոօրգանիզմների աճը խթանելու կարողությունը անհրաժեշտ է ապացուցել վալիդացման միջոցով: Հակամիկրոբային հատկություններով դեղապատրաստուկների համար արտադրական հոսքագծի՝ այդ դեղապատրաստուկների հետ շփվող խողովակները և բոլոր հանգույցները մինչև ասեպտիկ գործըթնացի մոդելավորման իրականացումն անհրաժեշտ է փոխարինել նոր պատրաստված և մանրէազերծված մասերով կամ սարքավորումներով: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ լցավորում են այնքան քանակությամբ առաջնային փաթեթվածքներ, որը բավարար կլինի միջամտության նմանակման համար այն ժամանակահատվածում, որի ընթացքում օպերատորները պետք է աշխատեն մաքուր տարածքում՝ ընդմիջման նպատակով չհեռանալով այդ տարածքից:

 

9. Առաջնային փաթեթվածքների զննությունն ինկուբացիայից առաջ

 

79. Անհրաժեշտ է վալիդացնել արտադրանքի ընթացիկ զննության ընթացակարգը, որն ուղղված է փաթեթավորումից հետո ամբողջականությունը խախտված կոնտեյներների հեռացմանը (օրինակ, բացակայող կամ սխալ տեղադրված խցաններ (կափարիչներ), ճաքեր սրվակի ապակու վրա, անհամապատասխան թասակներ և այլն): Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ պետք է կիրառվի այնպիսի ընթացակարգ, ինչպիսին կշռաբաշխված առաջնային փաթեթվածքների զննության ընթացակարգն է:

 

Ինկուբացիայի պայմանները

 

80. Մինչև ինկուբացումն անհրաժեշտ է կշռաբաշխված բոլոր առաջնային փաթեթվածքների համար ապահովել փաթեթվածքի բոլոր ներքին մակերևույթների և խցանափակման բաղադրիչների հետ սնուցող հեղուկ միջավայրի շփումը, օրինակ, կոնտեյները շրջելու միջոցով:

Ինկուբացման ջերմաստիճանը պետք է ապահովի արտադրական միջավայրից կամ արտադրանքից առանձնացված միկրոօրգանիզմների աճը և չպետք է դուրս գա 20-35°С-ի սահմաններից. անհրաժեշտ է պահպանել սահմանվածից ±2,5°С ջերմաստիճան:

81. Ընդունելի է համարվում նաև ինկուբացիայի երկու ջերմային ռեժիմ ունեցող սխեմայի օգտագործումը. 20-25°С առնվազն 7 օրվա ընթացքում, իսկ այնուհետև ավելի բարձր ջերմաստիճանով՝ (35°С-ը չգերազանցող) հետագա 7 օրերի ընթացքում: Ինկուբացիայի այլ սխեմաները պետք է հիմնված լինեն օժանդակ տվյալների վրա:

82. Ինկուբացման արդյունքների նախնական գնահատման համար կարող է անհրաժեշտ լինել ավելի վաղ ժամանակահատվածում լցավորված առանջային փաթեթվածքների նկատմամբ հսկողություն (3-ից 7 օր տևողությամբ ինկուբացում):

Պետք չէ սնուցող միջավայրի վրա շերտով լցնել իներտ գազ, նույնիսկ եթե դա արվում է իրական արտադրանքի ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) դեպքում ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ:

Փորձարկման անցկացումից հետո տարողության մեջ առկա միկրոօրգանիզմներն անհրաժեշտ է նույնականացնել՝ նշելով առնվազն դրանց տեսակը, սակայն նախընտրելի է մինչև տեսակի մակարդակը նշելը, որպեսզի հեշտացվի կոնտամինացիայի հնարավոր աղբյուրների սահմանումը:

Ինկուբացիայի ամբողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է մշտապես վերահսկել ինկուբացման ընտրված ջերմաստիճանը:

 

11. Փաթեթվածքների զննությունն ինկուբացիայից հետո

 

83. Ինկուբացիայի ավարտից հետո անցկացվում է բոլոր առանջնային փաթեթվածքների տեսողական զննություն մանրէային աճի առկայության հայտնաբերման նպատակով: Զննությունը պետք է իրականացվի հատուկ պատրաստվածություն ունեցող անձնակազմի կողմից: Անհրաժեշտ է պարբերական իրականացնել փաթեթվածքների զննությամբ զբաղվող անձնակազմի տեսողության ստուգում և արդյունքները ձևակերպել գրավոր ձևով: Թույլատրվում է ինկուբացիոն ժամանակահատվածի ընթացքում վերցնել առաջնային փաթեթվածքների մի մասը՝ զննության նպատակով:

84. Ինկուբացիայից հետո կատարվող զննության ընթացքում անհրաժեշտ է համոզվել, որ մինչև ինկուբացիան կատարած զննության արդյունքում ապահովվել է թերություններ ունեցող առաջնային փաթեթվածքների հեռացումը: Ինկուբացիայից հետո թերություններ ունեցող առաջնային փաթեթվածքներ հայտնաբերելու դեպքում իրականացվում է հետազոտություն և շտկող գործողությունների մշակում:

 

12. Առաջնային փաթեթվածքների հաշվառումը և համեմատությունը

 

85. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման յուրաքանչյուր փուլում՝ լցնում, զննություն ինկուբացիայից առաջ և դրանից հետո, պետք է կատարվի ճշգրիտ հաշվարկ և առաջնային փաթեթվածքների փուլային համեմատություն: Փաթեթվածքների քանակի անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն՝ տարբերությունների աղբյուրը և ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների հիմնավորվածության և արժանահավատության վրա փաթեթվածքների քանակի այդ տարբերությունների հնարավոր ազդեցությունը հայտնաբերելու համար:

 

13. Շրջակա արտադրական միջավայրի և անձնակազմի մշտադիտարկումը

 

86. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել շրջակա արտադրական միջավայրի և անձնակազմի նկատմամբ վերահսկողություն՝ դեղապատրաստուկների արտադրողի կողմից սահմանված վալիդացված ընթացակարգերով: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ շրջակա արտադրական միջավայրի և անձնակազմի մշտադիտարկման սովորական պահանջների ցանկացած փոփոխություն (օրինակ, լրացուցիչ նմուշառում կամ փոփոխություններ նմուշառման տեղամասերի մասով) անհրաժեշտ է հիմնավորել և ձևակերպել գրավոր ձևով:

 

14. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման նկատմամբ հսկողություն

 

87. Անհրաժեշտ է հսկողություն իրականացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման նկատմամբ՝ պլանավորված բոլոր միջոցառումների ճիշտ կատարումը երաշխավորելու համար:

88. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման նկատմամբ հսկողությունը պետք է սկսվի սարքավորման հավաքման և կարգաբերման պահից և շարունակվի այնքան ժամանակ, մինչև ասեպտիկ գործընթացի մոդելավորման գործընթացը չավարտվի: Հսկողությունը պետք է իրականացվի իրավասու անձնակազմի կողմից: Հսկողության արդյունքները հարկավոր է ձևակերպել գրավոր ձևով և (կամ) տեսաձայնագրել: Տեսաձայնագրության օգտագործումն առավելություն ունի, քանի որ ասեպտիկ գործընթացի մոդելավորման ժամանակ իրականացրած գործողությունները հետագայում կարող են մանրամասնորեն ուսումնասիրվել, օգտագործվել անհաջող փորձարկումների պատճառների հետազոտության ժամանակ, ասեպտիկ տեխնիկայի կատարելագործման և (կամ) օպերատորների պատրաստության համար:

 

15. Վերջնական հաշվետվության պատրաստումը

 

89. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների հիման վրա պետք է պատրաստել եզրափակիչ հաշվետվություն, որում անհրաժեշտ է դիտարկել փորձարկումների արդյունքները, գնահատել համապատասխանությունն ընդունելիության չափանիշներին, պլանից շեղումները և դրանց վերացմանն ուղղված գործողությունները, ձևակերպել եզրակացություն ասեպտիկ գործընթացի մոդելավորման հաջողության վերաբեյալ:

90. Ըստ ասեպտիկ գործընթացի մոդելավորման գրառումների անհրաժեշտ է վերլուծել.

մինչև լցավորումը տեղի ունեցած շեղումները,

պարապուրդի և վերանորոգման ժամանակը կամ լցավորման ժամանակը,

ինչպես նաև մաքրման և սանիտարական մշակման, արտադրանքի և սարքավորումների բաղադրիչների մանրէազերծման վերաբերյալ գրառումները, զտիչների՝ ամբողջականության մասով փորձարկումների արդյունքները:

Կրիտիկական համակարգերը (օրինակ, НVАС զտիչները, սեղմած օդի (գազի), ջրի, գոլորշու մղման համակարգերը) պետք է ստուգվեն փաստաթղթավորված փոփոխությունների առկայությունը և կրկնակի կամ այդ փոփոխությունների համար ընդունելիության չափանիշներին համապատասխանության մասով որակավորման անցկացումը հաստատելու նպատակով: Անհրաժեշտ է ստուգել տրամաչափարկման, ասեպտիկ լցավորման (ասեպտիկ լցման) գոտում НЕРА զտիչների ստուգման, լցավորման ընթացակարգին մասնակցող ամբողջ անձնակազմի (արտադրության, սպասարկման, մաքրման գծով) պատրաստման վերաբերյալ գրառումները: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման համապատասխան գնահատման համար միկրոօրգանիզմների աճի հայտնաբերված հատկանիշներ ունեցող սնուցող հեղուկ միջավայրով բոլոր առաջնային փաթեթվածքները պետք է ուսումնասիրվեն և, եթե հնարավոր է, պետք է հաստատվի կոնտամինացիայի պատճառը՝ անկախ նրանից, ասեպտիկ գործընթացի մոդելավորումը համապատասխանում է ընդունելիության չափանիշներին, թե ոչ: Հետազոտության և կոնտամինացիայի պատճառը որոշելու ամբողջ ընթացքը հարկավոր է ձևակերպել գրավոր ձևով:

91. Ստանդարտ եզրափակիչ հաշվետվության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից դեղագործական տեսչական ստուգման և գնահատման ժամանակ.

ա) ասեպտիկ գործընթացներում և վալիդացիոն փորձարկումների ժամանակ կիրառվող հետևյալ գործողությունների համար անհրաժեշտ ընթացակարգերի համառոտ շարադրանքը,

բաղադրամասերի լուծումը (դիսպերսում),

ջրամատակարարումը և դրա որակը,

ամբողջ սարքավորման, մակերևույթների մաքրումը (ախտահանումը, մանրէազերծումը) (եթե անհրաժեշտ է),

կրիտիկական սարքավորման, անոթների և խողովակաշարերի մանրէազերծումը,

զտիչների՝ ամբողջականության մասով փորձարկումը,

սարքավորման մոնտաժը, գործարկումը և կարգավորումը,

անձնակազմի զգեստավորումը և զգեստափոխում.

բ) ասեպտիկ գործընթացի վալիդացման վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը:

92. Ասեպտիկ գործընթացի վալիդացման վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները.

նյութի լցավորման ամսաթիվը և ժամը,

շինության նույնականացումը, որում անցկացվում է փորձարկումը,

կոնտեյների տեսակն ու չափը և խցանափակման բաղադրիչները,

լցավորման արագությունը,

օգտագործող միջավայրը,

մինչև զտումը միջանկյալ տարողության մեջ միջավայրի պահպանության ժամանակի տևողությունը,

բոլոր կոնտեյներների լցավորման համար պահանջվող ժամանակի տևողությունը,

լցավորվող ծավալը,

լցավորվող տարողությունների քանակը,

խոտանված, ոչ հերմետիկ առաջնային փաթեթվածքների քանակը,

ինկուբացված առաջնային փաթեթվածքների քանակը,

ինկուբացման ջերմաստիճանը,

ինկուբացման ժամանակը,

օգտագործվող հսկիչ միկրոօրգանիզմները,

զտիչի (զտիչների)՝ ամբողջականության մասով փորձարկումների արդյունքները,

արտադրության գործընթացի մշտադիտարկման արդյունքները,

փորձարկումներին մասնակցող անձնակազմի թվի և ատեստավորման վերաբերյալ հակիրճ ամփոփագիրը,

անձնակազմի վարքագծի կանոնները և օպերատորի թույլատրելի միջամտությունների հետ կապված գրառումները,

լցավորման նորմալ գործընթացի ցանկացած փուլի նմանակման համար օգտագործվող մեթոդիկաները,

սահմանված չափանիշները:

93. Եզրափակիչ հաշվետվությունն իրենից ներկայացնում է փաստաթղթերից դուրս բերված սերիայի վերաբերյալ տվյալների և շրջակա արտադրական միջավայրի մշտադիտարկման գնահատում: Այդ տեղեկատվության հիման վրա կատարվում է որպես ասեպտիկ գործընթացի պատշաճ մոդելավորում անցկացված փորձարկումների ընդունելիության մասին եզրահանգում:

Եզրափակիչ հաշվետվությունն անհրաժեշտ է համաձայնեցնել և հաստատել արտադրողի կողմից սահմանված կարգով:

 

16. Հետազոտություն

 

94. Անհաջող մոդելավորման հետազոտության արդյունքները կարող են որոշել պատճառը կամ չգտնել այն: Հաստատված պատճառի համար անհրաժեշտ է ձեռնարկել և գրավոր ձևով ձևակերպել շտկող գործողություններ: Պատճառը չհայտնաբերելու դեպքում կարող է պահանջվել գործընթացի մի քանի հաջորդական հաջող մոդելավորումներ՝ գործընթացի նկատմամբ հսկողության առկայությունը հաստատելու համար: Հետազոտության վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

դեպքի մասին կարճ տեղեկատվություն,

շեղումներով աշխատող համակարգերի, ինչպես նաև հետազոտված այլ համակարգերի ցանկ,

հիմնական պատճառը և հիմնավորող փաստաթղթերը (հայտնաբերման դեպքում),

հնարավոր ազդեցությունը նախորդ արտադրված սերիաների վրա,

ձեռնարկված շտկման նպատակով միջամտությունները և այդ միջամտությունների իրականացումը հաստատող փաստաթղթերը,

գործընթացի լրացուցիչ մոդելավորումների արդյունքը (եթե իրականացվել են),

համապատասխան ստորագրությունները (առանձին համակարգերի հետազոտություն իրականացրած անձանց, ինչպես նաև արտադրության և որակի սպասարկման ղեկավարների ստորագրությունները):

Հետզոտությունը պետք է ավարտվի ժամանակին:

 

VII. Ասեպտիկ գործընթացի մշտական գնահատումը

 

95. Ասեպտիկ գործընթացի մշտական գնահատման նպատակն է ասեպտիկ արտադրության վրա ազդող բոլոր համակարգերի պատշաճ հսկողության հաստատումը: Ասեպտիկ գործընթացի մոդելավորման պարբերական փորձարկումների անցկացումը այդ մշտական գնահատման մասն է կազմում:

96. Ասեպտիկ գործընթացի մշտական գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել.

շրջակա արտադրական միջավայրի (այդ թվում ինժեներական համակարգերի, շինությունների և անձնակազմի) մշտադիտարկման տվյալները,

մանրեէազերծության մասով փորձարկումների արդյունքները (այդ թվում կենսաբեռնվածությունը զտումից առաջ),

մանրէազերծման գործընթացների վալիդացման, ինչպես նաև փոփոխությունների հսկողության արդյունքները:

Այս գործողությունները, ի լրումն ասեպտիկ գործընթացի մոդելավորման արդյունքների, թույլ կտան գնահատել հսկողության համակարգերի ընդունելիությունը:

97. Արտադրողը սահմանում է յուրաքանչյուր ասեպտիկ գործընթացի համար ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացման հաճախականությունը՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները (շինությունները, սարքավորման կառուցվածքը և արտադրողականությունը, արտադրության ժամանակը, անձնակազմը և այլն): Ասեպտիկ գործընթացի մշտական գնահատման նպատակներով անհրաժեշտ է իրականացնել ասեպտիկ գործընթացի մոդելավորում, որպես կանոն, 6 ամիսը մեկ անգամ:

98. Արտադրության դադարներից և արտադրական հոսքագծի լայնածավալ տեխնիկական սպասարկումից հետո պարտադիր կարգով իրականացվում է ասեպտիկ գործընթացի արտապլանային որակավորում՝ ասեպտիկ գործընթացի մոդելավորման օգնությամբ:

99. Ասեպտիկ գործընթացի մոդելավորման իրականացմամբ ասեպտիկ արտադրության արտապլանային որակավորումը կարող է անհրաժեշտ լինել նաև հետևյալ փոփոխություններից հետո.

ա) փոփոխություններ սարքավորման մեջ (ընդ որում սարքավորման դետալների փոխարինումը նույնական ստանդարտ դետալներով չի համարվում սարքավորման ձևափոխում).

բ) սարքավորման կամ շինությունների ձևափոխումը, որը պոտենցիալ կերպով ազդում է ասեպտիկ արտադրական միջավայրում օդի կամ օդի հոսքի որակի վրա.

գ) էական փոփոխություններ արտադրական անձնակազմի թվում կամ անցում երկու (կամ երեք) հերթափոխով արտադրության, եթե տեղամասը ատեստավորվել է միայն մեկ հերթափոխի ընթացքում կատարվող ասեպտիկ գործընթացի համար.

դ) էական փոփոխություններ ասեպտիկ գործընթացում և (կամ) ընթացակարգերում.

ե) էական փոփոխություններ սարքավորման պատրաստման կամ հավաքման մեթոդներում.

զ) առաջնային փաթեթվածքի նոր նյութերի լրացում արտադրանքի համար.

է) այն խնդիրների վերացմանն ուղղված շտկող գործողությունների իրականացումը, որոնք կապված են.

տագնապի մակարդակի (գործողությունների մակարդակի) սահմանների մշտական գերազանցման հետ՝ կրիտիկական արտադրական գոտու մշտադիտարկման արդյունքների համար,

արտադրանքի՝ մանրէազերծության մասով փորձարկման բացասական արդյունքների հետ,

ասեպտիկ արտադրության գոտում ասեպտիկայի խախտման հետ:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 Դեղագործական արտադրության մեջ ասեպտիկ գործընթացների վերաբերյալ ձեռնարկի

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

տեղում գոլորշիով մանրէազերծման վերաբերյալ

 

1. Սույն փաստաթղթում դիտարկվում են ցուցումներ, որոնք կիրառվում են անմիջապես արտադրության վայրում գոլորշիով մանրէազերծման համակարգերի նկատմամբ: Տեղում գոլորշիով մանրէազերծման գործընթացը պահանջում է օդի և խտուցքի հեռացման ընթացակարգերի պահպանում, ինչպես նաև մանրէազերծումից հետո համակարգի ամբողջականության պահպանում: Տեղում գոլորշիով մանրէազերծման համար օգտագործվող գոլորշին պետք է լինի չոր, հագեցած և չգերտաքացված: Տեղում գոլորշիով մանրէազերծման գործընթացի կրիտիկական պարամետրեր են համարվում.

ժամանակը,

ջերմաստիճանը,

գոլորշու ճնշումը:

Հարկավոր է ճշգրիտ սահմանել այս պարամետրերի նվազագույն և առավելագույն սահմանների արժեքը և վերահսկել դրանք մանրէազերծման ամբողջ ցիկլի ընթացքում:

2. Գոլորշու օգտագործմամբ տեղում գոլորշիով մանրէազերծման համակարգի կառուցվածքը պետք է ապահովի.

օդի լրիվ արտամղում կամ հեռացում.

համակարգի ստորին կետերում գոլորշու բացթողում՝ բացառելու համար խտուցքի լցավորումը.

մանրէազերծման գործընթացի ավարտից հետո սարքավորման մանրէազերծության պահպանումը:

3. Տեղում գոլորշիով մանրէազերծման գործըթնացի մշակման ժամանակ հաշվի են առնում հետևյալ գործոնները.

ա) գոլորշին անհրաժեշտ է մղել այնպես, որպեսզի հեշտացվի դրա բաշխումը համակարգի բոլոր հատվածներում,

բ) ամբարի կառուցվածքները և (կամ) համակարգի տարողությունները պետք է նախագծվեն այնպես, որ բացառեն դրանցում օդի պահպանումը,

գ) գոլորշու խտուցքի դատարկման համար նախատեսված սարքավորումները պետք է տեղադրվեն համակարգի ստորին կետերում,

դ) գոլորշու օգտագործմամբ տեղում գոլորշիով մանրէազերծման համակարգում կափույրները, ջրահեռացման հարմարանքները, լճացման գոտիները, ստորին կետերը, գազային զտիչները և համակարգի ներսում դրանց կորպուսները համարվում են մանրէազերծման համար տիպիկ, առավել բարդ տեղամասեր («ամենավատ» տեղամասեր կամ «սառը բծեր»), քանի որ դրանք տեղամասեր են, որոնցում կարող է օդ պահպանվել և (կամ) կուտակվել խտուցք,

ե) խողովակաշարերը պետք է ունենան թեքություն դեպի դրենաժային դատարկումները՝ խտուցքի ամբողջական հեռացման նպատակով: Մյուս հատվածները, որոնցում խտուցքը կարող է պահպանվել, պետք է ունենան դրանց ամբողջական ջրահեռացումը հեշտացնող կառուցվածք,

զ) գոլորշիով օդի արտամղումը պետք է իրականացվի պատշաճ կերպով նախագծված համակարգերի և գոլորշու վերացման համար նախատեսված, օպտիմալ կերպով տեղադրված հեռացման հարմարանքների կիրառման միջոցով: Ընդ որում, որպես կանոն օգտագործվում է գոլորշիով օդի ձգողական արտամղում, սակայն թույլատրվում է օգտագործել նաև նախնական վակուումացում,

է) օդի հեռացումից հետո գոլորշու հեռացման համար նախատեսված հեռացման հարմարանքները պետք է փակ լինեն, եթե դրանք չեն օգտագործվում նաև խտուցքի հեռացման համար,

ը) մանրէազերծման շրջափուլի ավարտից հետո սովորաբար մանրէազերծող զտիչի միջոցով համակարգ է ներմուծվում ստերիլ գազ (օդ կամ ազոտ): Այդ ժամանակ համակարգը գտնվում է բարձր ճնշման տակ: Գազն օգտագործվում է համակարգը գոլորշուց և խտուցքից փչամաքրելու և մինչև սարքավորման աշխատանքը սկսելը ոչ մեծ դրական ճնշում պահպանելու համար: Մինչ մանրէազերծումից հետո խողովակաշարերը սառչում են, դրանցում առաջանում է մասնակի վակուում, այդ պատճառով կարևոր է ստերիլ գազի օգնությամբ պահպանել դրական ճնշում:

4. Զտիչների մանրէազերծման համար տեղում գոլորշիով մանրէազերծման գործընթացի կիրառման ժամանակ խորհուրդ է տրվում հաշվի առնել հետևյալ գործոնները.

ա) խտուցքի համար դատարկումը պետք է տեղադրվի զտիչի յուրաքանչյուր կորպուսի ինչպես ստերիլ, այնպես էլ ոչ ստերիլ կողմի ստորին հատվածում,

բ) գոլորշու վերացման համար նախատեսված հեռացման հարմարանքները պետք է, ըստ անհրաժեշտության, տեղադրվեն կորպուսի այն հատվածում, որում կարող է օդ պահպանվել,

գ) մանրէազերծման ջերմաստիճանի պայմաններում ֆիլտրոէլեմենտի ճնշման տատանումը չպետք է գերազանցի զտիչների արտադրողի կողմից առաջարկված արժեքները,

դ) անհրաժեշտ է վերահսկել զտիչի վրա գոլորշու ճնշումը և ճնշման տատանումը,

ե) անհրաժեշտ է չափել ներքին գոտում առկա ջերմաստիճանը՝ քարթրիջային զտիչի համար, եթե զտումից հետո չի իրականացվում ջերմաստիճանի նկատմամբ վերահսկողություն,

զ) քարթրիջային զտիչները պետք է տեղադրված լինեն այնպես, որ խտուցքը կարողանա թափվի զտիչի երկու կողմերից:

5. Հարկավոր է վերահսկել

գոլորշու մեջ չկոնդենսացվող գազերի պարունակությունը,

հեղուկ ջրի պարունակությունը,

ճնշակներից յուղի պարունակությունը,

այլ աղտոտումների պարունակությունը՝ արտադրողի կողմից հաստատված գոլորշու մասնագրի համաձայն:

6. Գոլորշու խտուցքը, ըստ քիմիական ցուցանիշների, պետք է համապատասխանի ջրի մասնագրին մաքուր վիճակում:

Եթե տեղում գոլորշիով մանրէազերծման համակարգն օգտագործվում է պարէնտերալ արտադրանքի արտադրության մեջ (և արտադրության այլ համակարգերում, որոնցում օգտագործվում է ներարկումների համար նախատեսված ջուր), ապա գոլորշու խտուցքը, ըստ քիմիական ցուցանիշների, պետք է համապատասխանի ներարկումների համար նախատեսված ջրի մասնագրին:

7. Տեղում գոլորշիով մանրէազերծման արդյունավետությունը ստուգելու համար, որպես կանոն, կիրառվում են կենսաբանական ցուցիչներ (օրինակ, բարձր դիմակայունությամբ սերմեր, Geobacillus stearothermophilus՝ 106 ԳԱՄ քանակությամբ), որոնք ապաակտիվանում են տեղում գոլորշիով մանրէազերծման մասնակի ցիկլի միջոցով: Տեղում գոլորշիով մանրէազերծում իրականացնելիս, որպես կանոն, օգտագործվում է ավելցուկային մշակման հիմքով մշակվող մանրէազերծման ցիկլ:

8. Տեղում գոլորշիով մանրէազերծման գործընթացի ընթացիկ մշտադիտարկման և վերահսկողության վերաբերյալ գրառումները պետք է ներառեն մանրէազերծման ցիկլի՝ մանրէազերծվող սարքավորման նախապես սահմանված տեղամասերում չափվող պարամետրերի (ժամանակի, ջերմաստիճանի և ճնշման) տպվածքները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան