ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
1 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Ս. Յու. Գլազևին՝ ստորագրել նշված հուշագիրը, թույլատրելով դրա ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կանոնակարգող մարմին է, և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարությունը, որը Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման գործընթացի տեխնիկական և վարչական մարմին է, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով Կողմերի համատեղ շահագրգռվածությունը երկխոսություն հաստատելու հարցում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության փոխգործակցության միջոցով փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների միջև առևտրի ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով,
հաստատելով նվիրվածությունը միջազգային իրավունքի սկզբունքներին,
հանգել են փոխըմբռնման հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի նպատակը բազմակողմանի համագործակցությունն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության միջև՝ տնտեսական ոլորտում փոխգործակցության ամրապնդման, տարածաշրջանային առևտրի փոխադարձ խթանման և կայուն զարգացման, տարածաշրջանային ինտեգրման զարգացման փորձի փոխանակման համար, ինչպես նաև համագործակցություն սույն հուշագրի 2-րդ կետում նշված ուղղություններով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Կենտրոնական Ամերիկայում ինտեգրման մասին ընդհանուր պայմանագրի» 1993 թվականի հոկտեմբերի 29-ի արձանագրության (Գվատեմալայի արձանագրության) և «Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության» 2014 թվականի ապրիլի 25-ի ընթացակարգի կանոնների շրջանակներում:
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում նպատակ ունեն իրականացնելու համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում.
մակրոտնտեսություն.
մաքսային կանոնակարգում.
փոխադարձ առևտուր.
տեխնիկական կանոնակարգում և ստանդարտացում.
սանիտարական և բուսասանիտարական միջոցներ.
տրանսպորտ.
էներգետիկա.
մրցակցություն և հակամենաշնորհային կանոնակարգում.
ներքին շուկաների պաշտպանություն.
պետական գնումներ.
սակագնային և ոչ սակագնային միջոցներ.
արդյունաբերություն.
ագրոարդյունաբերական համալիր.
ծառայությունների առևտուր և ներդրումներ.
մտավոր սեփականություն.
թվային էկոնոմիկա.
ներքին շուկաների գործունեություն.
առևտրատնտեսական վեճերի կարգավորում (հաշտարարություն).
սպառողների իրավունքների պաշտպանություն.
աշխատանքային միգրացիա և սոցիալական պաշտպանություն.
փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող այլ ուղղություններ:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության իրավասության ոլորտի հարցերը կքննարկվեն դրանց մասնակցությամբ:
4. Համագործակցությունը սույն հուշագրի իրագործման շրջանակներում կարող է իրականացվել հետևյալի միջոցով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ վերլուծական աշխատանքների և զեկույցների համատեղ հրապարակումներ.
Կողմերի իրավասության ոլորտում ներառված հարցերի վերաբերյալ փորձի և տեղեկատվության փոխանակում.
Կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ հանձնարարականների մշակում.
համաժողովների, ֆորումների, սեմինարների, տոնավաճառների և ցուցահանդեսների, խորհրդատվությունների և կլոր սեղանների նախապատրաստում և անցկացում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ.
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցություն:
5. Սույն հուշագրի իրագործման նպատակով՝ Կողմերը կարող են մշակել համագործակցության զարգացման վերաբերյալ համատեղ ծրագրեր:
6. Փոխգործակցությունը սույն հուշագրի իրագործման նպատակով կիրականացվի Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության միջև համագործակցության համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
Աշխատանքային խմբի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ: Նիստի անցկացման ժամանակը և վայրը, կազմը, ձևաչափը և օրակարգը կսահմանվեն Կողմերի կողմից: Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով:
Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպչատեխնիկական ապահովումն իրականացվում է ընդունող Կողմի կողմից:
Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն է կրում աշխատանքային խմբի գործունեությանը իր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը:
7. Սույն հուշագիրը չի ենթադրում սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության փոխանակում՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի փաստաթղթերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների օրենսդրությանը համապատասխան:
8. Կողմերը տեղեկատվությունը կօգտագործեն միայն սույն հուշագիրը իրագործելու նպատակով և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության՝ չեն բացահայտի այդ տեղեկատվությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին տրամադրում է Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարուղարությունից ստացված տեղեկատվություն՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության: Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարությունը տրամադրում է Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված տեղեկատվություն՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության:
9. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է անգլերենով:
10. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կանոնակարգվող իրավունքներ և պարտականություններ:
11. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից:
12. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով:
13. Սույն հուշագրի իրագործման հետ կապված ցանկացած ֆինանսական ծախսեր Կողմերի կողմից համաձայնեցվելու են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ հաշվի առնելով միջոցների, անձնակազմի և այլ ռեսուրսների առկայությունը:
14. Կողմերից յուրաքանչյուրը միակողմանի կարգով իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Սույն հուշագրի կիրառումը դադարում է մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարումը չի ազդում դրա կիրառման ընթացքում սկսված միջոցառումների և նախագծերի ավարտման վրա, եթե Կողմերն այլ բանի համար չպայմանավորվեն:
Ստորագրված է ________ քաղաքում, 20___ թվականի __________ -ի «___»-ին, երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերեն, իսպաներեն և անգլերեն:
Որևէ տարընթերցում առաջանալու դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|