ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 192 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին(կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 3-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումները՝ ըստ ցանկի համաձայն հավելվածի։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 1-ամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերին ու ծրագրին համապատասխան՝ դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման համար պատասխանատու մարմինների և դրանց մշակմանը մասնակցող մարմինների մասին։
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ակտիվացնել աշխատանքը ծրագրի հետևյալ կետերի մասով․
ծրագրի I բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետեր և II բաժնի 3-րդ, 6-11-րդ կետեր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դրանց իրագործման նպատակով․
ծրագրի II բաժնի 15-րդ կետ՝ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ակտի նախագիծը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ միջպետական համաձայնեցման ուղարկելու նպատակով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ___ ___________ 20___ թվականի թիվ___ որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու
|
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը |
Պատասխանատու մշակողը |
Համամշակողները |
Ներկայացման ժամկետի մասին տեղեկությունները |
Միասնական ցանկի դիրքի համարը |
|
I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակումը | ||||
|
1. Շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրատեսակների անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
2015 թվականի III եռամսյակ4 |
21, 22 |
|
2. Կերերի և կերային հավելումների անվտանգության մասին |
Ղազախստանի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
55 |
|
3. Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտագության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2016 թվականի I եռամսյակ4 |
53 |
|
4. Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2016 թվականի I եռամսյակ4 |
38, 39, 63 |
|
5. Սննդամթերքի հետ շփում ունեցող նյութերի անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
1, 2, 32, 36 |
|
6. Բարձրավոլտ սարքավորումների անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2017 թվականի IV եռամսյակ4 |
3 |
|
7. Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2020 թվականի III եռամսյակ4 |
16 |
|
8. Թեթև ռելսային տրանսպորտի, տրամվայների անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի I եռամսյակ |
17 |
|
9. Նիկոտին պարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգը |
Հայաստանի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
67 |
|
10. Ոչ մթերատու կենդանիների համար նախատեսված կերերի անվտանգության մասին |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2023 թվականի IV եռամսյակ |
55 |
|
II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարում | ||||
|
1. Սննդային արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (տեխնիկական կանոնակարգով և Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներով սահմանված՝ սննդամթերքին ներկայացվող պարտադիր պահանջները միատեսակ դարձնելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
53 |
|
2. Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 007/2011)(հագուստի և կոշկեղենի՝ սպորտային տեսականու հետ կապված կիրառման ոլորտը հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի III եռամսյակ |
30 |
|
3. Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 033/2013) (հասկացութային ապարատը ճշգրտելու և կաթ պարունակող մթերքի մակնշմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ սահմանելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2016 թվականի II եռամսյակ4 |
53 |
|
4. Փոքրաչափ նավերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 026/2012) (տեխնիկական կանոնակարգի տարածման ոլորտը հստակեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
20 |
|
5. Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ (ՄՄ ՏԿ 029/2012) (տեխնիկական կանոնակարգով և Սանիտարահամաճարակաբանական վերահսկողությանը (հսկողությանը) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներով սահմանված՝ սննդային հավելումներին ներկայացվող պահանջները միատեսակ դարձնելու մասով, ինչպես նաև մսային արտադրանքի մեջ ֆոսֆորաթթվի և սննդային ֆոսֆատի պարունակության մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ղազախստանի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2021 թվականի II եռամսյակ |
54 |
|
6. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013) (նոր եզրույթներ ներմուծելու, տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթներ հստակեցնելու մասով, տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի արդյունքներով տեխնիկական ուղղումներ կատարելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2016 թվականի III եռամսյակ4 |
5 |
|
7. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (շոկոլադին, շոկոլադային արտադրատեսակներին և կակաոյից պատրաստված մթերքին ներկայացվող լրացուցիչ պահանջներ սահմանելու մասով թիվ 3 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2016 թվականի IV եռամսյակ4 |
53 |
|
8. Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 004/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգում Մաքսային միության՝ ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների կրկնվելը բացառելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2016 թվականի IV եռամսյակ4 |
2 |
|
9. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն (ՄՄ ՏԿ 020/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգում Մաքսային միության՝ ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների կրկնվելը բացառելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2016 թվականի IV եռամսյակ4 |
2 |
|
10. Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 031/2012) (տրակտորների բնապահպանական անվտանգությանը, տրակտորների նույնականացման մակնշմանը ներկայացվող պահանջների, սեղմված բնական և հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող տրակտորներին ներկայացվող պահանջների մասով, հղումային ստանդարտները և Միավորված Ազգերի Կազմակեպության Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի կանոնները արդիականացնելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2016 թվականի IV եռամսյակ4 |
11 |
|
11.Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 001/2011), Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 002/2011), Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 003/2011) («նորարարական արտադրանք» եզրույթի սահմանումը, տեխնիկական կանոնակարգերի կիրառման ոլորտը, առանձին դրույթներ հստակեցնելու և դրանք «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2016 թվականի IV եռամսյակ4 |
15, 23 |
|
12. Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011) (փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումներին ներկայացվող լրացուցիչ պահանջների մասով թիվ 3 փոփոխություններ) |
Հայաստանի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
1 |
|
13. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (սննդում կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացվող հատուկ պահանջները բացառելու մասով թիվ 4 փոփոխություններ), Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011) (սննդում կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացվող հատուկ պահանջները բացառելու մասով թիվ 3 փոփոխություններ), Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 027/2012) (սննդում կենսաբանական ակտիվ հավելումներին, դրանց արտադրությանը, իրացմանն ու մակնշմանը ներկայացվող հատուկ պահանջները սահմանելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2023 թվականի IV եռամսյակ |
53 |
|
14. Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 024/2011) (տեխնիկական կանոնակարգի, այդ թվում՝ բուսայուղերի տրանսպորտային փոխադրմանը վերաբերող առանձին դրույթներ հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
53 |
|
15. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (անդամ պետությունների կողմից տրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջների համաձայնեցման գծով միջազգային համաձայնագրերում մասնակցության վերաբերյալ պարտավորությունների կատարման հետ կապված արդիականացման մասով թիվ 3 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
10 |
|
16. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու և սննդամթերքի ու պարենային (սննդային) հումքի լցնովի եղանակով տրանսպորտային փոխադրման միջոցներին ներկայացվող պահանջներ սահմանելու մասով թիվ 5 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի III եռամսյակ |
53 |
|
17. Պայթուցիկ նյութերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 028/2012) (տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատելու համար՝ պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության գնահատման համար պահանջվող ցուցանիշների ցանկը սահմանելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի III եռամսյակ |
27 |
|
18. Պայթունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 012/2011) (մեթան գազի առումով վտանգավոր հանքահորերում կիրառվող մալուխային արտադրանքին և էլեկտրոնային սարքերին ներկայացվող լրացուցիչ պահանջների մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
7 |
|
19. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 009/2011) (1-5-րդ հավելվածները արդիականացնելու մասով փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
տարեկան |
34 |
|
20. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու մասով փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի III եռամսյակ |
53 |
|
21. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգեր (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների հիման վրա համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի սահմանման մասով փոփոխություններ) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
անդամ պետություններ |
Ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի IV եռամսյակը |
1, 2, 4-15, 20, 23, 25-39, 42, 49, 50, 53, 56, 57, 61, 65 |
|
22. Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը և առանձին դրույթներ հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում փոփոխություններ կատարելու մասով թիվ 4 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
1 |
|
23. Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին (ՄՄ ՏԿ 030/2012) (տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթներ հստակեցնելու մասով փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
50 |
|
24. Փաթեթվածքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 005/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի արդյունքներով դրա առանձին պահանջները հստակեցնելու մասով թիվ 4 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
36 |
|
25. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 009/2011) (փոփոխություններ՝ արտադրանքի կիրառման ոլորտը, նույնականացման կանոնները հստակեցնելու, եզրույթներով լրացնելու, շուկայում շրջանառության կանոններով լրացնելու, բաղադրիչների թունաբանական բնութագրերի վերլուծության հիման վրա ստացված թունաբանական ցուցանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու, in vitro այլընտրանքային մեթոդներով լորձաթաղանթների վրա գրգռող ազդեցության գնահատումը սահմանելու, փաթեթվածքին ներկայացվող պահանջները սահմանելու, այն արտադրանքի մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասով, որի վրա միաժամանակ տարածվում է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողությունը) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
34 |
|
26. Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 019/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը և առանձին դրույթներ հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգման առանձին օբյեկտներին ներկայացվող պահանջները հստակեցնելու, տեխնիկական կանոնակարգի հավելվածներում փոփոխություններ կատարելու մասով թիվ 2 փոփոխությունները) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
37 |
|
27. Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձը հաշվի առնելով՝ դրա առանձին դրույթներ հստակեցնելու, այդ թվում՝ սննդամթերքի բաղադրության մեջ դրա պատրաստման ժամանակ կիրառվող բուսական կենդանական (յուղը, ճարպը) նշելու մասով թիվ 4 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
53 |
|
28. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (սպանդային մթերքի և մսամթերքի մականշվածքում սննդային արժեքի նշմանը ներկայացվող պահանջներում փոփոխություններ կատարելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
53 |
|
29. Մսի և մսամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 034/2013) (տեխնիկական կանոնակարգի հասկացութային ապարատի առանձին դրույթներ հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ղազախստանի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
53 |
|
30. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը (չափումների միջոցները, հոսանքի քիմիական աղբյուրները և կիրառման համար հասանելի ոլորտը ամբողջությամբ՝ նշելով բացառությունները) ընդլայնելու, վտանգավոր նյութերի վերահսկվող անվանացանկին և էլեկտրատեխնիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում դրանց պարունակության սահմանափակմանը ներկայացվող պահանջները արդիականացնելու, սպառողական հատկությունները կորցրած էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների օգտահանմանը ներկայացվող պահանջներ ներառելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
2 |
|
31.Կահույքային արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 025/2012) (կահույքային արտադրանքի կիրառման ոլորտը և դրան ներկայացվող պահանջները հստակեցնելու մասով փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի II եռամսյակ |
42 |
|
32. Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին(ՄՄ ՏԿ 016/2011) (ներքին տարածություններում և սենքերում կիրառման համար նախատեսված՝ գազօգտագործող սարքավորումներում չայրված գազի կուտակման կանխումն ապահովող սարքի պարտադիր առկայությանը վերաբերող մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
4 |
|
33. Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն (ՄՄ ՏԿ 014/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը, առանձին դրույթներ հստակեցնելու, և այն «Եվրասիական տնտեսական միության մասին»2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխանեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի I եռամսյակ |
25 |
|
34. Ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի արդյունքներով դրա առանձին պահանջներ հստակեցնելու մասով թիվ 1 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
53 |
|
35. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) (սննդամթերքի պիտանիության ժամկետների հիմնավորումը պարտադիր լինելու, մասնագիտացված, ֆունկցիոնալ և հարստացված սննդամթերքի եզրաբանությունը հստակեցնելու մասով թիվ 7 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
53, 54 |
|
36. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (ավտոտրանսպորտային տելեմատիկայի տեղեկատվական համակարգերի և դրանց բաղադրիչների մասով հասկացութային ապարատը ձևավորելու, անվավոր տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող այդպիսի համակարգերին ներկայացվող պարտադիր պայմաններ ներդնելու, սահմանված պահանջների համաձայն նշված համակարգերի և բաղադրիչների գնահատման ձևերն ու կարգը սահմանելու մասով թիվ 5 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
10 |
|
37.Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (6-րդ էկոլոգիական դասի պահանջները ներմուծելու մասով թիվ 6 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
10 |
|
38.Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող անվտանգության պահանջները համաձայնեցնելու վերաբերյալ միջազգային համաձայնագրերին մասնակցության առնչությամբ պարտավորությունները անդամ պետությունների կողմից կատարվելու հետ կապված՝ պահանջներն արդիականացնելու մասով թիվ 7 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2023 թվականի IV եռամսյակ |
10 |
|
39. Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձը հաշվի առնելով՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերը և այլ դրույթներ մոդիֆիկացնելու մասով թիվ 8 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2025 թվականի IV եռամսյակ |
10 |
|
40. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011) («Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու մասով թիվ 8 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2021 թվականի I եռամսյակ |
53, 54 |
|
41.Խաղալիքների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 008/2011) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի արդյունքներով դրա առանձին պահանջներ հստակեցնելու մասով թիվ 3 փոփոխություններ) |
Բելառուսի Հանրապետություն |
անդամ պետություններ |
2022 թվականի IV եռամսյակ |
29 |
|
42. Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) (տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձը հաշվի առնելով դրա առանձին դրույթներ հստակեցնելու մասով թիվ 2 փոփոխություններ) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2023 թվականի III եռամսյակ |
53 |
_______________________________
1 Սույն ծրագրի I բաժնով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները, ինչպես նաև սույն ծրագրի II բաժնով նախատեսված փոփոխությունների առարկան կարող են փոփոխվել դրանց մշակման ընթացքում։
2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 32-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի միջպետական համաձայնեցման արդյունքներով անդամ պետությունների որոշումները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
3 Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի միասնական ցանկը, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ։
4 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 32-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացվել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի միջպետական համաձայնեցման արդյունքներով՝ անդամ պետությունների որոշումները։
5 Փոփոխությունները մշակվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 46-րդ կետին համապատասխան։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ___ ___________ 20___ թվականի թիվ___ որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի մասին» թիվ 79 որոշում։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 28-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 36 որոշում։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 81 որոշում։
4. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 43 որոշում։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 99 որոշում։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 125 որոշում։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 13-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 69 որոշում։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 66 որոշում։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 74 որոշում։
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 3 որոշում։
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 որոշում։
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 1 որոշում։
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 9 որոշում։
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնի 31-րդ դիրքում փոփոխություն կատարելու մասին» թիվ 10 որոշում։
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 17 որոշում։
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 56 որոշում։
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնի 26-րդ դիրքում փոփոխություն կատարելու մասին» թիվ 85 որոշում։
18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 102 որոշում։
19. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 113 որոշում։
20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 7 որոշում։
21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 8 որոշում։
22. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 14 որոշում։
23. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 25 որոշում։
24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 26 որոշում։
25. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 61 որոշում։
26. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի II բաժնում փոփոխություն կատարելու մասին» թիվ 68 որոշում։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|