ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 4 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 24

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 4 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» թիվ 4 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի «Ավտոմոբիլային տարանցիկ փոխադրումների դիտանցման մասով փորձի արդյունքների մասին» թիվ 19 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 19 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի հոկտեմբերի 30-ի

թիվ 24 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 4 կարգադրության մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «տարանցիկ» բառը հանել

2. Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների՝ սույն կարգադրությամբ հաստատված պլանում («ճանապարհային քարտեզում»).

ա) անվանման մեջ «տարանցիկ» բառը հանել.

բ) 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագծի մշակում՝ ներառյալ հետևյալ հարցերը.

Համաձայնագրի նախագծի մշակում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

2021 թվականի
I-II եռամսյակներ

Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման իրականացում

2021 թվականի
III եռամսյակ

ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, այդ թվում՝ միասնական երաշխիքային մեխանիզմների և այլ միջոցների կիրառման առանձնահատկությունները, որոնք ապահովում են ապրանքների առաքման հսկողությունը (ներառյալ տեխնիկական (տեխնոլոգիական) միջոցները (էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները) (այսուհետ՝ նավիգացիոն կապարակնիքներ))

Համաձայնագրի ստորագրման և այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի իրականացում

2021 թվականի
IV եռամսյակ

բ) Միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի շրջանակներում Միության անդամ չհանդիսացող միջազգային ինտեգրացիոն միավորումների և պետությունների հետ փոխգործակցության հնարավորության սահմանում

 

2. Անդամ պետություններում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի ազգային օպերատորների նշանակում (այսուհետ՝ հետագծման համակարգ)

անդամ պետությունների նորմատիվային իրավական ակտեր

անդամ պետություններ

2021 թվականի
I եռամսյակ

3. ապրանքների փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի մշակում

միջազգային պայմանագրի նախագծի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի
III եռամսյակ

միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման իրականացում

2020 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագրի ստորագրման և այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացում

2021 թվականի
II եռամսյակ։»։

 

գ) 4-րդ կետում «2020 թվականի II եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թվականի IV եռամսյակ» բառերով.

դ) 5-րդ կետում «2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի II եռամսյակ (Ղրղզստանի Հանրապետության համար՝ 2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի III եռամսյակ)» բառերը փոխարինել «2021 թվականի II եռամսյակ» բառերով.

ե) 6-րդ կետում «2020 թվականի I եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թվականի IV եռամսյակ» բառերով.

զ) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«8. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի և նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի նախապատրաստում՝ հաշվի առնելով սույն պլանի 1-ին և 3-րդ կետերում նշված՝ միջազգային պայմանագրերի դրույթները

Արձանագրության նախագծի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2021 թվականի
I-II եռամսյակներ

9. Հետագծման համակարգի կիրառումն ապահովող՝ Հանձնաժողովի ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում՝ սույն պլանի 3-րդ կետում նշված միջազգային պայմանագրով սահմանված լիազորություններին համապատասխան

Հանձնաժողովի ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

սույն պլանի 3-րդ կետում նշված՝ միջազգային պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից կես տարվա ընթացքում».

 

է) 10-րդ կետում «2020 թվականի I-II եռամսյակ» բառերը փոխարինել «2021 թվականի IV եռամսյակ» բառերով:

ը) 11-րդ կետում «2020 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2021 թվականի IV եռամսյակ» բառերով: