ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 151
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »      ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին

 

Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների պլանի 2-րդ կետի՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի` կից ներկայացվող ցանկը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ կատարել սույն կարգադրությամբ հաստատված ցանկի արդիականացմանն ուղղված ամենամյա աշխատանքը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

 

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20    թվականի «  »    -ի

թիվ    կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի

 

Ծառայությունների և թվային ենթակառուցվածքի անվանումները

Ծառայությունների և թվային ենթակառուցվածքի համառոտ նկարագրությունը

Իրագործման ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի գերակա ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական հարթակ

հարթակը՝ որպես Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմք, ապահովում է բազային թվային ենթակառուցվածքի ձևավորում, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) փոխգործակցության կազմակերպման համար՝ հիմքի ստեղծում։ Այսպիսով, առաջարկվում է իրագործել G2G ծառայությունները՝ հաշվի առնելով մյուս համակարգերի հետ դրանց ինտեգրման հնարավորությունները (այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հետ՝ Միության շրջանակներում շահագործման մեջ դրված ընդհանուր գործընթացների լրամշակման և (կամ) Միության շրջանակներում նոր ընդհանուր գործընթացների իրագործման միջոցով)

2020 թվականի

IV եռամ-սյակ-2021 թվականի IV եռամսյակ

2. Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա

ծառայությունն ապահովում է պաշտոնական, հավաստի և օպերատիվ կերպով շտկվող քարտեզագրական տեղեկատվություն ստանալու հնարավորություն՝ միջպետական ավտոմոբիլային փոխադրումների պլանավորման և դրանց կառավարման նպատակով

2021 թվականի IV եռամսյակ

3. Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն

ծառայությունն ապահովում է կայանատեղերի, ավտորիզացված սպասարկման կայանների, ավտոմոբիլային լցակայանների, լոգիստիկ կենտրոնների, հասարակական սննդի օբյեկտների և ճանապարհամերձ հյուրանոցների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն, ինչպես նաև համապատասխան ծառայությունների ամրագրման և դրանց հեռավար վճարման հնարավորություն

2021 թվականի IV եռամսյակ

4. Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն

ծառայությունն ապահովում է անդամ պետությունների բազմակողմանի ավտոմոբիլային անցման կետերի անցնելու ժամանակի ամրագրման (ավտոմոբիլային անցակետերում էլեկտրոնային հերթի) և, որպես հետևանք՝ փոխադրման գործընթացի վիճակի մասին օպերատիվ և հավաստի տեղեկատվության ստացման հնարավորություն

2021 թվականի IV եռամսյակ

5. Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների հեռավար բժշկական զննության անցկացման ծառայություն (ներառյալ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)

ծառայությունն ապահովում է հեռաբժշկության տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ առանց բուժզննման վայրում բժշկական ծառայությունների աշխատակիցների ներկայության՝ նախաերթուղային, նախահերթափոխային, հետերթուղային և հետհերթափոխային բժշկական զննումներ անցնելու հնարավորություն

2022 թվականի II եռամսյակ

6. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)

ծառայությունն ապահովում է բոլոր անդամ պետությունների տարածքներով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման նպատակով փաստաթղթերի էլեկտրոնային ձևի կիրառման հնարավորություն

2022 թվականի II եռամսյակ

7. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)

ծառայությունն ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ձևի (միջազգային տրանսպորտային բեռնագրերի) կիրառման հնարավորություն՝ առանց թղթային կրիչով դրանք ներկայացնելու անհրաժեշտության այն անդամ պետությունների հսկող մարմինների կողմից ստուգման անցկացման համար, որոնց տարածքներով իրականացվում է փոխադրումը

2022 թվականի

II-III եռամսյակներ

8. Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն

ծառայությունն ապահովում է հսկողական-վերահսկողական և հարկաբյուջետային գործառույթների իրականացման համար ուղեթերթիկների էլեկտրոնային ձևի կիրառման հնարավորություն, ինչպես նաև այդ փաստաթղթերի հասանելիությունն այն անդամ պետությունների հսկող մարմինների կողմից ստուգման անցկացման համար, որոնց տարածքներով իրականացվում է փոխադրումը

2022 թվականի III-IV եռամսյակներ

9. Քաշաեզրաչափքային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն

ծառայությունն ապահովում է քաշաեզրաչափքային հսկողության անցկացման արդյունքների վերաբերյալ անդամ պետությունների տրանսպորտային հսկողության մարմինների միջև կապի պաշտպանված ուղիներով տեղեկատվության փոխանակման հնարավորություն (այդ թվում՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ) այն տրանսպորտային միջոցի երթուղով, որի նկատմամբ անցկացվել է քաշաեզրաչափքային հսկողության ընթացակարգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տիրապետողին խախտման փաստերի մասին տեղեկացնելու հնարավորություն (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 5-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները)

2022 թվականի IV եռամսյակ

10. «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման երթուղու պլանավորման և հսկողության, ինչպես նաև էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ նման փոխադրումների հետագծման ծառայություն

ծառայությունն ապահովում է ռիսկերի հսկողության համակարգում մաքսային հսկողության ապահովման տեխնիկական միջոցների (ապրանքների փոխադրման էլեկտրոնային նավիգացիոն նույնականացուցիչների, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների) կիրառման հնարավորություն՝ նվազեցնելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման հետ կապված ռիսկերը և հաշվի առնելով Միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող աշխատանքները՝ ապրանքների տարանցիկ փոխադրումներն արագացնելու համար

2022 թվականի IV եռամսյակ

11. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերն իրագործելու նպատակով տեղեկատվության անդրսահմանային փոխանակման ծառայություն

ծառայությունն ապահովում է իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի, ինչպես նաև ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով իրականացվող տարանցիկ բեռնափոխադրումներն ուղեկցող վերիֆիկացված տվյալների անդրսահմանային փոխանակման հնարավորություն՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերն իրագործելու նպատակով

2022 թվականի IV եռամսյակ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան