ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 191
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 191

քաղ. Մոսկվա 

 

«ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  -ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

«ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց՝

1. Հավանություն տալ «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  -ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել Հիմնական ուղղությունների իրագործումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ պատրաստել Հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծ և մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20  թվականի  -ի

թիվ  որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն Հիմնական ուղղությունները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածին համապատասխան, միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ են հանդիսանում և սահմանում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության նպատակը, խնդիրները, ուղղությունները, գործիքները, առաջնահերթ տեսակները՝ ըստ թիվ 1 հավելվածի համաձայն ցանկի, որոնք դասվում են արդյունահանող և մշակող արդյունաբերության շարքին (բացառությամբ սննդի վերամշակման)՝ տնտեսական գործունեության տեսակների ազգային դասակարգչին համապատասխան, և զգայուն ապրանքների ցանկը՝ մինչև 2025 թվականը արդյունաբերական քաղաքականության պլանավորվող միջոցների և խորհրդակցությունների անցկացման մասին Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) փոխադարձ տեղեկացման նպատակներով։

Սույն Հիմնական ուղղությունները չեն տարածվում վառելիքաէներգետիկ օգտակար հանածոների արդյունահանման, կոքսի արտադրության և նավթի վերամշակումից ստացվող մթերքների արտադրության, ինչպես նաև սպառազինության և զինամթերքի արտադրության վրա։

Սույն Հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով անդամ պետություններն ապահովում են Միության արդյունաբերական քաղաքականության վարումը՝ Միության իրավունքին համապատասխան։

Սույն Հիմնական ուղղությունների իրագործումը չպետք է խոչընդոտի արդյունաբերության ոլորտում անդամ պետությունների քաղաքականության մշակմանը, ձևավորմանը և իրագործմանը։

 

II. Սահմանումները

 

Սույն Հիմնական ուղղությունների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«եվրասիական տեխնոլոգիական հարթակ»՝ նորարարական ենթակառուցվածքի օբյեկտ, որը թույլ է տալիս ապահովել արդյունավետ հաղորդակցություն և հեռանկարային կոմերցիոն տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանքի ստեղծում՝ բոլոր շահագրգիռ անձանց (գործարար համայնքների, պետական իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների) մասնակցության հիման վրա.

«իրավասությունների եվրասիական կենտրոն»՝ ենթակառուցվածքի օբյեկտ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության հիմքի վրա, որը թույլ է տալիս ապահովել միջանցիկ տեխնոլոգիաների ոլորտում նորարարական որոշումների մշակումը (առացքային գիտատեխնոլոգիական ուղղություններով, որոնք ազդում են հեռանկարային տեխնոլոգիական շուկաների և արդյունաբերության ճյուղերի վրա), և գլոբալ առաջնորդությունն այն ընկերությունների համար, որոնք տվյալ տեխնոլոգիաներն օգտագործում են ապրանքների և ծառայությունների արտադրության համար.

«համակարգաստեղծ ձեռնարկություն»՝ անդամ պետության ձեռնարկություն, որն ամենակարևորն է համապատասխան ճյուղի զարգացման համար, իրականացնում է նորարարական և ներդրումային նախագծեր, որոնք էական ազդեցություն ունեն արդյունաբերության համապատասխան ճյուղերում արտադրության և զբաղվածության դինամիկայի վրա.

«միջանցիկ տեխնոլոգիաներ»՝ տեխնոլոգիաներ, որոնք միաժամանակ ներառում են արդյունաբերության մի քանի միտումներ կամ ճյուղեր (օրինակ՝ արտադրական նոր տեխնոլոգիաներ, արդյունաբերական ինտերնետ, ռոբոտատեխնիկայի և սենսորիկայի բաղադրիչներ, անլար կապի տեխնոլոգիաներ, նեյրոտեխնոլոգիաներ և արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, «մեծ տվյալներ», բաշխված ռեեստրի համակարգեր, վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաներ և այլն).

«համատեղ նախագիծ»՝ նախագիծ՝ ուղղված համագործակցային կապերի զարգացմանը, որը համատեղ իրագործվում է անդամ պետությունների կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում.

«զգայուն ապրանք»՝ տարբեր անդամ պետությունների արտադրողների միջև մրցակցության բարձր մակարդակ ունեցող ապրանք:

 

III. Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության համար առանցքային միտումները, մարտահրավերները և ռիսկերը

 

Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման դինամիկայի և կայունության վրա ազեցություն ունեցող՝ համաշխարհային տնտեսության առանցքային միտումների շարքին են դասվում՝

արդյունաբերության ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական վերափոխման արագացումը՝ կապված արտադրական գործընթացների ռոբոտացման և թվայնացման հետ.

արդյունաբերական ապրանքների և ծառայությունների լայն տարածում, կաստոմիզացիա՝ սպառողների հարցումների հիման վրա.

արդյունաբերական ապրանքների համաշխարհային շուկայում տեխնոլոգիական և առևտրային հովանավորականության ընդլայնում.

Տվյալ փոփոխությունները ստեղծում են անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության հետևյալ մարտահրավերները՝

ինչպես Միության ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում երրորդ երկրների արդյունաբերական ապրանքներ և ծառայություններ արտադրողների կողմից մրցակցության (այդ թվում՝ անբարեխիղճ) աճ և դրան արագ արձագանքելու անհրաժեշտություն.

տեխնոլոգիապես հետ մնալը և կախվածություն գոյություն ունեցող կամ ձևավորվող արտադրատեխնոլոգիական կենտրոններից.

նոր տեխնոլոգիական ստանդարտների տարածում, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում արտաքին շուկաներ մուտքի համար.

աշխատավարձերի մակարդակի առումով զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներից հետ մնալու ավելացում և բարձր որակավորում ունեցող կադրերի՝ արտերկիր արտահոսքի ուժեղացում.

արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառություն և հետագծելիության համաժամանակեցված տեղեկատվական համակարգերի բացակայություն:

Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության համար առանցքային ռիսկեր կարող են լինել՝ համաշխարհային տնտեսության հերթական ռեցեսիայի վրա հասնելը. անդամ պետությունների հիմնական արտահանվող արդյունաբերական ապրանքների համաշխարհային գների տատանողականության ուժեղանալը.

համաշխարհային արժույթների և անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների կտրուկ փոփոխությունները, որոնք արմատապես փոխում են արտաքին առևտրային հոսքերի ուղղությունները.

Միության շրջանակներում սուբսիդավորման և մրցակցային պայքարի անբարեխիղճ գործելակերպերի ի հայտ գալը, պաշտպանողական միջոցների ուժեղացումը, նոր խոչընդոտների առաջացումը.

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության մասնաբաժնի ավելացումը.

արդյունաբերապես զարգացած երկրներում արդյունաբերական ապրանքների արտադրության այնպիսի նոր, արդյունավետ տեխնոլոգիաների առաջացումը և զանգվածային ներդրումը, որոնք նվազեցնում են Միության ապրանքների մրցակցային առավելությունները համաշխարհային վաճառահանման շուկաներում:

 

IV. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակն ու խնդիրները

 

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակն է արագացնել արդյունաբերության զարգացումը և բարձրացնել դրա կայունությունը՝ անդամ պետությունների արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հիման վրա՝ Միության՝ ժամանակակից, մտավոր, համաշխարհային շուկայում մրցունակ տնտեսություն կառուցելու համար:

Մինչև 2025 թվականն այս նպատակին հասնելու համար, հաշվի առնելով առկա արդյունքները և Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության ընթացիկ մակարդակը, անդամ պետությունների զարգացման ազգային առաջնահերթությունները, առկա մարտահրավերներն ու հնարավոր ռիսկերը, անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ խնդիրները՝

անդամ պետությունների արդյունաբերական արտադրության առաջանցիկ աճի խթանում` Միության շուկայի ներուժի օգտագործման հիման վրա.

անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացում, արտաքին շուկաներում համատեղ աշխատանքի միջոցով դրանց համատեղ արտադրված ապրանքների արտահանման առաջխաղացում՝

անցում արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի ՝ արդյունաբերության նորարարական զարգացման և թվային վերափոխման համատեղ խթանման միջոցով.

Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման շրջանակներում արդյունաբերական ինտեգրման զարգացում՝

տեղեկատվական փոխգործակցություն և վերլուծական գործունեություն։

 

V. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունները

 

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունները որոշում են Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության իրականացման համար անդամ պետությունների փոխգործակցության ժամանակ հարցերի մշակման և նախագծերի իրագործման ընդհանուր մոտեցումները:

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունների շարքին են դասվում Միության շուկայի ներուժի օգտագործումը, արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը, նորարարական համագործակցությունը և արդյունաբերության թվայնացումը, արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները, արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության մասնաբաժնի նվազեցումը և հետագծելիության համաժամանակեցված տեղեկատվական համակարգերի զարգացումը, տեղեկատվական փոխգործակցությունը և վերլուծական գործունեությունը։

Յուրաքանչյուր ուղղություն որոշում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մի մասը: Ուղղությունների ամբողջությունը թույլ է տալիս որոշել Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության վերաբերյալ առաջարկների համակարգման, համատեղ նախագծերի պատրաստման և իրագործման համար առանքային պահերը:

 

Ուղղություն 1. Միության շուկայի ներուժի օգտագործումը

1. Արգելքների հայտնաբերումն ու վերացումը

 

Միության շուկայում արգելքներին վերաբերող հարցերով Միության մարմինների հետ արդյունաբերական կազմակերպությունների փոխգործակցության ապահովման համար և անդամ պետությունների ձեռնարկությունների զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝

աշխատանք է կատարում արգելքներին վերաբերող հարցերով արդյունաբերական կազմակերպությունների դիմումների հետ՝

արգելքների վերացման վերաբերյալ առաջարկներ է մշակում՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝ իրականացնում է անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մոնիթորինգ (անկետավորում կատարելով) և նշված մոնիթորինգի հիման վրա 2 տարին 1 անգամ զեկույց է պատրաստում հայտնաբերված արգելքների մասին, աջակցում է արդյունաբերության ոլորտում արգելքների վերացմանը։

 

2. Զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականությունների համակարգումը

 

Զգայուն ապրանքների արտադրությանն աջակցության՝ կիրառվող միջոցների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝

իրագործում է թիվ 2 հավելվածի համաձայն անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների ցանկի հիման վրա ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման մեխանիզմը՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան.

մշտապես կատարում է զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի մոնիթորինգ և իրականացնում է վերլուծություն.

ապահովում է Միության պաշտոնական կայքում զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) ռեեստրի վարումը (ռեեստրը ձևավորվում է սույն Հիմնական ուղղությունների թիվ 3 հավելվածով նախատեսված կարգի 17-րդ կետին համապատասխան անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկատվության և Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի մշակման և ընդունման մոնիթորինգի արդյունքների հիման վրա).

եռամսյակը մեկ պատրաստում է հաշվետվություն զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից Միության իրավունքի կատարման մասին և ուղղարկում է այն անդամ պետություններ՝ աշխատանքի մեջ հաշվի առնելու համար.

այնպիսի նորմատիվ իրավական ակտեր (ակտերի նախագծեր) հայտնաբերելու դեպքում, որոնց մասով անդամ պետությունների կողմից չի ապահովվել նախնական տեղեկացում, դրանց մասին տեղեկատվությունն ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ և անդամ պետություններից դիմում ստանալու դեպքում նախաձեռնում է խորհրդատվությունների անցկացում.

իրականացնում է զգայուն ապրանքներ արտադրողներին սպեցիֆիկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին պարտադիր տեղեկացման մեխանիզմի կատարման մոնիթորինգ.

իրականացնում է զգայուն ապրանքներ արտադրողներին սպեցիֆիկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծություն և պատրաստում է Պայմանագրի դրույթներին դրանց համապատասխանության մասին եզրակացություն.

ընդհանրացնում է անդամ պետությունների կողմից ընդունված՝ զգայուն ապրանքներ արտադրողներին սպեցիֆիկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությունը.

զգայուն ապրանքների մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ անհրաժեշտության դեպքում կազմակերպում է անդամ պետությունների խորհրդատվություններ՝ անդամ պետությունների փոխադարձ դիրքորոշումները հաշվի առնելու համար։

 

3. Կոոպերացիոն համագործակցության ձևավորումն ու համատեղ նախագծերի իրագործումը

 

Անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի խորացման, եվրասիական արտադրական շղթաների ձևավորման, դրանցում փոքր և միջին արդյունաբերական ընկերությունների մասնակցության ընդլայնման, նոր գիտելիքներով և տեխնոլոգիաներով փոխանակման արդյունավետության բարձրացման, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկություններում դրանց արմատավորման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է՝

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ձևավորում.

հեռանկարային կոոպերացիոն նախագծերի, դրանց իրագործման մեխանիզմների վերաբերյալ առաջարկների ձևավորում (այդ թվում՝ Միության թվային օրակարգի շրջանակներում).

Միության ինդուստրիալացման քարտեզի ձևավորում, Միության պաշտոնական կայքում դրա հրապարակում, ինչպես նաև արդիականացում. պարբերական ճյուղային ամփոփագրերի պատրաստում.

Միության ինդուստրիալացման քարտեզի հիման վրա Հանձնաժողովը՝ իրականացնում է դրա իրագործման մոնիթորինգ և անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկների հիման վրա արդիականացնում է դրա բովանդակությունը.

Լավագույն համաշխարհային փորձի հիման վրա ներդրումային նախագծերի իրագործման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ապահովում է անդամ պետությունների կազմակերպությունների, ֆինանսական և ոչ ֆինանսական ինստիտուտների, բանկերի փոխադարձ մասնակցությունն այդ նախագծերի իրագործմանը՝ ինտեգրացիոն էֆեկտով նախագծերի որոնում և ընտրություն կատարելու միջոցով։

 

4. Կոոպերացիոն համագործակցության խորացումը

 

Կոոպերացիոն համագործակցությունը կարգավորելու և խորացնելու գործում Միության անդամ պետությունների արդյունաբերական կազմակերպությունների շահագրգռվածությունը խթանելու, անդամ պետություններում կատարվող տեխնոլոգիական գործառնությունների փոխադարձ հաշվառման նպատակներով` Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝

մշակում է ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիոն նախագծերի աջակցության մեխանիզմների ընդլայնման վերաբերյալ առաջարկներ, այդ թվում՝ Միության շրջանակներում գործող նորմատիվ իրավական ակտերի զարգացման գործում միջազգային ֆինանսական ինստիտուտների ներգրավման միջոցով1

անդամ պետությունների առաջարկների հիման վրա ձևավորում է ապրանքների ցանկ, որոնց մասով նպատակահարմար է սահմանել պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործառնություններ, որոնք կատարելիս ապրանքը կհամարվի անդամ պետության ծագում ունեցող՝ հետագայում այդպիսի պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործառնություններ մշակելու և Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների թիվ 1 հավելվածի մեջ ներառելու համար2։

 

Ուղղություն 2. Համատեղ աշխատանքն արտահանման շուկաներում

1. Համատեղ արտադրված ապրանքների առաջխաղացումը երրորդ երկրների շուկաներում

 

Երրորդ երկրների շուկաներ համատեղ ելքի և արդյունաբերական ապրանքների ու ծառայությունների արտահանման խթանման նպատակներով ջանքերի միավորման համար (այդ թվում՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման համար) անդամ պետությունները Հանձնաժողովի մասնակցությամբ ձևավորում են փոխգործակցության մեխանիզմ՝ ուղղված երրորդ երկրների շուկաներ համատեղ ելքին (այդ թվում՝ արդյունաբերական ծառայությունների արտահանմանը) և մշակում են հետևյալ հարցերը՝

ինտեգրացիոն էֆեկտով նախագծերի աջակցության համար անդամ պետությունների ազգային արժույթներով ֆինանսավորման մեխանիզմի ձևավորման հնարավորություն (Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ).

երրորդ երկրների շուկաներ անդամ պետություններում արտադրված ապրանքների արտահանման աջակցության համար անդամ պետություններում ստեղծված տեղեկատվական ռեսուրսների օգտագործման մասով արտահանման ոչ ֆինանսական աջակցության համատեղ միջոցների կիրառման (այդ թվում՝ Միության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրմամբ համատեղ ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների անցկացման) հնարավորություն։

Արտահանման շուկաներում աշխատանքի վերլուծական ուղեկցման նպատակներով Հանձնաժողովը՝

կատարում է անդամ պետությունների համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերության ճյուղերի վերլուծություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան հանձնարարականներ է մշակում անդամ պետությունների համար.

կատարում է երրորդ երկրների շուկաներ արտահանման մոնիթորինգ և անհրաժեշտության դեպքում մշակում է անդամ պետությունների արտահանման և համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկներ՝ երրորդ երկրների շուկաներում անդամ պետությունների արտադրողների միջև մրցակցությունը կանխելու նպատակով.

կատարում է արտահանման աջակցության լավագույն համաշխարհային փորձի վերլուծություն և անհրաժեշտության դեպքում մշակում է առաջարկներ կիրառվող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ Միության մարմինների կողմից քննարկման համար.

անդամ պետությունների արտահանողների և հնարավոր արտահանողների համար պատրաստում է արտաքին շուկաների և այլ վերլուծական տեղեկատվության ամփոփագրեր՝ Եվրասիական զարգացման բանկի վերլուծական տեղեկատվության օգտագործմամբ։

 

2. Երրորդ պետությունների գործարար շրջանակների միավորումների հետ աշխատանքը

 

Լավագույն համաշխարհային փորձը կիրառելու, բարձր տեխնոլոգիական ապրանքների՝ Միության շրջանակներում տեղայնացման պայմաններ ստեղծելու, անդամ պետությունների արտադրողներին միջազգային արտադրական շղթաներում ընդգրկելու համար Հանձնաժողովը կազմակերպում է փոխգործակցություն երրորդ պետությունների գործարար շրջանակների միավորումների հետ և անդամ պետությունների հետ համատեղ իրագործում հետևյալ միջոցառումները՝

օժանդակություն անդամ պետությունների առաջատար արտադրողների հետ համատեղ անդամ պետությունների գործարար համայնքների շահերի առաջխաղացմանն ուղղված միջազգային միջոցառումների կազմակերպմանը.

օժանդակություն միջազգային ցուցահանդեսներում, սեմինարներում, խորհրդաժողովներում և ֆորումներում անդամ պետությունների արտադրողների մասնակցությանը.

օժանդակություն անդամ պետություններից հնարավոր գործընկերների մասին տեղեկատվություն ստանալու համար երրորդ պետությունների ընկերությունների ներկայացուցիչների կողմից անդամ պետությունների ձեռնարկություններ այցելությանը.

Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատանքի առավելությունների և առանձնահատկությունների մասին տեղեկատվության ներկայացում երրորդ պետությունների արդյունաբերական կազմակերպություններին.

անդամ պետություններում ճյուղային տեղայնացված արտադրությունների զարգացումը սահմանափակող խնդրահարույց հարցերի վերլուծության կատարում, անդամ պետությունների արդյունաբերական կազմակերպությունների ընդգրկում միջազգային արտադրական շղթաներում, անդամ պետությունների ապրանքների առաջխաղացում արտաքին շուկաներում և լավագույն համաշխարհային փորձը հաշվի առնելով՝ առաջարկների պատրաստում՝ Միության մարմինների քննարկման համար։

 

3. Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը

 

Միության շրջանակներում լավագույն համաշխարհային փորձի կիրառման, միջազգային արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի զարգացման, երրորդ երկրների շուկաներ արդյունաբերական ապրանքների և ծառայությունների առաջխաղացման պայմանների ստեղծման համար Հանձնաժողովն անդամ պետություններին օժանդակում է հետևյալի հետ փոխգործակցության կազմակերպման գործում՝

երրորդ պետությունների կառավարությունների և պետական մարմինների.

միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների։

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝ մասնակցում է խոշորագույն միջազգային միջոցառումների, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով ապահովում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցությանը վերաբերող հարցերի ներառումն այդ միջոցառումների օրակարգում.

միջազգային հարթակներում տեղեկատվություն է ներկայացնում Միության շրջանակներում համագործակցության նպատակների, խնդիրների, հիմնական ուղղությունների մասին.

կազմակերում է անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մոնիթորինգի, կանխատեսման, զարգացման խթանման լավագույն փորձի փոխանակում միջազգային կազմակերպությունների հետ.

Միության մարմինների քննարկման համար առաջարկներ մշակելիս հաշվի է առնում միջազգային փորձը։

 

Ուղղություն 3. Նորարարական համագործակցությունն ու արդյունաբերության թվայնացումը

1. Միության շրջանակներում տեխնոլոգիական կանխատեսման ընդհանուր համակարգի ձևավորումը

 

Տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առավել հեռանկարային միտումները և հնարավորությունները ժամանակին հայտնաբերելու նպատակներով՝ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կարող է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

մշտապես գործող հարթակի ձևավորում՝ զարգացման ինստիտուտների, նորարարություններ մշակող կազմակերպությունների (ներառյալ գիտահետազոտական, արդյունաբերական ձեռնարկությունները) ներկայացուցիչների մասնակցությամբ առանցքային ուղղություններով տեխնոլոգիաների զարգացման միտումների և կանխատեսումների քննարկման համար.

անդամ պետությունների կազմակերպությունների, պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից պատրաստված՝ տեխնոլոգիական զարգացման կանխատեսումների քննարկման կազմակերպում.

աշխարհում և Միության շրջանակներում տեխնոլոգիաների, նորարարական ապրանքների շուկաների զարգացման միտումների և հեռանկարների մասին զեկույցի պատրաստում և Միության շրջանակներում տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունների, դրա աջակցության միջոցների մասին առաջարկների մշակում։

 

2. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում փոխգործակցությունը

 

Արդյունաբերական կազմակերպությունների տեխնոլոգիական զարգացումն ապահովելու, արտադրության մեջ նորարարական մշակումները ժամանակին ներդնելու համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կազմակերպում է առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական հաստատությունների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների փոխգործակցություն եվրասիական տեխնոլոգիական հարթակների՝ որպես տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության մշտապես գործող հարթակների շրջանակներում և իրագործում է հետևյալ միջոցառումները՝

եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության համակարգում, անդամ պետությունների տնտեսության իրական հատվածի՝ նոր տեխնոլոգիաների պահանջը հայտնաբերելու, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկություններում հնարավոր կիրառման համար լավագույն համաշխարհային փորձը սահմանելու, նորարարական համագործակցության կարգավորման և համատեղ նախաձեռնությունների ու համատեղ նախագծերի աջակցության, անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերման, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման և այլ հարցերով փոխգործակցություն.

տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով առաջարկների ձևավորում՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջատար արդյունաբերական, գիտական կազմակերպությունների և եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների նախաձեռնությունները.

եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների հետ համատեղ միջպետական ծրագրերի և նախագծերի վերաբերյալ առաջարկների պատրաստում՝ Միության մարմինների քննարկման համար.

համատեղ ծրագրերի և բարձր տեխնոլոգիական նախագծերի իրագործման համակարգում, այդ թվում՝ զարգացման միջազգային ինստիտուտների ներգրավմամբ (Եվրասիական զարգացման բանկ, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ և այլն).

օժանդակություն եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներին ցուցահանդեսների, սեմինարների, խորհրդաժողովների և ֆորումների կազմակերպման հարցում՝ անդամ պետությունների տեխնոլոգիական մշակումների առաջխաղացման, տնտեսության իրական հատվածում տեխնոլոգիական փոխգործակցության խորացման համար.

եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության մոնիթորիգի անցկացում, համապատասխան զեկույցի պատրաստում (նշելով դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները)։

 

3. Իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորումը

 

Անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների նորարարական զարգացման և արդիականացման կոնկրետ կիրառական խնդիրների լուծման եղանակների ընտրությունը, լավագույն համաշխարհային փորձը հաշվի առնելով, կարող են իրագործվել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավասությունների եվրասիական կենտրոններ ձևավորելու համար անդամ պետությունների կողմից պայմաններ ստեղծելու միջոցով՝ ներառյալ օժանդակությունը՝

տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական կազմակերպությունների, բիզնես-ասոցիացիաների և միավորումների նախաձեռնությունները.

իրավասությունների եվրասիական կենտրոնների կողմից ցուցահանդեսների, սեմինարների, խորհրդաժողովների և ֆորումների կազմակերպմանը՝ տնտեսության իրական հատվածի կազմակերպություններին տեխնոլոգիական զարգացման համաշխարհային և հայրենական միտումների մասին, ներդրման համար հասանելի լավագույն տեխնոլոգիաների և այլն մասին տեղեկացնելու համար։

Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ՝

համակարգում են իրավասությունների եվրասիական կենտրոնների աշխատանքը, լավագույն համաշխարհային փորձի կիրառման հարցերով փոխգործակցում են՝ միջազգային ծրագրերի և նախագծերի իրագործման, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներդրվող տեխնոլոգիաների փորձաքննության, տեխնոլոգիական արդիականացման ուղղություններով ճյուղային հանձնարարականների մշակման և այլն համար.

վերլուծում են իրավասությունների եվրասիական կենտրոնների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ են մշակում՝ Միության մարմինների քննարկման համար։

 

4. Արդյունաբերա-տեխնոլոգիական համագործակցության ոլորտում փորձի փոխանակումը

 

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ, այդ թվում՝ արդյունաբերա-տեխնոլոգիական համագործակցության ոլորտում եվրասիական տեխնոլոգիական հարթակների և իրավասությունների եվրասիական կենտրոնների գործունեության շրջանակներում օժանդակում են անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև աշխատանքային կապերի հաստատմանը, անդամ պետություններում իրագործվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներ են մշակում՝ Միության մարմինների քննարկման համար։

Հանձնաժողովն անդամ պետությունների առաջարկների հիման վրա Միության պաշտոնական կայքում հրապարակում է հետևյալի ցանկերը՝

անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների. արդյունաբերության ոլորտում ավարտված, կատարվող և պլանավորվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, որոնց կատարման փաստը պետական կամ կոմերցիոն գաղտնիք չէ.

անդամ պետությունների տեխնոլոգիական ընկերությունների (ստարտափերի). անդամ պետություններում գիտական սարքավորումների և եզակի գիտական կայանքների կոլեկտիվ օգտագործման կենտրոնների. անդամ պետությունների ինժինիրինգային կենտրոնների. անդամ պետությունների փորձարկման կենտրոնների։

 

5. Արդյունաբերա-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության շրջանակներում համագործակցության խորացումը

 

Համատեղ նախագծերի իրագործման, արդյունաբերա-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման, դրանցում արդյունաբերական կազմակերպությունների մասնակցության արդյունավետության բարձրացման նպատակներով՝ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության շրջանակներում ձևավորում է «մեկ թվային պատուհանի» մեխանիզմ արտադրություն ստեղծելու ցանկություն ունեցող ձեռնարկատերերի և արտադրողների համար։

 

6. Անդամ պետությունների արդյունաբերության թվային վերափոխումը

 

Էլեկտրոնային համակարգերի ներդրման և արդյունաբերական կազմակերպությունների մրցակցային առավելությունների բարձրացման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ապահովում է արդյունաբերության թվային վերափոխման ոլորտում համագործակցության զարգացումը և անդամ պետությունների ճյուղային ասոցիացիաների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պրոֆիլային կազմակերպությունների մասնակցությամբ իրագործում է հետևյալ միջոցառումները՝ արդյունաբերության թվայնացման լավագույն համաշխարհային փորձերի կատալոգների հրապարակում.

արդյունաբերության մեջ կիրառման համար ծրագրային և ապարատային ապահովման ռեեստրների հրապարակում.

ձեռնարկությունների թվային վերափոխման և թվային նախագծերի իրագործման հարցերով հանձնարարականների պատրաստում։

 

Ուղղություն 4. Արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները

1. Արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության բազմակողմանի գնահատումը

 

Արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության մասին հարցի մշակման նպատակով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրագործում է հետևյալ միջոցառումները՝

անդամ պետությունների արդյունաբերության ցուցանիշների, առաջնահերթությունների, զարգացման ուղղությունների վերլուծության կատարում.

անդամ պետությունների արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարությանն անդամ պետությունների արդյունաբերական համալիրների պատրաստվածության աստիճանի գնահատման կատարում.

արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության մասին զեկույցի պատրաստում՝ սահմանելով հնարավոր օգուտներն ու սպառնալիքները յուրաքանչյուր անդամ պետության համար։

 

2. Անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների և մակարդակների գնահատումն ու դրանց մերձեցման հնարավոր ուղղությունների մշակումը

 

Տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակման նպատակներով՝ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակում և իրագործում է հետևյալ միջոցառումները՝

անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների, մեխանիզմների և մակարդակների վերլուծության և գնահատման կատարում.

անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների, մակարդակների մասին զեկույցի պատրաստում (դրանց մերձեցման հնարավոր ուղղություններով առաջարկների նշմամբ)՝ Միության մարմինների քննարկման համար։

 

3. Կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացումը

 

Կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրագործում է հետևյալ միջոցառումները՝

ուսումնասիրում է միանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում՝ տոպրակների ներմուծման և արտադրության փուլային արգելքի սահմանման հարցը.

արդյունաբերության ճյուղի վերլուծության հիման վրա ձևավորում է առաջարկներ։

 

Ուղղություն 5. Արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության մասնաբաժնի նվազեցումն ու հետագծելիության համաժամանակեցված տեղեկատվական համակարգերի զարգացումը

 

Տվյալ ուղղության բովանդակությունը համապատասխանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով ամրագրված համանման դրույթներին։

Արդյունաբերական ապրանքների դրոշմավորման և հետագծելիության համակարգի կատարելագործման, Միության անդամ պետությունների միջև տեղափոխվող արդյունաբերական ապրանքների հետագծելիության ապահովման նպատակներով՝ Հանձնաժողովն ու անդամ պետություններն իրագործում են հետևյալ միջոցներն ու մեխանիզմները՝

մշակում են Միության անդամ պետությունների միջև տեղափոխվող արդյունաբերական ապրանքների հետագծելիության հարցերով Միության ակտերի նախագծեր.

արդյունաբերական ապրանքներին վերաբերող մասով մասնակցում են անդամ պետությունների ազգային կատալոգների ինտեգրման հիման վրա Միության ապրանքների միասնական թվային կատալոգի մշակմանը։

 

Ուղղություն 6. Տեղեկատվական փոխգործակցությունը և վերլուծական գործունեությունը

 

Սույն Հիմնական ուղղություններն իրագործելիս անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցությունն (ներառյալ տեղեկատվական ռեսուրսների, ռեեստրների և այլն ձևավորումը) իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների վերլուծական ուղեկցման նպատակներով՝

եռամսյակը մեկ պատրաստում է էլեկտրոնային տեղեկատվական-վերլուծական տեղեկագիր անդամ պետությունների արդյունաբերության վիճակի և զարգացման միտումների մասին և այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում՝ նշելով ցուցիչները՝ ցանկի I և II բաժիններին համապատասխան՝ թիվ 4 հավելվածի համաձայն.

Միության շրջանակներում իրականացնում է արդյունաբերական ապրանքների շուկայի մոնիթորինգ և առաջարկներ է մշակում Միության այդ շուկայի ներուժն օգտագործելու վերաբերյալ՝ նշելով ցուցիչները՝ սույն Հիմնական ուղղությունների թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկի III բաժնին համապատասխան.

տարին մեկ պատրաստում է Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի մոնիթորինգի արդյունքների՝ ներառյալ կոոպերացիոն փոխգործակցության մոնիթորինգի արդյունքների մասին զեկույց՝ նշելով ցուցիչները՝ սույն Հիմնական ուղղությունների թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկի IV և V բաժիններին համապատասխան.

տարին մեկ պատրաստում է սույն Հիմանական ուղղությունների իրագործման մոնիթորինգի արդյունքների մասին զեկույց, որն անհրաժեշտության դեպքում ներառում է անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկման համար.

տարին մեկ պատրաստում է տնտեսության տարբեր ճյուղերում անդամ պետությունների համատեղ և ներդրումային նախագծերի ամփոփագիր՝ նշելով նոր համատեղ և ներդրումային նախագծերի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։

 

______________________

1 ԵՏՀ կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի «Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու կարգի մասին» թիվ 93 որոշում.

ԵՏՀ կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության առաջնահերթ ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքի առաջխաղացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելիս, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» թիվ 2 որոշման մեջ զետեղված մեխանիզմներն իրագործելիս «համատեղ արտադրված արտադրանք» հասկացության սահմանման մասին» թիվ 7 հանձնարարական․

ԵՏՀ խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Երրորդ երկրների շուկաներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնահերթ ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցների մասին» թիվ 3 հանձնարարական։

2 Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի հանձնարարության իրագործում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Մինչև 2025 թվականը Եվրասիական

տնտեսական միության շրջանակներում

արդյունաբերական համագործակցության

հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների

 

1. Մասնագիտացված մեքենաշինություն

2. Ավտոմոբիլաշինություն

3. Հաստոցաշինություն

4. Ավիաշինություն

5. Տիեզերական տեխնոլոգիաներ

6. Թեթև արդյունաբերություն

7. Քիմիական արդյունաբերություն

8. Փայտանյութի մշակում և փայտից արտադրատեսակների արտադրություն

9. Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն

10. Էներգիայի կուտակման համակարգեր

11. Վերականգնվող էներգետիկա

12. Ծանր մեքենաշինություն

13. Նավթագազային մեքենաշինություն

14. Ջրածնային էներգետիկա

15. Ավտոմոբիլային էլեկտրատրանսպորտի, դրա համար լրակազմող բաղադրիչների և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրություն

16. Արդյունաբերական արտադրանք երկաթուղային տրանսպորտի համար

17. Մետալուրգիա

18. Շինարարական նյութերի արտադրություն

19. Ոսկերչական արդյունաբերություն

20. Դեղագործական արդյունաբերություն

21. Միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաներ

22. Նավաշինական արդյունաբերություն

23. Հիմնական դեղագործական արտադրանքի և դեղագործական պատրաստուկների արտադրություն

24. Ցելյուլոզի, թղթի և թղթից արտադրատեսակների արտադրություն

25. Վուշի մանրաթելի պատրաստում և հյուսում, վուշե գործվածքների արտադրություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Մինչև 2025 թվականը Եվրասիական

տնտեսական միության շրջանակներում

արդյունաբերական համագործակցության

հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների

 

Դիրքի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը*

Տեքստիլ արտադրատեսակների արտադրություն

 

Մանվածք և գործվածքներ բամբակե

5204-5212

Մանվածք և գործվածքներ բրդյա

5106-5113

Մանվածք և գործվածքներ մետաքսե

5004 - 5007

Մանվածք և գործվածքներ վուշի

5306-5311

Գործվածքներ սինթետիկ և արհեստական մանրաթելերից (ներառյալ շտապելային)

5407-5408 5512-5516

Գործվածքներ հատուկ

5801-5802

Թել մետաքսե (բացի մետաքսի թափոնների մանվածքից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

5004

Թելեր՝ կարի, սինթետիկ՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված կամ չբաժնեծրարված

5401-5403

Թելեր կարի՝ քիմիական մանրաթելերից, մանվածք սինթետիկ, արհեստական և քիմիական մանրաթելերից

5508-5511

Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, զուգարանի և խոհանոցի

6302

Ծածկոցներ և ծածկոցաշալեր

6301

Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ

5701-5705

Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

6001-6006

Չգործված կտորեղեն

5602-5605

Մանածագործական նյութեր՝ ներծծված, այդ թվում՝ կորդային նյութեր՝ անվադողերի համար

5902-5903, 5906

Հագուստի արտադրություն

Տրիկոտաժե արտադրատեսակներ՝ ներառյալ վերնահագուստը, մերկ մարմնի վրա հագնովի սպիտակեղեն, սվիտերներ, վերնաշապիկներ և նույնանման արտադրատեսակներ

6101-6117

Հագուստ տեքստիլ նյութերից՝ ներառյալ վերնահագուստը, մերկ մարմնի վրա հագնովի սպիտակեղեն և նույնանման արտադրատեսակներ՝ բացի կորսետային արտադրատեսակներից

6201-6217

Մանկական հագուստ

6111,6209

Հագուստ արտադրական և մասնագիտական՝ աշխատանքային

6211

Գուլպեղեն

6115

Գլխի հարդարանքներ

6504-6506

Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց

4302-4304

Կաշվի, կաշվից արտադրատեսակների և կոշկեղենի արտադրություն

Մշակված կաշի, այդ թվում՝ թավշակաշի

4104-4107, 4112-4115

Կոշկեղեն և կոշիկի մասեր

6401-6406

Ճամպրուկներ, կանացի պայուսակներ և նույնանման արտադրատեսակներ

4202-4205

Փայտամշակման արդյունաբերություն և փայտե արտադրատեսակների արտադրություն

Սոսնձած նրբատախտակ

4412

Փայտատաշեղային սալեր

4410

Փայտամանրաթելային սալեր

4411

Պատուհաններ և դրանց շրջանակները՝ փայտե

4418

Դռներ, դրանց շրջանակները և շեմքերը՝ փայտե

4418

Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ՝ փայտե (փայտե հավաքովի շենքեր)

9406

Թղթի և թղթից արտադրատեսակների արտադրություն

Թուղթ և ստվարաթուղթ՝ ոչ կավճապատ

4802,4805

Զուգարանի թուղթ

4818

Սրբիչներ ձեռքի՝ թղթից

4818

Տետրեր՝ ընդհանուր և դպրոցական

4820

Պաստառներ

4814

Կոքսի և նավթամթերքի արտադրություն

Բենզին ավտոմոբիլային

2710

Կերոսին՝ ներառյալ ռեակտիվ, կերոսինային վառելիքը

2710

Գազայուղեր (դիզելային վառելիք)

2710

Նավթային վառելիք՝ հեղուկ (մազութ)

2710

Քսայուղեր

2710

Քիմիական արտադրություն

Ծծմբաթթու, օլեում

2807

Սոդա կաուստիկ (նատրիումի հիդրօքսիդ)

2815

Պարարտանյութեր՝ հանքային կամ քիմիական (ազոտական, կալիումական, ֆոսֆորական)

3102-3104

Պլաստմասսաներ՝ առաջնային ձևերով

3901 -3913

Ներկեր և լաքեր

3208-3210

Լվացող միջոցներ

3401,3402

Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

Անվադողեր և դողածածկեր՝ թեթև մարդատար ավտոմոբիլների համար

4011

Անվադողեր և դողածածկեր՝ ավտոբուսների, տրոլեյբուսների, բեռնատար ավտոմոբիլների համար կամ ավիացիայում օգտագործման համար

4011

Անվադողեր և դողածածկեր՝ գյուղատնտեսական մեքենաների համար

4011

Պատուհաններ և դռներ՝ պլաստմասսայե

3925

Շինարարական նյութերի արդյունաբերություն

Ապակի

7003

Կերամիկական սալաքարեր և սալիկներ

6907

Ցեմենտ

2523

Աղյուսներ շինարարական, բլոկներ հատակի համար, կերամիկական քարեր ՝ կրող կամ հենասյունային կառուցվածքների լցման համար, և համանման արտադրատեսակներ կերամիկայից

6904

Սանիտարատեխնիկական արտադրատեսակներ կերամիկայից

6910

Ապակի ջերմաողորկված և ապակի՝ հղկված կամ ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ ունեցող կամ չունեցող, բայց չմշակված որևէ այլ եղանակով

7005

Ապակե հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ՝ հետին տեսանելիության հայելիները

7009

Ապակեկապոցներ

7008-ից

Ապակի մխած, ապակի բազմաշերտ

7007-ից

Մետալուրգիական արդյունաբերություն

Գլանվածք՝ պողպատից

7208-7212, 7214

Խողովակներ

7303-7307

Մետաղալար սառը ձգումով՝ չլեգիրված և լեգիրված պողպատից

7312

 Խողովակներ և փողրակներ՝ ալյումինե

7608

Պղնձալար

7408

Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական արտադրանքի արտադրություն

Դիոդներ, տրանզիստորներ

8541

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ

8542

Հեռուստատեսային ընդունիչներ

8528

Համակարգիչներ՝ ներառյալ նոութբուքերն ու պլանշետները

8471

Գազի հաշվիչներ

9028

Էլեկտրաէներգիայի հաշվիչներ

9028

Սարքեր՝ էլեկտրական մեծությունների չափման և իոնացնող ճառագայթումների չափման համար

9030

Սարքեր հեղուկների և գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար

9026

Էլեկտրական սարքավորումների արտադրություն

Սառնարաններ կենցաղային

8418

Սառցարաններ կենցաղային

8418

Սպասք լվացող մեքենաներ՝ կենցաղային

8422

Լվացքի մեքենաներ կենցաղային և հագուստը չորացնելու մեքենաներ

8450

Էլեկտրական շարժիչներ՝ փոփոխական և հաստատուն հոսանքի

8501

Տրանսֆորմատորներ էլեկտրական

Կուտակիչներ կապարաթթվային

8504

8507

Գյուղատնտեսության և անտառատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

Տրակտորներ՝ թրթուռավոր և անվավոր

8701,8702

Հացահատիկահավաք կոմբայններ

8433

Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ

8432

Կուլտիվատորներ

8432

Խոտը հավաքող մեքենաներ (հնձիչ մեքենաներ՝ սովորական)

8433

Հնձիչներ տրակտորային

8433

Քաղհանիչ

8433

Տափաններ, գութաններ, շառտիչ մեքենաներ, փխրիչներ

8433

Կցորդներ և կիսակցորդներ՝ ինքնաբեռնավորվող կամ ինքնաբեռնաթափվող՝ գյուղատնտեսության համար

8716

Ձվեր, մրգեր կամ այլ մթերքներ՝ բացի սերմերից, հացահատիկից և չոր լոբազգի կուլտուրաներից մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար մեքենաներ

8433

Կթելու ապարատներ

8434

Հաստոցներ՝ մետաղների մշակման համար

8463

Վերելակներ

8428

Շարժասանդուղքներ

8428

Առանցքակալներ գնդիկավոր և հոլովակավոր

8482

Պոմպեր կենտրոնախույս

8413

Բուլդոզերներ (մղաններ) ինքնագնաց և բուլդոզերներ դարձկեն հարթաշերեփով

8429

Էքսկավատորներ

8429

Ավտոմոբիլաշինություն

Ավտոբուսներ

8702

Թեթև մարդատար ավտոմոբիլներ

8703

Ավտոմոբիլներ՝ բեռնատար և հատուկ

8704, 8705

Քարհանքային ինքնաթափեր

8704

Ավտոտրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ, այդ թվում՝ ներքին այրման շարժիչներ, ավտոտրանսպորտային միջոցների թափքեր և անվաշրջանակներ

8708

Ներքին այրման շարժիչներ՝ ավտոտրանսպորտային միջոցների համար

8407

 Ավտոմոբիլներ բեռնատար

8704

Ավտոմոբիլներ հատուկ նշանակության

8705

Ավտոմոբիլ-ինքնաթափեր, այդ թվում՝ քարհանքային

8704

 Քարշակներ թամբով

8701

Հեծանիվներ երկանիվ՝ առանց շարժիչի

8712

 Ավտոտրանսպորտային միջոցների թափքեր

8707

Ավտոտրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ

8706

Կցորդներ և կիսակցորդներ

8716

Այլ տրանսպորտային միջոցների և սարքավորումների արտադրություն

Տրամվայի վագոններ

8606

Վագոններ՝ երկաթուղային, բեռնատար

8606

Վագոններ՝ երկաթուղային, ուղևորատար

8606

Լոկոմոտիվներ երկաթուղային (էլեկտրաքարշեր և շոգեքարշեր)

8601, 8602

Կահույքի արտադրություն

Խոհանոցի կահույք

9403

Կահույք բնակելի սենյակների և ննջասենյակների համար

9403

Գրասենյակային կահույք

9403

Այլ պատրաստի արտադրատեսակների արտադրություն

Ոսկերչական և նույնանման արտադրատեսակներ

7113

Խաղալիքներ մանկական

9503

Ոսպնյակներ՝ կոնտակտային, ակնոցների համար տարբեր նյութերից

9001

 

_______________________________

* Սույն ցանկի կիրառման նպատակներով հարկ է ղեկավարվել արտադրանքի տեսակի անվանմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը բերված են տեղեկատու նպատակներով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Մինչև 2025 թվականը Եվրասիական

տնտեսական միության շրջանակներում

արդյունաբերական համագործակցության

հիմնական ուղղությունների

 

ԿԱՐԳ

 

զգայուն ապրանքների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և խորհրդակցությունների անցկացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից Պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ զգայուն ապրանքների ցանկի հիման վրա արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ փոխադարձ դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով, և դրանով սահմանվում են ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակման ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների ժամկետներն ու հաջորդականությունը զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների (այսուհետ՝ խորհրդակցություններ) անցկացման և ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման (այսուհետ՝ փոխադարձ տեղեկացում) դեպքում։

2. Անդամ պետության առաջարկությամբ և մյուս անդամ պետությունների համաձայնությամբ խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը կարող են իրականացվել զգայուն ապրանքների ցանկում չներառված ապրանքների մասով։

3. Խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը չեն խոչընդոտում անդամ պետությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներպետական համաձայնեցման անցկացմանը և նրանց կողմից այդ ակտերի ընդունմանը։

Սույն կարգի նպատակներով նորմատիվ իրավական ակտեր (նորմատիվ իրավական ակտերի նախագծեր) ասելով հասկանում ենք արդյունաբերության ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր, ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով անդամ պետությունների պետական իշխանության մարմինների գերատեսչական ակտեր (այդպիսի ակտերի նախագծեր), պետական և գերատեսչական ծրագրեր (այդպիսի ծրագրերի նախագծեր)։

4. Խորհրդակցությունների անցկացում կազմակերպելու և փոխադարձ տեղեկացման ժամանակ անդամ պետությունները և Հանձնաժողովը տեխնիկական հնարավորության առկայության դեպքում օգտագործում են կապի օպերատիվ ուղիներ (էլեկտրոնային փոստ, ֆաքսիմիլային կապ)։

 

II. Խորհրդակցությունների անցկացումը

 

5. Զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների դիրքորոշումները փոխադարձաբար հաշվի առնելու համար խորհրդակցություններն անցկացվում են լիազորված մարմինների առաջարկների հիման վրա։

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ կարող է նախաձեռնել այն նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) մասով խորհրդակցությունների անցկացում, որոնց մասով անդամ պետությունների կողմից չի ապահովվել նախնական տեղեկացում՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան։

6. Խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկները լիազորված մարմնի կողմից խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթվից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օր առաջ ուղարկվում են Հանձնաժողով։

7. Հանձնաժողովը խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշելով խորհրդակցությունների առաջարկվող ամսաթիվը, անցկացման վայրն ու ձևաչափը։

8. Հանձնաժողովից տեղեկատվությունն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինները Հանձնաժողովին տեղեկացնում են խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկի համաձայնեցման մասին կամ ուղարկում են խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ իրենց առաջարկները, ինչպես նաև խորհրդակցությունների մասնակիցների մասին տեղեկատվություն։

9. Խորհրդակցությունների տեղեկատվական ուղեկցումն (արձանագրության նախագծի կազմումը, անդամ պետությունների դիրքորոշումների մասին տեղեկատվության ցրումը) իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

10. Խորհրդակցությունները կարող են անցկացվել Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում և (կամ) Հանձնաժողովի հարթակում։

Խորհրդակցությունների անցկացումը կարող է իրականացվել ինչպես անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ անցկացնելու միջոցով, այնպես էլ տեսաժողովի ձևաչափով։

11. Տեսաժողովի ձևաչափով խորհրդակցություններ անցկացնելիս տեսաժողով-կապի կազմակերպումն ապահովվում է լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն։

12. Խորհրդակցություններին կարող են մասնակցել՝

ա) անդամ պետություններից՝ լիազորված մարմինների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև լիազորված մարմինների հրավերով՝ գործարար համայնքների, արդյունաբերական արտադրանք արտադրող կազմակերպությունների և սպառողների, արտադրողների և սպառողների ասոցիացիաների և այլ միավորումների ներկայացուցիչներ.

բ) Հանձնաժողովից՝ այն դեպարտամենտի ներկայացուցիչները, որի իրավասությանն են վերապահվում արդյունաբերական քաղաքականության հարցերը, ինչպես նաև Հանձնաժողովի այլ շահագրգիռ դեպարտամենտների ներկայացուցիչներ։

13. Խորհրդակցությունների անցկացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը խորհրդակցությունների անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է անդամ պետություններ։

14. Անդամ պետության առաջարկով խորհրդակցությունների ընթացքում կարող է քննարկվել Միության մարմնի համապատասխան ակտի նախագիծը շահագրգիռ անդամ պետության կողմից մշակելու և Հանձնաժողովում ներառելու մասին հարցը։

15. Խորհրդակցությունների անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն։

 

III. Փոխադարձ տեղեկացումը

 

16. Անդամ պետությունները լիազորված մարմինների միջոցով ապահովում են նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև կից ներկայացվող ձևի համաձայն դրանց մասին տեղեկատվություն ուղարկելու եղանակով զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին Հանձնաժողովի տեղեկացումը։

17. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով նորմատիվ իրավական ակտերի այդ նախագծերն անդամ պետության պետական իշխանության շահագրգիռ մարմինների կողմից համաձայնեցվելուց հետո, իսկ անդամ պետության պետական իշխանության մյուս մարմինների հետ համաձայնեցում չպահանջող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը ներգերատեսչական համաձայնեցում անցկացնելուց հետո ուղարկվում են Հանձնաժողով

Եթե նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված են սուբսիդավորման միջոցներ, որոնք համապատասխանում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին, լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 111 որոշմամբ հաստատված ձևերով։

18. Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմնից ստացված՝ նորմատիվ իրականան ակտի նախագծի և դրա մասին տեղեկատվության ուղարկումը մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ նշված նախագիծը և տեղեկատվությունը Հանձնաժողով մուտքի օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև լիազորված մարմնից ստացված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը ներառում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 5 որոշմանը համապատասխան մշակված և «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում՝ Միության պաշտոնական կայքում փակ հասանելիությամբ տեղադրված՝ զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) ռեեստրում։

19. Ստացված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողությունների և առաջարկների առկայության դեպքում լիազորված մարմինները տեղեկատվություն են ուղարկում Հանձնաժողով ակտի նշված նախագիծը և դրա մասին տեղեկատվությունը նրանց կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում կամ նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգի 18-րդ կետում նշված ռեեստրում ներառելու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում։

20. Լիազորված մարմինների դիտողություններն ու առաջարկներն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ներկայացնում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացրած՝ լիազորված մարմին, որը քննարկում է դրանք և դիտողություններն ու առաջարկներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում այդ դիտողությունների և առաջարկների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն։

21. Նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն այն ուղարկում է մյուս լիազորված մարմիններ։

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հանձնաժողովի և անդամ պետությունների տեղեկացումը չի խոչընդոտում ներպետական համաձայնեցման ընթացակարգն անցնելուն և անդամ պետության կողմից այդ ակտերն ընդունելուն։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Զգայուն ապրանքների մասով Եվրասիական

տնտեսական միության անդամ պետությունների

փոխադարձ տեղեկացման և խորհրդակցությունների անցկացման կարգի

 

ՁԵՎ

 

զգայուն ապրանքների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման

 

Նորմատիվ իրավական ակտի նախագծի անվանումը

Ապրանքներ (ճյուղ), որոնց մասով կիրառվելու է նորմատիվ իրավական ակտը

Նորմատիվ իրավական ակտի մշակման ժամկետը, ընդունման պլանավորվող ամսաթիվը

Նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակը

Արդյունաբերական քաղաքականության՝ նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված միջոցների նկարագրությունը

Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը

Լրացուցիչ տեղեկատվություն*

1

2

3

4

5

6

7

 

_______________________

* Նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության լիազորված մարմնի հայեցողության տակ եղած՝ ապրանքի (ճյուղի) վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև ճյուղի վրա նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված միջոցների ազդեցության գնահատումը, այլ տեղեկատվություն։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Մինչև 2025 թվականը Եվրասիական

տնտեսական միության շրջանակներում

արդյունաբերական համագործակցության

հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական զարգացման և համագործակցության ցուցիչների

 

I. Արդյունաբերական արտադրության աճի և կառուցվածքի ցուցիչները

 

1. Արդյունաբերական արտադրության աճի տեմպերն ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես համադրելի գներով

2. Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական ապրանքների արտադրության աճի ծավալներն ընդհանուր առմամբ և մասնավորապես Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մշակող արդյունաբերության ապրանքների (ԱՄՆ դոլարով)

3. Մշակող արդյունաբերության մասնաբաժինն արդյունաբերության կառուցվածքում՝ ըստ համախառն ավելացված արժեքի (տոկոսներով)

4. Մշակող արդյունաբերության համախառն ավելացված արժեքի մասնաբաժինն անդամ պետությունների համախառն ներքին արդյունքում (տոկոսներով)

5. Մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության ծավալում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական գործունեության տեսակների մասնաբաժինը (տոկոսներով)

6. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության աճի տեմպերը՝ համադրելի գներով՝ մշակող արդյունաբերության համաշխարհային դինամիկայի, ինչպես նաև Եվրոպական միության երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դինամիկայի համեմատ (կազմվում է աղյուսակ, որում արտացոլվում են անդամ պետությունների, Եվրոպական միության երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում)

7. Հաշվետու ժամանակահատվածում համաշխարհային մշակող արդյունաբերության ավելացված արժեքի ձևավորման մեջ անդամ պետությունների մասնաբաժինը

 

II. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության աշխատանքի արդյունավետության ցուցիչները

 

1. Աշխատանքի արտադրողականությունն՝ ըստ անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ համախառն ավելացված արժեքի՝ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի արտադրողականության համաշխարհային մակարդակի համեմատ

2. Աշխատանքի արտադրողականության աճի տեմպերն ըստ համախառն ավելացված արժեքի՝ անդամ պետությունների արդյունաբերության մեջ՝ ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության մեջ՝ մասնավորապես (ԱՄՆ դոլարով)

 

III. Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների ընդհանուր շուկայի ներուժի օգտագործման ցուցիչները

 

1. Նախորդ ժամանակահատվածի համեմատ հաշվետու ժամանակահատվածում Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների ընդհանուր շուկայում անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների մասնաբաժնի փոփոխությունը (տոկոսային կետերով) (ցուցանիշը հաշվարկվում է մշակող արդյունաբերության հիման վրա և դրա գործունեության տեսակների չափով)

2. Հաշվետու ժամանակահատվածում անդամ պետությունների մշակող արդյունաբերության կողմից արտադրված ապրանքների արժեքի մեջ ներմուծման (միջանկյալ սպառման) մասնաբաժինը (տոկոսներով)

 

IV. Արտաքին առևտրի ցուցիչները

 

1. Երրորդ երկրներ արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալն ու աճի տեմպերը (ԱՄՆ դոլարով)

2. Երրորդ երկրներ արդյունաբերական ապրանքների արտահանման հարաբերակցությունն անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալի նկատմամբ

3. Անդամ պետությունների կողմից երրորդ երկրներ արդյունաբերական արտադրանքի արտահանման մեջ բարձր տեխնոլոգիական ճյուղերի ապրանքների մասնաբաժինը (տոկոսներով)

4. Համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալում երրորդ երկրներ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների արտահանման մասնաբաժինը (տոկոսներով)

 

V. Կոոպերացիոն համագործակցության ցուցիչները

 

1. Անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալն ու աճի տեմպերը

2. Երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների ծավալն ու աճի տեմպերը

3. Անդամ պետությունների արդյունաբերության արտադրական կոոպերացիայի ցուցիչը, որը սահմանվում է որպես անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալների հարաբերակցություն

4. Միության շրջանակներում կուտակված փոխադարձ ուղղակի ներդրումների ծավալները

5. Գլոբալ համաշխարհային շղթաներում ներգրավվածության ցուցիչը, որը սահմանվում է որպես անդամ պետություններում արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների ծավալի հարաբերակցություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան