ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 189

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ․Վ․ Մյասնիկովիչինվրասիական նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության միջև փոխըմբռնման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, ինչպես նաև «Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման մասին» 2001 թվականի հունիսի 15-ի հռչակագրով և Շանհայի համագործակցության կազմակերպության 2002 թվականի հունիսի 7-ի խարտիայով,

հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և միջազգային իրավունքի նպատակներին ու սկզբունքներին,

գիտակցելով Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում տնտեսական ոլորտում նախաձեռնվող ջանքերի սերտ համակարգման կարևորությունը,

ընդունելով փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակներով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը,

հաստատելով տարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցությունը զարգացնելու և տնտեսական կայունության համապարփակ եվրասիական տարածք ձևավորելու ջանքերին աջակցելու համար առևտրատնտեսական ոլորտում համատեղ աշխատելու մտադրությունը,

ելնելով Կողմերի փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխվստահության, փոխշահավետ համագործակցության և հավասարության սկզբունքներից՝

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Սույն Հուշագրի նպատակն է համակողմանի համագործակցության և փոխըմբռնման զարգացման աջակցությունը, ինչպես նաև փոխադարձ շահ ներկայացնող ուղղություններով Կողմերի միջև փոխգործակցության պարզեցումը։

2. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝

էկոնոմիկա և ֆինանսներ․

տրանսպորտ և բազմամոդալ փոխադրումներ․

արտաքին առևտուր․

առևտրային քաղաքականություն և առևտրային ընթացակարգերի պարզեցում․

ներդրումներ․

թվայնացում և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ.

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ․

տեխնիկական կանոնակարգում․

մաքսային քաղաքականություն․

էներգետիկա․

արդյունաբերություն և ագրոարդյունաբերական համալիր․

Կողմերի ընդհանուր շահերի ոլորտում ընդգրկվող՝ փոխգործակցության համաձայնեցված այլ ուղղություններ։

3. Սույն Հուշագրի 2-րդ կետով նախատեսված ուղղությունների իրագործման մասով համագործակցությունն իրականացվելու է ՝

համատեղ միջոցառումների անցկացման (համաժողովների, ֆորումների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ),

Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության միջոցով,

տեղեկատվության փոխանակման միջոցով՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության օրենքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության կանոնները և պահանջները,

համատեղ զեկույցների նախապատրաստման միջոցով։

4. Կողմերը կանոնավոր շփումներ են իրականացնելու իրենց ներկայացուցիչների միջև:

5. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

6. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և չի հանգեցնում որևէ իրավական և ֆինանսական պարտավորությունների։

7. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է __________ քաղաքում 20 թվականի __________ ___-ին երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և չինարենով, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։ Տարաձայնություններ առաջանալու դեպքում խորհրդակցություններ են անցկացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության միջև:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝

Շանհայի համագործակցության
կազմակերպության քարտուղարության
կողմից՝