ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԹՎԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 29

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԹՎԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի 2-րդ կետի`

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրականացվող ծառայությունների ու թվային ենթակառուցվածքի կից ներկայացվող ցանկը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ կատարել սույն կարգադրությամբ հաստատված ցանկի արդիականացմանն ուղղված ամենամյա աշխատանքը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 29 կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրականացվող ծառայությունների ու թվային ենթակառուցվածքի

 

Ծառայությունների ու թվային ենթակառուցվածքի անվանումները

Ծառայությունների ու թվային ենթակառուցվածքի համառոտ նկարագիրը

Իրագործման ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)* թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկ»

իրենից ներկայացնում է ազգային ծառայությունների «ցուցափեղկ»՝ օգտատերերի հետ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) թվային ծառայությունների ազգային տարրերի հաղորդակցական և ծառայությունների փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի իրագործման համար թվային ենթակառուցվածքի ձևավորման (տվյալների մասով) նպատակով

2020 թվականի IV եռամսյակ-2021 թվականի IV եռամսյակ

2. Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա

ծառայությունն ապահովում է պաշտոնական, հավաստի և օպերատիվ կերպով շտկվող քարտեզագրական տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ միջպետական ավտոմոբիլային փոխադրումների պլանավորման և դրանց կառավարման նպատակով

2021 թվականի

IV եռամսյակ

3. Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն

ծառայությունն ապահովում է կայանատեղերի, ավտորիզացված սպասարկման կայանների, ավտոմոբիլային լցակայանների, լոգիստիկ կենտրոնների, հասարակական սննդի օբյեկտների և ճանապարհամերձ հյուրանոցների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև համապատասխան ծառայությունների ամրագրում և դրանց հեռավար վճարման հնարավորությունը

2021 թվականի

IV եռամսյակ

4. Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն

ծառայությունն ապահովում է անդամ պետությունների բազմակողմանի ավտոմոբիլային անցակետերի անցման ժամանակի ամրագրման (ավտոմոբիլային անցակետերում էլեկտրոնային հերթի) և, որպես հետևանք, փոխադրման գործընթացի վիճակի մասին օպերատիվ և հավաստի տեղեկատվության ստացման հնարավորությունը

2021 թվականի

IV եռամսյակ

5. Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների հեռավար բժշկական զննության անցկացման ծառայություն (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)

ծառայությունն ապահովում է հեռաբժշկության տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ առանց բուժզննման վայրում բժշկական ծառայությունների աշխատակիցների ներկայության բժշկական նախաերթուղային, նախահերթափոխային, հետերթուղային և հետհերթափոխային բժշկական զննումներ անցնելու հնարավորությունը

2022 թվականի

II եռամսյակ

6. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)

ծառայությունն ապահովում է բոլոր անդամ պետությունների տարածքներով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման նպատակով փաստաթղթերի էլեկտրոնային ձևի կիրառման հնարավորությունը

2022 թվականի

II եռամսյակ

7. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)

ծառայությունն ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ձևի (միջազգային տրանսպորտային բեռնագրերի) կիրառման հնարավորությունը՝ առանց թղթային կրիչով դրանք ներկայացնելու անհրաժեշտության այն անդամ պետությունների հսկող մարմինների կողմից ստուգում անցկացնելու համար, որոնց տարածքներով իրականացվում է փոխադրումը

2022 թվականի

II–III եռամսյակ

8. էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն

ծառայությունն ապահովում է հսկողական-վերահսկողական և հարկաբյուջետային գործառույթների իրականացման համար ուղեթերթիկների էլեկտրոնային ձևի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև այդ փաստաթղթերի հասանելիությունն այն անդամ պետությունների հսկող մարմինների կողմից ստուգում անցկացնելու համար, որոնց տարածքներով իրականացվում է փոխադրումը

2022 թվականի

III–IV եռամսյակներ

9. Քաշաեզրաչափքային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն

ծառայությունն ապահովում է քաշաեզրաչափքային հսկողության անցկացման արդյունքների վերաբերյալ անդամ պետությունների տրանսպորտային հսկողության մարմինների միջև կապի պաշտպանված ուղիներով տեղեկատվության փոխանակման հնարավորությունը (այդ թվում՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ) այն տրանսպորտային միջոցի երթուղով, որի նկատմամբ անցկացվել է քաշաեզրաչափքային հսկողության ընթացակարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տիրապետողին խախտման փաստերի մասին տեղեկացնելու հնարավորությունը (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 5-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները)

2022 թվականի

IV եռամսյակ

10. Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)

ծառայությունն ապահովում է փոխադրումների հետագծման հնարավորությունը էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ՝ ապրանքների անարգել տեղափոխումն արագացնելու և ապահովելու համար ապրանքների փոխադրման ժամանակ, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)

2022 թվականի

IV եռամսյակ

11. Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայությունը*

ծառայությունն ապահովում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով իրականացվող բեռնային փոխադրումներն ուղեկցող տվյալների փոխանակման հնարավորությունը, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ

2022 թվականի

IV եռամսյակ

 

___________________

* G2G ծառայությունների աջակցությունը ենթադրում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործում, վերազգային և ազգային մակարդակների այլ համակարգերի հետ ինտեգրում, այդ թվում՝ Միության շրջանակներում լրացուցիչ ըդհանուր գործընթացների արդեն շահագործման հանձնվածների լրամշակման և (կամ) իրագործման միջոցով՝ հաշվի առնելով Միութան ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան