ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 67-րդ հոդվածի 1-ին կետին, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակներով, և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան (այսուհետ՝ ցանկ), կատարել հետևյալ փոփոխությունները՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով՝
«54. Գույքի գնահատման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 72240 և 85990) հետևյալի առնչությամբ՝
1) բնակելի շենքերի և հողամասերի, ոչ բնակելի շենքերի ու հողամասերի, ինչպես նաև բնակարանաշինության համար նախատեսված կամ չնախատեսված դատարկ հողերի գնահատման ծառայություններ, որոնք տրամադրվում են վարձատրության դիմաց կամ պայմանագրի հիման վրա.
2) գնահատման ծառայություններ՝ բացի անշարժ գույքի գնահատման ծառայություններից13:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ծանոթագրությամբ՝
«13 Հայաստանի Հանրապետության համար (անշարժ գույքի գնահատման ծառայությունների մասով), Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է 2023 թվականի հունվարի 1-ից, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության (շարժական գույքի գնահատման ծառայությունների մասով) և Ղրղզստանի Հանրապետության համար գործում է 2023 թվականի հունվարի 1-ից՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների նկատմամբ որակավորման պահանջներ սահմանելու պարտավորություն սահմանող նորմատիվ իրավական ակտեր ընդունելու պայմանով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ ըստ գույքի գնահատման ծառայության հատվածի միասնական շուկայի 2023 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) գործունեության սկիզբն ապահովելու համար պատրաստել և մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ քննարկման համար ներկայացնել ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեություն իրականացնելու պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների նախագիծը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ, մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, մշակել ցանկում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ գույքի գնահատման օբյեկտների՝ անդամ պետություններում կիրառվող անվանումները համադրելու նպատակով։
4. Հայաստանի Հանրապետությունում (շարժական գույքի գնահատման ծառայությունների մասով) և Ղրղզստանի Հանրապետությունում՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, կազմակերպել գույքի գնահատման ծառայություններ մատուցողների նկատմամբ որակավորման պահանջներ սահմանելու պարտավորություն սահմանելու աշխատանքները։
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ընդհանուր մոտեցումների հիման վրա, կազմակերպել առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների, գույքի գնահատման ծառայությունների ոլորտի մասով ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը 2023 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) ապահովելու առնչությամբ աշխատանքները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |