ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 184
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

«15» դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 184

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 11З կարգադրությամբ հաստատված՝ Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց․

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ժանսարինա Գալիա Խամիտի՝

- Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիև Մավլյանբեկ Կալմուրզաի՝

- Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի փոխտնօրեն.

 

բ) նշել Փորձագիտական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Կաբդենովա Ակմարալ Տալապի՝

- Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական և դեղագործական հսկողության կոմիտեի «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության փորձարկման կենտրոնի ղեկավար

Տուրդալիևա Ասել Բեյշենբեկի՝

- Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի դեղամիջոցների գրանցման վարչության պետ․

գ) Փորձագիտական կոմիտեի կազմից հանել Լ․Վ․ Բյուրաբեկովային և Մ․Կ․ Ջանկորոզովային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ